Օրվա լրահոսը
Կենդանիներին նախ մարդկանցից է պետք պաշտպանել
Մինչ Ազգային ժողով ներկայացրած կենդանիների պաշտպանության օրենքի նախագիծը ծաղրի է ենթարկվում, ամեն շաբաթ-կիրակի Վերնիսաժի մոտ, կարելի է ասել, անմարդկային պայմաններով վաճառքի են հանվում կենդանիներ: Վաճառքի հանված շան մի քանի ձագեր իրար վրա լցված փոքրիկ վանդակներում չեն տեղավորվում, նրանք ժամերով զրկված են տեղաշարժվելու հնարավորությունից: Բացի այդ, կենդանիների ձագուկները ժամերով ստիպված են լինում ենթարկվել տերերին՝ տանջվել ամռան
«Տիգրան Սարգսյանի համար արեւմտյան արժեքները օֆշորներում գործունեություն ծավալելն է»
ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը պնդում է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելը ճիշտ որոշում էր: «Նա վարչապետ է եղել, եվրոպական արժեքները լավ գիտի, արդեն փորձված է քաղաքականության մեջ, ինչու չէ Ամերիկայի հետ դիվանագիտական հարաբերություններում կարեւոր են նաեւ տնտեսագիտական գիտելիքները: Նրա նշանակումը ճիշտ էր, որովհետեւ նա ինտելեկտուալ է եւ պատրաստ է այդ աշխատանքին»,-
Այն, ինչ չասաց Լավրովը, ասաց Գլազեւը
Ինչո՞ւ է սահմաններում լարվածությունը համընկել ռուս-ադրբեջանական հարաբերություններում ջերմացման հետ Եթե մինչ այժմ ռուսական փորձագիտական շրջանակներն էին Եվրասիական միությանն Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը քննարկում եւ կապում կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, ապա օրեր առաջ այս «վարկածը» հնչել է արդեն պաշտոնական մակարդակով: «Вестник Кавказа»-ին տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինի խորհրդական, հանրահայտ Սերգեյ Գլազեւն անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ
«Առաջին նախագահն իր բարձունքից չպետք է արձագանք տա արյունախումին»
ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը վստահ է, որ ԲՀԿ-ն խորհրդարանական քառյակում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության առաջարկ չի ներկայացնի: «Ես կարծում եմ, որ առաջին նախագահն իր բարձունքից երբեք չպետք է որեւէ արձագանք տա մի մարդու խոսքի, ով արյունախում է, բազմաթիվ հանցագործությունների հեղինակ է: Նրան լուրջ վերաբերվել, նրա հարցազրույցները կարդալ, դրանք քննարկել, մեկնաբանել կամ նրա անունն ընդհանրապես
Ինչու է թանկացել էլեկտրաէներգիան
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման եթերում թեման քննարկում են «Սիվիլնեթ» կայքի տնտեսական մեկնաբան Արմենակ Չատինյանը եւ «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական լրագրող Հայկ Գեւորգյանը: Արամ Աբրահամյան.– Էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավորումներից մեկն այն էր, որ Էլցանցերն ավելի թանկ գնով են հոսանք գնում, եւ այդ պատճառով ավելի թանկ գնով են վաճառում մեզ: Հայկ Գեւորգյան.– Զուտ հաշվապահական իմաստով եթե
ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն այլևս Ադրբեջանի պես երկրներում մի անցկացրեք. Դանիացի պատգամավոր. Contact
«Պետք չէ մոռանալ, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանն անցկացվում է մի երկրում, որտեղ խախտվում են մարդու իրավունքները»,-հուլիսի 2-ին Բաքվում ԵԱՀԿ ԽՎ լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասել է դանիացի պատգամավոր Կարստեն Լաուրիտցենը, փոխանցում է «Կոնտակտ»-ը: «Այստեղ՝ ֆոյեում մենք ցանկանում էինք հանդիպել ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդի հետ, բայց մեզ թույլ չտվեցին: Ադրբեջանի ներկայացուցիչները հիմնավորեցին դա նրանով,
Մահը կանխելուց մինչեւ «տիզ հանել»
1-03-ի աշխատակիցները՝ իրենց ծառայության մասին Օրեր առաջ բուժաշխատողները տոնեցին իրենց օրը: Սակայն այդ տոնական օրը աշխատանքային էր շտապօգնության անձնակազմի համար, եւ այսպես է միշտ. օրացույցում կարմիր գույնով նշված օրերին նրանք առավել զգոն են եւ լարված, օրն էլ երեւի ամենածանրաբեռնվածներից է դառնում: «Առավոտը» եղել է Երեւանի 1-03 ծառայությունում եւ տեղում ծանոթացել կառույցի աշխատանքներին: 1-03 ծառայության պետ
