Օրվա լրահոսը

««Հայկական վերածնունդը» կոտրում է կարծրատիպերը»

««Հայկական վերածնունդ» շարժման անդամները կոչ են անում արտերկրում գտնվող բոլոր հայերին վերադառնալ Հայաստան

«Թեժ գիծը մեզ զգոն է պահում». Գայանե Սողոմոնյան

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 84 դպրոցներում 462 սիրիահայ աշակերտ է սովորում: Եթե նախկինում միայն Նար-Դոսի անվան դպրոցում բացված վարժարանում էին սիրիահայ երեխաներն իրենց ուսումը ստանում, ապա այսօր նրանք հնարավորություն ունեն իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոցում սովորելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և անդրադառնալով սիրիահայ երեխաների

«ՊՆ նախարարը բավական հանգիստ էր, ես խիստ անհանգիստ եմ». Հայրիկյանը՝ սահմանի վրա լարվածության մասին

Ըստ Հայրիկյանի, հայկական կողմի գործողությունները համարժեք չեն ադրբեջանական կողմի կրակոցներին:

Կորոշվի բուժհիմնարկների ռիսկայնության աստիճանը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ Պետական առողջապահական տեսչության մասնագետները մշակել և աշխատանքային առաջին քննարկմանն էին ներկայացրել «Առողջապահական կազմակերպությունների կողմից բուժօգնության և սպասարկման որակի ռիսկայնության աստիճանի գնահատման մեթոդաբանությունը»։ Ներկայացնելով այն` աշխատանքային խումբը նշեց, որ մոդելը մշակելիս հաշվի են առնվել միջազգային փորձը և Հայաստանի առողջապահական համակարգի առանձնահատկությունները։ Կազմակերպությունների ռիսկայնությունը որոշելու համար նախատեսվել է կիրառել նաև առողջապահական

Հուլիսին սպասվում է զով ամառ. «Ա1+» (տեսանյութ)

Այս տարվա հուլիսին հանրապետության տարածքում կանխատեսվում է զով ամառ։ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրեց, թե ինչպիսին է լինելու այս տարվա հուլիս ամիսը։ Տեղումների քանակը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում եւ Գեղարքունիքում սպասվում է նորմայից բարձր, իսկ Հանրապետության հարավային շրջաններում՝ Վայոց Ձորում եւ Սյունիքում, սպասվում է նորմայից պակաս։

408.31 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 2-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.31 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408 դրամ: NASDAQ OMX Armenia  

Սպանության փորձ կատարած վրացին փախել է Հայաստան

Նրա դատը կկայանա Իջեւանում

Վալերի Օսիպյանի՝ դանակահարություն կազմակերպած եղբորորդին Հայաստանից հեռացել է

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ դանակահարության մեջ մեղադրվող եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, Հայաստանից հեռացել է: Այս մասին Aravot.am-ին ասաց Նուբարաշենի բնակիչ Սուսան Հովհաննիսյանը: Սեդրակ Օսիպյանը, ըստ Նուբարաշենի բնակչի, մեկնել է Ռուսաստան՝ ծնողների մոտ: Հիշեցնենք, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն

Թուրքիայի հայերի հոգևոր առաջնորդը խարդախության հայցով դատարան է դիմել. Hurriyet

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը դատական հայց է ներկայացրել ոմն Քեմալ Թայֆուն Նարջինի դեմ, որը ներկայացել է որպես կառավարության աշխատակից և 6000 լիրա (մոտ 1 միլիոն դրամ) վերցրել իր ծառայությունների դիմաց, հայտնում է «Հուրիեթ» թերթը: Աթեշյանի պատմելով՝ Նարջինը եկել է իր մոտ և պնդել, որ իրեն «նվեր» է հարկավոր, որպեսզի ավարտին հասցնի «Սանասարյան

Հաստատութենական շինարարությունը Ղարաբաղում . ԼՂՀ-ն` դեֆակտո օրինական ժողովրդավարական պետություն

2014 թ. հուլիսի 1-2-ը Երևանում տեղի է ունեցել միջազգային ռազմավարական քաղաքական ֆորում «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով: Ֆորումի կազմակերպիչներն են` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ՀՀ ՊՆ ԱՌՀԻ), Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական

Կապույտ հազի, դիֆտերիայի ու փայտացման դեմ պատվաստանյութն ուշանում է

Խուճապի մի’ մատնվեք, պատվաստանյութը 2-3 օրից կլինի

«Հայկական վերածնունդ». «Մենք մինչեւ վերջ գնալու ենք»

«Հայկական վերածնունդ շարժման անդամները կգտնվեն Հայաստանում եւ կփորձեն լուծել մի շարք խնդիրներ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային

Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային: Բարձր գնահատելով հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները` ԱԺ նախագահը կարեւոր համարեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ խորացումը, երկկողմ շփումները: Գալուստ Սահակյանը կարեւորեց հայ եւ ուկրաինական համայնքների դերը հայ-ուկրաինական հարաբերությունների սերտացման գործում: ԱԺ նախագահը մտահոգություն հայտնեց Ուկրաինայում տիրող քաղաքական բարդ իրավիճակով՝ հույս

