Օրվա լրահոսը
ՀՀԿ-ական պատգամավոր. «Կան մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ փախցնելու են իրենց որդիներին»
«Դա տեսակ է, կան բայց բոլորն այդպես չեն»,-Aravot.am-ի դիտարկմանը՝ ինչպե՞ս հույս ունենալ, որ ունևորի ու պաշտոնյայի այն զավակը, որը, օրինակ, սպայի եղբորն է սպանում և պատասխանատվություն չի կրում, պատերազմի դեպքում առաջին գիծ է մեկնելու, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Շարունակելով՝ նա ասաց. «Մեր մեջ կա երկու ծայրահեղություն: 1990-ականներին մարդն իր տնից բերում վերջին
«Ռադիոլսողին չես կարող խաբել գույնով, դեկորացիայով»
Հարցազրույց Հանրային ռադիոյի «Արեւիկ» մանկական անսամբլի գեղարվեստական ղեկավար ու երաժշտական ծրագրավար Վահե Հայրապետյանի հետ: Վահե Հայրապետյանը Հանրային ռադիոյի «Արեւիկ» մանկական անսամբլի գեղարվեստական ղեկավարն է ու երաժշտական ծրագրավարը: Ներկայումս նա աշխատում է երկու երաժշտական հաղորդման վրա՝ «Մի խմբի պատմություն» եւ «Մի երգի ուսուցում»: Պարոն Հայրապետյանը սիրով պատասխանեց մեր հարցերին: -Ո՞րն է այդ հաղորդումների նպատակը, եւ արդյոք
Ռուսաստանը երեք տարվա բնակության իրավունք տվեց Սնոուդենին. Azatutyun.am
Ռուսաստանը երեք տարվա բնակության իրավունք է տվել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության և Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին: Ուղիղ մեկ տարի առաջ Սնոուդենը ժամանավոր ապաստան էր խնդրել Ռուսաստանից: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
$100 միլիոն`դատական գործը կարճելու համար
Մյունխենի դատարանը հավանություն է տվել ավտոարշավների «Ֆորմուլա 1» դասի գլխավոր պրոդյուսեր Բերնի Էքլսթոունի` $100 միլիոնով իր դեմ հարուցված դատական գործը կարճելու առաջարկին: 83-ամյա բրիտանացի միլիարդատերը մի կողմից երջանիկ է, որ ամեն բան բարեհաջող ավարտվեց, մյուս կողմից` դժգոհ, որ այդ ամենն իր համար շատ թանկ արժեցավ: «Ֆորմուլա 1»-ի ղեկավարը մեղադրվում էր գերմանացի պաշտոնյա Գերհարդ Գրիբկովսկուն ավտոարշավի
«Թեկուզ էրեխեքի դին դրած էր, բայց մայրերը հպարտությամբ ասում էին՝ մեր տղաների հետևից չլացեք, մենք հերոս ենք տվել» (Տեսանյութ)
«Մենք պատրաստ ենք մեկին ինը հարաբերակցությամբ կոտորել հակառակորդին: Եթե պաշտպանության նախարարի հրաման լինի, մեր զինվորները պատրաստ են հարձակման, այլ ոչ նահանջի: Եթե պատերազմ լինի, մենք՝ մայրերս էլ, մեր որդիների կիսատ թողածը պատրաստ ենք շարունակել»,-այսօր «Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (Մարոզ): Նա ցավակցեց զոհվածների մայրերին ու նշեց.