Ձմերուկ ուտելու ճիշտ սեզոնը
Մայիսի վերջից սկսած շուկայում արդեն հայտնվել էին բավականին գեղեցիկ տեսքով ձմերուկներ, բայց թե դրանց համը եւ որակը որքանով է համապատասխան տեսքին՝ կասկածելի է: Դեռ գարնանից, նույնիսկ ձմռանից մեր շուկայում հայտնված ձմերուկները հաստատ տեղական չեն, իսկ ինչը տեղական չէ, հայերի համար, գոնե գյուղմթերքների առումով, անվստահելի է: Հայաստան ձմերուկ է ներկրվում հիմնականում Իրանից, բայց մեր շուկայում կան
Հայերի առանձնահատկությունները
Երբեք չեմ հասկացել, թե ինչու են ասում, որ Հայաստանի ղեկավարների եւ հասարակության հետաքրքրությունները չեն համընկնում: Դիցուք՝ այս շաբաթվա վերջին Հայաստանի նախագահը մեկնում է Լատինական Ամերիկա, որին գամված է հայաստանյան ողջ ֆուտբոլասեր հասարակության, ուստի նաեւ՝ այդ ֆուտբոլասեր հասարակության կանանց ուշադրությունը: Լատինաամերիկյան կայքերից մեկն այդ առիթով զետեղել է Ուրուգվայի ռազմավարական կենտրոնի առաջատար մասնագետ Սուարես ( չվախենա՚ք, չի
Վարչապետն այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստացող երեխաներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար, որտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով այս տարի հանգստանում է Հայաստանից, Արցախից և Ջավախքից ժամանած շուրջ 400 երեխա: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը: Կառավարության ղեկավարը շրջել է
Դստեր առեղծվածային մահվանից հետո
Հատուկ քննչական ծառայությունը գնացել է մի հին, բայց չմոռացված պատմության հետքերով 19-ամյա աղջկան շուրջ 7 տարի առաջ կորցրած մայրը (լուսանկարում՝ մայրը եւ դուստրը)` Սաթենիկ Գեւորգյանը, այսօր ապրում է այն հույսով, որ օրերից մի օր իմանալու է իր միակ երեխայի առեղծվածային մահվան պատճառը: Սաթենիկ Գեւորգյանի ընտանիքին վերագրվող ողբերգական պատմության մասին տեղյակ են շատերը: Դեռեւս 2011թ-ին այս
«Արտո Չաքմաքչյանն ասաց՝ դու հիմքն ես նկարում»
Նկարիչ Գագիկ Սիրավյանը՝ իր ծառերի ու ապրումների մասին «Դալան» ցուցասրահում հունիսի 17-ից բացվել է նկարիչ Գագիկ Սիրավյանի «Իմ ծառերը» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչեւ հուլիսի 8-ը: Արվեստագետից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հենց ծառերը. «Ծառերն ինձ անսահման հիացնում են: Անհանգիստ են, մարդու հետ են նույնացվում, իմ ինքնադիմանկարն են, իմ հույզերն են, ապրումները: Դրանք ես ծառերի միջոցով արտահայտել
«Դրսում» Կոմիտասին չգիտե՞ն
Նման եզրակացության է եկել Գերմանիայում կայացած կոմիտասյան մրցույթ-փառատոնի դափնեկիր Կատրին Հովսեփյանը Վերջերս Գերմանիայի Պյորտցել ամրոցում տեղի է ունեցել Կոմիտասի անվան միջազգային երրորդ մրցույթ-փառատոնը։ 2011 թ. հիշյալ առաջին փառատոնի անցկացման նպատակով Հայաստան ժամանած մրցույթ-փառատոնի ժյուրիի նախագահ, պրոֆեսոր Թոմաս Բուհոլցը «Առավոտին» ասել էր, թե առաջին անգամ հայկական երաժշտությանը ծանոթացել է 1997 թ., երբ կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանն իրեն
ՄՀՀ. դատական վեճերը դեռ չավարտված՝ գույքը ներկայացվում է էլեկտրոնային աճուրդի
Պատմամշակութային արժեք հանդիսացող Մարզահամերգային համալիրի գույքի նկատմամբ հայտարարված էլեկտրոնային աճուրդը պատվիրված է իշխանությունների կողմից եւ նպատակ է հետապնդում քողարկելու ՄՀՀ-ի կողմից փաստացի չստացված բյուջետային վարկի մութ պատմությունը։ Այդ մասին են վկայում արդարադատության համակարգի կողմից թույլ տրվող մի շարք անօրինական գործողությունները: Դատական նիստերը անցկացվում են դռնփակ՝ առանց Ընկերության փաստաբանի, որոշումները կայացվում են մեկ ժամվա ընթացքում, դատական
Մեքենաների բախման հետևանքով վարորդներից մեկը մահացել է
Հուլիսի 1-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի 1.7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի երկու ավտոմեքենա: Պատահարի հետևանքով վարորդներից մեկը` 1950 թ. ծնված Ավագ Կարապետյանը, տեղում մահացել է, իսկ մյուս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Լավագույն մարզական ընտանիք-2014»-ը` հաշմանդամ ընտանիքների մասնակցությամբ
