Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի սաներին

Ապրիլի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ֆրանսահայ գործարար Սարգիս Բեդոյանի հովանավորությամբ Հայաստան ժամանած Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի սաներին, ուսուցիչներին՝ վարժարանի տնօրեն Հայկ Սարգսյանի գլխավորությամբ: 7 տարի շարունակ ֆրանսահայ գործարար Ս.Բեդոյանը հովանավորում է «Դպրոցասեր» վարժարանի սաների այցը Հայրենիք՝ ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում ծաղիկներ դնելու և Հայաստանը ճանաչելու նպատակով: Ողջունելով վարժարանի սաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը

«Էրդողանի` հայտարարության բովանդակությունը որեւէ նոր բան չէր պարունակում» (Տեսանյութ). «Ա1+»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ արված հայտարարության բովանդակությունը որեւէ նոր բան չէր պարունակում։ Կարծում է Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը։ «Նրանք մշտապես Հայոց ցեղասպանությունը ժխտել են, մշտապես ուրացել են եւ միշտ էլ նույն պատճառաբանությամբ, թե դրանք տեղի են ունեցել առաջին համաշխարհային պատերազմի թատերաբեմում, եւ այդ իրադարձություններում տուժել են

Այնպիսի տպավորություն է, թե բոլոր նրանք, ովքեր Քոչարյանի հեռանալուց հետո պիտի կանգնեին դատարանի առաջ`հիմա բերվում են կառավարություն. «Չորրորդ իշխանություն»

Նարեկ Սարգսյանն, օրինակ, Երեւանի կենտրոնում ինչ հնարավոր էր՝ արդեն ավերել է, հիմա գալիս է, որ ի՞նչ անի։ Ավերելու բան դեռ շատ կա։

Վրաերթի է ենթարկվել 7-ամյա աշակերտուհի

Ոստիկանության պաշտոնական կայքը հայտնում է՝ ապրիլի 23-ին, ժամը 16.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ներքին Շենգավիթի 16-րդ փողոցի թիվ 3 տան դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա աշակերտուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն։

Գագիկ Մինասյան. «Նախորդ կառավարությունը ձախողումներ չի ունեցել, հիմա նոր կադրեր են պետք»

Եթե դուք նկատել եք, Քոչարյանի արտահայտած տեսակետները ավելի հաճախ համընկնում են Բարգավաճ Հայաստանի տեսակետներին:

Ազատ Արշակյան. Մեր բարբառներում մի բառ կա` «խորթվիլակ»։ Հուսանք, որ այդպիսիք մեր նոր կառավարության կազմում չեն լինի. «Հայոց աշխարհ»

Այդ ինչպե՞ս է լինում, որ հայն այլ երկրներում կարողանում է իր բիզնեսը լավ կազմակերպել, բայց իր երկրում` ոչ: Անհեթեթություն է, պարզ չէ՞, որ խանգարողներ կան: Ուրեմն նոր կառավարության խնդիրը պետք է լինի ոչ թե խանգարելը, այլ աջակցելը:

Ապրիլի 24–ին Մոսկվայում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք

Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակում ապրիլի 24–ին տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք` նվիրված Հայոց ցեղասպանության 99–ամյակին: «Ռուս-հայկական համագործակցության» կազմակերպած հանրահավաքը, ի տարբերություն նախորդ տարիների, ավելի բազմազգ բնույթի էր և համախմբել էր ավելի շատ մարդկանց ու կազմակերպությունների: «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակը զարդարված էր Ռուսաստանի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ցեղասպանությունը ճանաչած երկրների ու ռուսաստանյան կուսակցությունների դրոշներով: Ռուսահայության պահանջներին իրենց աջակցությունը

Ռուդոլֆ Խառատյան. Ուզում են հին սովորությամբ, երբ ուզեն՝ գան աշխատանքի, երբ ուզեն՝ չգան. «Իրատես de facto»

Նոր ներկայացման համար ֆինանսավորում չկա, հինը վերականգնելու համար չկա, բեմադրիչներ չենք կարողանում հրավիրել դրսից, բա ի՞նչ պետք է անես, ինչպե՞ս պետք է առաջ գնաս։

Գալիք հեղաշրջմանն ընդառաջ. «Ժամանակ»

Կարևորն այն չէ, որ Քոչարյանը փաստորեն հայտարարում է նախագահ դառնալու ցանկության մասին, այլ այն, որ նա հայտարարում է, թե թույլ չի տա Սերժ Սարգսյանին անցկացնել (չի՞ հասցնի անցկացնել) իր սահմանադրական բարեփոխումները:

Փարիզի քաղաքապետ. «Հայոց ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտություն է ողջ թուրք ժողովրդի համար»

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական միջոցառումը, որն այս տարի նախաձեռնվեց Փարիզի նորընտիր քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հայտնի անհատներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ քաղաքապետ Անն Իդալգոն: Վերջինս նշեց,

Կարող էին, չէ՞, ի նշան բողոքի սաունա գնալ. «Չորրորդ իշխանություն»

