Օրվա լրահոսը

Կալանավորվել է ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի պետական հատուկ ծառայություն իրականացնող Նարեկ Մամիկոնյանը

ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ)-ից ստացված և նախապատրաստված նյութերով` խոշոր չափերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, իրացնելու փորձ կատարելու, ձեռք բերելուն օժանդակելու, անհայտ անձի կողմից կաշառք տալու, ՔԿՀ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 38-268-րդ

«Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, Հայաստանի իշխանությունները պիտի դիմեն միջազգային հանրությանը». քաղաքագետ

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը համարժեք չի համարում միջազգային հանրության արձագանքը Քեսաբի դեպքերին: Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց քաղաքագետը: «Ընդհանրապես, նմանատիպ ռազմաքաղաքական զարգացումների դեպքում համարժեք արձագանքը պետք է լինի կամ ուժային, կամ քաղաքական մակարդակով, այլ ոչ թե հայտարարությունների ձևով,- ընդգծեց Ս. Մինասյանը և հավելեց,-  թեև Ռուսաստանի դիրքորոշումից շատ բան է

Դերենիկ Դումանյան. «Դեղերի գները կկարգավորվի «Դեղերի մասին» նոր օրենքի ընդունմամբ»

 Դեղագործության ոլորտի հիմնական խնդիրները կկարգավորվեն «Դեղերի մասին» նոր օրենքի ընդունմամբ: Այս մասին հայտնեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դեղագործության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ 5-րդ «Առանց փողկապների» հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ շաբաթ օրը՝ Աղվերանում: Մոտակա շաբաթների ընթացքում կառավարությունը կհաստատի եւ օրենքը կներկայացնի ԱԺ քննարկմանը: Հանդիպման սկզբում դեղագործական ոլորտում որպես դրական կողմ հայտարարվեց «Լիկվոր» ընկերության ձեռքբերումը:  «Լիկվոր»-ն անցյալ

Վրացի ընդդիմադիր պատգամավորը ծեծի է ենթարկվել. «Ազատություն» ռադիոկայան

Վրացի ընդդիմադիր պատգամավոր Նուգզար Ցիկլաուրին անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել: Պատգամավորը հոսպիտալացվել է: Նա լրագրողներին հայտնել է, որ տուն գնալիս շուրջ յոթ հոգի մոտեցել են իրեն, ծեծել և փորձել են նստեցնել մեքենա, սակայն փախուստի են դիմել, երբ ինքը սկսել է օգնություն կանչել: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում  

ԲՀԿ-ական երիտասարդները երթեր կկազմակերպեն, կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանն էլ կմիանան

«Մենք» երիտասարդական շարժման անդամներն այսօր հայտարարեցին, որ իրենք միանում են նախօրեին ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի հորդորին` միասնական ուժերով արագ արձագանքման երիտասարդական շտաբ ստեղծելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ պարոն Բաբայանն ասել էր, թե բոլոր այն հ/կ-ները, որոնք զբաղված չեն միայն գրանտակերությամբ, պետք է միավորվեն եւ միասնական ուժերով արագ արձագանքման երիտասարդական շտաբ ստեղծեն: Շարժման նախագահ Րաֆֆի Գյոզալյանն

Ապրիլի 1-ից դասերը կընթանան բնականոն հունով

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է՝ ապրիլի 1-ից Հայաստանի բոլոր պետական կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կընթանա բնականոն հունով: Հիշեցնում ենք, որ մարտի 31-ի բաց թողած դասերը կլրացվեն շաբաթ օրը` ապրիլի 5-ին: ՀՀ կրթության և գիտության նախարարություն  

Էդուարդո Էռնեկյանի մասնագետները կգան՝ «Զվարթնոցի» շենքը պահելու տարբերակներ գտնեն

Երեւանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների հրավիրած մասնագետները, որոնք, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Ճարտարապետների միության նախագահ» Մկրտիչ Մինասյանը, մեծ համբավ ունեն օդանավակայանները կառուցելու -վերակառուցելու գործում, շուտով կժամանեն Հայաստան` դիտարկելու տարբերակներ` «Զվարթնոցի» շենքը պահելու: Նշենք, որ մարտի 28-ին Ճարտարապետության եւ քաղաքաշինության հարցերով հանրային խորհրդի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը հայտնել էր, որ օդանավակայանի հետագա զարգացման եւ հին

