Օրվա լրահոսը

Ռուբեն Հախվերդյանի հայտարարությունը. «Ես Րաֆֆիի հետ չէի, ինձ խոսափող էր պետք»

«Հույս ունեմ, որ սեպտեմբերին ինչ-որ ցնցումներ կլինեն, որ իշխանությունը կփոխվի, կգա նոր իշխանություն, որպեսզի այդ իշխանությունը կարողանա այնպիսի համակարգ ստեղծել, որ մարդիկ, հասարակությունը կարողանան ներդաշնակ ապրել՝ հասարակական նորմալ կյանք վարել»,- Aravot.am-ի հետ զրույցում ներքաղաքական կյանքի մասին խոսելիս այսպիսի հույս հայտնեց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը: Մեր դիտարկմանը, որ Դուք Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին էիք, այդ ժամանակ չստացվեց իշխանություն

Անդրե Աղասին ե՞րբ եւ որտե՞ղ է նվաճել իր վերջին տիտղոսը

Դա եղել է 2005 թվականի հուլիսի 31-ին` Լոս Անջելեսում անցկացված «Mersedez-Benz Cup»-ում: Այդ օրը նա մենախաղերի եզրափակչում 6:4, 7:5 հաշվով պարտության մատնելով լյուքսեմբուրգցի 22-ամյա Ժիլ Մյուլլերին` նվաճեց էլիտար մրցաշարերում իր 60-րդ տիտղոսը, որը, ինչպես պարզվեց հետագայում, վերջինը եղավ այն ժամանակ 35-ամյա Աղասիի մարզական կարիերայում: Այդ հաղթանակից հետո Աղասին հայտարարել էր. «Մտքովս անգամ չէր անցնում, որ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային հերթական շրջայցը Ավան վարչական շրջանում էր

Մայրաքաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին տեղերում հետևելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային հերթական շրջայցը Ավան վարչական շրջանում էր: Շինբարեկարգման տարեկան ծրագրերով, մասնավորապես, կրթամշակութային հաստատությունների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների շրջանակում թիվ 52 մանկապարտեզում իրականացվող շինաշխատանքների ընթացքին, վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ, քաղաքապետն այցելել և հետևել է տեղում: Պատասխանատուները նախ մանրամասն ներկայացրել են վերանորոգման մեկնարկից

Ներկայացվեցին «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության առաջին կիսամյակի արդյունքները

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի այսօրվա նիստում, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քննարկվեց եւ ի գիտություն ընդունվեց  «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2014թ. առաջին կիսամյակի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին տեղեկատվությունը: Նշված ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի փաստացի մուտքերը կազմել են 169 մլն 295.9 հազար դրամ, որից 84 մլն 600 հազար դրամը` պետբյուջեից հատկացված, 84 մլն

Ինչ հիմքով են կալանավորել Լեւոն Հայրապետյանին. «Ա1+» (տեսանյութ)

Մոսկվայում ազատազրկված արցախցի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանին կալանավորելու որեւէ հիմք չկա։ Այսօր փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հրապարակել է Լեւոն Հայրապետյանին փաստաբանից ստացված տեղեկատվությունը: Պարզվում է՝ Ռուսաստանի իշխանությունները նրա դեմ գործ են հարուցել մի ցմահ ազատազրկման դատապարտվածի ցուցմունքների հիման վրա եւ փորձում են կապ հաստատել Հայրապետյանի եւ 2000-2003 թ. տեղի ունեցած մի հանցագործության միջեւ, որը փաստաբանը համարում

Թոշակառուի դրամապանակը գողացողին հայտնաբերեցին

Հուլիսի 31-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել 1928 թ. ծնված Շուրիկ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.40-ի սահմաններում, գողացել են դեղատան ցուցափեղկին դրված իր դրամապանակը, որտեղ եղել է 100 ԱՄՆ դոլար, 1.000 ՌԴ ռուբլի և 72.000 դրամ` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանները նույն օրը, ժամը 19.40-ին, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցից բերման են

Իրանահայ լրագրող. «Մինչեւ Հայաստան գալս փաստորեն լրագրող չէի»

«Սփյուռք ամառային դպրոցի» շրջանակում այլ երկրներից երկու շաբաթով Հայաստան են այցելել մի խումբ լրագրողներ: Նրանց թվում է իրանահայ մեր գործընկեր Վարդիթեր Ծատուրյանը՝ Իրանի «Յոյս» (Հույս) երկշաբաթաթերթից: Վարդիթերն ասաց, որ երկշաբաթաթերթը լույս է տեսնում երկու լեզվով՝ պարսկերեն եւ հայերեն, լրատվամիջոցում տեղ են գտնում հոդվածներ՝ ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում կատարված կարեւոր իրադարձությունների մասին: Թերթը հիմնադրվել է

