Օրվա լրահոսը
«Անհասկանալի է պախկված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը». Հրայր Թովմասյանը՝ Քոչարյանի մասին. galatv.am
«Որպես քաղաքական երևույթ՝ անհասկանալի է պախկված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը, եթե քաղաքական հայտ կա ներկայացնելու, քաղաքական պրոցեսներին մասնակցելու, պետք է դա անել բացահայտ, մենք անցել ենք այն ժամանակները, երբ դու կարող էս քողարկված տեսքով ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան ասել: Եթե քաղաքական պրոցեսները քեզ չեն հետաքրքրում, ապա նրանց էլ պետք չէ անդրադարձ
Կարեն Կարապետյան. «Պետք է ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե բացառենք պարտադիր բաղադիչը»
Այսօր մեր հասարակության զգալի հատվածին հուզող կարևորագույն խնդիրներից մեկը այսպես կոչված կենսաթոշակային բարեփոխումներն են ու դրանց շուրջ ստեղծված կացությունը: Լինելով Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել նաև իմ տեսակետն այս հարցի առնչությամբ, քանի որ ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ որևէ կուսակցության մեջ բազմակարծության բացակայությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Առավել ևս, որ իմ
Նախախորհրդարանի հայտարարությունը Մեծ Եղեռնի 99-ամյա տարելիցի առթիվ
Թշնամին, օգտվելով առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից, նպատակ ուներ Ցեղասպանությամբ ավարտին հասցնելու հայությանը ուծացնելու, ֆիզիկապես ոչնչացնելու, արտագաղթեցնելու և հայկական հոգևոր-մշակութային ու նյութական ժառանգությանը տիրանալու միջոցով մեզ հայրենազրկելու և մեր Հայրենիքը յուրացնելու` դարեր առաջ սկսած գործընթացը: Ցեղասպանության հիմնական պատճառը պետականության կորուստն էր ու գաղութացված վիճակը: Իսկ դրա իրականացման համար խիստ նպաստավոր եղավ այն հանգամանքը, որ հայությունը
ԱՊՀ երկրները համագործակցում են հումանիտար ականազերծման բնագավառում
Գործադիրը համաձայնություն է տվել հումանիտար ականազերծման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթի ստորագրումը թույլ կտա ձևավորել հումանիտար ականազերծման իրականացման բազմակողմ համագործակցության նորմատիվ իրավական բազա, մշակել կազմակերպական և տեխնիկական հարցերի, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի կողմից ականազերծման համաձայնեցված համատեղ գործողությունների համադրման ընդհանուր մոտեցումներ: ՀՀ կառավարությունը
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» միացել է գլխավոր դատախազին ուղղված հանցագործության մասին հաղորդմանը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում կատարվող անօրինությունների վերաբերյալ քրեական գործ հարուցելու և նախաքննությունը ՀՔԾ-ին հանձնարարելու խնդրանքով փաստաբան Տիգրան Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Հաղորդմանը միացել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներ Լիլիթ Պետրոսյանը, Տաթև Վարդապետյանը, Գայանե Մելքոմ
Պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շ. Ա.-ի հաղորդման հիման վրա`ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ կալանավորի հաղորդման` 2013թ. փետրվարին ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Տաշիրի և Ստեփանավանի բաժիններ, որտեղ Լոռու մարզային վարչության պետի տեղակալը, հիշյալ բաժինների պետերը և օպերլիազորները ստիպել
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով տրվել է համապատասխան հանձնարարական
Երևանի քաղաքապետի 2014 թվականին «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2014թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով. • թ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի
Աբգար Ափինյան. «Ուզո՞ւմ ենք եղեռնը ընդունի աշխարհը, դադարեցնենք արտագաղթը» (Տեսանյութ)
«Միակ խնդիրը, որ տեսնում ենք առաջիկայում, դա կազմակերպված աշխատանքն է. առ այսօր մենք չենք կարող հպարտանալ նրանով, որ հայությունը անցած հարյուր տարիներին գործել է իբրեւ կազմակերպված ուժ»,- այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Նրա խոսքերով՝ պետականություն ունենալու պայմաններում չկա մի կոորդինացնող օղակ, որ կկարողանա համախմբել բոլոր ջանքերը
Դիտորդական խումբը իր մտահոգությունն է հայտնում ՔԿՀ-ներում բժշկական սպասարկման որակի վերաբերյալ
2014 թվականի մարտի 31-ին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամներն այցելել են «Վանաձոր» ՔԿՀ, որտեղ հանդիպել են դատապարտյալ Ա.Մ.-ին: Վերջինիս 2014 թվականի մարտի 31-ի դրությամբ 24 օր գտնվում էր հացադուլի մեջ: Ա.Մ.-ի հացադուլի պահանջն է իրեն մասնագիտացված բուժհիմնարկություն տեղափոխելը և բուժում տրամադրելը: Ա.Մ.-ն նշել է, որ ինքն ազատազրկման մեջ
Անուշ Գրիգորյանը եզրափակչում է: Նա պայքարում է արդեն աշխարհի չեմպիոնի կոչման համար
