Օրվա լրահոսը

Զավեշտալի է ՀՀ ինքնիշխանության մասին մտահոգություններ լսել մի երկրի կողմից, որի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանն անվանում են Ռուսաստանի ֆորպոստ . «Ժողովուրդ»

Ինչ վերաբերում է ՌԴ դեսպանատան հայտարարությունում նշված՝ ԱՄՆ-ի կողմից ՀՀ «ինքնիշխանության հասցեին հնչող թույլ սպառնալիքներին», ապա հարկ է նկատել, որ զավեշտալի է ՀՀ ինքնիշխանության մասին մտահոգություններ լսել մի երկրի կողմից, որի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանն անվանում են Ռուսաստանի ֆորպոստ եւ հայտարարում, թե առանց ռուսների Հայաստանը պարզապես կորած է։ Էլ չասած՝ ռուսաց լեզվի կարգավիճակի մասին անհեթեթ հայտարարություններ

Պետք է գրոհել ու հակագրոհել միանգամից բոլոր ուղղություններով. «Հայոց աշխարհ»

Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հանդես գա շատ խիստ եւ կոշտ հայտարարությամբ:

Հայաստանը գնալով ավելի գրավիչ է դառնում նաեւ երիտասարդների համար. «Հայկական ժամանակ»

Սույն թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 495 հազար 967 զբոսաշրջիկ։ Այսինքն՝ շուրջ կես միլիոն մարդ։ Սա 17.3 տոկոսով ավելին է, քան եղել է նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածում։ Այս մասին «ՀԺ»-ն երեկ տեղեկացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանից։ Ընդ որում, ուսումնասիրությունները, ըստ նրա, ցույց են տալիս, որ Հայաստանը գնալով ավելի գրավիչ

«Հարսնաքարի» գործով վճռաբեկ բողոք՝ երկու կողմերից. «Ա1+» (տեսանյութ)

Թե ամբաստանյալների պաշտպանները եւ թե տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները համաձայն չեն առաջին եւ Վերաքննիչ դատարանների կայացրած դատական ակտերի հետ։ Խոսքը «Հարսնաքարի» գործի մասին է։ Առաջին ատյանի դատարանը 6 ամբաստանյալներին էլ դատապարտել էր 12 տարով։ Վերաքննիչ դատարանն այն անփոփոխ էր թողել։   Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Րաֆֆի Հովհաննիսյան. «Աշունը սպասվում է շատ թեժ քննություն». «Հայկական ժամանակ»

Ես ուզում եմ, որ վաղը թեժ լինի ու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պահով հրապարակները լցվեն, բայց իմ ուզելը հերիք չէ։

Աղասի Ենոքյան. «Այս անգամ Արեւմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, հաստատ աչք չի փակի». «Ժամանակ»

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ Հայաստանին այլ ելք չի մնում, քան հետեւել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։ Համեմատելով Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների դեպքում ՀՀ¬ին տրված արտոնություններն ու ներկայիս իրավիճակում նույնատիպ սցենարի հնարավորությունը՝ նա ասաց, որ Իրանի դեպքում այդ բացառությունները հստակորեն չէին տրված ՀՀ-ին, ՀՀ որոշ գործառույթների

Լյուդմիլա Սարգսյան. «Սերժ Սարգսյանը կանխեց այն, ինչ մենք ծրագրում էինք». «Ժամանակ»

Նա ուղղակի սպասել էր հարմար պահի, որպեսզի այդ ընդհանուր լարվածությունը կարողանա մեղմել։ Ինչը, պիտի խոստովանեմ, այդ պահին նրան հաջողվեց։

Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում. «Ազատություն» ռադիոկայան

Այսօրվանից ուժի մեջ են մտնում Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած նոր պատժամիջոցները: Տնտեսագետների կարծիքով՝ դրանց արդյունքում միայն առաջիկա երկու տարում Ռուսաստանը կկորցնի առնվազն 100 միլիարդ դոլար: Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթում է Ռուսաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող «Սբերբանկ»-ը, ցուցակում են նաև ՎՏԲ բանկը, «Գազպրոմբանկ»-ը, «Վնեշէկոնոմբանկ»-ը և «Ռոսսելխոզբանկ»-ը: Եվրամիության անդամ երկրների քաղաքացիներին և ընկերություններին այսօրվանից

Ի՞նչ պետք է ասել թոշակառուին

Ենթադրենք, ես բարձրաստիճան պաշտոնյա եմ (Աստված մի արասցե, իհարկե), եւ փողոցում ինձ մոտենում է ամիսը 30 հազար դրամ թոշակ ստացող թոշակառու եւ հռետորական հարց է տալիս՝ բա ես ինչպե՞ս մուծեմ էլեկտրաէներգիայի վարձը: Փորձում եմ ինձ պաշտոնյայի տեղը դնել՝ ինձ համար 100 հազար դրամ այսկողմ կամ այնկողմ՝ որեւէ նշանակություն չունի: Բայց, մտածում եմ ես պաշտոնյայի փոխարեն,

