Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու հայ են զոհվել Հալեպում

Մայիս 21,2014 10:06

Կիրակի 17 Մայիս 2014ին, Նոր Գիւղի մէջ ինկած հրասանդերուն եւ հրթիռներուն պատճառով վիրաւորուած Նուարդ Մարգէյեանը, ստացած ցնցումին ծանր ազդեցութեան չտոկալով` կնքեց իր մահկանացուն:

Նշենք, որ Նուարդը, նոյն օրը փլատակներու տակ զոհուած Յարութ Մարգէյեանին մայրն է:

Նուարդին թաղմանական կարգը պիտի կատարուի Չորեքշաբթի 21 Մայիս 2014ին, առաւօտեան ժամը 10ին, Ս.Աստուածածին եկեղեցւոյ մէջ:
18 Մայիս 2014ին, Նոր Գիւղի մէջ ինկած հրթիռին պատճառով քանդուած շէնքի փլատակներու տակէն գտնուեցաւ Յարութ Մարգէյեանի (1958ի ծնունդ) անշնչացած մարմինը:

Հալէպի Լրատուական Գրասենեակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031