Օրվա լրահոսը

Նախախորհրդարանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերահաստատման վերաբերյալ

Ապազգային և հանցավոր վարչախումբն աննախադեպ արագությամբ իր օտար տերերին է հանձնում պետության ինքնիշխանության վերջին մասնաբաժինները, ինչի հետևանքով շատ կարճ ժամանակահատվածում պետությունը կվերածվի լիակատար գաղութի: Այդ մասին են վկայում, մասնավորապես, Մաքսային Միությանն անդամագրվելու և 2013 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ստորագրված հայտնի համաձայնագրերի վավերացման գործընթացների հապճեպությունն ու տեմպերը: Նախախորհրդարանը փաստում

Վարչապետը հանձնարարել է իրավական տեսանկյունից ուսումնասիրել գետերի վրա ջրամբարներ կառուցելու Թուրքիայի միակողմանի որոշումը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Միջազգային համեմատական իրավունքի հայկական անդրանիկ տարեգրքի, www.karabakhfacts.am տեղեկատվական կայքի շնորհանդեսին և ամենամյա-գիտաժողով քննարկմանը՝ նվիրված ՀՀ արտաքին քաղաքականության իրավական հիմնախնդիրներին: Տիգրան Սարգսյանը ողջունել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի կողմից նշված աշխատանքների իրականացումը և կարևորել միջազգային իրավունքի տեսակետից մեր երկրին առնչվող տարբեր հիմնախնդիրների ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացումը:  «Այս

Էկոլոգիական հասարակական դաշինք. Սևանը ցանկանում են վերածել ձկնաբուծական գործարանի

Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմում է բոլորին՝ քաղաքական գործիչներին, կառավարությանը, ստեղծագործական միություններին, հասարակական կազմակերպություններին, շարժումներին, երկրի քաղաքացիներին: Սևանը հերթական անգամ կանգնած է մեծ վտանգի առջև: ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը»: Նախագիծը ներկայացված է որպես բնապահպանական, չնայած որ նախագծի բովանդակությունն ուղղակիորեն հակասում է «Սևանա լճի մասին» ՀՀ

Նշանակումներ կառավարությունում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Բաբլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։ Արման Բաբլոյան   Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1979 թ. օգոստոսի 22,  ք. Երևան   Կրթություն 1996 – 2001 թթ. – Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետ 2001–2004 թթ. – Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմը պատրաստել է նոր սոցիալական հոլովակ

«Դ!ԵՄ ԵՄ» թիմը պատրաստել է նոր սոցիալական հոլովակ, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.  

Ազատ Արշակյան. «ՀՀ-ում սեպտեմբերի 3-ից հետո տեղի ունեցավ ներկա-բացակա»

«ՀՀ-ում սեպտեմբերի 3-ից հետո տեղի ունեցավ ներկա-բացակա»,-այսօր «Դեբատ» ակումբում հայտարարեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Շարունակելով նա ասաց, որ սեպտեմբերի երեքից հետո պարզ դարձավ, թե ովքեր են հայկական պետականության կողմնակիցները և հայկական պետությունը չճանաչող և հայ ժողովրդին պետական ժողովուրդ չհամարող քաղաքացիները: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը անդրադարձ կատարեց գազի գնի հետ կապված գործարքներին ու խնդիրներին

ՀՀԿ-ականները քննադատեցին կառավարությանը, բայց կքվեարկեն «պրագմատիկ»

Մանվել Բադեյանը «գազային» պայմանագրերի մասնագիտական քննարկումները քաղաքական գործիչներին հարիր մոտեցում չի համարում Երեկ խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քննարկումները, որոնք տեւեցին ողջ օրը, բավականին բուռն էին: Անգամ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ՝ Մանվել Բադեյանը, Դավիթ Հարությունյանը եւ այլք, բավական սուր հարցադրումներ

Վարդան Այվազյանը ոչ բուդ է առնելու, ոչ էլ կոկորդիլոս

Ամանորյա սեղանին լինելու է իր կնոջ պատրաստած սացիվին «Եթե բուդ առնեմ` կոկորդիլոս էլ կառնեմ»,- այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը մեր հարցին` պատրաստվո՞ւմ է իր կուսակից ընկերոջ` Արտակ Սարգսյանի ներկրած կոկորդիլոսով զարդարել իր ամանորյա սեղանը: SAS սուպերմարկետներում, որոնք պատկանում են ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին, հայտնված կոկորդիլոսները Հայաստանում բուռն քննարկումների տեղիք են տվել: Ի դեպ, երեկ