Հունիսի 1-ին մեկնարկել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթի 1-ին փուլը, որին մասնակցել են Արցախի, Հայաստանի 10 մարզերի եւ Երեւան քաղաքի 12 վարչական շրջանների 2067 ընտանիքներ: «Առավոտը» զրուցեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի գլխավոր կազմակերպիչ-ղեկավար եւ պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի հետ: – Պարոն Ասրյան, Հայաստանում ամենամասսայական այս մրցույթը
Անիմացիա՝ միջնադարից
Զրույց այլընտրանքային ֆիլմերի հեղինակ Հայկ Սայադյանի հետ Հայկ Սայադյանը (լուսանկարում) ամենայն զգուշությամբ ու խնամքով ցույց է տալիս «Մոմիկ» այլընտրանքային ֆիլմից «կադր». հասարակ թղթի վրա ջրաներկով նկարված ու գրչով ուրվագծված հայտնի ճարտարապետն այնքան խոսուն հայացք ունի, որ չես հավատում, որ սա մարդկային ձեռքի աշխատանք է: Շուտով «կադրը» թղթից կտեղափոխվի համակարգիչ, կստանա ֆոն, երաժշտություն ու հոգով կօժտվի՝
Ad hoc խմբեր՝ Ղարաբաղի հակամարտության համար. առաջարկ Գերմանիայից
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգտայ Ասադովն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Գերմանիա պատվիրակության փոխնախագահ, պատգամավոր Դորիս Բարնեթը հուլիսի 1-ին քննարկել են Ղարաբաղի հակամարտության հարցը, հայտնում են ԵԱՀԿ ԽՎ Գերմանիայի պատվիրակությունից: Պատգամավորները կարծիք են կիսել, որ բոլոր կողմերի փոխըմբռնման և մերձեցման համար անհրաժեշտ է շարունակել միջազգային միջնորդական աշխատանքները; Մասնավորապես նրանք քննարկել են խորհրդարանական մակարդակում միջնորդության դերը, օրինակ՝ գնահատման
Ինչու՞ են Հովսեփ Խուրշուդյանն ու Ստեփան Սաֆարյանը լքել «Ժառանգության» վարչությունը
Այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պարզաբանումներ ներկայացրեց կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանի և կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի՝ կուսակցության վարչությունը լքելու կապակցությամբ: Պարոն Մարտիրոսյանը նշեց, թե ինչու են իր երկու կուսակիցները լքել «Ժառանգության» վարչությունը. «Ստեփան Սաֆարյանն իր հստակ մոտեցումներն ունի, որոնց մասին հայտարարել է, իսկ Հովսեփ Խուրշուդյանը դեռ 2010 թվականից էր ցանկանում վայր դնել
«ԱՄՆ-ի համար շոյիչ է Տիգրան Սարգսյանի դեսպան նշանակվելը»
«Յուրի Վարդանյանն ի վիճակի չէ ներկայացնել Հայաստանը»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով սպորտի նախկին նախարարի՝ Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակվելուն: Ըստ նրա, Վրաստանում կան բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես հիմա, երբ տարածաշրջանում բաժանարար ուժերի վտանգ է ստեղծվում, երբ Վրաստանն արդեն ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը. «Խրթին հարցեր կան, որոնք ամենօրյա դիվանագիտական աշխատանք են պահանջում»:
ԵՀՄՖ Նախագահության կոչը Ամերիկայի Հայկական Ֆորումի նախաձեռնությանը
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունն իր աջակցությունն է հայտնում գաղափարակից գործընկեր հանդիսացող Ամերիկայի Հայկական Ֆորումի նախաձեռնությանը, որով բողոքի ստորագրահավաքի միջոցով Միացյալ Նահանգների պետդեպարտամենտից պահանջվում է կասեցնել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին որպես ՀՀ դեսպան` դիվանագիտական կարգավիճակով ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունը: ԵՀՄՖ և Ամերիկայի Հայկական Ֆորումին միակարծիք են այն հարցում, որ բազմաթիվ աղմկահարույց տնտեսական խարդախությունների մեջ
Ալ. Արզումանյան. Քառյակի 12 կետերը Քրիստոսի 12 պատվիրանները չեն: Մեր բակի հավաքարարն էլ է այդ նույն պահանջներն առաջ քաշում
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը Եվրասիական միությանն անդամակցելու ձգձգումը պայմանավորում է ՄՄ անդամ երեք երկրների միջեւ հակասություններով: «Ինչ վերաբերում է ներպետական համաձայնեցմանը, պնդել են, որ պետք է գա Ազգային ժողով, տեսնենք՝ պատրա՞ստ ենք վավերացնել նման փաստաթուղթ ու չի՞ հակասում մեր Սահմանադրությանը»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց պատգամավորը: Հետո նկատեց, թե բոլոր վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանին
