Օրվա լրահոսը
Արտակ Բուդաղյանն առողջական խնդիրների պատճառով կրկին չներկայացավ դատական նիստին
Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում նշանակված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով դատական նիստը հետաձգվեց: Ինչպես հունիսի 19-ին, այնպես էլ այսօրվա նիստին` Արտակ Բուդաղյանն առողջական խնդիրների պատճառով կրկին չներկայացավ: Վերջինս վիրահատվել է եւ բուժում է ստանում: Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 20-ին: Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք
Աբրամ Բախչագուլյան. «Սննդամթերքի արտադրությունում հիգիենայի պահպանման խնդիրը դեռ կա»
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի խոսքերով` սննդամթերքի արտադրության ոլորտում դեռեւս առկա է հիգիենայի խնդիրը, քանի որ չկա համապատասխան փաստաթղթավորում
«Ախուրյանի և Սևանի ջրերն այս տարի կրկնակի նվազել են».Մհեր Մկրտումյան
Այսօր «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Բիբլիական աղետ» անունը կրող ֆիլմի շնորհանդեսն ու քննարկումը՝ նվիրված Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների շահագործմանը: Ըստ հրապարակված տվյալների՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը ձկնաբուծարաններին տրամադրել է 1 միլիարդ 496 միլիոն խորանարդ մետր ստորերկրյա ջրօգտագործման թույլտվություն, ինչը տեղանքի վերականգնվող պաշարից 300 միլիոն խորանարդ մետրով ավելի է: Արդյունքում 7 տարվա ընթացքում 303 հորերից 102-ը
Տ. Նավասարդ Սրբազան հայրն այցելեց հոգևոր ուղղվածությամբ բակային ճամբար
Հուլիսի 3-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այցելեց Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու շրջափակում գործող ամառային բակային ճամբար: Սրբազան հայրը շրջեց ըստ տարիքային խմբերի բաժանված ջոկատներում, զրուցեց երեխաների հետ, հետաքրքրվեց, թե ինչ երգեր ու շարականներ են սովորել, ինչպես ու ինչ են անում ճամբարային իրենց առօրյայում: Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցում ճամբարը մեկնարկել է հուլիսի
Խուսափենք ամառային խնդիրներից
Ամառն իր հետ հաճելի պահերից, հանգստից, բնության գրկում լինելու հնարավորությունից, թարմ մրգերի և բանջարեղենի առատությունից բացի բերում է նաև խնդիրներ: Դրանք առավել կապված են մարդու օրգանիզմի վրա օդի բարձր ջերմաստիճանի, արևի ուղիղ ճառագայթների ազդեցության, ինչպես նաև մի շարք վարակիչ հիվանդությունների` այս սեզոնին բնորոշ ակտիվացման հետ: Ամռանը շոգի, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետևանքով կարող են առաջանալ
Արտաշատի գյուղերի զինվորների ընտանիքները ստացան աջակցությունը
Հուլիսի-3-ին Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այցելեց Արարատի մարզի Ոստան համայնքի զոհված զինվորի՝ Գևորգյան Սարգսի ընտանիք: Սրբազան հորն ուղեկցում էր համայնքի հոգևոր հովիվ Տ. Մխիթար քահանա Ալոյանը: Սրբազան հայրը Սարգսի ծնողներին մխիթարական խոսքեր ասաց ու հուսադրեց, որ թեմի երիտասարդների օգնությունը սոցիալական ծանր պայմաններում ապրող այս ընտանիքին կլինի շարունակական: Այնուհետև Սրբազան հայրը այցելեց Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցի,
Նախագահը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի նստավայր
Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, այսօր հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի նստավայրում: Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ջոն Հեֆերնին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին: Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, որում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ջերմորեն
Ինչու՞ Հովիկ Աբրահամյանը չգիտի, թե ինչու են ձգձգվում ՀՀ-ի՝ Մաքսային միության անդամակցության գործընթացները
«Նոր մարտահրավերը, որ ազդում է ղարաբաղյան հիմնախնդրի վրա, դա նոր ձևաչափն է Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերությունների: Այդ ձևաչափը իրականություն է դառնում վերջին ամիսների ընթացքում»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ըստ նրա՝ հիմնական հարցն այն է, թե ինչպես կկարողանա Ռուսաստանը այս զարգացումների համատեքստում Ադրբեջանի հետ հարաբերություններ կազմակերպել: Բորիս Նավասարդյանը նկատեց.