Ո՞ր դեպքում Գյումրին կդառնա «ուրախ, զվարթ» քաղաք

Գյումրու քաղաքապետը ներկայացնում է իր պատկերացումներն այս թեմայի շուրջ Երեկ քննարկվեց Գյումրու 2014 թվականի բյուջեի նախագիծը, որը ավագանու անդամներին ներկայացրեց Սամվել Բալասանյանի խորհրդատու Արարատ Բալաբեկյանը: Վերջինս տեղեկացրեց, որ բյուջեն` ներառյալ դոտացիան, կազմելու է երեք միլիարդ հարյուր վաթսունվեց միլիոն հինգ հարյուր հազար չորս հարյուր դրամ: Այսինքն՝ այն շատ փոքր թվով կավելանա նախորդ տարվա հետ համեմատ, քանի

«Ես հիմա նույնիսկ փոքրիկ անկողին դնելու տեղ չունեմ, որ նորածին երեխային տեղավորեմ քնելու»

Սիսակյան 3 վթարային շենքի բնակիչ Իրա Սարդարյանը 1992 թվականից բնակվում է այդ շենքում: 2003 թվականին Իրան՝ ամուսնու հետ, ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, քանի որ նրանք բռնագաղթվել էին Գետաշենից: Սկզբնական շրջանում եղել են որպես փախստականներ, սակայն տեսնելով, որ այդ կարգավիճակն իրենց ոչինչ չի տալիս, ձեռք են բերել քաղաքացիություն, որի հետեւանքով իրենց վիճակն ավելի բարդացել է:

Ավանդույթ դարձած մատենաշարի շնորհանդես

Երեկ կայացավ Հյուսիսային համալսարանի գիտական խորհրդի կողմից երաշխավորված գրքերի շնորհանդես: Չորս նոր գրքերը, որոնք հրատարակվել են «Ինչպես կազմել բիզնես պլան», «Ծառայությունների էկոնոմիկա», «Հաշվապահական հաշվառումը եւ աուդիտը բանկերում», «Կառավարչական որոշումներ» խորագրերով, ընդգրկված են «Հաշվապահի գրադարան» մատենաշարում եւ նախատեսված են ձեռներեցների եւ տնտեսագետ ուսանողների համար: Շուրջ երեք տարի է՝ ավանդույթի ուժով տարեմուտին ներկայացվում են «Էդիտ Պրինտ» հրատարակչատան

Ժամանակն է անցնել նանոտեխնոլոգիաներին

«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահը օրինակ է ծառայում «Առավոտը» վերջին շրջանում հաճախ է անդրադարձել Հայաստանում «Անտարես» մեդիա հոլդինգի կողմից տպագրության ոլորտում իրականացված նորարարություններին: Խմբագրությունում հյուրընկալված «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը «դատարկ ձեռքով» չէր եկել: Նշելով, որ անկախ նրանից, թե մեր ժողովրդի քանի տոկոսն է ունեւոր, քանիսը՝ չունեւոր, նա ասաց, որ հայերս արագ ենք տիրապետում նորին,

Ասելով հո չի

Մեր քաղաքական եւ հասարակական գործիչները կարծես թե գերագնահատում են խոսքի նշանակությունը։ Նրանք այն պատրանքն ունեն, որ ի վիճակի են արտաբերել ինչ-որ մոգական բանաձեւ, որը մեկընդմիշտ վերջակետ կդնի ընդդիմախոսների հետ իրենց բանավեճում, կջախջախի, բարոյապես կոչնչացնի այդ ընդդիմախոսներին։ Մի կողմ թողնենք, թե որքանով է ճիշտ նման նպատակներ դնելը։ Անդրադառնանք միայն խոսքի արժեքին, այն էլ մեկ՝ առանձին վերցրած

Եվրոպական մի շարք լրատվամիջոցներ գրում են Սիրուշոյի մասին

Վերջին օրերի ընթացքում  հունական մամուլի  երաժշտական գլխավոր լուրը Հայաստանի և Հունաստանի առաջատար երգիչների` Սակիս Ռուվասի և Սիրուշոյի  համատեղ  «SEE» նախագիծն է: Այս օրերին  եվրոպական մի շարք  լրատվական կայքեր և մասնավորապես հունական մամուլը շարունակ գրում  և  քննարկում է նոր համագործացությունը:  Զուգերգի մասին  քննարկումներ են լինում տարբեր հեռուստա և ռադիո հաղորդումներ ընթացքում: Հունաստանում Սիրուշոյին ճանաչում և սիրում

Գյուղմթերքի շուկաները կգործեն ամեն օր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ամանորին ընդառաջ, գյուղատնտեսական մթերքների շուկաների կազմակերպման և գործարկման շրջանակում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաև «Մալիբու» սրճարանի հարևանությամբ կազմակերպված գյուղատնտեսական մթերքների շուկանները, դեկտեմբերի 29-ը  ներառյալ, գործելու են ամեն օր: Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի հետ շրջել և