Հյուպատոսական տվյալների համալիր բազայի ֆունկցիոնալ խնդիրներն ու դրանք շտկելու նպատակով ձեռնարկված քայլերը

ԱՄՆ պետքարտուղարությունը գրանցել է մուտքի արտոնագրերի համակարգի տեխնիկական խնդիրներ, ինչը գլոբալ է և խոչընդոտում է բնականոն աշխատանքին: Խնդիրը գլոբալ է և հատուկ չէ որևէ երկրի կամ մուտքի արտոնագրի տեսակի: Մենք գիտակցում և խորապես ցավում ենք ճանապարհորդներին պատճառված անհարմարության համար: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ գործընթացը ավարտին հասցնելու և անձնագրերը թողարկված մուտքի արտոնագրերով դիմորդներին վերադարձնելու

407.26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Օգոստոսի 1-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.5 դրամ: NASDAQ OMX Armenia  

Աշխունջ Պողոսյան. «Անգամ գորգերի անվանումներն են թուրքա-պարսկական» (Տեսանյութ)

Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում հանդիպման ժամանակ գորգագործությունը որպես ազգային մշակութային արժեհամակարգ կորցնելու իր մտավախությունն արտահայտեց գորգագետ Աշխունջ Պողոսյանը: Զուգահեռներ անցկացնելով հետխորհրդային Հայաստանում գորգարվեստի զարգացման տեմպերի հետ՝ պարոն Պողոսյանը նշեց, որ 2008թ. ճգնաժամից հետո գորգագործությունն անկում է ապրել. գորգերի մեքենայական արտադրությունը մոտեցել է ձեռագործին, և այժմ միայն հիսուն դազգահ է աշխատում: Հայաստանում գորգարվեստի զարգացման հեռանկարների վերաբերյալ

Մարզահամերգային համալիրի աշխատակիցներն՝ ընդդեմ ՊՆ-ի

«Մենք ուզում ենք, որ 60 միլիոնը վճարեն առձեռն, որպեսզի աշխատողներին աշխատավարձ տանք, քանի որ մեր հաշվեհամարին ինչ գումար նստում է, ԴԱՀԿ–ը քաշում է։ Մարդիկ կան, որ արդեն մի քանի ամիս է՝ մեզ մոտ չեն աշխատում, բայց աշխատավարձերը չեն ստացել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն

Պետական աջակցության գյուղատնտեսական ծրագրերը կիրականացվեն նաեւ եկող տարի

Այսօր մեկօրյա աշխատանքային այցով Սյունիքում գտնվող գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եղել է Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ, Աղիտու, Իշխանասար, Նորավան գյուղական համայնքներում, շրջել գարու եւ ցորենի ցանքատարածություններում եւ ծանոթացել մշակման պայմաններին: Ակնկալվում է, որ այս տարի ցորենի ու գարու բերքի բարձր ցուցանիշ կգրանցվի՝ 1 հեկտարից 50 ցենտներ: Գյուղացիների հետ հանդիպման ժամանակ նախարարը տեղեկացրեց, որ պետական աջակցության գյուղատնտեսական

App Store-ում արդեն կարելի է գտնել նոր հայկական հավելված

Մի քանի օր է, ինչ App Store-ում «Լոկատոր» ընկերության կողմից տեղադրվել է նոր հայկական հավելված՝ Armenian treasures: Թե′ հայրենիքը կարոտած հայերը, թե′ ժամանակի սղության պատճառով հայկական ճարտարապետական կոթողները չտեսած հայերը և թե′ Հայաստանի մասին հետաքրքրվող արտերկրի բնակիչները հնարավորություն ունեն շրջագայելու Հայաստանի պատմական ու ճարտարապետական վայրերով: Ներկայումս տեղադրված է Տաթևի, Ղազանչեցոցի, Գանձասարի, Գառնիի ու Գեղարդի հավելվածներ՝

«Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա». Իրադարձությունների գնահատման ժամանակագրություն ( 20-23 հուլիսի)

Հուլիսի 19-ին Թբիլիսի քաղաքում` հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում բախում է տեղի ունեցել, որը վերածվել է զանգվածային կռվի: Հենց սկզբից, պայմանավորված տարբեր հանգամանքներով, տվյալ իրադարձությունը (զանգվածային կռիվ եկեղեցու մոտ) ստացավ միջազգային և միջկրոնական երանգ: Անհանգստություն առաջացնող հայտարարություններ են արվել վիրահայության ապագայի, ընդհանուր կայունության և անվտանգության, ինչպես նաև հայ-վրացական փոխհարաբերությունների ապագայի վերաբերյալ: Հաշվի առնելով կատարված

