Օրվա լրահոսը

ՀԱԿ եւ ԲՀԿ առաջնորդների հանդիպման մասին հրապարակային ասելու բան չկա

«Մամուլի հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեմ». Aravot.am-ի խնդրանքին՝ Գագիկ Ծառուկյան- Լեւոն Տեր-Պետրոսյան երեկ կայացած հանդիպումից որոշ մանրամասների անդրադառնալ, այդպես արձագանքեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եւս ձեռնպահ մնաց մեր հարցերին պատասխանել: Ասաց՝ «հրապարակային ասելու բան չկա»: Հիշեցնենք. երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Գագիկ Ծառուկյանը հանդիպել ու քննարկել են քառյակի հետագա ռազմավարությանն ու գործունեությանը

Երիտասարդները քննարկում են չճանաչված երկրների քաղաքացիների բարձրագույն կրթության իրավունքը

Մայիսի 21-ին տարբեր բուհերի շուրջ 100 ուսանողներ մասնակցում էին «Առաջնորդենք ապագան. գիտության երիտասարդացում» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցի աշխատանքներին։ Ուսանողական համայնքն աշխատանքային խմբերում քննարկում էր գիտության երիտասարդացման, ուսանողական ինքնակառավարումների մենեջմենթի, եվրոպական բարձրագույն կրթական դաշտում ուսանողների ներգրավվածության, չճանաչված երկրների քաղաքացիների բարձրագույն կրթության իրավունքի, բուհական ուսանողական շարժումներում արտասահմանցի ուսանողների ինտեգրման հարցերը։ Երիտասարդ գիտնականների դպրոցը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական

ՍԴՀԿ ներկայացուցիչները նշեցին, որ պատրաստ են համագործակցել Թուրքիայի բոլոր այն առաջադիմական ուժերի հետ, ովքեր…

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական Վարչության անդամ Գևորգ Պերկուպերկյանը և ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը երեկ երեկոյան ՍԴՀԿ Երևանի Ստեփան Սապպահգյուլ կենտրոնում ընդունեցին Թուրքիայի Սոցիալիստական դաշինքի ներկայացուցիչ, Ստամբուլի հայաշատ Բաքըրքեյ թաղամասի թաղապետի նախկին թեկնածու հայազգի Նվարդ Պաքըրքըօղլուին և Նօր Զարթօնք հայկական կազմակերպության ներկայացուցիչ Նշան Գյուրեհը : Տիկին Պաքըրքըօղլուն ՍԴՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց

Թռիչքից ընդամենը մի քանի ժամ առաջ տեղեկացրին, որ ԱԺ-ն անհրաժեշտ ֆինանսական հատկացում չի կարող անել

Անթույլատրելի է, որ նմանօրինակ կարևոր միջխորհրդարանական, դիվանագիտական այցելության համար գումար չկա, սակայն ամեն անգամ ծանոթանալով բյուջեի ծախսային մասին, ականատես ենք լինում մի շարք չհիմնավորված և ոչ նպատակային ծախսերի:

Վերականգնվել է Ամասիան Գյումրիին կապող միակ ճանապարհը

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի բնակիչներն այլևս ստիպված չեն լինի օգտվել դաշտամիջյան ճանապարհներից: Բարեկարգվում և վերականգնվում է գյուղերը մարզկենտրոն Գյումրիին և արտաքին աշխարհին կապող միակ՝ Ամասիայից Բերդաշեն տանող ավտոճանապարհը:  Տարիներ շարունակ դաշտամիջյան ճանապարհով երթևեկող տեղի բնակիչների համար այս ճանապարհի վերակառուցումն անչափ սպասված էր: Աշխատանքների 90 տոկոսից ավելին կատարված է: Ճանապարհի առաջին կմ-ում իրականացվել են ասֆալտապատման, հաջորդ

«Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի հաղորդումը հայտարարված էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ

Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդը անօրինական է և իրականացվում է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով: Մարզահամերգային համալիրի, որպես պատմամշակութային հուշարձանի, փաստացի շուկայական արժեքի գնահատում չի կատարվել. ԴԱՀԿ-ը հրաժարվում է տրամադրել գնահատման վերաբերյալ հաշվետվություն: «Բեստ Ռեալթի» ՍՊԸ-ի երկու բաժնետերերը, որոնք գրանցված են օֆշոր Պանամա համաշխարհային կենտրոն 0832, ԴԱՀԿ ծառայություն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող գնահատում` 25,8 միլիարդ

