Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի կողմից Ղրիմի հանրաքվեի արդյունքները ճանաչել-չճանաչելու անհրաժեշտություն չկա. արցախցի պաշտոնյա (1in.am)

Մարտ 23,2014 12:14

Արցախի կողմից Ղրիմի հանրաքվեի արդյունքները ճանաչել-չճանաչելու անհրաժեշտություն չկա, որովհետև Ղրիմի ինքնավարությունը մի կարգավիճակը փոխարինել է մեկ այլ կարգավիճակով: «Առաջին լրատվական» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

«Բայց սա անկախություն չէ: Ղրիմն այս հանրաքվեով չի հռչակվում անկախ պետություն, այսինքն` թերակղզին վերադառնում է այն կարգավիճակին, որում գտնվում էր մինչև 1954 թվականը, այն է՝ երբ Ռուսաստանի կազմից անցավ Ուկրաինայի կազմ: Կարծում եմ՝ հանրաքվեի արդյունքները ճանաչել-չճանաչելու խնդիր գոյություն չունի: Հարցը գտնվում է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հարթությունում: Ուկրաինան կընդունի Ղրիմի անջատումը, թե ոչ՝ երկու երկրների հետագա քննարկումների ոլորտի հարց է»,- ասաց նա:

Վահրամ Աթանեսյանի խոսքով՝ Արցախի համար կարևորն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ռուսաստանը Ղրիմի հարցով իր դիրքորոշումը հիմնավորում է որպես ազատ ինքնորոշման իրավունքի հարգում:

«Միջազգային քաղաքականության մեջ ևս մեկ անգամ ընդգծվում է, որ ինքնորոշման իրավունքը սահմանափակված չէ պետության տարածքային ամբողջականությամբ»,- ասաց արցախցի գործիչը՝ հավելելով, որ Ղրիմի և ԼՂՀ հանրաքվեները համեմատության եզրեր չունեն, քանի որ Արցախն անկախություն հռչակել է ԽՍՀՄ փլուզման համատեքստում:

ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նաև նկատեց՝ եթե Ղրիմը հռչակվեր անկախ պետություն, ապա ճանաչման հարցը օրակարգային կլիներ: «Այնինչ հանրաքվեում անկախության դասական հռչակում չկա: Պարզապես հանրաքվեի ողջ իմաստը մինչև 1954 թվականի կարգավիճակի վերականգնումն է»,- կրկին շեշտեց Աթանեսյանը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31