Օրվա լրահոսը

Վեհափառ հայրապետը իր զօրակցութիւնը կը յայտնե Քեսապի հայութեան

Ուրբաթ առաւօտեան զինեալ ուժերու թրքական սահմանէն Քեսապ ներթափանցումի առաջին իսկ ժամերէն սկսեալ, Արամ Ա. կաթողիկոս մօտէն հետեւեցաւ ստեղծուած կացութեան եւ յատկապէս Քեսապի մեր ժողովուրդին դիմագրաւած դժուարութիւններուն։ Այս ուղղութեամբ վեհափառ հայրապետը մնայուն կերպով կապեր հաստատեց Հալէպի, Լաթաքիոյ, Դամասկոսի եւ Լիբանանի մեր հոգեւոր, համայնքային ու քաղաքական պատասխանատուներուն հետ եւ խորհրդակցութիւններ ունեցաւ անոնց հետ։ Երբ շաբաթ յետմիջօրէին Թուրքիայէն

Պուտինն ու Մերկելը կրկին խոսել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Ղրիմում՝ Ռուսաստանին միանալուց հետո տիրող իրավիճակը: Հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ հեռախոսային զրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ: «Ինչ վերաբերում է Ուկրաինայի ճգնաժամին, երկու կողմերն էլ արտահայտել են բավարարվածության զգացում՝ կապված ԵԱՀԿ դիտորների  ուսումնասիրություններ անցկացնելու հետ»,- գրում է

Դեսպան. Ուկրաինական ճգնաժամի պատճառով ՆԱՏՕ-ն վերանայում է իր հարաբերությունները գործընկեր երկրների հետ (News.am)

Ղրիմի իրադարձությունները որեւէ ազդեցություն չեն ունենա Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա, իհարկե, եթե Հայաստանը չորոշի փոխել իր քաղաքականությունը ՆԱՏՕ-ի հանդեպ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի կապերի հարցերով ղեկավար Ուիլյամ Լահյուն: Նրա խոսքով՝ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների զարգացումը կախված է Հայաստանի հետաքրքրության մակարդակից: «Եթե Հայաստանը շարունակի պահպանել հետաքրքրության ներկա

Թուրքական զինված ուժերը կրակ են բաց թողել սիրիական ինքնաթիռի ուղղությամբ

Պաշտոնական Դամասկոսը Թուրքիայի գործողություններն անվանել է «կոպիտ ագրեսիա»: Թուրքիայի զինված ուժերը կրակել են սիրիական ինքնաթիռի վրա: Կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքնաթիռը մտել է Թուրքիայի  օդային տարածք: «Այն խախտել է մեր օդային տարածքը»,- ասել է վարչապետը:  Գրում է bfm.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը: «Մեր F-16 կործանիչները բարձրացել են երկինք եւ կրակել ինքնաթիռի վրա: Ինչու՞:

ՀՀ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Meteo.am. ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ  ճանապարհահատվածը: Վարորդներին խորհուրդ է տրվում չերթևեկել վերը նշված ավտոճանապարհով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների

Վիշվանաթան Անանդը կրկին միանձնյա առաջատար դարձավ

Խանտի-Մանսիյսկում ավարտվեց շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրը: Հաղթելով Վեսելին Տոպալովին՝ աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը 6,0  միավորով կրկին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Բարեբախտաբար, պարտվեց երրորդ տեղում ընթացող Վլադիմիր Կրամնիկը եւ Արոնյանը մնաց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: Մրցաշարում անհաջող մեկնարկած Շախրիյար Մամեդյարովն ու Սերգեյ Կարյակինը 4,5 միավորով հավասարվեցին Կրամնիկին՝ ընդհուպ մոտենալով նաեւ հայ

Shamshyan.com. Ինչպես է երիտասարդ վարորդը Porsche Cayenne-ով Երևանում մեքենաների ջարդ անում (Տեսանյութ)

 SHAMSHYAN.com–ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է մարտի 17-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցել Porsche Cayenne-ի վարորդի մասնակցությամբ ավտոմեքենաների ջարդը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր մարտի 17-ին, Երևանում

Արոնյանը ցավալի պարտություն կրեց

Հավակնորդների մրցաշարի երկրորդ շրջանի առաջին տուրում Լեւոն Արոնյանը պարտվեց Շախրիյար Մամեդյարովին: Վիշվանաթան Անանդը Վեսելին Տոպալովի հետ պարտիայում մոտ է հաղթանակին, իսկ Վլադիմիր Կրամնիկը Սերգեյ Կարյակինի հետ դիմակայությունում պայքարում է պարտությունից խուսափելու համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ armchess.am-ի  