Եղանակը Հայաստանում

Դեկտեմբերի 21-ից 24-ը գրեթե ողջ տարածքում կպահպանվի հաստատված արևային, առանց տեղումների եղանակը: Օդի ջերմաստիճանը շրջանների մեծ մասում արևի ազդեցությամբ պայմանավորված` ցերեկը մի փոքր կբարձրանա: Ողջ պատկերից կզանազանվի Արարատյան դաշտը և դրան հարակից տարածքները. այստեղ մառախուղը մեծ հավանականությամբ կպահպանվի, օդի խոնավությունը մնում է շատ բարձր, օդի ջերմաստիճանը չի փոխվի: Առանձին վայրերում հնարավոր է քամի 15-18մ/վրկ, թեև

Նախարարին մեղադրեցին «վերարտադրվելու», գաղտնի գործարքներ անելու, «առանց կարմրելու» խաբելու եւ «սատանի մայլեն քյանդրբազություն անելու» մեջ

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում, Հայռուսգազարդի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասի՝ «Գազպրոմին» ուղիղ վաճառքի մասին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ համաձայնագրի բուռն քննարկումների ժամանակ կառավարությանը մեղադրեց ժողովրդին խաբելու մեջ. «Դուք 2011 թ.-ից սկսել եք պարտք կուտակել, որովհետեւ ժողովրդին խաբում էիք, թե գազի գինը չի բարձրացել, որովհետեւ առջեւում ընտրություններ էին: Դուք ձեր

Հրդեհ Գեղամասար գյուղում

meteo.am. Դեկտեմբերի 21-ին, ժամը 07.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.50-ին, մարվել` 09.50-ին: Պարզվել է, որ գյուղի 6-րդ փողոցում այրվել են Կ. Հ.-ին պատականող թիվ 4 տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ):

Անդրեաս Ղուկասյան. «Իշխանությունները պարզապես ստում են գազի հետ կապված գործարքների վերաբերյալ»

«Այն քննարկումները, որ երեկ տեղի ունեցան ԱԺ-ում վկայում են, որ ամբողջ քաղաքական դաշտը մարտահրավերի առաջ է կանգնած: Երկրի իշխանությունները ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանի ազգային շահերը միջազգային արենայում»,-այսօր «Արմատ» մամուլի ակումբում հայտարարեց «Կանխենք գազի գնի թանկացումը» նախաձեռնության անդամ, հայցվոր Անդրեաս Ղուկասյանը: Նա պնդեց, որ «իշխանությունները պարզապես ստում են գազի հետ կապված գործարքների վերաբերյալ»: Անդրեաս Ղուկասյանի

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Եվ կիսաձայն ինձ շշնջաց. – Նախագահները քեզ միշտ օգնել են, Բայց դու նրանցից արդեն հոգնել ես:

Լուսավո՞ր, թե՞ ամոթալի առավոտ. «Ժամանակ»

Դեկտեմբերի 21-ի լուսաբացը լինելու էր Հայաստանի պատմության մեջ ամենաամոթալի լուսաբացներից մեկը, եթե նախորդ օրը Ազգային ժողովում հայ-ռուսական գազային պայմանագրի քվեարկությունը չհետաձգվեր: Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվել պայմանագիր, որով Հայաստանը ոչ միայն Ռուսաստանին է փոխանցում «ՀայՌուսգազարդ»-ի իր վերջին 20 տոկոսը, այլ մինչև 2043 թվականը «Գազպրոմ»-ին Հայաստանում օժտում է, այսպես ասած, նախագահական լիազորություններով, գրեթե նախագահական լիազորություններով, և

«Տեր-Պետրոսյանի այդ ելույթը կամաց-կամաց վերածվում է մարգարեության». «Հրապարակ»

Երեկ ամբողջ օրը լսելով ու դիտելով ԱԺ դահլիճի թատերականացված ներկայացումը, հիշել էի Լեւոն Տեր-Պետրոսյանի չարագուշակ կանխատեսումները՝ Հայաստան երկրի անկախության կորստի եւ Ռուսաստանի գավառ դառնալու մասին: Այն օրերին, երբ Տեր-Պետրոսյանը խոսում էր այդ մասին, չարանում էի՝ անկախ պետության հիմնադիր նախագահն ինչպե՞ս կարող է բաց աչքով, առանց սրտի կսկիծի, առանց աչք թարթելու բարձրաձայնել այդ աղետալի հեռանկարը: Դա

Ալեքսանդր Արզումանյան.«Տիգրան Սարգսյանն ու Արմեն Մովսիսյանը արգելանք են դնում ՀՀ ապագա վեց նախագահների գործունեության վրա»

