Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարին մեղադրեցին «վերարտադրվելու», գաղտնի գործարքներ անելու, «առանց կարմրելու» խաբելու եւ «սատանի մայլեն քյանդրբազություն անելու» մեջ

Դեկտեմբեր 21,2013 12:24

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում, Հայռուսգազարդի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասի՝ «Գազպրոմին» ուղիղ վաճառքի մասին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ համաձայնագրի բուռն քննարկումների ժամանակ կառավարությանը մեղադրեց ժողովրդին խաբելու մեջ. «Դուք 2011 թ.-ից սկսել եք պարտք կուտակել, որովհետեւ ժողովրդին խաբում էիք, թե գազի գինը չի բարձրացել, որովհետեւ առջեւում ընտրություններ էին: Դուք ձեր իշխանությունը պահելու, ձեր վերարտադրությունը հաջողելու համար այդ 300 մլն դոլար պարտքը եւ հիմա ժողովուրդը վճարում է՝ Հայաստանի պետական գույքը տալով Գազպրոմին: Դուք մեր երկրին զրկում եք մանեւրելու հնարավորությունից՝ ձեր վերարտադրվելն ապահովելու համար գաղտնի գործարքներ անելու արդյունքում»:

«Ժառանգության» պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը պնդում էր, որ երբ 2011թ. Գազպրոմը բարձրացնում էր գազի գինը, կառավարությունը ոչ թե պետք է գաղտնի բանակցություններ սկսեր՝ ժողովրդից թաքցնելով գազի գնի բարձրացման փաստը եւ ձեռքի հետ պարտքեր կուտակեր, այլ.  «Պետք է սակարկեր, համաձայնության գար՝ որեւէ գնի շուրջ, հետո ներկայանար ժողովրդին՝ պառլամենտին եւ ասեր՝ մենք սակարկեցինք, այս գինը ստացանք, համաձա՞յն եք, թե չէ: Կամ Ազգային ժողովը կասեր՝ համաձայն ենք, եւ ժողովուրդը կդառնար այդ բարձրացած գնի տերը, կամ ասինք՝ ոչ, համաձայն չենք, եւ այդ վինտիլը փակվեր: Դուք չեք ներկայացել, պարտքը կուտակել եք, հիմա ասում եք՝ տվեք: Ինքներդ եք պատասխանատվություն վերցրել, երբ գաղտնի եք պահել այդ թանկացումը, բայց հիմա եկել ասում եք՝ պարտք եմ կուտակել, տվեք: Դուք վճարեք, անձնապես Դուք վճարեք, որ այդպիսի բան եք արել: Չեմ հասկանում՝ ովքե՞ր են ձեր բանակցողները, եթե Հայաստանի շահը ընդհանրապես չի ներկայացված այս համաձայնագրում: Հետ տարեք այս համաձայնագիրը, նոր բանակցություններ սկսեք եւ բանակցային գործընթացից հասկացող մարդկանց ներառեք դրա մեջ»:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը զարմանում էր՝ մի՞թե ժողովուրդը կանոնավոր չի վճարել գազի համար, որ պարտք է կուտակվել: Ոչ, վճարել է, եւ այդ պարտքը ոչ թե մեր անպարտաճանաչության արդյունքն է, այլ որովհետեւ մեզ տեղյակ չեն պահել գազի գնի բարձրացման մասին. «Սերժ Սարգսյանը 2013թ. մայիսին Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնին, բողոքել է ընդդիմությունից եւ հայտարարել՝ այդ մարդկանց բոլորովին չի հետաքրքրում, որ այսօր Հայաստանը գազ է ներկրում երկու անգամ ավելի էժան գնով, քան Ուկրաինան եւ Մոլդովան: Հազարավոր հերյուրանքներ եւ բամբասանքներ կան գազի թանկանալու մասին, այո, կարող է նաեւ թանկանալ, կարող է եւ չթանկանալ: Սակայն էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը անհարմար վիճակի մեջ դրեց Սերժ Սարգսյանին,այստեղ հայտարարելով, որ 2011 թվականից մատակարարվող գազն արդեն թանկացել էր: Այսինքն, երբ Սերժ Սարգսյանը հերյուրանք էր որակում մատակարարվող գազի թանկացման մասին պնդումները, շատ լավ գիտեր, որ գազն արդեն իսկ թանկացել է: Այդ նույն ընթացքում մամուլը եւ ընդդիմությունը պնդում էին, որ ՀՀ-ին մատակարարվող գազի գինը բարձրացել է եւ բարձրանում է՝ հենվելով պաշտոնական տվյալների վրա, մաքսային ամփոփագրերի վրա: Պարզ երեւում էր, որ գազի միջին գինը 2011-12-ին 235-250$ էր՝ 180$-ի փոխարեն, մինչդեռ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը մի քանի տարի հերքում էր դա: Բայց ոչ հերքելիս էր կարմրել, ոչ էլ հիմա՝ նախորդ հերքածները հաստատելիս է կարմրում: Իսկ Սերժ Սարգսյանին չեմ ուզում մեղադրել ցինիկաբար խաբելու մեջ, որովհետեւ եթե մեղադրեմ, կնշանակի՝ այլ բան էի սպասում»:

ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը այս համաձայնագիրը նմանեցրեց «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին, հիշեցրեց ՍՍՀՄ համար աշխատած ԱՄՆ ԿՀՎ-ի ՍՍՀՄ դեմ բաժնի վարիչին՝ կիսվելով իր այն տպավորությամբ, որ Գազպրոմի հետ բանակցողները Հայաստանի հետ որեւէ կապ չեն ունեցել, հակառակ կողմի շահն են սպասարկել եւ սպասարկում: Նա նաեւ չէր հասկանում, թե ինչի՞ համար է Գազպրոմը Հայաստանի կուտակած 300 մլն դոլար պարտքի կեսը վերցրել իր վրա. «Ռուսների հետ շատ եմ աշխատել եւ հարաբերվել, մինչեւ հիմա ես իրենց մեջ ոչ մի «լոխ» չեմ տեսել, ու հիմա չեմ հասկանում, թե այդ ինչի՞ համաձայնվեցին նման բանի»: Պարոն Արսենյանը նաեւ ակնհայտորեն ակնարկելով նախկին քաղաքապետ, Հայռուսգազարդի նախկին տնօրեն Կարեն Կարապետյանին, ասաց՝ տպավորություն ունեմ, որ այդ բանակցողները տարիներ ի վեր Հայաստանում գործող մի խմբավորում են, որը, ի վնաս Հայաստանի Հանրապետության, «անշահախնդիր» սպասարկել են եւ սպասարկում են Գազպրոմի շահերը: Այդ խմբից ոմանք արդեն Գազպրոմում շատ բարձր պաշտոնի են: Հարգելիներս, բան եք առնում, բան եք ծախում՝ առեք, ծախեք, խնդիր չունեմ, բայց մեր իրավասությունները, մեր ապագա իրավասությունները ինչի՞ եք վաճառքի հանում՝ սահմանափակման ռեժիմով, սեկվեստր եք դնում: Սատանի մայլեն քյանդրբազություն եք անում: Հո հայ ժողովուրդը չի՞ ասում լարախաղացություն մի արա ընդհանրապես, ասում է՝ արա, բայց այդտեղ մի արա, վտանգավոր տեղ է: Հնարավոր է, որ այսօր մենք վավերացնենք մի փաստաթուղթ, որը կլինի սեւ օր մեր երկրի համար, որի արդյունքում կհայտնվենք մեծ կոտրած տաշտակի առաջ»:

Նա նաեւ փորձեց հասկանալ, թե ինչո՞ւ հենց մինչեւ 2043 թ.-ը, եւ գտավ երեք հնարավոր պատճառ՝ կամ Գազպրոմն է մինչ այդ փակվելու, կամ Հայաստանն է դադարեցնելու իր գործառույթները կամ Ստալինգրադի ճակատամարտի 100-ամյակի առթիվ են այդ ժամանակն ընտրել:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դէ լոխը ձեր բոլորիտ պրաֆեսյանա… դրա համարել մեր Հայ ժողովուրդը 20-տարիյա, խափված ապրումա, ու ոչմի յրաշխիք չկա, որ Հայաստանում մարդիք իրանց կարան լավ զգան, չը մրսեն լոխերի վարած քաղաքականությունից… մինչևվ լոխերը հրաժարական չտան, Գ.Արսենյան, հայաստանում օրենգ չի գործի, Հայ քաղաքացո համար, Ես Նիկոլ Փաշինյանին էլեմ ասէ, երբ նոեմբեոն 5-ի, թումանյան փողոցի, ակցիյան սկսվեց, ժողովրդին պրովակացյաի ենթարկեցին, ու սքսեցին բեգման ենթարկեք, ամեղ քաղաքացիներին. Նիկոլ Փաշինյանը անձանբ ինձ ՁՊՎ-յում, ինձ տեսելա 8-խցոմ… Հարգանքով
    Մանու Երեվանսկի!

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031