Օրվա լրահոսը
Սամվել Մարտիրոսյան. «Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվությունը հիմնականում սուտ էր պարունակում»
Սամվել Մարտիրոսյանը համարում է` Ադրբեջանը ռազմավարություն է մշակել` խոսել հայկական կողմից շատ մեծ զոհերի թվի մասին
Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր խաղալու է առաջատարի հետ
Տրոմսյոյում մեկնարկած շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որ երկու տուրից հետո ունի թիմային 4,0, սակայն անհատական պայքարում մեկ միավոր կորցրել է, այսօր հանդիպելու է առաջատարի՝ թե թիմային, թե անհատական պայքարում առանց միավորների կորստի ընթացող Ֆրանսիայի ընտրանու հետ: Երկու հավաքականներն էլ հանդես են գալու մարտական կազմով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ադրբեջանցի ևս մեկ զինվոր է մահացել. Azatutyun.am
Հուլիսի 31-ի լույս 1-ի օգոստոսի գիշերը շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ վիրավորված ադրբեջանցի Անար Ղարազադեն մահացել է զինվորական հոսպիտալում, այսօր հաղորդում է APA լրատվական գործակալությունը: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարեն Եսայանի սպանության գործով վերաքննիչ բողոքը մերժվեց (տեսանյութ)
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել Հարություն Սարգսյանը: Դատարանը հաստատված էր համարել, որ նա սպանել է նախկին քաղաքագլուխ Վարդան Ղուկասյանի փեսային՝ Կարեն Եսայանին: Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը վերաքննիչ բողոք էր բերել, որը մերժվեց այսօր, երբ նախագահող դատավոր Սերգեյ Չիչոյանը հրապարակեց իրենց որոշումը: Մերժումը լսելուն զուգահեռ Հարությունի մայրը, հարազատների հետ
Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, սահմանին տիրող իրավիճակի մասին. Shamshyan.com
Սպարապետ Վազգեն Սարգսյանը եղբայրը` Արմեն Սարգսյանը, ով ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի խորհրդականն է ազատամարտիկների հարցերով, անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին: SHAMSHYAN.com-ը ստորեւ ներկայացնում է իրականությունը փաստերով վերնագրված նրա նկատառումները. Ադրբեջանի պետական ու ոչ պետական քարոզչության որդեգրած մարտավարությանն ուշադիր հետևելու դեպքում առաջին հերթին այն տպավորությունն ես ստանում, որ հարևան, բայց ոչ բարեկամ երկրի նշված ոլորտի պատասխանատուները
Սեդրակ Նազարյան. «Այս կռիվը մեր կռիվն ա եղել, մենք էլ պիտի վերջացնենք» (տեսանյութ)
«Արաբո» ջոկատի ազատամարտիկ, 66 -ամյա Սեդրակ Նազարյանն այսօր «Ֆորում» մամուլի ակումբում, խոսելով սահմանային վերջին շրջանի լարված իրավիճակների մասին, ասաց. «Այս կռիվը մեր կռիվն է եղել, աստված մի արասցե, մենք էլ պիտի վերջացնենք: Այս կռիվը չպետք է անտեսել: Խնդրում եմ ժողովրդին, որ նրանք լուրջ մոտենան այս հարցին, մենք անլուրջ ենք մոտենում, մենք ենք սկսել, մենք էլ
«Զվարթնոց» օդանավակայանում Գերմանիայի Դաշնության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվող է հայտնաբերվել
ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ օգոստոսի 3-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1971 թ. ծնված Տիգրան Ա.-ին, որը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ` ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կողոպուտի մեղադրանքով:
Էդուարդ Հովհաննիսյան. «Վարորդը, եթե ծանուցում է ստացել հուլիսի 26-ից հետո, պետք է դիմում գրի ՃՈ պետին»
Էդուարդ Հովհաննիսյանի խոսքերով՝ ճանապարհային երթեւեկության խախտումների փոփոխված տուգանքները վերաբերվում են դրանից հետո խախտում կատարած վարորդներին
Մանվել Եղիազարյան. «Սերժ Սարգսյանը Սոչիից կվերադառնա պատերազմի բոթով» (տեսանյութ)