Վարուժանն ու Տաթեւը դարձան ԱՄՆ-ի փոխչեմպիոններ

Սենթ Լուիսում ավարտվեց շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը, որտեղ հայ գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Տաթեւ Աբրահամյանը չեմպիոնի կոչումը նվաճելու լավ հնարավորություն ունեին:   «Արմագեդոնում» Վարուժանը, հաղթելով Ալեքսանդր Լենդերմանին, վճռորոշ փուլում հանդիպեց Գատա Կամսկու հետ, սակայն զիջեց նրան 0,5:1,5 հաշվով: Տաթեւ Աբրահամյանն իր հերթին «Մահվան մրցամարտում» հաղթահարեց Աննա Զատոնսկիխի արգելքը եւ չեմպիոնի կոչման համար նույն

Մոնթե Մելքոնյան. Տաղանդավոր գիտնական եւ Ղարաբաղի ինքնորոշման պաշտպան

Մայիսյան փայլուն հաղթանակները, մասնավորապես` Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը գնահատելիս կարևոր է թվում ոչ միայն Հայրենիքի պաշտպանի մարտական սխրանքի նշանակության իմաստավորումը, այլև նրա՝ որպես տաղանդավոր մարդու, հայրենասերի ու մտավորականի ներկայացումը: Հայ ժողովրդի պատմության մեջ եզակի չեն այն օրինակները, երբ գիտության, արվեստի մարդը ազգի համար օրհասական պահին զենքը ձեռքին ելել է պաշտպանելու իր

Կառավարության շարադրությունը բնապահպանության թեմայով. «Չորրորդ իշխանություն»

Վերջապես Ազգային ժողովում օրենսդիր մարմինը քննարկման դրեց գործադիր մարմնի՝ կառավարության ծրագիրը։ Եթե անկեղծ լինենք՝ այն իրականում հիշեցնում է մաղթանքների մի ժողովածու կամ էլ լայնածավալ շարադրություն, որի յուրաքանչյուր մասը շարադրել է տվյալ ոլորտի այն պատասխանատուն, որը դպրոցական տարիքում շարադրության թե մտքի եւ թե քերականության համար պարբերաբար գերազանց գնահատական է ստացել։ Թերեւս ամենադրական ու էմոցիոնալ շարադրությունը կարելի

Քանի դեռ նա բիզնես «չունի». civilnet.am

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը բիզնես չունի: Պակաս ցնցող չէ, պայմանով, որ սուտ չէ: Արմագեդոնն էլ ցնցող է, եթե սուտ չէ: Րաֆֆի Հովհաննիսյանի «բադասխան եք տալու» արտահայտությունն էլ է ցնցող: Միակ աներկբա ճշմարտությունն այն է, որ Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահ է: Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ են բիզնես չունենալու մասին Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի և այլ

Դավիթ Հարությունյան. «Կառավարությունն աշխատատեղ ստեղծող չէ». «Ժողովուրդ»

Բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը գնում է պետական ծառայության մասին

Արդյունքում մի քանի տասնյակ գյուղեր կվերանան, բայց դե հիմա…«Չորրորդ իշխանություն»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանի համար 915 համայնքներ ունենալը մեծ ճոխություն է՝ ե՛ւ վարչական, ե՛ւ ծախսերի առումներով։ Ըստ նրա՝ Հայաստանում ամենաշատը պետք է լինի 300 համայնք։ «ՉԻ» – Հովիկ Աբրահամյանն, իհարկե, իրավացի է, պետք է խոշորացում կատարել։ Ճիշտ է, արդյունքում մի քանի տասնյակ գյուղեր կվերանան, բայց դե հիմա… Եվ ընդհանրապես՝ Հայաստանի համար

Հովիկ Աբրահամյանը իր նախորդին բացահայտ կերպով ստախոս անվանեց. «Ժողովուրդ»

Ինչն էր նրան խանգարում իր մերձավորների նկատմամբ առավել խիստ լինել ԱԺ նախագահի պաշտոնում, ինչու Աբրահամյանը չէր փորձում այդ ժամանակ բարեփոխվել եւ սեփական ահռելի բիզնեսները ստվերից դուրս հանել։

«Ժողովուրդը գումար չունի։ Սնանկացած վիճակ ա». «Հայկական ժամանակ»

Հայաստանյան բնակչությունն օրեցօր նվազում է ու նաեւ ցածր գնողունակություն ունի, ինչն էլ կարեւոր գործոն է դառնում շուկայում վաճառվող մթերքի գնի ձեւավորման վրա։ Երեւանի «Մալաթիա» շուկայում աշխատող վաճառողների փոխանցմամբ, որոշ ապրանքներ այս տարի թանկ են նախորդի համեմատությամբ, որոշները՝ էժան։ Թանկությունը պայմանավորվում է բերքի ծավալների նվազմամբ, որովհետեւ ցուրտ էր, կարկուտ էր։ Իսկ այն դեպքերում, երբ գները համեմատաբար

