Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու քաղաքացի մոլորվել է «Դժոխքի ձոր» կոչվող տարածքում

Մարտ 23,2014 11:45

Meteo.am Մարտի 22-ին, ժամը 22.31-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին Զանգակատուն-Տիգրանաշեն հատվածում` «Դժոխքի ձոր» կոչվող տարածքում, կորել են 2 երիտասարդ` Զ. Բ.-ն (ծնվ.1981թ.) և Յ. Գ.-ն:
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ մեկնել են «Լեկսուս» մակնիշի ավտոմեքենայով և այն թողնելով ճանապարհին (ձորի մոտ) ոտքով իջել են դեպի ձորը: Ըստ նախնական տվյալների կորած քաղաքացիները ՀՀ լեռնագնացության ֆեդերացիայի անդամներ են:
Դեպքի վայր են մեկնել Արարատի մարզի օպերատիվ խումբը, ԱԱԾ և ՈԲ աշխատակիցները:
Ժամը 23.25-ին տեղեկություն է ստացվել, որ 2 ամենագնաց ավտոմեքենայով լեռնագնացները (6 լեռնագնաց) մեկնում են նշված տարածք:
Մարտի 23-ին, ժամը 07.55-ին տեղեկություն է ստացվել, որ երիտասարդներն ավտոմեքենան թողնելով Ուրցալանջ գյուղի տարածքում, իջել են ձորը, ներկա պահին վերելք են կատարում և մոտ 2 ժամից կմոտենան ավտոմեքենային:
Ավտոմեքենան հայտնաբերվել է Ուրցալանջ գյուղի տարածքում:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31