Սա խաղ չի, սա պատերազմ է. ապաշնորհ, վախկոտ մարդկանց խնդրում եմ լքել ասպարեզը
Տերյան փողոցում ծառեր են կոտրվել
Օգոստոսի 4-ին, ժամը 09.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցի թիվ 74 հասցեում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել, ընկել է գլխավոր մուտքի մոտ. անհրաժեշտ է օգնություն: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կոտրվել է երկու ծառ, որոնցից մեկն ընկել է մուտքի
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բարսեղյանների ընտանիքին՝ անվանի լեզվաբան և մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ: «Հովհաննես Բարսեղյանը մեր ավագ սերնդի այն նվիրյալ հայերենագետներից էր, ով տասնամյակներ շարունակ իր գործունեությամբ մեծ ավանդ բերեց թե՛ հայոց լեզվի ուսումնասիրության և թե՛ մայրենիի բարձրորակ մասնագետների պատրաստման գործին: Խորին ցավակցություն եմ հայտնում վաստակաշատ
Ծառահատում` էլեկտրական սղոցով
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն օրերս Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետի հարևանությամբ նկատել են էլեկտրական սղոցով ծառահատում իրականացնող մի քաղաքացու: Վերջինս հրավիրվել է բաժին: Կատարվում է հետաքննություն:
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 859 անգամ
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում: Հիմնականում կիրառվել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբաղյան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է
Գյուղերում 10 անգամ ավելի շատ է տղա երեխա ունենալու ցանկությունը (ֆոտոշարք)
ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի թեմաների մեջ, ի թիվս այլ անվանակարգերի, ընդգրկված է նաև պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարը: «Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում և Գետափ, Մալիշկա, Խաչիկ, Արենի, Քարագլուխ գյուղերում իրականացրել է «Մի´ սպանիր» խորագրով ծրագիրը։ Հասարակական կազմակերպության ղեկավար Խնկանուշ Մարկոսյանը նկատում
Մարտակերտի շրջանն ազատագրած ազատամարտիկների առաջին խմբերը մեկնել են առաջնագիծ. Artsakhpress.am
Այսօր` առավոտյան, Մարտակերտի շրջվարչակազմի շենքի դիմաց հավաքվել էին Արցախյան պատերազմի նախկին հրամանատարներ, ազատամարտիկներ եւ, բաժանվելով խմբերի, մեկնել են դիրքեր: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթը: Այս պահին նրանք գտնվում են առաջնագծում, ովքեր իրենց փորձով եւ խորհուրդներով օգտակար կլինեն մեր դիրքապահներին: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Վարչապետը ցավակցական խոսք է հղել պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքի անդամներին, ընկերներին ու հարազատներին: «Հովհաննես Բարսեղյանը նշանակալի ավանդ է ներդրել հայագիտության և լեզվաբանության զարգացման գործում, իսկ նրա գիտամանկավարժական գործունեությունը հարուստ է հիշատակմանն արժանի բազմաթիվ իրադարձություններով: Իր վաստակի ու մարդկային մեծ որակների համար Բարսեղյանը վայելում էր իր գործընկերների և
Բարսեղ Բեգլարյանը մի շարք հարցերի վերաբերյալ մտահոգություն է հայտնել (տեսանյութ)
Հայտնի գործարար, «Ֆլեշ» ընկերության, Ստեփանակերտի կոնյակի գործարանի և մի շարք այլ ընկերությունների սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը հարցազրույց է տվել ԱՄՆ-ում հրատարակվող «Armenian Express» պարբերականին՝ մտահոգություն հայտնելով մեր երկրում մի շարք արժեքների վտանգված լինելու վերաբերյալ: Գործարարը խոսել է հայերի՝ եվրոպական, թե՞ ասիական արժեհամակարգին պատկանելու, որակյալ կրթության, ինչպես նաև Հայաստանում հասարակության և իշխանությունների միջև առկա անջրպետի մասին, որը