Մահացել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը

Երեկ՝ մարտի 22-ին, մահացել է հայտնի տնտեսական գործիչ, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: Ստեփան Զավենի Գիշյանը ծնվել է 1964թ. մայիսի 5-ին, Երեւանում: 1981-1986թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը: 1995-2000թթ. – Հայգյուղփոխբանկի վարչության նախագահ: 2000-2006թթ. – Հայգյուղփոխբանկի գլխավոր տնօրեն: 2006-2014թթ. – «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրեն: 2003-2014թթ. – «ԱԳԲԱ Լիզինգ» Վարկային

Լուկաշենկոն ճանաչել է Ղրիմը որպես Ռուսաստանի մաս

Բելոռուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր պետությունը դե ֆակտո ընդունել է Ղրիմի՝ Ռուսաստանին միանալը: Նա նաեւ նշել է, որ նրանից ոչ ոք չի պահանջել, որպեսզի իրավաբանորեն  ընդունի  Ղրիմի ռեֆերենդումը: Գրում է Kommersant.ru-ն: «Ղրիմը դե ֆակտո դարձել է Ռուսաստանի մաս: Իրավիճակը զարգանում է դե ֆակտո, եւ մենք   կլինենք ՌԴ-ի հետ»,- հայտարարել է Բելոռուսիայի նախագահ

Քառյակը պետք հստակ ցույց տա, թե ինչպես է Կառավարության հրաժարականից բխելու Սերժ Սարգսյանի հրաժարականը. Tert.am

 Չորս ոչ կոալիցիոն ուժերի միավորումը կարող է հասնել մի քանի նախարարների հրաժարականի, բայց առայժմ չունի այն պոտենցիալը, որ հանգեցնի Սերժ Սարգսյանի վարչախմբի փոփոխման: Նման կարծիք Tert.am-ի հետ զրույցում հայտնել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և ընդգծել, որ «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցություններն ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» հասարակությանը չեն ներկայացնում իրենց

Հրդեհ` Գյումրի քաղաքում

Meteo.am. Մարտի 23-ին, ժամը 12.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մեքենավարների փողոցի թիվ 40ա տան տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.49-ին, մարվել` 13.01-ին: Այրվել են Հ. Թ.-ին պատկանող տան տանիքից մոտ 9 քմ հատված և տանիքում կուտակված անասնակեր:

Ժերար Դեպարդիեն թողարկել է «Հպարտ եմ ռուս լինելու համար» ժամացույցների տեսականի

Ճանաչված ֆրանսիացի դերասան եւ ռուսական անձնագիր ունեցող ժերար Դեպարդիեն թողարկել է «Հպարտ եմ ռուս լինելու համար» ժամացույցների սահմանափակ տեսականի: Հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Արծվի նշանով սեւ ոսկե ժամացույցները՝ պատրաստել է շվեյցարական Cvstos ընկերությունը: Գինը դեռ անհայտ է: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ զայրացած ֆրանսիական կառավարության որոշումից, ըստ որի՝ հարուստներից պետք է գանձվի մինչեւ 75

«Դեմ եմ» -ի շարժումը սոցիալական բունտի՞ կվերածվի

ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը զարմացել է քառյակի՝ «Դեմ եմ»-ի երեկվա հանրահավաքը բոյկոտելու մասին խոսակցություններից: «Անձամբ իմ թիմով մասնակցել եմ, այնտեղ էին նաեւ Արամ  Մանուկյանը, ՀԱԿ բազմաթիվ անդամներ, կային մարդիկ նաեւ Հրանտ Բագրատյանի կուսակցությունից: «Ժառանգությունից» ՝ Ռուբեն Հակոբյանին, Անահիտ Բախշյանին տեսա: Ինչ կերպ էր մասնակցություն պետք ապահովել, որ բոյկոտ չդիտարկվեր: Բոյկոտի մասին խոսակցությունները լրիվ

Արցախի կողմից Ղրիմի հանրաքվեի արդյունքները ճանաչել-չճանաչելու անհրաժեշտություն չկա. արցախցի պաշտոնյա (1in.am)

Արցախի կողմից Ղրիմի հանրաքվեի արդյունքները ճանաչել-չճանաչելու անհրաժեշտություն չկա, որովհետև Ղրիմի ինքնավարությունը մի կարգավիճակը փոխարինել է մեկ այլ կարգավիճակով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Բայց սա անկախություն չէ: Ղրիմն այս հանրաքվեով չի հռչակվում անկախ պետություն, այսինքն` թերակղզին վերադառնում է այն կարգավիճակին, որում գտնվում էր մինչև