Համաձա՞յն ենք արդյոք հանուն ինչ-որ անորոշ «ապահովության» հրաժարվել ինքնիշխանությունից. «Չորրորդ իշխանություն»
Ի՞նչ զարգացումներ են հնարավոր, եթե Հայաստանը հրաժարվի անդամակցել Եվրասիական միությանը։ Գազն ու էլեկտրաէներգիան կտրուկ թանկանալու են, առնվազն երկու-երեք տարի Հայաստանում սոցիալական աղետ է լինելու (մինչեւ դրսի օգնությամբ այլընտրանք ստեդծենք՝ օրինակ, լայնացնենք Իրան-Հայաստան գազամուղը եւ արդիականացնենք ատոմակայանը), եւ այս ամենը նպաստելու է արտագաղթին։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա պատերազմի հավանականությանը կտրուկ մեծանալու է։ Ընդ որում`
Արամ Սարգսյան. մեր կողմից չի տարվել անհրաժեշտ լոբբիստական աշխատանք Ղազախստանի եւ Բելառուսի իշխանությունների հետ. «Հայոց աշխարհ»
Այսինքն՝ այնքան մեծ է եղել մեր համոզմունքը, թե որեւէ խոչընդոտ չի լինի Հայաստանի համար, որ բացատրական կամ մեկ այլ բնույթի աշխատանք գրեթե չի տարվել այս երկրների հետ:
Նրանք բոլորն էլ վտանգում են իրենց առողջությունը. «Չորրորդ իշխանություն»
Իհարկե, իրավապահները ոչ թե իրենց առողջությունն են վտանգում, այլ ուրիշների, հետեւաբար՝ նրանց մասով որոշումը միանգամայն արդարացի է։
Փոխվարչապետը սփյուռքահայ գործարարներից Արցախում նոր ներդրումներ է ակնկալում
Հուլիսի 3-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մի խումբ անդամների: Ողջունելով բարերարներին` Ա. Աղաբեկյանը ամփոփ ներկայացրել է Արցախի զարգացման գործում Հիմնադրամի կատարած աշխատանքների մասին` նշելով, որ 21-րդ դարում հայապահպանության թիվ մեկ խնդիրներից է զարգացած ու հզոր հայրենիք կառուցելը, որին պետք է ուղղված լինեն համահայկական ջանքերը: Խոսելով հայրենիքում իրենց ստացած
Քաղաքական վեկտորը փոխվում է, երբ «Ժառանգությունը» դիտարկվում է քառյակի մեջ. «Իրատես de facto»
Արդյունքում ստացվում է միջանկյալ վեկտոր՝ ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ։
Հայաստան-Վրաստան սահմանն արդեն հայկական ու եվրոպական սահման է
Այդ սահմանը ոչ մի դեպքում թույլ չպետք է տալ, որպեսզի դառնա ռուս-վրացական սահման Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի համաձայնագիրը կարող է ստորագրվել այս տարվա հոկտեմբերին. երեկ այս լուրը հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը՝ Թվիթերում օգտատերերից մեկի հարցին ի պատասխան. «Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մինսկում հոկտեմբերին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահների
Ապամոնտաժված Աֆրիկյանների շենքը հնարավոր է՝ նույն վայրո՞ւմ վերականգնվի. news.am
Աֆրիկյանների շենքը նույն վայրում վերականգնելու համար Աֆրիկյաների ժառանգները դիմել են մշակույթի նախարարությանը, որն էլ այս պահին բանակցություններ է վարում սեփականատիրոջ հետ. նախնական համաձայնությունն արդեն կա, որպեսզի շենքը վերականգնվի նախկինից ընդամենը 3 մետր հեռավորության վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Աֆրիկյանը, որն «Աֆրիկյանների պանդոկի» տնօրենն է: «Հուլիսի 3-ին հանդիպել եմ մշակույթի նախարարության աշխատակիցների հետ,
Մհեր Սեդրակյան. Բա որ միայն պատգամավորությամբ զբաղվեմ, բա իմ ընտանի՞քն ով պահի. «Իրատես de facto»
Տարբեր բիզնեսներ կան, աշխատում ենք։
Իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել են ցմահ ազատազրկման դատապարտվածների իրավունքներին առնչվող հարցեր
Հաշվի առնելով վերջին ժամանակների ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կարգավիճակին վերաբերող հասարակական հետաքրքրությունը՝ այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանին և «Անմեղության հայկական ծրագիր» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Զարուհի Մեժլումյանին: Հանդիպմանը քննարկվել են ցմահ ազատազրկման դատապարտվածների իրավունքներին առնչվող հարցեր: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել ցմահ
Վարդան Պետրոսյանի գործով ցուցմունք է տալիս տուժողը
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով այսօրվա նիստում հայտարարություն արեց նրա պաշտպանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը։ Ներկայացվեցին ապացույցներ՝ 21 էջից բաղկացած հայտարարությունը եւ տեսանյութը ¥հայտարարության մանրամասները կներկայացնենք հաջորդիվ): Ապա սկսվեց տուժողների հարցաքննությունը։ Տուժող Արթուր Հակոբյանը ասաց, որ դեպքի օրը ավտոմեքենան վարել է ինքը, եղբայրը նստած է եղել իր կողքը, իսկ 4 երեխաները նստած
