Օրվա լրահոսը

Ինչպես են աշխատանք գտնում սիրիահայերը (տեսանյութ). a1plus.am

20-ամյա Շանթը քրոջ հետ Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 2 տարի առաջ։ Այս ընթացքում չի հասցրել անգամ նոր ընկերներ ձեռք բերել, պարզ պատճառով՝ աշխատում էր որպես մատուցող օրը 13 ժամ։ Բայց կարողացել է ժամանակ գտնել՝ մանկության երազանքն իրականություն դարձնելու համար։ Աշխատավայրում նրան մի քանի ժամով թույլատրել են այցելել վարսավիրության դասընթացների։ «Փոքր ժամանակից որ տանն էի լինում,

Պուտինը ԱՊՀ-2 ստեղծելու ճանապարհին է

Իսկ ՀՀ-ն պետք է փոխհատուցի երրորդ երկրներին՝ ԵՏՄ-ին անդամակցելու համա՞ր Եվրասիական միության պայմանագրին Հայաստանի միանալու` մինչեւ հուլիսի 1-ը ժամկետի առաջարկը պաշտոնապես ընդունվել էր, այդ մասին որոշում էր հրապարակվել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի կայքում` մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստից անմիջապես հետո: Սակայն այս ժամկետում Հայաստանն այդպես էլ փաստաթուղթ չստորագրեց: Ավելին` դրա ստորագրման

Ո՞ւր են Գյումրու գիտնականներն ու բժիշկները

Օրերս Գյումրիում կազմակերպված աշխատանքային 7-րդ տոնավաճառի ժամանակ նկատեցինք, որ արհեստավորներից, պրոֆեսիոնալ խոհարարից, վարսահարդարից բացի՝ թափուր աշխատատեղեր են ստեղծվել նաեւ գիտաշխատողների ու բժիշկների համար: Ցավալին այն է, որ հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող երկու ոլորտները չեն կարող համապատասխան մասնագետներ գտնել. մեկը արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայությունն է, այնպիսի մի կառույց, որի պրոֆեսիոնալ աշխատանքից են

Հայաստանում աշխատում, Գերմանիայում բուժվում են աշխատանքի հանդեպ ֆոբիա ունեցողները

Աշխատանքի հանդեպ ֆոբիա ունենալու դեպքում անձը ոչ մի կերպ չի կարողանում գնալ աշխատանքի 25-ամյա Լիլիթը երկու տարուց ավելի է, ինչ հրաժեշտ է տվել նախկին աշխատանքին, նորը չի կարողանում գտնել, ասում է՝ ամեն անգամ նույն խնդրին է բախվում, կոլեկտիվն իրեն վատ է վերաբերվում. «Կոնկրետ վիճաբանություն չի եղել, բայց ամեն անգամ, երբ փորձաշրջան եմ անցել, զգացել եմ,

Մահվան ելքով վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

Հուլիսի 1-ին հաղորդվել էր անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց Սոնյա Բաղդասարյանին վրաերթի ենթարկելու մասին, որը նույն օրը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել էր: Հուլիսի 2-ին, ժամը 17.15-ին, ոստիկանություն է ներկայացել 18-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով ինքն է կատարել վրաերթը: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կրկին կոչ է արել հանդիպել. Contact

ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել դադարեցնել ռազմատենչ հռետորաբանությունը և որքան հնարավոր է շուտ ընդունել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Փարիզում հանդիպելու առաջարկությունը, հայտնում է «Կոնտակտ»-ը՝ հղում անելով «Թուրքան»-ին: «Մենք երկու կողմերին կոչ ենք անում կրկնապատկել բանակցային ջանքերը և կենտրոնանալ այն օգուտների վրա, որոնք խաղաղություն կբերեն տարածաշրջանում»,- հուլիսի 2-ին Վաշինգթոնում ճեպազրույցի ժամանակ հայտնել

Մարտակերտից տեղահանվածը հաղթեց դատարանում

«Առավոտն» անդրադարձել է 1992 թվականին Մարտակերտից տեղահանված եւ Մոլդովական 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 627, թիվ 628 սենյակներում ապաստանած Ամալյա Գալուստյանի խնդրին, նշել, որ Ամալյայի բնակեցրած սենյակներից միայն մեկի՝ 627 սենյակի վերադարձման հարցը բարձրաձայնվել էր վարչական դատարանում: Ամալյա Գալուստյանը հայցապահանջ էր ներկայացրել, որպեսզի առոչինչ ճանաչեն 03.07.2013թ. թիվ 11 արձանագրության 5-րդ կետն ամբողջությամբ: Խնդիրն այն էր,