Մեր փողոցների անունները
Միկոյանի հուշարձանի ու նրա անձի շուրջ բարձրացած աղմուկն ինչքան որ տհաճ էր, նույնքան էլ ուսանելի էր` առաջին հերթին ճանաչողական առումով: Շատերը համոզված պնդում են թե` Միկոյանի ու նրա արձանի թեման վերևներից գցված էր, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղվեր քաղաքական, սոցիալական և այլևայլ խնդիրներից: Եթե նույնիսկ համաձայնվենք, որ դա այդպես է, էլի պիտի պնդենք, որ Միկոյանի անձի
100 տարվա կրկնություն
Առաջին Մեծ պատերազմը մենք չենք հիշում: Ինչը շատ զարմանալի է: Չէ որ հենց այդ առաջին Մեծ պատերազմը մեզ, հայերիս, դարձրեց այնպիսին, ինչպիսին այսօր կանք: Հենց այդ առաջին պատերազմը մեզ ցրեց աշխարհով մեկ, հարյուրամյակների ընդմիջումից հետո առաջին դժվար անկախությունը պարգեւեց: Ի վերջո, հենց այդ պատերազմի ընթացքում բոլշեւիկները գրավեցին Ձմեռային պալատը, ինչի արդյունքում մենք էլ 70 տարի
Հայաստանի շախմատիստուհիները Նորվեգիայում չոր հաշվով 2-րդ հաղթանակը տարան
Նորվեգիայում մեկնարկած շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը երեկ չոր հաշվով երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 4:0 հաշվով պարտության մատնելով Բանգլադեշի ընտրանուն: Մեր թիմից հաղթանակ տարան Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Շուշաննա Սարգսյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Գագիկ Հովհաննիսյանի, Armchess.am
Օգոստոսի 5-ից 6-ը ջուր չի լինելու
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 5-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: • Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան նրբանցքի 1, 2, 3, 4, 5, 6, 6/1, 7, 8 համարների, Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան,
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Ավստրալիային
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող 41-րդ համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում 3:1 հաշվով առավելության հասավ Ավստրալիայի նկատմամբ: Ոչ-ոքի խաղացին մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը եւ երրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը կրկին մեկական միավոր վաստակեցին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Գագիկ Հովհաննիսյանի, Armchess.am
Գործադիրը քննարկում է նաև սահմանապահ գյուղերի բնակչության էլեկտրաէներգիայի, գազի և այլ վարձավճարների փոխհատուցման հնարավորությունը
Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել են ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված N զորամաս՝ հանդիպել սահմանամերձ համայնքների ղեկավարներին, սպայական անձնակազմին և զինվորներին: Մինչ այդ Վանաձորում երկրի վարչապետն ու պաշտպանության նախարարը ներկա են գտնվել օրերս Մարտակերտում սահմանային միջադեպի հետևանքով զոհված հերոս, ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանի հոգեհանգստի
Մովսես Հակոբյան. «Մեր ոգին շատ բարձր է, զինվորները պատրաստ են սխրագործությունների» (տեսանյութ)
Երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը բացառիկ հարցազրույց է տվել Արցախի հեռուստատեսությանը՝ վերջին օրերի դեպքերի մասին: Հարցազրույցի ընթացքում, գնահատելով հակառակորդի գործողությունները, նա ասել է. «Հակառակորդը, ունենալով անհաջողություն բանակցային գործընթացում, փորձում է ապակայունացնել իրավիճակը սահմանին»: Նա ասել է, որ բացի հակառակորդին հետ շպրտելուց ելման դիրքեր, եղել են նաեւ որոշակի
Վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Կառավարության ուշադրության կենտրոնում են բանակը, զորամասը, զինվորը, սահմանապահը»