Երեկ, երբ  ՀՀ խորհրդարանը արտահերթ ռեժիմով քննարկում էր «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի ՀՀ կառավարության ունեցած 20% բաժնեմասի ուղիղ վաճառքի մասին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրի վավերացման հարցը, հնչեցին բազմաթիվ քննադատական, հուզական, զգայական ելույթներ եւ հարցեր՝ 25 հարց եւ 20 ելույթ: Դրանց ամբողջությամբ անդրադառնալ, բնականաբար, հնարավոր չէ, սակայն, կներկայացնենք մեր սուբյեկտիվ գնահատմամբ ամենադիպուկ եւ սուր քննադատությունը,

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին` ժամը 09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում  առանց  տեղումների եղանակ է: Աշոցքի, , Սիսիանի, Գորիսի,Աշտարակի, Ջաջուռի, Կոտայքի, Քաջարանի, Վայքի, Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ  առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում 17:00 – ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել

«Հայոց աշխարհ». Լրագրողների նկատմամբ բռնության թիվն ավելացել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆԸ  օրերս հայտարարեց, թե 2013թ. լրագրողների նկատմամբ բռնությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է: Ո՞րն է պատճառը։    – Պարոն Մելիքյան, այս տարի հիմնականում ովքե՞ր են եղել բռնություն գործադրողները` քաղաքակա՞ն դաշտի ներկայացուցիչներ, գործարարնե՞ր… – Եղել են քաղաքական ոլորտի մարդիկ: Հիշենք թեկուզ միջադեպը ավագանու ընտրություների ժամանակ։ Ավագանու թեկնածուն ծեծել էր

«Մեր էներգետիկ անվտանգությունը ապահովում ենք հենց նրանով, որ էժան գնով գազ ենք ներկրում». «Հայոց աշխարհ»

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ -Խորհրդարանական փոքրամասնությունը հայտարարում է՝ կառավարությունը չարաշահել է իր սահմանադրական իրավունքը, գաղտնի գործարքի մեջ մտել ռուսական «Գազպրոմի» հետ, ԱԺ-ին զրկել տեղեկացվածության իրավունքից եւ ժողովրդի թիկունքից ստվերային գործարք կնքել: Ձեր գնահատականը: – Ընդդիմության նման հայտարությունները շատ բնական եմ համարում, կարծում եմ, որ հասարակությունն էլ է համոզվել՝ ընդդիմությունը ընդդիմանում է բոլոր

«Ազգ». Ամանորյա կոկորդիլոսը

Երդվյալ հայաստանասեր սփյուռքահայ վաղեմի ծանոթս օն-լայն զրույցներից մեկում անդրադառնալով հայկական ավանդական ճաշատեսակներին, ասաց. «Դոլման հայկակա՞ն է»: «Չգիտեմ, ասացի»: Եվ հերթով սկսեց թվարկել գրեթե բոլոր հայտնի հայկական համարվող կերակրատեսակները, մեկ-մեկ թվարկելով դրանց ստույգ ծագումըՙ ոչ հայկական լինելու, նույնիսկ պատրաստման եղանակները ավելացնելով: «Էհ, մենք բան չունե՞նք, ուրեմն, հաՙ հարիսան», ասացի: «Դա էլ արաբական ծագում ունի», պատասխանեց: Հետո

«Ամերիկայի ձայն». Խոդորկովսկին ժամանել է Գերմանիա

amerikayidzayn.com. «ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, որին ուրբաթ օրը ներում է շնորհվել Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, նույն օրը ժամանել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին: Բեռլինի «Շոնեֆելդ» օդանավակայան ժամանած Խոդորկովսկիին ողջունել է Գերմանիայի նախկին արտգործնախարար Հանս-Դիտրիխ Գենշերը: Ավելի քան տասը տարի բանտարկության մեջ անցկացրած Միխայիլ Խոդորկովսկին ազատ արձակվելուց հետո հրապարակված իր հայտարարության մեջ ասել

Yerkir.am. Վրաստանում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը վրացերեն է եւ չի ֆինանսավորվում բյուջեից

Yerkir.am-ի բացառիկ հարցազրույցը վրացական Рустави-2 հեռուստաալիքով հեռարձակվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» նախագծի պրոդյուսեր Գեորգի Մոսիձեի հետ   -Պարո’ն Մոսիձե, նախ կցանկանայինք իմանալ` արդյո՞ք Վրաստանում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից: Եվ ի՞նչ կարող եք ասել արտոնագրի ձեռք բերման մասին: -Դեռ 90-ականներին Վրաստանում գոյություն ուներ «Интеллект клуб»հաղորդումը, որը շատ նման էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ին, սակայն այն ժամանակ լիցենզիայի հարցն այլ

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930