«Դեմ առ դեմ». Ֆերդինանդ Առաքելյան եւ Սարհատ Պետրոսյան

Այսօր ժամը 18.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Ճարտարապետներ Ֆերդինանդ Առաքելյանի եւ Սարհատ Պետրոսյանի միջեւ: Թեման՝ Երեւանի հին եւ նոր ճարտարապետական տեսքը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ

Վարչապետը դեսպան էլ դարձավ, նրա դստեր եւ խնամու դատից մեր լրատվամիջոցը չազատվեց

Նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի դստեր՝ Նարինե Սարգսյանի, նրա խնամի՝ Հրանտ Սուվարյանի պատվի եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին հայցն ուղղված է «Առավոտին» հարցազրույց տված քաղաքացիներ Սուսաննա Դավթյանի, Լեմբերիկ Խաչատրյանի դեմ: Այս գործով երրորդ անձ է ճանաչվել մեր լրատվամիջոցը: Պատասխանողների ներկայացուցիչ Յու. Խաչատրյանը հանդես էր եկել մի միջնորդությամբ, որի մասին «Առավոտը» տեղեկացավ

Նոր սերնդի ՀԴՄ-ն Գագիկ Խաչատրյանի մտահղացումը չէ, կառավարությանն է

Արմեն Ալավերդյանը խոստանում է նոր սերնդի ՀԴՄ-ով գործարարներին ստվերից հանել

Հայկական երեք թիմեր մեկնարկում են Եվրոպա լիգայում. ՀՖՖ

Այսօր հայկական երեք թիմեր՝ «Փյունիկը», «Շիրակը» և «Միկան» կմեկնարկեն Եվրոպա լիգայի 2014/2015 թթ. խաղարկությունում: Ժամը 18:00-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կսկսվի «Փյունիկ»-«Աստանա» (Ղազախստան) հանդիպումը: Նույն ժամին Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կմեկնարկի «Շիրակ»-«Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) հանդիպումը: Երևանի ժամանակով 22:00-ին Խորվաթիայի Սպլիտ քաղաքի «Պարկ Մլադեզի» մարզադաշտում կմեկնարկի «Սպլիտ» (Խորվաթիա)-«Միկա» հանդիպումը: ՀՖՖ  

Ֆուտբոլային հրավառությունը՝ նորատիպ գրքերով

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը թեեւ չի մասնակցում Աշխարհի առաջնությանը, մենք էլ՝ ֆուտբոլասերներս, սահմանափակվում ենք երկրպագելով այս կամ այն թիմին, այդուհանդերձ, պարզվում է, անմասն էլ չենք մնացել ֆուտբոլային համաշխարհային հրավառությունից։ Վերջերս գրախանութներում հանդիպեցինք երկու գրքի: Առաջինը անգլերենից հայերեն Աստղիկ Աթաբեկյանի թարգմանությամբ «Ալեքս Ֆերգյուսոնի ինքնակենսագրականն» է, որը պատմում է «Մանչեսթեր Յունայթեդի» 27 տարվա հաղթարշավի «մեղավոր» Ալեքս Ֆերգյուսոնի

Աջակցություն են ստանում էլեկտրաէներգիայի թանկացումից և բնական աղետից տուժած քաղաքացիները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է աղքատ ընտանիքների համար փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված սպառման ծավալի մեծացումը և հնարավորինս աջակցել, կանխել աղքատության խորացումն այդ ընտանիքների համար: Որոշվել է դրամական օժանդակություն տրամադրել աղքատության

Գյումրու քաղաքապետը գիշերային շրջայց կատարեց քաղաքի փողոցներով

Երեկ՝ 02.07. ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գիշերային շրջայց կատարեց քաղաքում և ծանոթացավ ընթացող փողոցային լուսավորման աշխատանքների արդյունքներին: Քաղաքապետը մասնավորապես ներկա գտնվեց Երևանյան խճուղու փողոցային լուսավորման նոր համակարգի փորձարկմանը, որի երկկողմանի լուսավորության համակարգը բաղկացած է խնայողական նոր լամպերից, ինչի ծախսատարությունը զգալիորեն զիջում է նախկինում օգտագործված լամպերին: Շրջայցի ընթացքում քաղաքապետը նշեց, որ նմանատիպ լամպերով կլուսավորվեն նաև

