Լրահոս
Օրվա լրահոսը

Ժերար Դեպարդիեն թողարկել է «Հպարտ եմ ռուս լինելու համար» ժամացույցների տեսականի

Մարտ 23,2014 14:06

Ճանաչված ֆրանսիացի դերասան եւ ռուսական անձնագիր ունեցող ժերար Դեպարդիեն թողարկել է «Հպարտ եմ ռուս լինելու համար» ժամացույցների սահմանափակ տեսականի: Հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Արծվի նշանով սեւ ոսկե ժամացույցները՝ պատրաստել է շվեյցարական Cvstos ընկերությունը:

Գինը դեռ անհայտ է:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ զայրացած ֆրանսիական կառավարության որոշումից, ըստ որի՝ հարուստներից պետք է գանձվի մինչեւ 75 տոկոս հարկ, դերասանը հայտարարել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու մտադրության մասին եւ ստացել էր Ռուսաստանի քաղաքացիություն:

Ավելի ուշ Դեպարդիեն ստացել էր մշտական բնակության իրավունք  Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկում: Սակայն իր ֆրանսիական անձնագրից նա դեռ  չի հրաժարվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31