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության դեմ իր բողոքն արտահայտել է Սեւան գնալով։ Երեկ երիտհանրապետականները Կարեն Ավագյանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակից ուղեւորվել են Սեւան։ «ՉԻ» – ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անափ հայրենասիրությունն իսկապես հիացնում է: Կարող էին, չէ՞, ի նշան բողոքի սաունա գնալ։ Բայց ո՛չ։ Որոշել են Սեւան գնալ։ Այնտեղ երեւի ի հիշատակ անմեղ զոհերի կմտնեն որեւէ վետերոկ՝

Կորել է քաղաքացի

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը հաղորդում է՝ ապրիլի 25-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 1937 թ. ծնված Վ. Մ.-ը ապրիլի 21-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել, վերջին անգամ նրան տեսել են Սվերդլով գյուղում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել 5 հրշեջ-փրկարար՝ և «Լոռե» հասարակական փրկարարական ջոկատից 4

Եթե Էրդողանի հայտարարության հասցեատերը հայերը լինեին, այն Google translate-ով թարգմանված չէր լինի

«Այս հայտարարությունը հենց այնպես գրված հայտարարություն չէր, նրա վրա երկար աշխատել են, երկար պատրաստել են, եւ փաստացի նա ինչ-որ չափով արտահայտում է Թուրքիայի քաղաքականությունը ցեղասպանության հարցում, ժխտողականության նրանց հետագա բոլոր գործիքները»,- այսօր՝ ապրիլի 25-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, հայտարարեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետը չի բացառում, որ Թուրքիայի իշխանությունները առաջիկա

«Բարաք Օբամայի հայտարարությունը փուչիկ էր». քաղաքագետ

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարության մեջ աննախադեպ ոչինչ չի տեսնում: Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը նախօրեին ցավակցություն էր հայտնել 20-րդ դարեսկզբին «իրենց կյանքը կորցրած» հայերի թոռներին: Քաղաքագետի գնահատմամբ, Էրդողանի հայտարարությունը թուրքական «ժխտողական քաղաքականության հերթական զառանցանք» է, որի տեքստը գրել են Բրյուսելում, ԱՄՆ-ում եւ ուղարկել Թուրքիա: Այսօր «Բլից ինֆո» ակումբում քաղաքագետն ասաց, թե միամիտ հայտարարություններ

Շվեդիայում ՀՀ դեսպան. «Էրդողանի կողմից արված երկխոսության կոչը նմանվում է հեգնանքի»

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Ստոկհոլմում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։ Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի նախաձեռնությամբ Ստոկհոլմի կենտրոնական Սերյելս Թորյ հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որտեղ ելույթ ունեցան Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Հանս Լինդեն (Ձախ կուսակցություն), Ֆրեդրիկ Մալմը (Լիբերալ կուսակցություն), Մաթս Փերթոֆթը (Կանաչների կուսակցություն) ինչպես նաև Շվեդիայի հայկական միությունների

Մակար Ղամբարյան. «Պետական գնումների մասին ՀՀ օրենքը կենթարկվի փոփոխության» (Տեսանյութ)

Այսօր Երեւանում տեղի ունեցավ Առեւտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի համար կազմակերպված սեմինարը, որը նպատակ ուներ իրազեկելու «Առեւտրի իրավունքի զարգացման ծրագրի» մասին: Ծրագիրը աջակցում է անցումային երկրների կառավարություններին եւ մասնավոր հատվածին՝ տնտեսական զարգացումը ապահովելու նպատակով: ԱՄՆ Պետդեպարտամենտի հանձնարարությամբ ԱԻԶԾ-ն Հայաստանին տեխնիկական աջակցություն է ցուցաբերում՝ պետական գնումների միջազգային լավագույն փորձի բնագավառում: Սեմինարին ներկա էին

Հարսնաքարի գործը Վերաքննիչ դատարանում է. A1plus.am

Հարսնաքարի գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը այսօր Վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց պաշտպանը, արդար դատաքննության իրավունքն է խախտվել, ինչպես նաեւ վերացական մեղադրանք է առաջադրվել բոլոր ամբաստանյալներին։ Նրանցից ոչ մեկի մեղքն էլ չի անհատականացվել։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ-ն քաղաքական համերաշխության և երկխոսության կողմնակից է գործով. «Իրատես de facto»

Մենք կարծում ենք եթե եղել են կոալիցիայում, մեկ տարի հետո իրավունք չունեն քննադատելու իշխանությանը։ Այդպես չէ։

Օլանդը մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Փարիզում. Azatutyun.am

«Ազատություն». Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ, մասնակցեց ֆրանսահայերի կազմակերպած ոգեկոչման միջոցառմանը: Օլանդը ժամանեց ճիշտ նախատեսված ժամին և ամենից առաջ ծաղկեպսակ զետեղեց Կոմիտասի արձանի տակ: Նախ խոսեցին Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարները, որոնք ողջունեցին Ֆրանսիայի նախագահին, ինչից հետո խոսք վերցրեց ինքը Օլանդը: Նա իր ելույթը սկսեց Կոմիտասից՝ ասելով,

Առողջապահության նախկին նախարարները՝ նոր նախարարի մասին. «Ժողովուրդ»