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 1-3-ը հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 4-5-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 1-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 4-5 աստիճանով:

Կռունկը՝ փողոցի վրա

Մամուլի շենքի 15-րդ հարկից ամեն օր հետեւում ենք, թե Երեւանի պետական կրկեսի աշխատանքներն ինչ փուլում են, ու… անհանգստանում: Աշխատանքային օրվա ավարտին, երբ բանվորները տուն են գնում, չգիտես ինչու, կռունկավարը կռունկի սլաքը Դամոկլյան սրի նման կախված թողնում է Ագաթանգեղոս փողոցի բանուկ մասի վրա շրջած: Նկատի առնելով, որ վերջին շրջանում բնությունը «զայրացել է» եւ ուժգին քամիներն ու

Հրադադարից հետո Ադրբեջանն այսքան մեծ կորուստներ չի ունեցել. Ուզեիր Ջաֆարով. Haqqin.az

Ադրբեջանական մամուլը տարածել է, որ փոխհրաձգության արդյունքում 9 ադրբեջանցի զինծառայող է մահացել, 4-ը վիրավորվել է:

Թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի կառավարությունը 2-րդ տարին է՝ լավագույն արդյունք ցույց տվող երկրների ցանկում է

Երեկ թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրն էր: «Թրաֆիքինգ» տերմինի ներքո հասկացվում է ոչ միայն մարդկանց առեւտուրը, ստրկությունը, այլեւ չնչին վարձատրությամբ հարկադիր աշխատանքի ենթարկելը, մարմնավաճառության պարտադրելը, ազատությունից զրկելը՝ շահադիտական նպատակներով, մարմնի մասերը կորզել եւ վաճառելը, երեխաներին մուրացկանության դրդելը եւ շահագործելը եւ այլն: Սկսած 2000 թվականից՝ ԱՄՆ պետքարտուղարությունը, «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մասին» օրենքի համաձայն, ամեն տարի գնահատում

«Ժառանգությունը» կոչ է անում մասնակիցը դառնալ բողոքի գործողության, որն ուղղված է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման

Միեւնույն ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր ի վիճակի չեն մասնակցել մայրաքաղաքում կայանալիք ակցիային, կոչ ենք անում նույն ժամին ինքնակազմակերպվել եւ արդար բողոքի ձայն բարձրացնել իրենց բնակության վայրերում:

Պե՞տք էր արդյոք բարձրացնել պատգամավորների աշխատավարձը

Թեման քննարկում են Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւ «Ազգային ժողովի մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը Արամ Աբրահամյան.- Հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ պետական ծառայողների աշխատավարձը բարձրացնելու մասին օրենքը: Պատգամավորների աշխատավարձը նույնպես կբարձրանա: Որքա՞ն է պետք կատարյալ երջանկության համար: ԱԺ նախագահի աշխատավարձը կդառնա 1 մլն դրամ` դա շա՞տ է, թե՞ քիչ: Լուսինե Վասիլյան.– Ինձ թվում

«Ստեփանակերտին թույլ է տրվում միանալ համազգային մերժմանը». Արմեն Աղայան

Քաղաքագետը` ԼՂՀ վարչապետի վերջին հայտարարության եւ ՀՀ արտաքին գերատեսչության` ՌԴ ԱԳՆ-ի բաժին լինելու մասին Մինչ այժմ Ստեփանակերտում պնդում էին, որ պաշտոնապես չեն ստացել մադրիդյան կոչվող սկզբունքները ներառող փաստաթուղթը, հետեւաբար մեկնաբանություններ էլ չէին անում: Մինչդեռ անցած շաբաթավերջին սոցիալական ցանցի օգտատերերի հետ հարցուպատասխանի ընթացքում Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է. «Իհարկե, Մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի

Մեսրոպագիր. Տեսնես ինչո՞ւ են վախենում մամուլից

Իրավապահներն առաջնորդվում են ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ «թայֆայի» օրենքներով Ինձ թվում է՝ այժմ Հայաստանի իրավապահ համակարգի մի մեծ խումբ մամուլատյացների (ազգանուններն անգամ կարեւոր չեն, կարող է Օսիպյան լինել, Կոստանյան կամ Պողոսյան եւ այլն) երեխա ժամանակ ծնողները վախեցրել են ոչ թե «մեշոկ պապիով», «դեւերով ու չարքերով», այլ լրագրողներով: Ասել են՝ «խելոք չմնաս, մի ժուռնալիստ կգա

Սեռավարակների կասկածը սրտում Հայաստան եկած միգրանտները կարող են անանուն եւ անվճար ստուգվել (Տեսանյութ) 

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ամփոփեց հարյուր օրվա իր աշխատանքը