Շանթ Հարությունյանի մեղադրանքի ծավալը փոխվել է. «Փաստինֆո»

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի մեղադրանքի ծավալը փոխվել է. հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար առաջադրված մեղադրանքը: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Շ.Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նրան նոր մեղադրանք է

Օմբուդսմենի տարեկան զեկույցը Առողջապահության նախարարության թերացումների մասին

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները Չնայած կառավարության որոշմանը՝ բազմաթիվ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև մինչև յոթ տարեկան երեխաները  չեն ստացել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր: Դեռևս չեն սահմանվել բժշկական էթիկայի կանոններ, ինչի հետևանքով բազմաթիվ դեպքերում բժշկական գաղտնիքը չպահպանող, պացիենտների նկատմամբ անհարգալից վերաբերվող բժիշկները չեն պատժվել: Օրենքում դեռևս բացակայում է «բժշկական սխալ» հասկացությունը, ինչի հետևանքով հնարավոր չէ օբյեկտիվ գնահատել բժշկի անփութության, սխալ բժշկական միջամտության և այլ դեպքերը, ինչպես նաև դրանց հնարավոր հետևանքներ: Բավարար չի ֆինանսավորվել սոցիալապես անապահով անպտուղ զույգերի

Անվտանգության տեսախցիկներ՝ Մանկական երկաթուղու տարածքում

Քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, տեսախցիկներով են կահավորվել նաև Մանկական երկաթուղու և դեպի թունել տանող տարածքները: Բացի այս, նշված հատվածներում արդիականացվել է նաև գիշերային լուսավորության համակարգը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն  

«Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է բարեգործական նոր ձեռնարկ` «Հիգիենիկ պարագաներ և սնունդ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին»

Անցած ձմռան նախաշեմին «Շիրակ կենտրոնը» նախաձեռնեց «10.000 պարկ վառելափայտ անօթեւան ընտանիքներին» բարեգործական ակցիա, որի շրջանակներում մոտ 4800 պարկ վառելափայտ բաժանվեց ժամանակավոր կացարաններում, սոցիալապես ծանր վիճակում ապրող մոտ 450 այնպիսի ընտանիքների, որոնցից շատերի ձմռան վառելիքի հայթայթման վայրերը դարձել էին աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Մեր կողմից հայտարարված բարեգործական ձեռնարկին անմիջական աջակցություն ցուցաբերեցին ինչպես մեր հայրենակիցները Հայաստանից

Մրցույթի մասնակցության հայտեր դեռ չեն ներկայացվել

Քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հայտարարված մրցույթի մասնակցության հայտեր չեն դեռևս ներկայացվել: Հիշեցնենք, որ մրցույթի մասնակցության համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 2-ն է: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն  

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային և համայնքային ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Ծիլքար-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն (Քյարքիի ոլորանները), Շաղափ, Լանջանիստ, Ուրցալանջ, Վարդաշատ գյուղերի ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները, Շիրակի մարզի Կրաշեն գյուղի ավտոճանապարհները, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Սպիտակի ոլորաններ, Ջիլիզ, Շամլուղ, Ծաղկաշատ գյուղերի, Սյունիքի մարզի Մեղրի-Քաջարան, Վայոց ձորի մարզի Վայք-Սարավան, Տավուշի մարզի Բերդ-Իջևան ավտոճանապարհները և

«Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայից արդեն օգտվել է 20 հազար 225 կին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շաբաթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Առողջապահության վարչության պետը Կամսար Բաբինյանը զեկուցել է, որ նախորդ օրվա ընթացքում Շտապ օգնությունը սպասարկել է 583 կանչ, որոնցից միայն մեկն է եղել առատ տեղումներով պայմանավորված:  Առողջապահության վարչության պետը զեկուցել է նաև, որ «Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում մարտի 8-ից ի վեր քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել

Ինչ իրավունքներ է խախտել Կրթության նախարարությունը 2013-ին. Օմբուդսմենը սկսել է հրապարակել իր տարեկան զեկույցը

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները Հայաստանի 1400 դպրոցներից ընդամենը  117-ում է իրականացվել ներառական կրթություն, ընդ որում՝ ակնհայտ բացթողումներով: Արդյունքում խախտվել է հազարավոր հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը, քանի որ իրենց հասանելի է դպրոցների ընդամենը 8%-ը: Որպես կանոն չի երկարացվել բարձր առաջադիմությամբ սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը,  ինչը լուրջ խնդիրներ է առաջացել այդ ուսանողների համար՝ անհարկի ֆինանսական

