Օրվա լրահոսը

Ովքեր են աշխատելու նորաստեղծ Քննչական կոմիտեում և ինչպես են վարձատրվելու. Panorama.am

«Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հարակից օրենսդրական փաթեթը արդարադատության նախարարությունը դեկտեմբերի 16-ին ուղարկել է կառավարություն և առաջիկա նիստերից մեկում կդրվեն քննարկման: Ըստ Panorama.am– ի,  oրինագիծը կառավարության կողմից հավանության արժանանալու դեպքում կուղարկվի խորհրդարան և կդրվի շրջանառության մեջ: Նշենք, որ կառավարություն ներկայացնելուց առաջ օրենքի նախագծի շուրջ մասնագիտական քննարկումներ էին ծավալվել, որին ներգրավվել էին նաև ԵՄ փորձագետներ: Այժմ էլ

ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանում կքննարկվեն կարևոր հարցեր

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2013թ. դեկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգ ներառելով մի շարք օրենքների նախագծեր և միջազգային պայմանագրեր: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային

ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը պատասխանում է իր դեմ մեղադրանքներին (ձայնագրություն)

«Ամեն մի դեբիլ, տականք, որ ստախոսություն անի, դրա համար պիտի զանգեք ի՞նձ»,-այսպես պատասխանեց ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը Aravot.am-ի հարցին, արդյոք հիմնավո՞ր են «Կրեպսոն» ընկերության նախագահ Արման Երեմյանի այն պնդումները, թե ԱԺ պատգամավորն իրեն խաբել ու յուրացրել է իր գումարները:  Այնուհետև Արթուր Գևորգյանը շարունակեց. «Նա դեբիլ է. երիտասարդ է, դիմել են ոստիկանություն, ոստիկանությունը հետաքննություն է արել,

Դատախազն ասում է՝ տուժողին ոստիկանի հետ չի տարել ոստիկանություն, դատարանն էլ մերժեց նրա դեմ բացարկը

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանն այսօր դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ վերսկսեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ ԻնեսաՊետրոսյանի բողոքի քննությունը: Ինեսա Պետրոսյանն իրականացնում է Արա Դիլանյանի եւ Խաչիկ Հակոբյանի պաշտպանությունը եւ վերաքննիչ դատարան դիմելով ՝բողոքարկում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 23-ի դատավճիռը: Հիշեցնենք, որ նրա պաշտպանյալները մեղադրվել են եւ դատապարտվել են ազատազրկման՝ տուժող, մուրացկանությամբ զբաղվող Սպարտակ

Կիևը քննարկում է Մաքսային միությանն անդամակցելուն վերաբերող փաստաթղթերը. «Ազատություն» ռադիոկայան

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտպանել է Մոսկվայում Ռուսաստանի հետ կնքած համաձայնագրերը և պնդել, որ դրանք չեն հակասում Եվրամիության հետ ինտեգրման ծրագրին։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  միաժամանակ նա ասել է, որ Կիևն, այնուամենայնիվ, քննարկում է Ռուսաստանի ղեկավարած Մաքսային միությանն անդամակցելուն վերաբերող փաստաթղթերը։ Արմեն Քոլոյան

Արմեն Երիցյանը՝ Երեւանի մասին. «Ժամանակին ասել էի՝ կընտրեիք, կտեսնեիք»

Դիտարկմանը, թե փաստորեն ավելի լավ Երեւան չունենք, Արմեն Երիցյանն այսպես արձագանքեց՝ «Ես ժամանակին ձեզ ասել էի, կընտրեիք, կտեսնեիք: 2 օրից 2-3 աստիճանով եղանակը կտաքանա»:

Պարտականությունները ոչ պատշաճ կատարելը որքանո՞վ կապ ուներ համբույրի հարցով ծառայողական քննության հետ

Մեր հարցին, այսինքն ծառայողական քննության արդյունքում պարզվեց, որ ոստիկանը չի՞ համբուրել աղջկան, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց. «Ո՞վ ասաց նման բան»:

Արա Զոհրաբյան. ՙՎերջին տարիներին հասարակության ուշադրությունը ՄԻԵԴ-ի հանդեպ զգալիորեն աճել է՚