ԱԺ մշտական հանձնաժողովի արտագնա նիստը Գեղարքունիքի մարզում

Հունիսի 29-ին ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը արտագնա նիստ էր կազմակերպել Գեղարքունիքի մարզում՝ քննարկելու Սեւանա լճի հիմնախնդիրները` լճի մակարդակի բարձրացման, ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության, ջրային պաշարների կառավարման հարցերը, տեղերում ուսումնասիրելու եւ լսելու ոլորտի պատասխանատուներին: Մինչեւ նիստը սկսելը, հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Տաճատ Վարդապետյանը, անդամներ Լյովա Խաչատրյանը, Վահագն Մախսուդյանը, Արմեն

«Էլ ի՞նչ օլիգարխ, եթե ՀԷԿ չունի». բնապահպան. «Ա1+»

«Հայաստանում ՀԷԿ-երի կառուցումը ստիպում է մարդկանց լքել սեփական համայնքները»,- համոզված է Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը։ «Մեր կառավարությունը ագրեսիվ ձևով փորձում է զարգացնել ՀԷԿ-երի կառուցումը Հայաստանում։ Չկա ոչ մի հստակ քաղաքականություն, ամեն ինչ արվում է առանց լուրջ վերահսկման, առանց օրենսդրական դաշտի ու մեթոդաբանության։ Ցանկացած գետ տվյալ միջավայրի մասն է կազմում և ՀԷԿ-երի կառուցմամբ պետությունը

Վրաստանի եվրոասոցացումը Ջավախքում խուճապ չի առաջացրել

Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո Ջավախքում խուճապային տրամադրություններ չկան: Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում հավաստիացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը`պատասխանելով լրագրողի այն մտահոգություններին` Եվրասիական տնտեսական միության ձգտող Հայաստանի համար խնդիր չի՞ առաջացնի Վրաստանի եվրոասոցացումն այն պարագայում, երբ Վրաստանում մեծ թվով հայկական համայնք կա, որի ներկայացուցիչները տարվա մեծ մասը ՌԴ են մեկնում`արտագնա աշխատանքի: Պատգամավորը վստահեցրեց,

Հայտնի են ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի երևանյան փուլի հաղթողները

ՀՀ նախագահի մրցանակի համար արդեն 11-րդ անգամ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթն անցկացվում է չորս տարիքային խմբերի միջև: Մրցույթի հունիսի 1-15-ը անցկացված 1-ին՝ վարչական շրջանների փուլին մասնակցել է 387 ընտանիք, իսկ քաղաքային փուլին՝ 144 ընտանիք, որոնք պարգևատրվել են հուշամեդալներով: Չորս տարիքային խմբերում հաղթող ընտանիքներին հանձնվել են ՀՀ նախագահի կողմից սահմանված համապատասխան դրամական պարգևներ ու

Ռուսաստանում պատրաստվում են արգելել գովազդը վճարովի հեռուստաալիքներով. «Ազատություն» ռադիոկայան

Կաբելային խոշոր հեռուստաընկերությունների ղեկավարների պնդմամբ՝ օրինագիծը վտանգի տակ է դնում իրենց հետագա գործունեությունը։

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 2-ից 3-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը, խուլիգանության, յուրացման և կաշառակերության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, կողոպուտի և գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա

«Ռուսաստանը Ղարաբաղում կռվելու ռեսուրս չունի, ուստի չի բացի այդպիսի ճակատ». «Առաջին լրատվական»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի վերլուծաբան, ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը: – Պարոն Ֆելգենգաուեր, հայտնի է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու մասին՝ ելնելով առաջին հերթին անվտանգության նկատառումներից. չէ՞ որ ընդունված է ասել, որ Ռուսաստանն է Հայաստանին տրամադրում անվտանգության երաշխիքներ: Սակայն այդ անվտանգության երաշխիքները երբեք գործնականում չեն ապահովում ՀՀ անվտանգությունը:

28-ամյա հղի կին է մահացել. հարազատները Արմավիրի հիվանդանոցի բժշկին են մեղադրում. NEWS.am

Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում հուլիսի 2-ին 28-ամյա հղի կին է մահացել, պատճառը նախնական տվյալներով ձմերուկի թունավորումն է եղել: NEWS.am-ի տեղեկություններով՝ հղի կինը Մեծամոր քաղաքից է եղել, մի քանի օր առաջ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն՝ թունավորում ախտորոշմամբ: Հիվանդանոցում արդեն 28-ամյա կինը սկսել է արնահոսել, Երեւանից հրավիրվել են հատուկ մասնագետներ, որոնք էլ նրան տեղափոխել են Երեւան:

Լրագրողը իր գործը կարճելու վերաբերյալ բողոք է ուղարկել Գլխավոր դատախազություն. Zham.am

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանն այսօր բողոք է ուղարկել քրեական գործը վերահսկող դատախազին՝ բողոքարկելով իմ նկատմամբ ոստիկանների կատարած հանցագործության վերաբերյալ քրեական գործը կարճելու ՀՔԾ քննիչի որոշումը: Այդ մասին Zham.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Անի Գևորգյանը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Անի Գևորգյանը ստացել էր իր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի կարճման մասին որոշումը.