Բացահայտում. մտել են դպրոց, կոտրել դուռը, հրկիզել և գողություն կատարել

Մարտի 29-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Մարտունու բաժին է դիմել Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը. նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, դպրոցի պատուհանի ապակին կոտրելով` մտել են դպրոցի տարածք, կոտրել հաշվապահի աշխատասենյակի դուռը, որը ծառայում է նաև որպես բուժկետ, հրկիզել սենյակի հաշվապահական արխիվը, պահարանը, աթոռը, կինոցուցադրության համար նախատեսված էկրանը և գողացել դեղորայք` պատճառելով 800.000 դրամի նյութական

Հանձնարարվել է ապահովել նաև մայթերի և բակային տարածքների ձնամաքրումն ու ձնահեռացումը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մարտի 30-ի առավոտյան տեղացած աննախադեպ առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և հատուկ օպերատիվ շտաբը, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների հետ համատեղ շարունակում են ձնամաքրման աշխատանքներ իրականացնել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կենտրոնական փողոցներից բացի

«Մենք պետք է տեր կանգնենք միմյանց». Ազգային փոքրամասնություններ (Տեսանյութ)

Այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հույների «Պատրիդա» կազմակերպությունը, Ասորական համայնքը եւ նրա «Աթուռ» Հայաստանի ասորիների միությունը, «Քուրդիստան» կոմիտե կազմակերպությունը Քեսաբում կատարվող դեպքերը դատապարտող հայտարարությամբ հանդես եկան: Ըստ այդ հայտարարության՝ նրանք Քեսաբում տեղի ունեցածը գնահատում են ոչ թե որպես Սիրիայի կամ Թուրքիայի ներքին գործ, այլ որպես մարդու իրավունքների զանգվածային խախտման արտառոց դեպք: Նրանք նաեւ

Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի և Ապարանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 31-ին՝ ժամը 14:30–ի  դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է  Վարդենյաց լեռնանցքը  և  Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի և Ապարանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մաքրման  և մշակման աշխատանքներ:

Լեւոն Բարսեղյան. Բամբասանքի ոլորտը կարգավորողին Նոբելյան մրցանակ է հասնում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանին դուր եկավ Լևոն Բարսեղյանի այդ հումորը. «Միշտ որ ասում են`տարածաշրջանային հումորը հնարավոր չէ ջնջել, դա փաստ է»:

Ապրիլի 2-ին քայլարշավ՝ աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» հիմնադիր Աուրա Պաուլ Հեյլվեյլը նշեց, որ «աուտիզմ» հիվանդության պատճառները դեռևս մնում են անհայտ: Դոկտոր Հեյլվեյլը ասում է, որ նույնիսկ փորձառու մասնագետները չեն կարողանում հասկանալ, արդյոք այն ունի՞ ժառանգական բնույթ, թե՝ ոչ: «Մենք միայն գիտենք, որ աուտիզմով տառապող երեխաների ուղեղն աշխատում է այլ ձեւով եւ չենք կարող

Ալեքսանդր Արզումանյանը զգուշացնում է` «ֆեյքերի մասին» նախագիծը «չի մարսվելու»

«Պատկերացրեց որևէ կայքում մի չինացի կամ կորեացի քոմենթ է գրում`ասենք Սարիբեկ Կիրակոսյան պատգամավորը գիժ է: Հիմա մենք ո՞նց գտնենք էդ չինացուն»:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ներդրումը կհետաձգվի՞

«Հարգարժան վարչապետն ասած «հանունի համար աշխատելու» գաղափարը իրագործելու տեսանկյունից  հնարավո՞ր է մեկ-երկու տարով հետաձգել այս համակարգը, որ իրավական մեխանիզմներն ավելի կատարելագործվեն, քանի որ Դուք էլ անկեղծ ասացիք, որ իրավական տեսանկյունից ունենք թերացումներ»-ՍԴ-ում ընթացող գործի քննության ընթացքում, որով վիճարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը` այսպիսի հարց հնչեցրեց ՍԴ անդամ Ֆելիքս