ՀՀ Փաստաբանների պալատի և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կազմակերպվել էր ՙՄարդու իրավունքների պաշտպանության վերահսկման մեխանիզմների զարգացման նպաստումը ներպետական և միջազգային ատյաններում՚ ծրագրի վերջնական արդյունքների ներկայացումը: Միջոցառմանը մասնակցել է նաև Արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշել է,-ՙՉափազանց կարևոր և արդիական թեմա է քննարկվելու, քանի

Բարձրաստիճան ոստիկանները 4 տարի կանցկացնեն գաղութում

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակել է Գյումրու «Ռուբին» ոսկերչական սրահը դեռևս օգոստոսի 4-ին թալանելու անհաջող փորձ կատարած երկու ոստիկանների` ոստիկանության Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրաչ Քալաշյանի և նույն բաժնի օպերլիազոր Արտակ Բադալյանի դատավճիռը:  Որքան էլ ոստիկանները պնդեին, որ իրենք նպատակ չեն ունեցել գիշերով գողություն կատարել ոսկու խանութից, այլ ապակիները կոտրելով`փորձել

Կառավարությունը գումար հատկացրեց Լեւոն Խեչոյանի եւ Արմեն Մազմանյանի բուժման համար

Ի դեպ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քիչ հիվանդ էր, նրա մոտ թեթեւ հարբուխ էր, դա ակնհայտ էր նրա ձայնից:

405.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Դեկտեմբերի 19-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 9,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5 դրամ:  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Ահարոն Ադիբեկյան. «Հայաստանում ամեն տասներորդ ընտանիքը սոված է պառկում քնելու»

Դեկտեմբերի 19-ը Աղքատներին օգնելու միջազգային օրն է: Աղքատության սահմանումների եւ Հայաստանում դրա վիճակագրության մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ խոսեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Բանախոսը նշեց, որ ՄԱԿ-ի կողմից արձանագրված է, որ աղքատների օրական եկամուտը 2 դոլարն է, չքավորների դեպքում՝ մեկ դոլարից ցածր է: Պարոն Ադիբեկյանը ներկայացնում է աղքատության սահմանումները. «Կա հարաբերական աղքատություն, այսինքն՝ չի

Հայաստանը միանում է ԱՄՆ կառավարության Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող GPOI ծրագրին

ԱՄՆ դեսպանատունը սույնով տեղեկացնում է, որ Հայաստանը դարձել է  ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Խաղաղապահության նախաձեռնություններին  աջակցող GPOI  ծրագրի գործընկեր պետություն: Այս նախաձեռնության շրջանակում Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացման նպատակով Միացյալ Նահանգներն ակնկալում է տրամադրել մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն 2 տարվա ընթացքում: Նախաձեռնությունը միտված է ամրապնդել ՄԱԿ-ի ու տարածաշրջանային խաղաղապահ գործողություններում ներգրավված գործընկեր պետությունների, ինչպիսին

Ռուս փորձագետ. Ազգերի ինքնորոշումը միջազգային իրավունքի նորմ չէ, «լենինիզմ» է

Վրաց-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս, այսօր Հարավային Կովկասի անվտանգությանը վերաբերվող համաժողովի ընթացքում, բավականին սուր, բայց կոռեկտ ձեւակերպումներով ելույթ ունեցավ ՌԳԱ Գիտակազմակերպչական վարչության ԳՀԱ ծրագրման բաժնի պետ, Հասարակական– քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը: Նա իր ելույթը սկսեց նրանից, որ մշտապես կողմնակից է ցանկացած երկրի տարածքային ամբողջականությանը, որը խախտվում է երբեմն արտաքին ուժերի, երբեմն՝ ներքին խնդիրների արդյունքում:

Դեսպան Տեր-Ստեփանյանի հանդիպումը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանական հարցերով գլխավոր քարտուղարի հետ

Դեկտեմբերի 18-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանական հարցերով գլխավոր քարտուղար Պասկալ Տերասսեի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցությունից ի վեր գրանցված զարգացումները: Այս համատեքստում դեսպանն ընդգծեց խորհրդարանական մակարդակով իրականացվող համագործակցության կարևորությունը: Նա նաև շնորհակալություն հայտնեց պարոն Տերասսեին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի

Ազգային գրադարանը հաշմանդամների համար համապատասխան պայմաններ չունի

«Հսկայական գրականություն կա աշխարհում, որը վերաբերում է Հայաստանին կամ գրված է հայ գրողների կողմից, և Ազգային գրադարանը պարտավոր է այդ ողջ գրականությունն ունենալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը և ընդգծեց, որ ներկայումս գրադարանի ուշադրության կենտրոնում հիմնականում հայագիտական և առհասարակ Հայաստանին վերաբերող գրականությունն է: «Այս տարվանից մենք մեծ փաթեթներով գրականություն

Գորիկ Հակոբյան. «Իշտահներիդ՝ քացախ»

Այսօր կառավարության նիստից առաջ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանից լրագրողները փորձեցին ճշտել նրա առողջական վիճակի մասին լուրերը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի ղեկավարը, ըստ տարածված լուրերի բուժման կուրս էր անցնում Գերմանիայում: «Ռուսներն ասում են՝ не дождетесь: Հայերեն գիտե՞ս ոնց են պատասխանում, գյումրեցիներն ասում են` իշտահներիդ  քացախ»,-իր առողջական վիճակի մասին հարցին այսպես արձագանքեց, պարոն Հակոբյանը, ավելացնելով, որ

Այն, ինչ չհաջողվեց Վարդան Ղուկասյանին, հաջողվեց Տարոն Մարգարյանին

Գյումրու նախորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք ևս քննարկվել է Գյումրու վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար համայնքային բյուջե տուրք վճարելու հարցը: Սակայն նկատի ունենալով, որ Գյումրին թաղված է տարբեր հիմնախնդիրների մեջ, ժամանակը չէ նման որոշում կայացնելու, բացի այդ, չկա հստակ մշակված հայեցակարգ, օրակարգից հանվել է թեման: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու ամենաակտիվ

Զարուհի Փոստանջյանի նախագիծը կառավարությունը չընդունեց

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի առաջարկած «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում էր ձկների ձվադրման, ինչպես նաեւ մանրաձկան ձեւավորման եւ զարգացման փուլում կասեցնել գործող ՀԷԿ-երի աշխատանքը: Նիստին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, քանի որ մանրաձկան ձեւավորման եւ զարգացման փուլը շարունակական

«Դեմ առ դեմ». Վահագն Խաչատրյան

Դեկտեմբերի 19-ին, ժամը 18.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված խնդիրների վերաբերյալ զրույց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ: Հաղորդման հյուրին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք

Եթե Բրազիլիան չեմպիոն չդառնա, ըմբոստություն չի լինի

«Սլաք» մամուլի կայացած մամուլի ասուլիսի ավարտին Aravot.am-ը Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին հիշեցրեց, որ սոցիալական պայմաններից դժգոհ բրազիլացիները դեմ են, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվի Բրազիլիայում: Հակառակ նրանց, Բրազիլիան, այնուամենայնիվ, հյուրընկալելու է աշխարհի առաջնությունը: Եթե Բրազիլիան չեմպիոն չդառնա, նա կարո՞ղ է պատկերացնել, թե իր երկրում ինչ կարող է կատարվել: «Նախ, բրազիլացիները նման բան չեն

Վլադիմիր Պուտինի «անկեղծ ասուլիսն» ու «լիրիկական զեղումները»

«Որ հետխորհրդային տարածքը ՌԴ արտաքին քաղաքականության համար հայտարարվել է առաջնահերթություն, գաղտնիք չէր, եւ փաստորեն, ժամանակը ցույց տվեց, որ այս պահին Վլադիմիր Պուտինը վայելում է թեկուզ մարտավարական, թեկուզ կարճաժամկետ, բայց այնուամենայնիվ, հաղթանակը: Դա իրեն հնարավորություն է տալիս, նաեւ ինքն է իրեն թույլ տալիս նման անբռնազբոս ոճի մեջ վարել իր ասուլիսները»,- Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով մեր հարցին՝

Փետրվար–մարտ ամիսներին կարող է լինել պանրի դեֆիցիտ

Ամանորին պանրի գինը չի թանկանա

Բրազիլիայի դեսպան. «Ավագ եղբայրս «Բոտաֆոգոյի» դարպասապահն է եղել»