ՀՀ նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրի կե՞տն է իրագործում
«Սահմանադրական փոփոխությունների պահանջարկ հասարակությունում չկա»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ. հանրաքվեի ինստիտուտի ընդլայնում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Իրավունքի գերակայություն» հ/կ համահիմնադիր Արտակ Զեյնալյանը: Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը ընդառաջ, Արտակ Զեյնալյանը նկատեց. «Սահմանադրության օրը տոնական ընկալում չէ, քանի որ Սահմանադրությունը կարծես որևէ անգամ իրականում չի ընդունվել: Դա առաջին հերթին հասարակական համաձայնության ակտ է, ինչը ՀՀ-ում որևէ
Իրավախախտ կանանց կյանքը բանտից հետո. «Նրանք նույնքան վախենում են բանտից ազատվելուց, որքան երազում են դրա մասին»
23-ամյա կնոջ աչքերում ափսոսանք կա, չնայած երիտասարդ տարիքին, հայացքը հասուն է, ձայնը՝ ինքնավստահ, սակայն դիմագծերում թաքնված տառապանք կա, կիսված կյանք, կարոտ ու անսահման զղջում: «Երբ առաջին անգամ մտա մեկուսարան, մտածեցի hեսա ինձ կծեծեն, մազերս կխուզեն, բայց այստեղ ապրողներն ինձ շատ լավ ընդունեցին ու մի պահ մտածեցի, թե ես չեմ դատվել, բայց երբ բերեցին ալյումինե բաժակն
Ավարտված եզերի եւ շրջապտույտ կովերի շրջանառությունը. «Ժողովուրդ»
Տվեցի շահագործված ցուլերի եւ հոտի վերանորոգման երինջների մասը, եւ ինչպես պայմանավորվել էի՝ առանց խմբագրելու ուղարկեցի։
էլէներգիան շուտով ընդամենը մի բանի ամսից կրկին թանկանալու է. «Հայկական ժամանակ»
Եթե այդ ախորժակը մի փոքր համեստանա, էլէներգիան, իհարկե, չի թանկանա կամ նույնիսկ կէժանանա։
Հրազդան գետում եղել է ձկների զանգվածային անկման դեպք. «Ժողովուրդ»
Իմ սիրտը ցավում է, երբ նմանատիպ խնդիրներ են լինում:
ՀՀ ԱԱԾ-ն մնացել է նախորդ դարասկզբում. «Հայկական ժամանակ»
Սրանք իբր կոչված են, իրենց լեզվով ասած՝ «ռազռաբոտկա» անելու, բայց վրեքները խաբար չկա, որ ոչ պրոֆեսիոնալը իրենց էնպես է «ռազռաբոտկա» անում, որ եփած հավի ծիծաղը նույնիսկ կգա։
Հայաստանի լավագույն շախմատիստուհիները՝ Եվրոպայի անհատական առաջնությունում
Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամները՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, կանանց գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, ինչպես նաեւ Շուշաննա Սարգսյանը հուլիսի 6-ից 18-ը հանդես կգան Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությունում: Այս ընթացքում Էլինա Դանիելյանը մասնակցում էր Լոպոտայում անցկացված «Grand Prix»-ին, իսկ մեր մյուս աղջիկները գլխավոր մարզիչ Արթուր Չիբուխչյանի եւ մարզչի օգնական Ավետիք
Օմբուդսմենի հայտարարությունը «Աֆրիկյանների տուն» հուշարձանի տեղափոխման վերաբերյալ
«Աֆրիկյանների տուն» հանրապետական նշանակության հուշարձանի քաղաքաշինական նպատակներով տեղափոխումը առաջացրել է հանրության որոշ հատվածի խիստ անհանգստությունն ու դժգոհությունը: Այդ մասին բողոքներ ենք ստացել նաև մենք: Ուսումնասիրելով խնդիրը և դրա հետ կապված օրենսդրությունը՝ եկել ենք այն եզրակացության, որ Աֆրիկյանների տան ու այլ պատմամշակութային հուշարձանների պաշտպանության հետ կապված լրջագույն բացթողումներից է այն, որ Հայաստանի օրենսդրությունը լիարժեք համապատասխանեցված չէ
«Դիլիջան ազգային պարկ»-ի հողատարածքից մի լավ «չալաղաջ» է պոկվել հօգուտ մասնավոր ընկերության. «Հրապարակ»
Այսինքն՝ մի կողմից զգալի միջոցներ են հատկացվում անտառն իբր թե փրկելու համար, մյուս կողմից՝ անգամ հատուկ պահպանվող տարածքներից, որպիսին «Դիլիջան ազգային պարկ»-ն է, հեկտարներով հողեր են փոխանակվում։
Վստահության խորը ճգնաժամ
Քաղաքական գործիչ լինելը բարդ գործ է: Եթե նրանք Երեւանում նստած խոսում են մեր սահմանամերձ շրջանների գնդակոծության մասին, նրանց մասին կարող են ասել՝ ահա, նստած են իրենց տաքուկ անկյուններում եւ մեծ-մեծ խոսում են սահմանին ապրող մեր հայրենակիցների մասին: Երբ հիմա, իրար հերթ չտալով եւ նույնիսկ ինչ-որ չափով իրար հետ մրցելով, գնում են սահման, կարող են ասել՝
Վահե Ջիլավյանն ազատվել է սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վահե Ջիլավյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