Յունիբանկի «Կենտրոն» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե

Յունիբանկի «Կենտրոն» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, հաճախորդների սպասարկման համար ավելի հարմարավետ տարածք: Մասնաճյուղի նոր հասցեն է` Երևան, Կիևյան 8, թիվ 64: Տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից և բիզնես միջավայրից: Այն հաճախորդները, որոնք նախընտրում են սպասարկվել «Կենտրոն» մասնաճյուղի նախկին տարածքի մոտակայքում, կարող են օգտվել բանկի «Երիտասարդական» (Երևան, Աբովյան 23/2),

ԼԱՎԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Գլուխ տասներորդ

ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿ

Դրամ տամ՝ դոլար տուր, Դոլար տուր՝ դրամ տամ:

Հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցներ

Ի պատասխան հուլիսի 31-ին մեր կողմից տարածած հաղորդագրությունների, ադրբեջանական կողմը հանդես է եկել հարձակման փաստի կտրուկ հերքումով: Ի պատասխան վերոնշյալի և ի լրումն մեր կողմից տարածված հաղորդագրությունների` ներկայացնում ենք հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Կալիֆորնիայում շատ ճանաչված հայ բժիշկներ կան». գլենդելաբնակ գյումրեցի վիրաբույժ

Մոտ 10 օր է` Գյումրու բժշկական կենտրոնում բարեգործական վիրահատություններ է անցկացնում ծննդով գյումրեցի, սակայն Գլենդելի երկու հայտնի կլինիկաներում` «Glendale adventist medical center» և «Glendale Memorial Hospital» աշխատող վիրաբույժ Գևորգ Մութաֆյանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց` կա՞ն հայ ճանաչված բժիշկներ ԱՄՆ-ում: « Իհարկե, շատ ճանաչված բժիշկներ կան Կալիֆորնիայում, այս 20 տարվա ընթացքում շատ մեծ քանակությամբ երիտասարդ բժիշկներ ունենք,

Վաղը Կապանում բողոքի ակցիա կանցկացվի

Ի դժգոհություն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման` վաղը Կապանում եւս բողոքի ակցիա կանցկացվի: Ակցիան կմեկնարկի Չարենցի փողոցից, որից հետո երթի մասնակիցները կշարժվեն դեպի մարզպետարանի հարակից հրապարակ: Ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Հակոբյանի խոսքով` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Կապանում օգոստոսի 1-ին ժամը 19:00-ին երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներով մտադիր են բողոքի ակցիա անցկացնել եւ արտահայտել իրենց անհամաձայնությունը տվյալ որոշման

ՀՀ ՊՆ-ն հերքում է, գյուղապետը՝ հաստատում

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը արդեն  հրապարակել է  հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհված հայ զինծառայողների անունները: «1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը»,- նշված է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդագրությունում: «Ինչ վերաբերում է Հայաստանին, Հայաստանի տարածքում դիվերսիոն հարձակում չի եղել»,- մեզ հետ զրույցում  հերքեց համացանցում շրջանառվող լուրըերը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք,

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինվորների անունները

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հրապարակել է այսօր հակառակորդի կողմից հարձակման հետևանքով զոհված զինծառայողների անունները։ «Գործողության հետևանքով զոհվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, 1994 թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը»,- հայտնում է ԼՂ պաշտպանության նախարարությունը։ Պաշտոնական հաղորդագրությունը մանրամասնում է, որ հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության

«Նոր Նորքի անտառում բուլդոզերով միայն չորացած ծառերն են վնասվել». Կարինե Դանիելյան

«Քաղաքապետարանը խոստանում է, որ ոչ մի ծառի կորուստ չի լինի»

Նամակներ, որոնք իրենց պատասխանները կստանան միայն 100 տարի անց

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Պատասխան 100 տարի անց» խորագրով ծրագիրը, որը նպատակ ունի անդրադառնալու Ցեղասպանության տարիներին (1894-1923 թթ.) գրված նամակներին ու վկայություններին: Ցեղասպանության զոհերի, մտավորականների նամակներին կպատասխանեն տարբեր երկրների քաղաքական գործիչներ և արվեստագետներ, իսկ այդ պատասխանները նամակների հետ միասին տեղ կգտնեն

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը պատասխանում է ԱՄՆ դեսպանատանը. «Հայաստանի գործարարներն ինքնուրույն կարող են կողմնորոշվել և կարիք չունեն այլոց հուշումների»