Սեյրան Օհանյանի վկայությամբ՝ ադրբեջանական զինուժին արժանի հակահարված է տրվել Օգոստոսի 3-ի երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեցին Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամաս: Նրանց ուղեկցում էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանը: Վարչապետն ու պաշտպանության նախարարը Նոյեմբերյանի տարածաշրջան այցելեցին Վանաձորից, ուր մասնակցել էին Արցախում զոհված ավագ լեյտենանտ Զորիկ Գեւորգյանի հուղարկավորությանը: Բարձրաստիճան պաշտոնյաներին դիմավորեց Տավուշի
Մարտակերտի շրջանի նախկին հրամանատարներն ու ազատամարտիկները մեկնեցին առաջնագիծ` տարբեր ուղղություններով. Yerkir.am
Yerkir.am. Ինչպես հաղորդում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթը. «Մարտակերտի շրջանի նախկին հրամանատարներն ու ազատամարտիկները մեկնեցին առաջնագիծ` տարբեր ուղղություններով: Այսօր առավոտյան Մարտակերտի շրջվարչակազմի շենքի դիմաց հավաքվել էին Արցախյան պատերազմի հրամանատարներ, ազատամարտիկներ, ընդհանուր թվով` մոտ 300 հոգի: Նրանք բաժանվել են խմբերի ու մեկնել դիրքեր: Նրանց թվում են եղել ԱԱՄ Մարտակերտի տարածքային կազմակերպության նախագահ Գրիգորի Միրզոյանը, Մարտակերտի
ԼՂ ՊԲ-ն ներկայացնում է իրականությունը` փաստերով
Ադրբեջանի պետական ու ոչ պետական քարոզչության որդեգրած մարտավարությանն ուշադիր հետևելու դեպքում առաջին հերթին այն տպավորությունն ես ստանում, որ հարևան, բայց ոչ բարեկամ երկրի նշված ոլորտի պատասխանատուները ոչ թե հակված են գոնե ինչ-որ չափով ներկայացնել առկա ռազմաքաղաքական զարգացումների իրական վիճակը, որքան` իրենց քիմքին հարիր, ցանկալին մատուցել իրականի փոխարեն: Դա հատկապես երևում է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ
Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել են Նոյեմբերյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր երեկոյան, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ մեկնել է Նոյեմբերյանի տարածաշրջան: Այցը, ըստ Aravot.am-ի տեղեկությունների, նախապես ծրագրավորված չի եղել. վարչապետն ու նախարարը մեկնել են հրատապ: Թե ինչով էր պայմանավորված այցի հրատապությունն Aravot.am-ին դեռ չի հաջողվել ճշտել: Մինչ զորամասերում զինվորների, ապա սպայական կազմի եւ համայնքների ղեկավարների հետ հանդիպումներ ունենալը, վարչապետն ու պաշտպանության նախարարը Վանաձորում
«Հրադադարի խախտումները նպատակ են հետապնդում խաթարել բանակցային գործընթացը». Էդվարդ Նալբանդյանը՝ Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը
Ս.թ. օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միության խմբակցության անդամներ Մանֆրեդ Գրունդը և Ալբերտ Վայլերը։ ՀՀ արտգործնախարարը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը, ինչն արտահայտվում է դինամիկ և արդյունավետ քաղաքական երկխոսությամբ, փոխադարձ այցելություններով, այդ թվում` միջխորհրդարանական հարթությունում։ Անդրադարձ կատարվեց միջազգային խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և
Ադրբեջանական կեղծ լրատվական աղբյուրներ. Banman.am
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում ներկայացրել է այն կեղծ ադրբեջանական լրատվամիջոցների հասցեները, ապատեղեկատվություն են տարածում. «Այս պահին ադրբեջանական կողմը ունի մի քանի աղբյուր, որոնք կարող են շփոթեցում առաջացնել Սա ռուսալեզու, իրեն հայկականի տեղ դնող ադրբեջանական կայք է ՝ ArmenianReport.com Սրանք ադրբեջանական, հայալեզու լրատվականներ են Armenia.az Irevanaz.com (սա քանի օր է չի աշխատում)»,- գրված է


















