«Մանթո՞ ես, որ միլիցա ենք խփել, լավ ենք արել». Շանթ Հարությունյանը գոռում էր ոստիկանի վրա

Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստին այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է նոյեմբերի 5-ի դեպքերին վկա ոստիկանների հարցաքննությունը: Գործով վկա ոստիկան Արտակ Ավետիսյանի պատմելով, ծառայության շրջանակներում լսել է գոռգոռոցներ ու պայթյուններ: Ցուցարարներին մոտենալիս նկատել է ճանապարհային ոստիկանության մեքենա, որի հետեւում խառնաշփոթ էր, մարդիկ գոռգոռում էին: Հետո նկատել է,

Հայաստանը՝ Եվրասիայի, իսկ Արցախը՝ Եվրամիության մաքսային սահման

Մեր ժողովուրդն էլ հոգեպես ընկճված, անտարբեր հետեւում է հայոց արժանապատվությունը ծանակող գործընթացին Մայդանի իրադարձությունները մենք դիտարկել ենք «Մեր Մայդանն էլ մարտի 1-ն էր» հոդվածում («Առավոտ» օրաթերթ, 28 փետրվարի) եւ խորհել առաջացած վտանգավոր հետեւանքների արդարացի հետաքննության մոդելը, ինչպես նաեւ Հայաստանը Մաքսային միություն ինտեգրվելը համարել ենք դավադրություն, նկատի ունենալով Արցախի մեկուսացումը: Դրանք ճիշտ դուրս եկան, նախ հետաքննության

Օպերային թատրոնը որոշ «փակագծեր» բացեց

Սանկտպետերբուրգյան «Սպիտակ գիշերների աստղերը»՝ միջազգային փառատոնից մինչեւ հայաստանյան ատեստացիա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը երկրորդ տարին անընդմեջ հրավեր է ստանում մասնակցելու Սանկտ Պետերբուրգում Վալերի Գերգիեւի կողմից անցկացվող «Սպիտակ գիշերների աստղերը» միջազգային երաժշտական փառատոնին: 2013թ. Մարիինյան թատրոնում իրենց արվեստը ցուցադրեցին Երեւանի օպերային թատրոնի մեներգիչները՝ տեղի նվագախմբի ընկերակցությամբ, դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Վերջերս

«Այսպիսի բնակավայր հազվադեպ է հանդիպում»

Հնագետները՝ Սարի Սոփի (Մարգահովիտ) բացառիկության մասին 2011թ. հուլիսի 17-ից ՀՀ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախումբը (ղեկավարներ` պատմական գիտությունների թեկնածուներ` Արամ Գեւորգյան եւ Արսեն Բոբոխյան) պեղումներ է սկսել Մարգահովիտի Սարի Սոփ հնավայրում: Հնագետների առաջարկությամբ արդեն 4 տարի է, ինչ Սարի Սոփը մասնագիտական գրականության մեջ եւ փաստաթղթերում հիշատակվում է «Մարգահովիտ» անվամբ: Այս տարի արշավախումբը այստեղ պեղումներ իրականացրեց

Դատարանը հիմնվել է գոյություն չունեցող, անթույլատրելի ճանաչված ապացույցի վրա

«Արժանահավատ վարկածի» անվան տակ անթույլատրելի ճանաչված ապացույցները հանդիսանում են քրեադատավարական օրենքի էական խախտում

Օլիմպիական մեդալի համար պետական աջակցության կրկնապատիկը պարգեւատրելու ՀԱՕԿ-ի որոշումը անփոփոխ է մնում

Չինաստանի Նանջինգ քաղաքում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու է 14 մարզիկ, որոնք բոլորն էլ այդ իրավունքն ստացել են վարկանիշներ նվաճելով: Մեր պատանեկան հավաքականում կան աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ: Սա նշանակում է, որ այս տարիքային խմբում Հայաստանի օլիմպիական հավաքականի ձեռքբերումներն ակնհայտ են, ինչը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի իրականացրած աշխատանքի արդյունք է:

Նոր կառուցվող ճանապարհին պայթեցվել է մեկուկես տոննայից ավելի պայթուցիկ. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 1-ին, Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հարավ-Հյուսիս մայրուղու Աշոցք-Թալին ճանապարհահատվածի 55-րդ կիլոմետրում: Ըստ shamshyan.com– ի, , ճանապարհի շինարարական աշխատանքների կատարման նպատակով տեղի ունեցավ պայթեցում: Մինչ պայթեցումը նշված հատվածում ժամանակավորապես փակվեցին տրանսպորտային միջոցների համար ճանապարհը, ելնելով քաղաքացիների անվտանգությունից: Ժամանել էին մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից, ոստիկանության Թալինի, Աշտարակի բաժիններից, տեղում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031