Պուտինը հանձնարարել է հաստատել Ղրիմի եւ Սեւաստոպոլի տարածքային կառավարման մարմինների ստեղծման ծրագիրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մինչեւ մարտի 29-ը հաստատել Ղրիմի եւ Սեւաստոպոլի տարածքային կառավարման մարմինների ստեղծման ծրագիրը: Գրում է Ria.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի լրատվական ծառայությունը: Հանձնարարությունը տրվել է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, Պաշտպանության նախարությանը, Ներքին գործերի նախարարությանը, Դաշնային անվտանգության ծառայությանը եւ այլ պատկան մարմինների:

Երկու քաղաքացի մոլորվել է «Դժոխքի ձոր» կոչվող տարածքում

Meteo.am Մարտի 22-ին, ժամը 22.31-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին Զանգակատուն-Տիգրանաշեն հատվածում` «Դժոխքի ձոր» կոչվող տարածքում, կորել են 2 երիտասարդ` Զ. Բ.-ն (ծնվ.1981թ.) և Յ. Գ.-ն: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ մեկնել են «Լեկսուս» մակնիշի ավտոմեքենայով և այն թողնելով ճանապարհին (ձորի մոտ) ոտքով իջել են դեպի ձորը: Ըստ նախնական տվյալների կորած քաղաքացիները

Հայաստանից ապաստան խնդրած ընտանիքը լուրջ վտանգի տակ էր Ադրբեջանում. News.am

Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքի մասով որոշումը կկայացվի առավելագույնը առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Թե ինչ որոշում կկայացվի, նա չնշեց՝ հավելելով, որ երբ որոշումը լինի, կիմանաք այդ մասին: Իսկ թե ինչ է պարզվել վարչական վարույթի ընթացքում, Գագիկ Եգանյանն ասաց, որ տվյալները չեն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանի բոլոր մարզերում մարտի 23-ին և 24-ին կդիտվի մեծ մասամբ պարզ, առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը 0+3, ցերեկը ստվերում +15+18, երեկոյան +10+12: Երեւանում մարտի 23-ին հանրապետության տարածքում սպասվում է պարզ, առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա: Աղբյուր՝ www.weather.am

Հրդեհ ավտոմեքենայի սրահում

Մարտի 23-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի 10-րդ փողոցի թիվ 38 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.18-ին, մարվել` 01.24-ին: Այրվել է Վ. Ա.-ին պատկանող «Նիսսան Մուրանո» մակնիշի 41MN041 պ/հ ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը ամբողջությամբ

Քեսաբի հայ բնակչությունը տարհանվել է. CivilNet.am

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող հայաբնակ Քեսաբի բնակչությունը տարհանվել է Լաթաքիա: Այս մասին «ՍիվիլՆեթին» տեղեկացրել են Քեսաբի տարհանված բնակիչները: Նրանց փոխանցմամբ՝ սիրիացի ապստամբների և թուրքական կողմից ավելի քան 24-ժամյա հարձակման տարափից հետո վերջին հայը լքել է Քեսաբը: Մնացած բնակչությունը Քեսաբից հեռացել էր ավելի վաղ։ Քեսաբը անմիջապես սիրիա-թուրքական սահմանի մոտ է: Քեսաբի Քարադուրան գյուղի գյուղապետի որդին այնտեղից հեռացել է վերջինը:

«Ոչ ես եմ նման Փարաջանովին, ոչ էլ մեր ֆիլմն է նման նրա ֆիլմերին». Սերժ Ավեդիկյան

Այսօր Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Փարաջանով» ֆիլմի անդրանիկ դիտումը: Հարցին, թե արդյոք ի՞նչ է տալիս ֆիլմը ոչ մասնագետ, հասարակ կինոդիտողին, ֆիլմի համահեղինակ և Փարաջանովի կերպարը մարմնավորած հայտնի ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը պատասխանեց. «Ես չէի ասի հասարակ կինոդիտող, կասեի բնական, որովհետև հանդիսատեսին երբեք պետք չէ ապուշի տեղ դնել: Ցավոք, դրա փաստերը կան՝ սերիալներից սկսած մինչև հեղինակային կինո:

Արեւելքն «եկավ» , լաման՝ ոչ (Ֆոտոշարք)

