Օրվա լրահոսը
Բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Արմեն Հ-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց ոստիկանության աշխատակիցն իրեն ենթարկել է բռնության` բռունցքով հարվածել է կրծքավանդականին, պատճառելով ուժեղ ցավ: Քաղաքացի Արմեն Հ-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է
Ոստիկանության ներկայացուցիչը չկարողացավ ներկայացնել, թե ինչու են դատի տվել քաղաքացուն
Այսօր ՀՀ վարչական դատարանում կայացավ ՀՀ ոստիկանությունն՝ ընդդեմ «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանի գործով հերթական դատական նիստը (նախագահող դատավոր Ա. Միրզոյան): ՀՀ ոստիկանությունը դատարանում պահանջում է Վարդան Հակոբյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: Հիշեցնենք, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժումը 2013-ի հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիա էր իրականացնում Ամիրյան 24 հասցեում և պահանջում դադարեցնել «Ֆլեշ»
Ինչպես են ԼՂՀ մտել ադրբեջանցի դիվերսանտները. «Ա1+»
Փորձագետ Ստեփան Սաֆարյանը չի բացառում, որ ձերբակալված ադրբեջանցի քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը և ոչնչացված երրորդ անհայտ անձը Արցախ մուտք գործած լինեն ոչ թե պետական սահմանն ապօրինի հատելով, այլ օրինակական ճանապարհով, ասենք՝ Բագրատաշենի սահմանային անցակետով։ Նա հավանական է համարում այն, որ դիվերսանտները լավ պատրաստված են եղել և կեղծ անձնագրեր են ունեցել։
«Արմավիա»-ն սկսել է աշխատավարձի պարտքերը մարել
«Արմավիա»-ի աշխատակիցները քիչ- քիչ ստանում են աշխատավարձի գումարները
Մոսկվայի մետրոյի վթարից տուժած Մերի Քոչարյանի վիճակը ծայրահեղ ծանր է. «Ազատություն» ռադիոկայան
Մետրոյի Սլավյանսկի բուլվար կայանի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 23-ամյա Աննա Բուլղադարյանին վերակենդանացման բաժանմունքից այսօր տեղափոխել են սովորական հիվանդասենյակ: Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամլո խոսնակ Էդուարդ Ջամբազյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ շարունակում են հետևել Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած հայազգի երկու երիտասարդների՝ 20-ամյա Մերիի և 23-ամյա Աննայի առողջական վիճակին: «Ներկայումս Քոչարյան Մերիի
Իշխան Թովմասյան. «Այս անգամ կուլակաթափություն չի լինելու, օլիգարխաթափություն է լինելու»
Իշխան Խաչատրյանը զարմանում է. «Բա ինչի՞ չեք խոսում այն զենքի մասին, որը Հայաստանին է նվիրում»:
Հրապարակային նիստ՝ մասնավոր պահնորդական ընկերություններին լիցենզիա տալու համար
Ոստիկանության աշխատանքային հանձնաժողովը, որն ստեղծվել էր մասնավոր պահնորդական գործունեությամբ զբաղվելու թույլտվություն տալու համար, այսօր առաջին անգամ հրավիրել էր աշխատանքային նիստ՝ լրատվամիջոցների մասնակցությամբ: Հանձնաժողովի նախագահ պարոն Հովհաննիսյանին հանձնաժողովի քարտուղարը տեղեկացրեց, որ առկա են երեք հայտեր՝ «Սիս Սիքյուռ», «Ալֆա-Դելտա» եւ «Արմ Մոբիլ» ընկերություններից, որոնց ներկայացուցիչներին բացատրվեցին իրենց իրավունքները: Ըստ այդ իրավունքների, նրանք հանձնաժողովին հայտ ներկայացնելու հետ կապված
406.93 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հուլիսի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5 950 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.93 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.8 դրամ: NASDAQ OMX Armenia
«Դուրս մեր գրպանից». Ոստիկանությունը չխոչընդոտեց նախաձեռնության ավտոերթը
Նախաձեռնության հաջորդ ավտոերթը տեղի է ունենալու Գեղարքունիք եւ Կոտայք մարզերում
Աֆրոամերիկացիների ֆիլմերը Հայաստանում են
Կինոգետ, կինոքննադատ Ռիչարդ Պենյան այսօր «Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի շրջանակներում «Նաիրի» կինոթատրոնում անցկացրեց վարպետության դաս՝ «Աֆրոամերիկյան անկախ կինոյի սկզբնավորումը» թեմայով: Անդրադառնալով թեմային՝ Պենյան նշեց. «Աֆրոամերիկյան ֆիլմերն իրենց առանձնահատուկ տեղն ունեն ամերիկյան ֆիլմարտադրության մեջ, և դրանք հասկանալու համար պետք է բավականին լավ ծանոթ լինել համաշխարհային պատմությանը. տեղյակ լինել համաշխարհային պատերազմներից, հասկանալ Ամերիկայի քաղաքականությունն ու մոտավոր
«Մատներս տնկում ենք դեպի Ստրասբուրգ, թե գնացեք Ձեր իրավունքները պաշտպանեք, դա ճանապարհ չէ» (Տեսանյութ)