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը արձագանքել է ԱՄՆ դեսպանատան տարածած տեղեկատվությանը, որով ՀՀ կառավարությանը և գործարարներին զգուշացվել էր, որ պատժամիջոցների ենթարկված ՌԴ պաշտոնյաների ու ընկերությունների հետ համագործակցությունը կարող է ռիսկեր առաջացնել: ՌԴ դեսպանատունը նշել է, որ «դիվանագիտական ներկայացուցչությանը հարիր չէ երկրի իշխանություններին ուղղորդել ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ, հատկապես՝ ինքնիշխան պետության հանդեպ օգտագործելով թույլ թաքնված

Քաղաքապետի տեղակալը՝ կրթական ու մշակութային ձեռքբերումների և բացթողումների մասին

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը գտնում է, որ մայրաքաղաքում մշակութային շատ բացեր ու պակաս բաներ կան: Սակայն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձավ այդ բացերից միայն մեկին. «Չկան, օրինակ, լավ ամֆիթատրոններ, որոնք շատ անհրաժեշտ ու կարևոր են, սակայն այսօր դրանց կառուցման հնարավորությունն էլ կարծես թե չկա (ինչպես ֆինանսական, այնպես էլ տարածքային առումով), բայց դրա

Հաջորդ դատական նիստին սպասվում է Վազգեն Խաչիկյանի ցուցմունքը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ  «Վազգեն Խաչիկյան եւ մյուսներ» քրեական գործով, թերեւս այսօր ամենալարված դատական նիստերից մեկն էր: Հրապարկվեցին սոցիալական ապահովության ծառայության երեք բարձր դիրքեր զբաղեցնող ամբաստանյալների` Աշոտ Աբրահամյանի, Հովհաննես Գրիգորյանի եւ Վահագն Խաչատրյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները, քանի որ նրանք հրաժարվեցին դատարանում ցուցմունքներ տալ: Սպասվում է, որ

Բարեկամավանը ուժգին գնդակոծվում է

Տների տանիքները ծակծկվել են

Նոր ջրագծեր Արաբկիրում

Այսօր առավոտյան դադարեցվեց Գրիբոյեդովի փողոցի 29, 29/1, 31, 33, Քոչարի 7 և Կասյան 10, 12 շենքերի ջրամատակարարումը: Պատճառը` նշված համարները սնուցող ջրագծի խիստ վթարված լինելն էր, ինչն էլ իր հերթին հանգեցնում էր ջրի կորստի, ջրամատակարարման ճնշման անկման և վտանգում ջրի որակը: Ինչպես տեղեկացրեցին «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» շահագործման տնօրինության «Արաբկիր» տեղամասից, երեկ և այսօր այնտեղ

Հարկայինը կասկածելի էլեկտրոնային հարկային հաշիվները մանրադիտակով ստուգել է

«Նատալի ֆարմ»-ի հարկային հաշիվների քանակն ավելացել է 2446 հատով` լրացուցիչ 138.9 մլն դրամով

Ոստիկանության ներկայացուցիչ. «Ես ձեր նման բարձրակարգ իրավաբան չեմ»

«Ձեր կոնվենցիան էլ օրենք չէ». Արգիշտի Կիվիրյանի դատական նիստի ընթացքում բացականչեց ոստիկանության ներկայացուցիչը

Մինաս Ավետիսյանի որդին ու Սամվել Բալասանյանը լեզու չեն գտնում. (Տեսանյութ)

Այս մասին երեկ ավագանու նիստի ժամանակ դժգոհեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Բանն այն է, որ Մինաս Ավետիսյանի  «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգման  ու Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճ տեղափոխելու համար  նախկին իշխանությունները «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հետ պայմանագիր են կնքել վճարելու 37 միլիոն դրամ, իսկ բանավոր պայմանավորվածության արդյունքում այդ գումարը կազմել է 55 միլիոն դրամ: Գյումրու ներկայիս

Վերացվել է «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի արտադրության արգելանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 25-ի որոշմամբ արգելվել էր «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի արտադրությունը, և միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան: Նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել է: Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները

Արա Հարությունյանի մոտ քննարկվել են աշնանացանի նախապատրաստական աշխատանքները

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր, շահագրգիռ գերատեսչությունների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ  քննարկվել են բերքահավաքի ընթացքի և աշնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Բերքահավաքի արդյունքների վերաբերյալ գյուղնախարար Անդրանիկ խաչատրյանի ամփոփ տեղեկատվության համաձայն` հանրապետությունում հնձվել է մոտ 49 հազար հա հացահատիկային մշակաբույսերի հողատարածք, միջին բերքատվությունը կազմել է մոտ 11 ցենտներ`

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031