Լրահոս
Օրվա լրահոսը

Yerkir.am. Վրաստանում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը վրացերեն է եւ չի ֆինանսավորվում բյուջեից

Դեկտեմբեր 21,2013 10:19

Yerkir.am-ի բացառիկ հարցազրույցը վրացական Рустави-2 հեռուստաալիքով հեռարձակվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» նախագծի պրոդյուսեր Գեորգի Մոսիձեի հետ

 

-Պարո’ն Մոսիձե, նախ կցանկանայինք իմանալ` արդյո՞ք Վրաստանում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից: Եվ ի՞նչ կարող եք ասել արտոնագրի ձեռք բերման մասին:

-Դեռ 90-ականներին Վրաստանում գոյություն ուներ «Интеллект клуб»հաղորդումը, որը շատ նման էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ին, սակայն այն ժամանակ լիցենզիայի հարցն այլ կերպ էր դրված` դրա կարիքը չկար: Իսկ արդեն 2000-ի սկզբին, երբ հետխորհրդային տարածությունում սկսվեց լիցենզավորված հաղորդումների այդ ալիքը, մենք, կարելի է ասել, նույնպես նստեցինք այդ կարուսելը, և արդեն 2008-ից սկսած` ունենք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի վրացական տարբերակը, որը հեռարձակվում է երկրի ամենաբարձր վարկանիշն ունեցող ալիքներից մեկով՝ Рустави-2-ով: Ալիքը մասնավոր է, սակայն ներկայումս առաջատարն է Վրաստանում:

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա ասեմ, որ հեռուստահաղորդումը բացառապես կոմերցիոն նախագիծ է, հետևաբար, կան հովանավորներ, առեւտրային կազմակերպություններ, որոնք պաշտպանում են ինչպես գիտակների, այնպես էլ հեռուստադիտողների շահերը:

 

-Այն Ձեզ մոտ մեծ ժողովրդականություն վայելո՞ւմ է, բարձր վարկանիշ ունի՞, նաև՝ ինտելեկտուալ զարգացման նշանակություն: Օրինակ` մեզ մոտ բյուջեից խաղը ֆինանսավորելը հենց այդ հատկանիշներով բացատրեցին: 

-Բանն այն է, որ Վրաստանում դա պարզապես հաղորդում չէ, պարզապես շոու չէ: Դա որոշակի սպորտային, ակումբային շարժում է: Վրաստանի տարբեր քաղաքներում ակումբներ են կազմավորվում, և հանգստյան օրերին ոչ հեռուստաեթերային խաղեր են անցկացվում: Կազմակերպվում են նաև փառատոներ, մրցաշարեր և առաջնություններ: Դա շատ զարգացած ճյուղ է Վրաստանում, և այդ իմաստով կարելի ասել, որ մենք ամենախաղացող երկիրն ենք աշխարհում: Գրեթե 30 000 մարդ մշտապես մասնակցում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի սպորտային տարբերակի խաղերին: Եվ միայն Թբիլիսիի սուպերլիգայից հետո ձևավորվում է հեռուստաակումբը՝ անցկացվում է քասթինգ:

Բացի այդ` արդեն երկրորդ տարին է՝ իրականացվում է «Ինտելեկտի օր»նախագիծը, երբ Վրաստանի բոլոր դպրոցներում նույն օրը, նույն ժամին անցկացվում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը: Դա շատ կարևոր է` ապագա սերնդի պատրաստման տեսանկյունից: Բայց կրկնում եմ` հեռուստահաղորդումը բացառապես կոմերցիոն նախագիծ է:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ yerkir.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031