Ստեփան Սաֆարյանը խորհրդարանական ուժերին. «Իրենց արձակուրդից, պլյաժներից հնարավորություն չունեի՞ն ետ գալու»
«Հիմնական ստրատեգիան ձախողվել է եւ Բաքուն չգիտի`ի՞նչ անել այս պահին»
Հայաստանի ըմբշամարտի հավաքականները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը
Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտերի ազգային հավաքականներն այս օրերին մեկնել են արտագնա հավաքների: Նրանք նախապատրաստվում են սեպտեմբերի 8-ից 14-ը Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հունահռոմեական ըմբշամարտի հանրապետության ընտրանու գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հավաքականի հիմնական կազմի թեկնածուների հետ միասին այս օրերին գտնվում է Ստայկիում, որտեղ մեր ըմբիշները նախնական պայմանավորվածության համաձայն համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Շվեդիայի,
Լեյլա Յունուսի «Հայկական գործով» Ադրբեջանում ևս մեկ իրավապաշտպանի են ձերբակալել. Haqqin.az
Ինտիգամ Ալիևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունն ամենախիստ քննադատողներից է:
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Մեղրի և Ագարակ քաղաքներում
Օգոստոսի 8-ին, ժամը 11.26-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10.53-ին Իրանի Հանրապետությունում՝ Ահար քաղաքից 28 կմ դեպքի արևմուտք, տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի՝ Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.520 և արևելյան երկայնության 46.750: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում
ՊՆ. Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանին դիվերսանտ ներկայացնելը վատ սարքած շոու է. panorama.am
Ադրբեջանում գերի ընկած Տավուշի մարզի Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Արտուշի Պետրոսյանին դիվերսանտ ներկայացնելը վատ սարքած շոու է: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեսանյութն ու լուսանկարները, որոնցում իբր առգրավված զենքերն են, երիտասարդի հագին զինվորական զգեստ է, իսկ բջջային հեռախոսում հայ զինվորների նկարներ, այսպես մեկնաբանեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ
Սոչիի հանդիպումից հետո՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն
Ղարաբաղյան ճակատը կարո՞ղ է դառնալ Ռուսաստան-Արեւմուտք լարման մի նոր օջախ
ՊՆ. Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց:
Մամիկոն Խոջոյան կտտանքների ենթարկելու գործի վարույթը անհաղթահարելի ուժի հիմքով կասեցված է. pastinfo.am
2014թ. հունվարի 28-ին ՀՀ քաղաքացի, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքում, տեղանքում չկողմնորոշվելով, հատել էր ՀՀ պետական սահմանը, անցել Ադրբեջանի Հանրապետության տարածք և գերևարվել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից: Խոջոյանը մինչև մարտի 4-ը գերության մեջ էր մնացել, այդ ընթացքում մի խումբ անձանց կողմից ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, առանձին
Օգոստոսի 11-ին Կենտրոնի եւ Շենգավիթի որոշ փողոցներում ջրամատակարարումը կդադարեցվի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 11-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Սմբատ Զորավարի, Սևանի փողոցների, Արշակունյաց պողոտայի 39-53 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Արմեն Երիցյան. «Ես ընդամենն ասել եմ, որ մենք ունենք լուրջ տղաներ, լուրջ զորք». «Ժողովուրդ»
Ու ուզում եմ նշել, որ այնպես չէ, որ ինձ մոտ մտավախություն կա, թե ադրբեջանցիներն ուժեղ են, իսկ մենք՝ թույլ։
Հրդեհ էր բռնկվել «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակի առաջին հարկում
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.23-ին, մարվել` 10.40–ին:
Տեղի է ունեցել «Երևանյան մարզական ամառ 2014» մարզամշակութային տոնահանդեսը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանյան մարզական ամառ 2014» մարզամշակութային տոնահանդեսին: «Ջրաշխարհ» համալիրում կազմակերպված միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է Երևանի 12 վարչական շրջանների թիմերի շքերթով, ապա շարունակվել երաժշտական և պարային կատարումներով: Ի տարբերություն նախորդ տարվա ծրագրի, այս տարի վարչական շրջանների թիմերը, որոնցում ընդգրկված էին 13-15 տարեկան երեխաներ, 10-ական անդամով, նաև մրցել են
Երեխայի մահվան գործով դատական նիստը հետաձգվեց
«Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկներ Զարինե Այվազյանի եւ Լիլիթ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը այսօր տեւեց հինգ րոպե: Դատարան չէր ներկայացրել, փոխարենը գրություն էր ուղարկել Լիլիթ Վարդանյանի պաշտպանը՝ Գիվի Հովհաննիսյանը, նա հորաքրոջ հուղարկավորությանը մասնակցելու համար մեկնել էր Նոյեմբերյան: Դատական նիստի մասնակիցները խնդրեցին հետաձգել, քանի որ Լիլիթ Վարդանյանն էլ համաձայն չէր առանց իր պաշտպանի մասնակցել:
Վարդան Պետրոսյանի գործով երկրորդ ստորագրահավաքը՝ անկախ փորձաքննության պահանջով. «Հրապարակ»
«Մոսկվա» կինոթատրոնի մոտ երեկ, ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի, սկսվել է ստորագրահավաք։ Սա արդեն երկրորդ ստորագրահավաքն է՝ անկախ փորձաքննության պահանջով։ Առաջինը կազմակերպվել է ամիսներ առաջ՝ դերասանի խափանման միջոցը փոխելու համար։ Հ իշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21:20–ի սահմաններում, Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ-ում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870
Սպասելի է, որ վերջին օրերի տասնյակ զոհերից կատաղած ազերիներն է՛լ ավելի դաժան կգտնվեն, քան սովորաբար. «Ժողովուրդ»
Մինչդեռ անչափ կարեւոր է եւ հրատապ սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ բացատրական աշխատանքների իրականացումը, նաեւ՝որոշակի սահմանափակումների կիրառումը։
«Ալիև դուշման, Պուտին враг, Սերժիկ թշնամի». անցկացվեց «Ոչ պատերազմին» խորագրով երթ (Տեսանյութ)
«Ալիև դուշման, Պուտին враг, Սերժիկ թշնամի», «Խաղաղապահը զենք չի վաճառում», «Ոչ Ալիև, ոչ Սերժիկ, ոչ Պուտին». այսպիսի կարգախոսներով ընթացավ ԱԳՆ շենքի առջևից մեկնարկած խաղաղության երթը՝ Հրապարակ-ՌԴ դեսպանատուն-Մաշտոցի պողոտա ֊-Ազատության հրապարակ երթուղիով։ Երթի նախաձեռնող խումբը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված է. «Շփման գծում արձանագրված զոհերի համար պատասխանատու են Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները, ինչպես նաև տարածաշրջանում
Սուրեն Զոլյան. «Նախագահներն ինչ-որ լղոզված բանավոր հայտարարություն են անելու». «Հրապարակ»
Տրամաբանական էր, որ լարվածությունն ավելանար։
Սաբինա Ֆրեյզեր. լայնամասշտաբ պատերազմն իրապես հնարավոր է. «Ժամանակ»
Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ Մոսկվան միջազգային հանրությանը ցույց է տալիս Հարավային Կովկասում պատերազմ կամ խաղաղություն հաստատելու իր կարողությունը՝ համոզված է ղարաբաղյան հակամարտության եւ Կովկասի հարցերով փորձագետ, ամերիկյան հեղինակավոր Atlantic Council հետազոտական հաստատության ավագ գիտաշխատող Սաբինա Ֆրեյզերը, ով «Ժամանակի» հետ զրույցում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մոլեգնող լարվածությանը, ռուսական միջնորդական ջանքերին ու պատերազմի
«Զինվելու ենք այնքան, մինչև մեր հարևանը դարձի կգա». Դավիթ Տոնոյան. Azatutyun.am
Հայաստանի պաշտպանության փոխնախարարը Վաշինգտոնում պատասխանել է լրագրողների հարցերին:
Ղարաբաղյան կարգավորման գործընթացը Հայաստանում դադարեցրել է մնացյալ բոլոր զարգացումները. «Ժամանակ»
Առաջիկայում քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը կամ ուշադրության թիվ մեկ առարկան առավելապես մնալու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Փաստն այն է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը Հայաստանում դադարեցրել է մնացյալ բոլոր զարգացումները, դարձել է հասարակական-քաղաքական կյանքի արգելակ։ Ավելին՝ սկսել է արգելակվել անգամ հասարակական-քաղաքական միտքը, որը թե՛ ընդդիմության, թե՛ մարգինալ, թե՛ իշխանական դաշտերում աշխատում է միայն ու
ՕՍԿԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Ոեւէ ջանք չխնայել, որպեսզի Ղարաբաղը վերջնականապես անջատվի Ադրբեջանից, իսկ Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը՝ Սերժ Սարգսյանից:
«Սա երկրորդ ուժեղ փորձն է՝ Ղարաբաղյան խնդրում անշրջելի դարձնելու ռուսական միահեծան որոշումը». Հրանուշ Խառատյան. Medialab.am
«Մեդիալաբի» զրուցակիցն է ազգագրագետ, հասարակական գործիչ, Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանը: -Տիկին Խառատյան, հարցազրույցն ուզում եմ սկսել, թեեւս ամենահրատապ թեմայով: Սոչիում Սարգսյան-Ալիեւ հանդիպում է ակնկալվում: Ի՞նչ եք կարծում, Պուտինն ի՞նչ կառաջարկի կողմերին: Արդյո՞ք այս հանդիպումը բեկում կմտցնի իրավիճակում: -Այո, ես տագնապ ունեմ, որ այս հանդիպումը կարող է լինել բեկումնային: Տագնապ ունեմ այն պատճառով, որ վերջին, կարելի
Չափազանցված սպասումներ չունենանք
Ես միշտ մտածել եմ, որ մեր՝ հայերիս թերություններից մեկն է՝ ինչ-որ բանից չափազանցված սպասումներ ունենալը: Այդ շարքից են, անշուշտ, «թեժ աշունների» եւ «թեժ գարունների» սպասումները, որոնք այս 20 տարիների ընթացքում խոստանում են մեր ընդդիմադիրները: Բանականությունը հուշում է, որ եթե նույնիսկ երբեւէ զանգվածային ցույցեր կազմակերպվեն, դժվար թե դրանք «վերեւներում» ինչ-որ փոխատեղումների բերեն, բայց եթե անգամ այդ


















