Սամարայի պատիժների իրականացման դաշնային ծառայության կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Իսահակյան փողոցից բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Վրեժ Գ.-ին, որը մարտի 31-ից ՌԴ Սամարայի մարզի պատիժների իրականացման դաշնային ծառայության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 166 հոդվածի 1-ին մասի /ավտոմեքենայի կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի/ մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն  

Արամ Խաչատրյանի անվան 10-րդ մրցույթի 1-ին մրցանակային տեղը մնաց թափուր

Արամ Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային հոբելյանական մրցույթը (դաշնամուր) անցկացվեց Երևանում հունիսի 6-ից 14-ը: 10-րդ մրցույթի ժյուրիի որոշմամբ Արամ Խաչատրյանի անվան 10-րդ մրցույթի 1-ին մրցանակային տեղը մնաց թափուր: 2-րդ մրցանակը կիսեցին Եվգենի Ստարոդուբցևը (Ռուսաստան) և Անաստասիա Նեստերովան (Ռուսաստան): 3-րդ մրցանակին արժանացավ Ստեփան Սիմոնյանը (Ռուսաստան), իսկ 4-րդմրցանակային տեղը զբաղեցրեց Ռան Ջիան (Չինաստան): Մրցույթի 10-ամյա ճանապարհը կշարունակվի ի

Հ.Հակոբյանը ներողություն է խնդրում. «Ա1+» (տեսանյութ)

ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի խոսքերով` «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի պահանջ է դիմում գրելը` համակարգում մնալու համար, օրենքի պահանջ է դիմում գրելը` համակարգում չմնալու համար: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Ռուսաստանցի քաղաքագետն առաջարկում է ռուսական խաղաղապահ ուժեր տեղակայել Հայաստան-ԼՂՀ-Ադրբեջան սահմանին

«Խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը պետք է քննարկենք»,- այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած «Անվտանգության արդիական մարտահրավերները ԱՊՀ տարածքում թեմայով Երեւան-Մոսկվա-Աստանա տեսակամրջի ժամանակ հայտարարեց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը` պատասխանելով հայաստանցի լրագրողներից մեկի հարցին`ինչո՞ւ ՀԱՊԿ-ից եւ ԱՊՀ-ից արձագանքներ չեն հնչում այդ միավորումների անդամ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի առնչությամբ: Խոսքը Ադրբեջանի կողմից

Ի՞նչ ցույց տվեց հոսանքի թանկացման դեմ բողոքի ցույցը. «Հայոց աշխարհ»

Հարցը տվյալ դեպքում այն չէ, թե որքան փաստարկված կամ համոզիչ են էլեկտրաէներգիայի սակագինը, ի դեպ, ոչ լրիվ 1 տարվա մեջ արդեն երկրորդ անգամ թանկացնելու հիմնավորումները, ՀԾԿՀ նախագահ Ռ.Նազարյանի, այլ պաշտոնյաների, ՀԷՑ-ի ներկայացուցիչների հայտարարությունները: Հարցն այն է, որ հասարակության մեծամասնությունը, դատելով գոնե սոցցանցերում նկատվող ու նաեւ իրական կյանքում ընկեր-բարեկամ-հարեւան-անցորդների արձագանքներից, այդ հիմնավորումները համոզիչ չի համարում, շատերն

Չվերթերի 42 տոկոս աճ և 63 հազարով (43%) ավելի շատ ուղևորներ

2014թ. առաջին 6 ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է ուղևորների թվի և չվերթերի ավելի քան 25 տոկոս աճ: Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության արդյունք է: 2014թ. հունիսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ <Զվարթնոցում> ուղևորահոսքն ավելացել է 43 տոկոսով: Եթե 2013թ հունիսին <Զվարթնոց> միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 145 339 ուղևոր, ապա 2014թ հունիսի

Դիլիջանում կատարված ներդրումները «փո՞ւչ են դուրս եկել»

Դիլիջանը սահմանամերձ Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններից աղքա՞տ է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031