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն «Սլաք» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողների հարցին, թե իր ընտանիքը որքանո՞վ է կապված ֆուտբոլի հետ, ասաց. «Ինքս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ չեմ դարձել: Չորս որդիներս եւ դուստրս ֆուտբոլով զբաղվել են: Ավագ եղբայրս` Էդիմարը, «Բոտաֆոգո» ակումբի երիտասարդական թիմի դարպասապահն է եղել: Եթե շարունակեր, պետք է հաղթահարեր եւս երկու

Ակտիվիստներն իրենց ձեւով են պատժելու ակտիվիստ աղջկան համբուրած ու անմեղ ճանաչված ոստիկանին

Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը դեռ չէր հասցրել տեղեկանալ, որ Կոմիտաս 5 հասցեում ամռանը իրենց ակտիվիստ աղջիկներից մեկին`Շողիկ Մելքոնյանին համբուրած ոստիկանը  անմեղ է ճանաչվել եւ վերականգնվել աշխատանքին  : «Մեղադրանքները, որ հնչում են քաղաքացիական ակտիվիստների հասցեին` գրանտակերներ, ես կասեի` ամենամեծ գրանտակերը կառավարությունից հետո ոստիկանությունն է: Եվրոպական կառույցները տասնյակ միլիոնավոր, կարծեմ հարյուր միլիոնից արդեն անցել է թիվը, գումարներ

«Արժանապատիվ Հայրենիք» նախաձեռնությունը կոչ է անում իմպիչմենտի գործընթաց սկսել

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ «Արժանապատիվ Հայրենիք» նախաձեռնությունը դատապարտում է՝ -Սերժ Սարգսյանի կողմից «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը պարտքի դիմաց ռուսական կողմին հանձնելը, -ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանրակրթության ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրելը, -Մաքսային Միությանը բռնակցման ճանապարհային քարտեզի պատրաստումը, -Կառավարության կողմից կնքված և ՀՀ ԱԺ հաստատմանը ներկայացված երեք նվաստացուցիչ համաձայնագրերը գազի և նավթամթերքի վերաբերյալ։ Փաստում է՝ Մեծացնելով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ ՀՀ

«ԱրմենՏել»–ը և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամն ամփոփեցին 2013թ–ի համագործակցության արդյունքները

19 դեկտեմբերի, 2013, Երևան. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համատեղ ամփոփեցին 2013թ–ի համագործակցության արդյունքները։ Այսօր կայացած մամլո–ասուլիսին «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը և Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտներ, Հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ Արմինե Գրիգորյանը, Կարեն Քոչարյանը և Կարեն Շահգալդյանը ներկայացրեցին 2013թ–ին իրականացված ծրագրերը։ Այս տարի Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտներն անցկացրել

Ռուս փորձագետ. «Ռուսաստանը երբեք չի հրաժարվի Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից»

«Անվտանգությունը եւ համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովը այսօր էլ անցավ բավականին բուռն քննարկումներով: Բավական է ասել միայն, որ այսօր քննարկվող հարցերի շրջանակներում էր ռուս-վրացական հակամարտությունը, եւ ռուսական կողմի տեսակետը ներկայացնողները բավականին մարտականորեն էին տրամադրված: Մասնավորապես, ` «Ռուս–վրացական հարաբերությունների հեռանկարները Սաակաշվիլիի վարչակարգի փոխարինումից հետո. դրական փոփոխություններ հնարավո՞ր են, թե ոչ» զեկուցմամբ հանդես եկած Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների

Հ. Գալստյանի սպանողին դեռ չեն հայտնաբերել. Ա1+ (Տեսանյութ)

19 տարի առաջ դեկտեմբերի 19-ին սպանվեց Երեւանի քաղխորհրդի նախկին նախագահ Համբարձում Գալստյանը։ Նա ծնվել էր դեկտեմբերին, դեկտեմբերին ձերբակալվել էր որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, դեկտեմբերին նշանակվել Երեւանի ղեկավարի պաշտոնում եւ ազատվել դեկտեմբերին: Համբարձում Գալստյանը Հայաստանի քաղաքական դաշտ մտավ որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ երկրաշարժից ընդամենը երեք օր առաջ։Մոտ 20 օր հետո ձերբակալվեց։ Կես տարի հետո Մոսկվայի Բուտիրյան

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930