Արդեն տեղեկացրել ենք, որ տիբեթյան վանական-լամա Ադեն Ունցոյի օգնական լամա ՅեշեՆյիմայի հայաստանյան այցը ձախողվել է,  նրան մուտքի արտոնագիր չի տրամադրվել:  Արդյունքում նախապես ծրագրված «Արևելքն այստեղ» խորագրով միջոցառումը Մոսկովյան պուրակում անցավ առանց լամայի: ‎ Միջոցառման շրջանկներում անցկացվեց  բուդդայական փիլիսոփայական հարցերի պատասխանների շուրջ մրցույթ, անցորդներին առաջարկվում էր  ՀՀ քարտեզը ձևավորել վառվող մոմերով, մի աղջիկ  չինա-տիբեթական պարեր էր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի մահվան առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդին, հոգևոր դասին և հավատացյալ ժողովրդին Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Իգնատիուս Զաքքա Ա-ի մահվան առիթով: Վեհափառ Հայրապետի ցավակցագրում մասնավորապես ասվում է. «Ասորի Ուղղափառ Եկեղեցին կորցրեց «լավ հովվի», ով վերջին երեսունչորս տարիների ընթացքում մեծ նվիրումով ու

Վանես Մարտիրոսյանը ռինգ վերադարձավ հաղթանակով

Երեկ 27-ամյա Վանես Մարտիրոսյանը ԱՄՆ-ում անցկացրած 10 ռաունդանոց մենամարտի երկրորդ ռաունդում նոկդաունի է ենթարկել մեքսիկացի Մարիո Ալբերտո Լոզանոյին, իսկ մենամարտի ավարտին մրցավարների միաձայն որոշմամբ միավորներով հաղթել: Այսպիսով, Վանես Մարտիրոսյանը հաջող վերադարձավ ռինգ՝ անցած տարի WBO-ի վարկածով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մենամարտում Դեմետրիուս Անդրադեից կրած պարտությունից հետո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Big

Թաթուլ Հակոբյան. «Ինչքան սահմանից հեռանում ես, այնքան թշնամությունը խորանում է»

Ներկայացվեցին  Սիվիլիթասի տարեկան զեկույցը եւ Վ. Օսկանյանի  գիրքը Լրագրող Թաթուլ Հակոբյանը մարտի 20-ին Նոյեմբերյանում, մարտի 21-ին Իջեւանում ներկայացրեց  Սիվիլիթաս հիմնադրամի  տարեկան զեկույցը, Վարդան Օսկանյանի երկրորդ՝ «Անկախություն ճանապարհով» գիրքը:  Օգտվելով առիթից՝ Հակոբյանը ներկայացրեց նաեւ  իր  «Կանաչ ու սեւ»  եւ «Հայերը եւ թուրքերը» գրքերը:  Նման միջոցառում մարտի 23-ին կկայանա նաեւ Թբիլիսիում՝ տեղի հայության համար: Նոյեմբերյանում կայացած միջոցառմանը

УНИАН. Ուկրաինան պատրաստ է միանալ Մեծ ութնյակին. Յացենյուկ

Ուկրաինան պատրաստ է Մեծ ութնյակում զբաղեցնել Ռուսաստանի տեղը, հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Փոխանցում է ուկրաինական «ՈւՆԻԱՆ» լրատվականը: «Եթե Մեծ ութնյակում ազատ տեղ կա, ապա Ուկրաինան պատրաստ է այն զբաղեցնել», – ասել է Յացենյուկը մարտի 22-ին Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ կայացած ճեպազրույցի ժամանակ, և ինչպես լրատվականն է գրում, ուկրաինացի գործչի այդ հայտարարությունը ներկա

Հայտնաբերվել է դի

Meteo.am Մարտի 22-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 12 շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերել 1934 թ. Տ. Գ.-ի դին:

«Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը կվնասի ԼՂՀ հիմնահարցի կարգավորման գործընթացին »

Քաղաքագետ Էդուարդ Անտինյանին մտահոգել է Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին հայտնած դիրքորոշումը: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկու օր առաջ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում արձանագրել էր, որ Ղրիմի հանրաքվեն « ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակն է»: « Պետք է պարզապես կարողանայինք ակտիվ չեզոքություն պահպանել, որ

Հավակնորդները մրցաշարային աղյուսակում «սեղմվում» են

Այսօրվա տուրում միակ հաղթանակը տարավ Սրգեյ Կարյակինը, որը տեւական պայքարում առավելության հասավ իր հայրենակից Պյոտր Սվիդլերի նկատմամբ: Վաստակած միավորներով Կարյակինը միացավ առաջատարներ Լեւոն Արոնյանին, Վիշվանաթան Անանդին, ինչպես նաեւ 4,5 միավորով երրորդ տեղում ընթացող Վլադիմիր Կրամնիկին հետապնդող խմբին: Ստացվել է մի այնպիսի վիճակ, որ մրցաշարային աղյուսակի առաջին ու վերջին տեղերի միջեւ միավորների տարբերությունն ընդամենը 1,5 է:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031