Հովիկ Աբրահամյանի ծրագրի ականջները

Ես ինքս ինձ խոսք էի տվել սպասել 100 օր եւ նոր միայն անդրադառնալ նորաթուխ վարչապետին (իբրեւ վարչապե՛տ նորաթուխ, իսկ ընդհանրապես՝ լավ էլ հնաբնակ է) ու նրա գործունեությանը: Բայց մայիսի 20-ին կառավարության ծրագիրը ԱԺ-ում ներկայացնելիս Հովիկ Աբրահամյանն էնպիսի բաներ ասաց, որ Երեւանի բոլոր գրիլ-ապարատներում հանգիստ իրենց համար շուռումուռ եկող չաղլիկ հավիկները ծիծաղից կրկին մեռան: Դե, ես

«Դ!եմ եմ»–ի անդամը չբացառեց, որ եթե կառավարությունը շարունակի նույն գործելաոճը, ապա իրենք կդնեն նոր կառավարության հրաժարականի հարցը. «Հայկական ժամանակ»

Արդեն երկու օր է, ինչ Ազգային ժողովում երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, խոսելով կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, նորից առաշ են քաշում «պարտադիր» բաղադրիչը։ ԿԲ նախագահ Արթուր Զավադյանը, պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, ասել էր. «Իհարկե լինելու է «պարտադիր» բաղադրիչը։ Առանց դրա, օրենքի շարժիչ ուժը կորում է։ Պետք է այնպես անել, որ օրենքի դիզայնը համապատասխանի ՍԴ որոշմանը»։ Երեկ

Գորիսը հուսահատվեց. «Հրապարակ»

Երեկ հուսահատության օր էր Գորիսի բնակչության մեծ մասի համար: Քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ քաղաքապետի երկու հակալիսկայական թեկնածուները՝ Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը, որոնք հնչեղ հայտարարություններ էին անում մինչեւ վերջ գնալու եւ միմյանց օգնելու մասին, հանեցին իրենց թեկնածությունները: Նախկին մարզպետի մարդը՝ տեղի ջրմուղի տնօրեն Վաչագան Ադունցը, փաստորեն, մնաց քաղաքապետի աթոռի միակ իրական հավակնորդը, ավագանու անդամ

Պրոսկրիպցիոն ցուցակներ

Դեռեւս հին Հռոմում կար «պրոսկրիպցիայի» գաղափարը: Լատիներեն այդ բառը նշանակում էր «գրավոր հրապարակել»: «Պրոսկրիպցիոն ցուցակի» մեջ սկզբնական շրջանում մտնում էին իսկական հանցագործները, որոնք հետախուզման մեջ էին: Բայց շատ արագ` Սուլայի ժամանակներից (մ.թ.ա. 82-79 թվականներին) դա դարձավ քաղաքական եւ անձնական հաշիվներ մաքրելու միջոց: Այդպիսին էլ մնաց: Նման ցուցակներ հիմա կիրառվում են նաեւ միջազգային մասշտաբով: Ամերիկացիներն ու

Արցախի վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարների հետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը մայիսի 20-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարների՝ Արցախ այցելած խմբին՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի զարգացմանը և Հիմնադրամի կողմից կատարված աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետ Ա. Հարությունյանը ողջունել է ներկաներին՝ յուրաքանչյուր տարի կազմակերպվող հանդիպման այդ ձևաչափը համարելով առիթ կատարված աշխատանքների վերաբերյալ բարերարներին

Արդարադատության նորանշանակ նախարարը դրական քայլեր է ձեռնարկել Օմբուդսմենի առաջարկությամբ

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի միջնորդությամբ Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներին այլ կալանավորված անձանց հետ մեկ խցում պահելու դեպքերը բացառելու ուղղությամբ: Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից, Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի 1-ին տեղակալն այլ կալանավորված անձանց հետ միասին պահվում էր միևնույն խցում: Իրավապահ մարմինների

Կառավարության պաշտոնանկությունից հետո ՀՀԿ-ին քշող հուժկու հեղեղ խոստացող քառյակի ուժերը հեղեղի փոխարեն զբաղված են ընդամենը միմյանց միջև հարաբերությունները ճշտելով. «Ժամանակ»

Հանդիպել են Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Ուշագրավ է, որ այս անգամ ոչ միայն Դաշնակցությունն է բացակայել, այլ նաև «Ժառանգությունը»: Սա նաև հասկանալի է, որովհետև ըստ էության ներկայումս խնդիրը ոչ թե, այսպես կոչված, քառյակի շրջանակում է, այլ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի, որոնք պետք է պարզեն իրենց հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի և նրա կառավարության հանդեպ վերաբերմունքի մասով: Աբրահամյանի