Աուտիզմի նշանները վաղ ճանաչելու շնորհիվ երեխան կարող է անհապաղ սկսել ստանալ բազմաթիվ մասնագիտացված բուժական միջամտություններ

Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված կազմակերպվում է երթ, որը կմեկնարկի ապրիլի 2-ին՝ժամը 13:00-ին, Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից՝ Վ.Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ երթուղով:

Քաղաքացիների կողմից ստացվող դիմումների պատասխանը պետք է տրվի սահմանված ժամկետում

Քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների Մեկ պատուհան համակարգով քաղաքացիների կողմից ստացվող դիմումներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է դրանց պատասխաններն ապահովել սահմանված ժամկետներում: Մասնավորապես մարտ ամսին քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմեր ուղղված որոշ դիմումների պատասխանների ուշացման պատճառով քաղաքապետը գրավոր նկատողություն է հայտարարել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին: Կենտրոն, Էրեբունի, Արաբկիր

ՀՀԿ-ական պատգամավորը`«ֆեյքերի մասին» նախագծի բացառիկության մասին

«Ես չգիտեմ, այլ նախադեպ կա՞, թե՞ ոչ, երբ խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը միասնական, միասին, համակարծիք են այս դաշտում փոփոխություններ կատարելուն: Սա իր տեսակով բացառիկ օրենսդրական նախաձեռնություն է, պլյուս եմ նշանակում, հինգ խաչով: Համամիտ եմ, բայց նաև դեմ՝ հնչած կարծիքների հետ, ինքս այն կարծիքին եմ, որ համացանցն այն ոլորտն է, որը մեզ համար նոր է, պետք

«Մեր ժամանակների դոն Կիխոտն է». Շանթ Հարությունյանին ասպետի կոչում շնորհեցին

«Դոն Կիխոտ» հիմնադրամն այսօր «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին ճանաչել է տարվա ասպետ: «Դոն Կիխոտի կերպարը առանձնանում է մյուս մեծություններից, առանց բացառության վայելում է բոլոր ժողովուրդների համակրանքը: Թույլին, թշվառին սատարելու անսահմանափակ բարությամբ օժտված կերպարը պատկանում է բոլորին…Մեր կարգախոսն է՝ մարդիկ մի վախեցեք մի քիչ դոն Կիխոտ լինելուց»,-նախքան ասպետի պատվոգիրը Շանթ Հարությունյանի որդուն հանձնելը իրենց

«Էրդողանը կարող է պարտություն կրել նախագահական ընտրություններում». Թուրքագետ

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Թուրքիայում երեկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներից, հայտնեց, որ շատ են եղել լցոնումները եւ այլ տեսակի խախտումները: Նրա խոսքերով՝ ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը բավականին պատրաստված էին եւ խախտումների մասին անմիջապես զեկուցում էին սոցիալական կայքերում: Նշենք, որ քվեարկության արդյունքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարության և

«Գյուղնախարարը խոստացավ, բայց դուրս եկավ մի հատ փուչիկ». Գյուղացին կրկին մնաց մենակ. «Մեդիալաբ»

Արմավիրի եւ Արարատի մարզերի գյուղացիները կրկին անելանելի վիճակում են հայտնվել: Եթե անցյալ տարի կարկուտը փչացրել էր գյուղացիների բերքի մեծ մասը եւ դժվարին կացության մեջ դրել հազարավոր ընտանիքների, ապա այս օրերին աննախադեպ ցուրտը կրկին անգամ մարտահրավեր է նետել գյուղացուն: Երեկ գրանցված ցրտահարությունն ու տեղացած առատ ձյունը կրկին փաստի առաջ են կանգնեցրել գյուղացուն: Տուժել են հատկապես ծիրանի

Սամվել Մարտիրոսյան. youtube-յան մեկնաբանությունների համար ո՞վ է պատասխանատու

«Այս օրինագիծն այնքան է նեղացնում ինչ-որ սահմանումներ, որ կարող է ապագայում խնդիրներ առաջացնել, որովհետև կան հարցեր, որոնք պարզ չէ, թե ապագայում ինչպես են լուծվելու. մենք չունենք դատական լուրջ փորձ այս ոլորտում ու միանգամից փորձում ենք մտնել օրինական դաշտ»,- այսօր հայտնի «ֆեյքերի» մասին նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ըստ նրա, լրատվամիջոցների

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031