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 1-ից 2-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, խարդախության 6 և կաշառակերության 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում
Քառյակը դեռ հիմնարար ու փաստարկված առաջարկներ չունի (Տեսանյութ)
«Մենք որոշում դեռ չունենք քայլերի հետ կապված: Շփվում ենք հասարակական խմբերի հետ»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`ի՞նչ է կոնկրետ քայլեր է առաջարկում անել քառյակը, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ: Արամ Մանուկյանը նշեց, թե իրենք ունեն հիմնարար ու փաստարկված առաջարկներ, որ կարելի է խուսափել սակագնի բարձրացումից,
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը որոնվում է
Հուլիսի 1-ին, ժամը 10.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 70-ամյա Սոնյա Բաղդասարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 15.40-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ռուբեն Հակոբյան. «Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը քաղաքական խնդիր է» (Տեսանյութ)
ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը`ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ Ժառանգություն, այն կարծիքին են, որ էլեկտրաէներգիայի սակագինը մոտ չորս դրամով թանկացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա որոշումը քաղաքական էր: Այս մասին այսօր քառյակի հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով, իշխանությունների մոտ ավանդույթ է ձևավորվել փաստի առաջ կանգնեցնել և հայտարարել, որ ունենք,
Կենսաբանական լճակներն ավելի լավ կապահովեն գյուղական համայնքներում կեղտաջրերի մաքրման խնդիրը
Հայաստանում առաջին կենսաբանական լճակները ներդրվել են 2010 թվականին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում
Ռոբերտ Նազարյանը Միքայել Մելքումյանի հետ պատրաստ է քննարկել «ռեզերվների» հարցը (Տեսանյութ)
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ զրույցում ասել է, որ պատրաստ է քննարկել այն ռեզերվները, որոնք ըստ Միքայել Մելքումյանի առկա են`էլեկտրաէներգիայի սակագինը չթանկացնելու համար: Այսօր խորհրդարանում քառյակի`ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ Ժառանգություն, հրավիրած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց պատգամավորը: Հիշեցնենք, որ երեկ արդեն հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց էլեկտրաէներգիայի սակագինը 3,85
Ինչու է «Ամերիկայի հայկական ֆորում»-ը դեմ Տիգրան Սարգսյանի նշանակմանը
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՀՖ զարմանքով ընթերցեցինք ՀՀ ԱԳՆ նախարար Էդիկ Նալբանդյանի բարձրախոսը հանդիսացող մամուլի խոսնակի տարօրինակ և ոչ գրագետ պատասխանները` կապված մեր կողմից նախաձեռնած ստորագրահավաքի առիթով: Այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել Է. Նալբանդյանին, որ ԱՄՆ պետդեպարտամենտին ուղղված նամակը հաստատող ստորագրահավաք կազմակերպելու համար բավարար է ցանկացած նախաձեռնող խմբի կողմից այդ գործընթացի սկսումը: Նշենք, որ հերյուրանքները`
Գրողն՝ արտագաղթի մասին. «300 տարի առաջ ու այսօր դարձյալ իրավիճակը նույնն է». «Հայոց աշխարհ»
Հատված գրող-հրապարակախոս ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ հետ հարցազրույցից: – Ի՞նչ անուն տալ այն հոգեվիճակին, երբ շատերը տառապում են արտագաղթելու վարակիչ ցանկությամբ: Որքան էլ երկրում կան դժվարություններ, բայց լուծումը «գնանք՝ պրծնե՞նքն» է: Սա բնիկ ժողովրդին հարիր մտայնությո՞ւն է: -Քիչ առաջ կարդում էի 18 դարից պահպանված մի նամակ, ջուղայեցի մոր ու որդու նամակ է: Եթե ժամանակագրությանը չնայես, կմտածես՝ մեր


















