ԵԱՀԿ Բաքվի հռչակագրում քննադատվում է Ադրբեջանում տիրող իրավիճակը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` հունիսի 2-ին, ԵԱՀԿ 23-րդ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) ամփոփիչ նիստում քննարկվելու էր Բաքվի հռչակագիրը: Այն ընդունվեց ձայների 99 «կողմ», մեկ «դեմ» եւ 9 «ձեռնպահ» հարաբերակցությամբ: ԵԱՀԿ ինը պատվիրակներ, ներառյալ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամները «ձեռնպահ» քվեարկեցին Բաքվի հռչակագրին: Հիշեցնենք, որ Հռչակագրին է կցված նաև ԱՄՆ սենատոր Բենյամին Քարդինի կողմից առաջարկած Ուկրաինայի նկատմամբ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Իմ Հայաստան» փառատոնի պարախմբերի ղեկավարներին

Հուլիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասնակից 36 պարախմբերի և պատվիրակությունների ղեկավարներին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Կարծում եմ՝ երեկ միասին հաղթանակ տարանք, քանի որ մեզ հաջողվեց մեկտեղել մեր ազգի շատ բեկորներ, մեկտեղել մեր ուժը, համախմբվել հայկականության գաղափարի շուրջ: Իմ շնորհակալությունն ու խոնարհումը ձեզ, որ կարողացել եք օտար

Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգ Տոկիոյում

Հուլիսի 2-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Տոկիոյի «Գինզա-Յամահա» համերգասրահում տեղի ունեցավ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի մենահամերգը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին: Համերգին, որին ներկա էին ճապոնացի արվեստասերներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները՝ Ռոբերտ Անդրեասյանի և Գեորգի Սարաջյանի մշակմամբ: Տակահիրո Ակիբան սովորել է Տոկիոյի արվեստների համալսարանի դաշնամուրի բաժնում, այնուհետև կատարելագործվել Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում:

Օձի և կարիճի խայթոցներ

2014թ. առաջին կիսամյակում ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունում գրանցվել է օձի խայթոցի 33 և կարիճի խայթոցի` 4 դեպք: Մահվան դեպք չի արձանագրվել։ 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ օձի խայթոցի դեպքերը նվազել են 9-ով, իսկ կարիճի խայթոցի դեպքերն ավելացել 3-ով: Հանրապետության բոլոր հիվանդանոցներն ապահովված են օձի հակաթույնով, որն անհրաժեշտության դեպքում ներարկվում է անվճար։  ՀՀ առողջապահության նախարարություն

Պատվավոր դոկտորի դիպլոմների հանձնում ՀՀ ԳԱԱ-ում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահությունը հուլիսի 2-ին ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի դիպլոմներ հանձնեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ.Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին, Հայաստանյաց առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ.Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ.Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին: ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Դատավորն իրավապաշտպանից ներողություն չի խնդրում, ասելով՝ «փողոցային» բառն այլ իմաստով էր (Տեսանյութ) 

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իրավապաշտպան Արթուր Սաքունցի եւ փաստաբան, «Բժիշկների գործով» ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանի միջեւ այսօր մի քանի անգամ դատական նիստի ժամանակ միջադեպեր գրանցվեցին: Գիվի Հովհաննիսյանը հորդորում էր իրավապաշտպանին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարան ներկայացած փորձագետին հարցեր տալ փորձագիտական եզրակացության շրջանակներում, իրավապաշտպանն էլ հակադարձում էր, թե իրեն որեւէ մեկը

Գեւորգ Պողոսյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գեւորգ Պողոսյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Հուլիսի 2-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը միաձայն քվեարկեց Գեւորգ Պողոսյանի թեկնածության օգտին: Գեւորգ Պողոսյանը ծնվել է 1950թ. նոյեմբերի 16-ին, Երեւանում: 2003թ. պաշտպանել է «Սոցիալական տրանսֆորմացիաների տեսությունն ու գործառնությունը Հայաստանում» դոկտորական թեզը: 2006թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Նրա հիմնական

Երվանդ Զախարյանը բացատրեց՝ ինչպես ենք Վրաստանից հոսանք գնել (տեսանյութ). «Ա1+»

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը թյուրիմացություն համարեց այն հայտարարությունը, թե Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա է գնում։ Այսօր նա փորձեց, իր խոսքերով, շատ պարզ բացատրել այդ պնդումը. «Սկսած 2009թ. Հայաստանը Իրանից գազ է ստանում և դրա դիմաց ապահովում էլեկտրաէներգիայով։ 2009թ.-ից առ այսօր մոտավորապես 2 մլրդ խորանարդ մետր գազ է ստացվել և փոխարենն ապահովվել է 6