Հիվանդանոց կառավարելն ու համակարգ կառավարելը, քաղաքականություն իրականացնելը տարբեր բաներ են:

Պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման` Շիրակի քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցները դեպքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ կորզելու նպատակով նույն բաժնի վարչական շենքում 2013թ. ապրիլի 23-ից

Լևոն Տեր-Պետրոսյան. արևմտամետ, թե ռուսամետ – 2

1998-ի փետրվարին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրաժեշտի ու հրաժարականի խոսքում մեզ դիմելով ասաց` «ձեզ հայտնի ուժերը», մենք «ձեզ հայտնի ուժեր» անվան տակ ոչ թե դրսի որևէ ուժի, այլ ընդամենը Քոչարյանին ու համախոհներին պատկերացրինք, և երբ նույն էդ հրաժեշտի ու հրաժարականի խոսքում Տեր-Պետրոսյանը «պատերազմի կուսակցություն» արտահայտությունն արեց, էդ արտահայտության տակ բոլորս դաշնակցությանը պատկերացրինք: Շատ հնարավոր է,

ԱՄՆ կոնգրեսականներն այցելեցին նաև Մայր Աթոռի Էկումենիկ կենտրոն

Ապրիլի 24-ին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպումից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի, ինչպես նաև Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի, անդամներ Րաֆֆի Համբարյանի, Նոռա

Ժիրինովսկի. «Չի կարելի Մոսկվայից ասել. «Եկեք Ղարաբաղը մի տեղ տեղադրենք». Galatv.am

Ռուս քաղաքական գործիչ, ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին բացառիկ հարցազրույց է տվել ԳԱԼԱ-ին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա մշտական լարվածության, ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմաներով: – Պարոն Ժիրինովսկի. Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ դուք հայտարարեցիք, որ Ղարաբաղը պետք է Ռուսաստանի կազմում ընդգրկվի: Այդ հայտարարությունը հանրության շրջանում դժգոհություն  առաջացրեց, եւ շատերը քննադատեցին ձեր դիրքորոշումը: Ինչո՞վ էր

Գագիկ Բաղդասարյան. «ՕԵԿ բարձրաստիճան ղեկավարները բավականին լուրջ միլիարդների տերեր դարձան». «Ժողովուրդ»

Այ, եթե ՕԵԿ-ը հնարավորություն ունենար պատմությունը հետ բերեր 2008 թվականին, մինչեւ ընտրությունները, ապա այդ ժամանակ էլի ես այդ բարիկադների մոտ կանգնած կլինեի։

Չնայած թուրք-ադրբեջանական վայնասունին՝ Ալմելոյում բացվեց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը

Ալմելո հայաշատ քաղաքում Ապրիլի 24-ին բացվեց Եվրոպայում իր տեսակի մեջ եզակի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը: Այն կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով` տասնվեց սյուների վրա: Համալիրի հիմքը հանդիսացող տասնվեց տուֆից խաչքարերը պատրաստվել են Հայաստանում: Բազմաթիվ հայեր Նիդերլանդների հեռավոր վայրերից, նաև հարևան երկրներից ժամանել էին հարգանքի իրենց տուրքը մատուցելու բարերար Քրիստիան Գելիջիի նախաձեռնությամբ հիմք դրված նահատակների հուշահամալիրին:

«Դեմ առ դեմ». Գառնիկ Իսագուլյան եւ Ստեփան Սաֆարյան

Ապրիլի 25-ին, ժամը 17.15-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի եւ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի միջեւ բանավեճը: Թեման՝ արդյոք նոր կառավարությունը վարելո՞ւ է նոր քաղաքականություն: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք

Համաշխարհային հայկական կառույցների ստեղծում. Հայոց ցեղասպանության լավագույն պատասխանը՝ ըստ Վազգեն Մանուկյանի. Ankakh.am

Ցեղասպանության տարելիցի առթիվ «Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: – Պարո՛ն Մանուկյան, մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Ի՞նչ ձեռքբերումներ կարող ենք արձանագրել Հայ դատի ոլորտում այս տարելիցի նախաշեմին: – Նախ հիշենք, թե ինչ տեղի ունեցավ ցեղասպանությունից անմիջապես հետո: 1915-16 թթ. եվրոպական, ամերիկյան ողջ մամուլը, անգամ գրականությունը ողողված էր այդ սարսափելի

Թուրքիան Հայաստանի համար խոշոր առեւտրային գործընկեր է. «Հայկական ժամանակ»

Թուրքիան Հայաստանի համար ամենախոշոր առեւտրային գործընկերների մեջ 9-րդ հորիզոնականում է։

Նաիրի Հունանյանը վերջին տարիներին կմախքի կերպարանք է ստացել եւ խելագարի վարքագիծ է դրսեւորում. «Հրապարակ»

Փորձագիտական մակարդակով «27»-ին տիրապետողների համոզմամբ՝ արժե, որ Հունանյաններից ոչ պակաս իր կյանքի անվտանգության համար մտահոգ լինի Էդիկ Գրիգորյանը։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031