Այսօր Շիրակի մարզպետարանում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեցին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը: Իսկ այն ունկնդրելու համար մարզպետարան էին հրավիրվել քաղաքապետեր, գյուղապետեր, հիվանդանոցների տնօրեններ, փրկարարներ և այլն: Գագիկ Հարությունյանի ելույթը ծավալուն էր, ավելի շատ դասախոսություն էր հիշեցնում, սակայն լսելի էր`արտերկրյա փորձից բավական շատ տեղեկատվություն պարունակող: Սահմանադրական դատարանի
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Լարիսա Ալավերդյան եւ Սարգիս Հացպանյան
«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի եւ հրապարակախոս, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի հետ: Թեման՝ Ադրբեջանի վերջին դիվերսիաների քաղաքական նշանակությունը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Հուլիսի 17-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց հասարակական կազմակերպությունների մոտ 30 ներկայացուցիչների հետ: Երիտասարդներին հետաքրքրում էր Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների ներկա փուլը: Տիկին Զոհրաբյանը մանրամասն ներկայացրեց Եվրասիական միության ու ԵՄ-ի հետ կապված գործընթացները, իրավիճակը եւ առաջնահերթությունները: Երիտասարդների խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրեց ոչ իշխանական քառյակի գործունեությունը,
Ստեփանավան -Վանաձոր ճանապարհին ընկած թունելը չի փակվում
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն ու ՀՀ Լոռու մարզպետարանը հերքում են լուրը:
Վարչապետն ընդունել է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընկերության ներկայացուցիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից մեկի՝ «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների ընթացքին և ՀՀ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթին վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից այս տարվա
Վարչական շրջանների ղեկավարները ծանոթանում են ճամբարականների առօրյային
ՀՀ Կոտայքի մարզի ճամբարներում իրենց ամառային հանգիստն անցկացնող երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին պարբերաբար այցելում են վարչական շրջանների ղեկավարները: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել են Ծաղկաձորի ճամբար: Ծանոթանալով ճամբարականների առօրյային՝ հյուրերը հետաքրքրվել են երեխաների տպավորություններով, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները: ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային
ԵՄ դեսպանը հանձնեց երկրորդ առցանց վիկտորինայի հաղթողների մրցանակները
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հինգշաբթի` հուլիսի 17-ին, ԵՄ կենտրոնում հանձնեց Եվրոպական միության թեմայով երկրորդ առցանց վիկտորինայի հաղթողների մրցանակները: Առաջին մրցանակը` նոութբուքը ուսանող Գևորգ Սինանյանինն էր` Սյունիքի մարզի Գորիս քաղաքից, երկրորդը` նեթբուքը կհանձնվի երևանցի ուսանող Էմմա Աղլամազյանին, երրորդը` քինդլ-էլեկտրոնային գիրքը կստանա ուսանող Գայանե Գեղամյանը: Դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքերով, հետաքրքրական էր, որ բոլոր հաղթողները
«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել սատարել ՕԵԿ նախաձեռնությանը
Այսօր տեղի է ունեցել «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բալոյանը: Քաղաքական խորհրդում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող խնդիրներ: Քաղաքական խորհուրդը քննարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը` օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ: Քաղաքական խորհուրդը ընդգծել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավորված չէ և այն
Փարաջանովը լուսանկարչի աչքերով (Տեսանյութ)
«Փարաջանովի նկարած կադրերը միայն քրոնիկա չեն. դրանք ունեն գեղարվեստական արժեք` կտավ են` խորհրդանիշերով ու փոխաբերություններով լի:» Այսօր «Մեդիա կենտրոնում» Սերգեյ Փարաջանովի մասին նման կարծիք հայտնեց ուկրաինացի կինոօպերատոր ու լուսանկարիչ Յուրի Հարմաշը: Բանախոսն այցելել է Երևան 11-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում բացված փարաջանովյան լուսանկարչական ցուցահանդեսին մասնակցելու: «Փարաջանովին առաջին անգամ հանդիպել եմ 1969 թ., և այդ
Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեի հետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ողջունելով դեսպանին՝ Գագիկ Ծառուկյանը կարևոր համարեց Լատվիայի հետ ջերմ ու բարեկամական կապերի ամրապնդումը՝ պատրաստակամություն հայտնելով իր կողմից անել առավելագույնը՝ տարբեր ոլորտներում երկու