22 տարվա ազատազրկում՝ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն

Շիրակի մարզի դատախազներ Արմեն Շիրոյանը եւ Կարեն Գաբրիելյանը 2 ժամ շարունակ մեղադրական ճառ ընթերցելով՝ 22 տարվա ազատազրկում պահանջեցին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի համար, որը մեղադրվում է անցած տարվա ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում Շեկո մականվամբ երիտասարդին սպանելու եւ քավոր Հարութին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։ Մանրամասները՝ քիչ հետո։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու համաձայնագրի ստորագրումը՝ «հոկտեմբերին». «Ազատություն» ռադիոկայան

Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի համաձայնագիրը կարող է ստորագրվել այս տարվա հոկտեմբերին: Այդ մասին, ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն, այսօր ասել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը: Հեղինե Բունիաթյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

ԳԹԿ ներկայացուցիչ. Մենք միայն ներբուհական քննությունների հանձնաժողովի կազմն ենք հաստատում

Ըստ Արա Իսպիրյանի, ներբուհական քննությունների վրա իրենք վերահսկողություն չունեն

Կենդանիներին նախ մարդկանցից է պետք պաշտպանել

Մինչ Ազգային ժողով ներկայացրած կենդանիների պաշտպանության օրենքի նախագիծը ծաղրի է ենթարկվում, ամեն շաբաթ-կիրակի Վերնիսաժի մոտ, կարելի է ասել, անմարդկային պայմաններով վաճառքի են հանվում կենդանիներ: Վաճառքի հանված շան մի քանի ձագեր իրար վրա լցված փոքրիկ վանդակներում չեն տեղավորվում, նրանք ժամերով զրկված են տեղաշարժվելու հնարավորությունից: Բացի այդ, կենդանիների ձագուկները ժամերով ստիպված են լինում ենթարկվել տերերին՝ տանջվել ամռան

«Տիգրան Սարգսյանի համար արեւմտյան արժեքները օֆշորներում գործունեություն ծավալելն է»

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը պնդում է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելը ճիշտ որոշում էր: «Նա վարչապետ է եղել, եվրոպական արժեքները լավ գիտի, արդեն փորձված է քաղաքականության մեջ, ինչու չէ Ամերիկայի հետ դիվանագիտական հարաբերություններում կարեւոր են նաեւ տնտեսագիտական գիտելիքները: Նրա նշանակումը ճիշտ էր, որովհետեւ նա ինտելեկտուալ է եւ պատրաստ է այդ աշխատանքին»,-

Այն, ինչ չասաց Լավրովը, ասաց Գլազեւը

Ինչո՞ւ է սահմաններում լարվածությունը համընկել ռուս-ադրբեջանական հարաբերություններում ջերմացման հետ Եթե մինչ այժմ ռուսական փորձագիտական շրջանակներն էին Եվրասիական միությանն Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը քննարկում եւ կապում կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, ապա օրեր առաջ այս «վարկածը» հնչել է արդեն պաշտոնական մակարդակով: «Вестник Кавказа»-ին տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինի խորհրդական, հանրահայտ Սերգեյ Գլազեւն անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ

«Առաջին նախագահն իր բարձունքից չպետք է արձագանք տա արյունախումին»

ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը վստահ է, որ ԲՀԿ-ն խորհրդարանական քառյակում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության առաջարկ չի ներկայացնի: «Ես կարծում եմ, որ առաջին նախագահն իր բարձունքից երբեք չպետք է որեւէ արձագանք տա մի մարդու խոսքի, ով արյունախում է, բազմաթիվ հանցագործությունների հեղինակ է: Նրան լուրջ վերաբերվել, նրա հարցազրույցները կարդալ, դրանք քննարկել, մեկնաբանել կամ նրա անունն ընդհանրապես

Ինչու է թանկացել էլեկտրաէներգիան

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման եթերում թեման քննարկում են «Սիվիլնեթ» կայքի տնտեսական մեկնաբան Արմենակ Չատինյանը եւ «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական լրագրող Հայկ Գեւորգյանը: Արամ Աբրահամյան.– Էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավորումներից մեկն այն էր, որ Էլցանցերն ավելի թանկ գնով են հոսանք գնում, եւ այդ պատճառով ավելի թանկ գնով են վաճառում մեզ: Հայկ Գեւորգյան.– Զուտ հաշվապահական իմաստով եթե

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն այլևս Ադրբեջանի պես երկրներում մի անցկացրեք. Դանիացի պատգամավոր. Contact

«Պետք չէ մոռանալ, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանն անցկացվում է մի երկրում, որտեղ խախտվում են մարդու իրավունքները»,-հուլիսի 2-ին Բաքվում ԵԱՀԿ ԽՎ լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասել է դանիացի պատգամավոր Կարստեն Լաուրիտցենը, փոխանցում է «Կոնտակտ»-ը: «Այստեղ՝ ֆոյեում մենք ցանկանում էինք հանդիպել ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդի հետ, բայց մեզ թույլ չտվեցին: Ադրբեջանի ներկայացուցիչները հիմնավորեցին դա նրանով,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031