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն գտնում էր, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելն իսկապես անդառնալի իրողություն է: Կինը չէր համաձայնվում:

Հովիկ Աբրահամյանը ծրագիրը նա ներկայացնում է ոչ թե գերհուզական ելեւէջներով, այլ սպառնալիքների ուղեկցությամբ. «Հրապարակ»

Ծրագիրը մանրամասնորեն ուսումնասիրած անձինք ասում են, որ ընդհանուր առմամբ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած ծրագիրը շատ չի տարբերվում նախորդ կառավարության ծրագրից: Այս վարչապետը եւս նախկինի նման խոստանում է արժանապատիվ կենսապայմաններ, տարեցների կյանքի որակի բարելավում, անկախ դատական համակարգ, աղքատության կրճատում, տնտեսական 5 տոկոս աճ, նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ մինչեւ 65 հազար դրամ, ծնելիության խթանում: Անգամ նախկին վարչապետին հատուկ անհեթեթության

Երկու հայ են զոհվել Հալեպում

Կիրակի 17 Մայիս 2014ին, Նոր Գիւղի մէջ ինկած հրասանդերուն եւ հրթիռներուն պատճառով վիրաւորուած Նուարդ Մարգէյեանը, ստացած ցնցումին ծանր ազդեցութեան չտոկալով` կնքեց իր մահկանացուն: Նշենք, որ Նուարդը, նոյն օրը փլատակներու տակ զոհուած Յարութ Մարգէյեանին մայրն է: Նուարդին թաղմանական կարգը պիտի կատարուի Չորեքշաբթի 21 Մայիս 2014ին, առաւօտեան ժամը 10ին, Ս.Աստուածածին եկեղեցւոյ մէջ: 18 Մայիս 2014ին, Նոր Գիւղի

Չեռնին պալատ. Մի լուսանկարի պատմություն

Պրահայի ամենագեղեցիկ շինություններից մեկը՝  1668 թվականին իտալացի ճարտարապետ Ֆրանչեսկո Կարատիի էսքիզով կառուցված վեհաշուք Չերնին պալատը՝ Černínský palác-ը, ժամանակին պատկանել է Խուդենիցի ամենահայտնի եւ հարուստ տոհմերից մեկին՝ Չերնիններին: Պրահայի ամենաերկար շինությունը՝ Չերնին պալատը շատ արկածներ է տեսել: Շենքի շինարարությունը դեռ չավարտված՝ 1677 թվականին մահացել են եւ շենքի ճարտարապետը եւ տերը՝ Վենետիկում Ավստրիայի կայսրության դեսպան կոմս Չեռնին:

«Վովա Գասպարյանը չի՞ աշխատում, միայն ԱՄՆ դեսպանատո՞ւնն է աշխատում». (Տեսանյութ)

Գենդերային խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները մտնում են հայ օջախ, ընտանիք ու քանդում: Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայ-ռուսական միավորում» կազմակերպության ղեկավար, սոցիալիստ Ռոբերտ Ահարոնյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե ինչո՞ւ է դեմ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների համար պայքարող կազմակերպություններին: Ահարոնյանն այդ առնչությամբ նաեւ ավելացրեց` «Հավասարությանը ձեւաչափ կա, ի՞նչ ձեւի հավասարություն, է՞ս, որ տեսնում

«Երբեմն հարձակվել եմ լրիվ անտեղի, վախեցել եմ, լաց եմ եղել… Մարդկային գծեր են սրանք». Կոմանդոս

Երևանի պետական համալսարանի հիմնադրման 95-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում ԵՊՀ պատմության թանգարանը և «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբն այսօր կազմակերպել էին «Դասը վարում են ազատամարտիկները» խորագրով միջոցառում՝ նվիրված Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա էին ազատամարտիկների ծնողներն ու կանայք, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ, արցախյան հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, փոխգնդապետ Միքայել Միրզոյանը

«Եթե փող կա արանքում, ամեն ինչ վաճառվում է». Հրանուշ Խառատյանը՝ մարզահամերգային համալիրի վաճառքի մասին

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը չի զարմանա, եթե պարզվի, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նոր գնորդն էլ է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ համալիրի տեղում էլ է Yerevan.city լինելու. «Ամեն ինչ հնարավոր է, ոչինչ չեմ բացառում»: Համալիրի շուրջ գործարքային խոսակցությունները նրան վաղուց են հասել, բայց դեռ չի շտապում շենքի վաճառքի վերաբերյալ գնահատականներ տալ, միայն նկատեց,

Վաշտի հերթապահը դանակով հարվածել է շարքայինի որովայնին

Նա հանձնվել է հրամանատարության հսկողությանը

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031