Ուսումնասիրությունները կսկսվեն Սևանի հոգեբուժական հիվանդանոցից
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երկրորդ` հուլիսի 16-ի հայտարարության կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարել է ստեղծել հատուկ հանձնաժողով` ուսումնասիրելու հոգեբուժարաններում դեղերի շրջանառությունը, այդ ուղղությամբ գործող նորմերի ապահովումը։ Մասնագիտական ուսումնասիրությունն առաջինը կիրականացվի Սևանի հոգեբուժական հիվանդանոցում։ Նախարարությունը շնորհակալ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ոլորտի նկատմամբ ուշադրության և նախանձախնդրության համար։ Այն միայն կպարտադրի շատ
Նոր տեսախցիկներ Երևան քաղաքի մի շարք խաչմերուկներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները. 1.Սայաթ-Նովա փողոց-Չարենցի փողոց, 2.Վարդանանց փողոց-Նար-Դոսի փողոց, 3.Հր. Քոչար փողոց-Գուլբենկյան փողոց, 4.Արցախի փողոց-Էրեբունու փողոց, 5.Հալաբյան փողոց-Աբելյան փողոց, 6.Բաբաջանյան փողոց-Անդրանիկի
Հայաստանի հավաքականը նահանջել է 3 հորիզոնականով. ՀՖՖ
Հուլիսի 17-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 3 տեղով և զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի նորընծա չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Արգենտինան, երրորդը Հոլանդիան է: 1. Գերմանիա – 1724 միավոր 2. Արգենտինա – 1606 3. Հոլանդիա – 1496 4. Կոլումբիա – 1492 5. Բելգիա – 1401
Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի և «Կամրջակ» ՀԿ-ի` ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքների պարենային աջակցության ծրագիրը
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով խավի կարիքները որոշակիորեն մեղմելու նպատակով մի շարք կազմակերպությունների հետ համագործակցելով իրականացնում է սոցիալական ուղղվածության տարաբնույթ ծրագրեր: Այս անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի և «Կամրջակ» սոցիալ-բարեգործական ՀԿ-ի` ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքների պարենային աջակցության ծրագիրը: Շահառուներն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 40.00 և ավելի միավոր ունեցող,
Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի, ադրբեջանցի դիվերսանտները կպատժվեն ԼՂՀ օրենքներով (Տեսանյութ)
Լրագրողների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Կենտրոնական հավաքակայանում անդրադարձավ Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ իրականացվող գործողություններին ու սպանված 17-ամյա քարվաճառցի Սմբատ Ցականյանին: «Նախնական վարկածը բերում է նրան, որ վերջին ձերբակալված դիվերսիոն խմբի անդամն է իրականացրել այդ սպանությունը, բնականաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավապահ մարմիններն իրենց վարույթում ունեն քրեական գործ, որի ընթացքում կպարզվի ամեն
Ադրբեջանի ԱԱՆ-ը և գլխավոր դատախազությունը Միրկադիրովի գործի հետ կապված իրենց կասկածներն են հրապարակել. Contact
«Սկավառակներում նկարահանված է թբիլիսյան մի ռեստորան, 2009թ. փետրվարի 2-ին: Տեսանյութի մեջ մոնտաժային ոչ մի միջամտություն չկա, և այնտեղ երևում է, որ Ռաուֆ Միրկադիրովը զրուցում է Լաուրա Բաղդասարյանի և Արայիկ Շիրվանյանի հետ ու նրանցից գումար ստանում և ստորագրում դրա համար»:
Հաշմանդամ օդաչուները փոխհատուցում են պահանջում (Տեսանյութ)
Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էին անում ավիացիայի նախկին աշխատակիցները, որոնք հաշմանդամ են դարձել
«Լեւոն Տեր-Պետրոսյանը լռեց-լռեց, հետո իրեն թվաց, թե իր պահանջարկը կա, վերադարձավ, բանից պարզվեց` այդքան էլ չկար» (Տեսանյութ)
Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով` եթե Ռոբերտ Քոչարյանը նկատի, որ այսօր իր պահանջարկը կա հասարակության մեջ, ապա կվերադառնա քաղաքականություն
ՀՀ Պաշտպանության նախարարը՝ արցախցի բարերարի մասին. «Տեղյակ չեմ ինչու է ձերբակալվել»
Սեյրան Օհանյանը Լեւոն Հայրապետյանին համարում է Արցախի եւ Հայաստանի արժանավոր զավակ
Շենգավիթ վարչական շրջանի որոշ փողոցներում ջրամատակարարումը կդադարեցվի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 18-ին ժամը 9.00-ից մինչև հուլիսի 19-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Վերին Շենգավիթ թաղամասի 10 և 11-րդ փողոցների, Մանթաշյան փող. և 1-ին նրբանցքի, Գ.Նժդեհի 1-19, Եղբայրության 9, 11, 13, Մանանդյան 1-22, Չեխովի 12, 13, 14, 15, 16, 18,


















