Հայաստանցի բռնցքամարտիկ, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում այսօր առավել քան վստահ առավելության հասավ Ղազախստանի ներկայացուցիչ Ալուա Բալկիբեկովայի նկատմամբ (մեր մարզուհին հասցրեց նաեւ նոկդաունի ենթարկել մրցակցին) եւ ի նշան այդ առավելության, ռեֆերին մրցավարական անձնակազմի միաձայն որոշմամբ բարձրացրեց Անուշի ձեռքը: Աշխարհի չեմպիոնական ոսկու համար Անուշին մնում է կատարել
Ազատամարտիկ. «Մենք ոչ խառնվում ենք Ասադի հարցերին, ոչ ընդդիմություն ենք, ոչ դիմություն» (Տեսանյութ)
«Նվնվացողներին չեն սիրում, մռնչացողներին չեն սիրում, բա այս ժողովուրդը ո՞ւմ վրա պետք է ապավինի»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վրդովվեց «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստի մայոր Պավել Մանուկյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ազատամարտիկների հինգ հոգուց բաղկացած առաջին խումբը փորձեց Երևանի օդանավակայանից մեկնել Բեյրութ, որտեղից պետք է ուղևորվեր Լաթաքիայում ապաստանած քեսաբահայության մոտ:
Պահանջում ենք ճանաչում և հատուցում
Հայոց ցեղասպանությունը պատմության մեջ տեղի ունեցած ամենազարհուրելի ոճրագործություններից է, որն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար: Զանգվածային կոտորածներին զոհ գնացին 1,5 միլիոն հայ, հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական, հայ ժողովուրդը հայրենազրկվեց: Օսմանյան Թուրքիան կազմակերպեց և իրականացրեց այդ ոճրագործությունը` նպատակ ունենալով բնաջնջել հայությանը: Հայոց ցեղասպանությունն անհերքելի պատմական իրողություն է, որը ճանաչել և դատապարտել են աշխարհի ավելի
Քուրդ և ալաուի մտավորականները հանդիպեցին ՍԴՀԿ ղեկավարության հետ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն ու վարչության անդամները հյուրընկալեցին այս օրերին Հայաստանում գտնվող քուրդ և ալաուի գործիչներին, ովքեր մեր երկիր են այցելել Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով: Պատվիրակության կազմում էին Քրդական ազգային կոմիտեի Գերմանիայի ներկայացուցիչ Եքսիլ Քոչը, Եվրոպայի խաղաղության և դեմոկրատական մեջլիսի նախագահ Ռոժա Յըլդրընը, Եվրոպայի ալաուիների կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Ալի Էքբեր
Հաշվի են առնվում Մաքսային միության օրենսդրության առանձնահատկությունները
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացման ժամանակացույցի 17-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ԱՏԳ ԱԱ տասանիշ դասակարգման համակարգ, որը կհամապատասխանի
Բրիտանական ֆիլմեր են ցուցադրվում քրեակատարողական հիմնարկներում
Բրիտանական խորհուրդը ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ նախաձեռնել է բրիտանական ֆիլմերի ցուցադրությունների շարք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Ապրիլի 15-ից 29-ը մայրաքաղաքի և մարզերի հինգ քրեակատարողական հիմնարկներում ցուցադրվելու են վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմեր: Նախաձեռնությունն իրականացվում է Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում: «Բրիտանական ֆիլմերի փառատոնն այս տարի անց էր կացվում ներառական հասարակություն ձևավորելու գաղափարի ներքո: Փառատոնի շրջանակում իրականացված
Գիրքը կարող է դառնալ ցեղասպանության բացահայտման վկան (տեսանյութ). A1plus.am
«Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայությունները» գրքի հեղինակ, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Վերժինե Սվազլյանին 55 տարիների ընթացքում կատարած իր ուսումնասիրություններից հետո հաջողվել է հայոց ցեղասպանությունը վերապրածների 700 վկայություն հավաքել. «Այնքան դժվար եղել ինձ համար։ Ոչ միայն Հայաստանում, այլև հայկական բոլոր գաղթօջախներում ես փորձել եմ գտնել ցեղասպանության ականատեսներին,անգամ Թուրքիայում եմ եղել, որտեղի ծերանոցներից մեկից 40 վկայություն եմ
Թուրք գործիչ. «Ձեռքս մեկնեցի եւ օդում չմնաց» (Տեսանյութ)
Արեւմտահայոց ազգային համագումարի հրավերով Հայաստանում են թուրք քաղաքական հասարակական գործիչներ: ԱԺ պատգամավոր, Արեւմտահայոց ազգային համագումարի ազգային խորհրդի անդամ Արագած Ախոյանը նշեց, որ մեծ ջանքերի ու երկարատեւ աշխատանքի արդյունք է նրանց Հայաստան բերելը: Այսօր «Հայելի» ակումբում քաղաքական գործիչ, Կանաչների միության հիմնադիր, նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը, լրագրող-հրապարակախոս, ծագումով համշեն Ադնան Գենչը, պատմաբան Բյուլենդ Բիլմեզը, Արեւմտահայոց ազգային համագումարի
Մեկնարկել է «Ռիսկերի վերլուծության սկզբունքների կիրառում հարկային վարչարարության տարբեր ոլորտներում» խորագրով միջազգային դասընթաց
Պետական եկամուտների կոմիտեի և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 23-25-ը Երևանում անցկացվում է «Ռիսկերի վերլուծության սկզբունքների կիրառում հարկային վարչարարության տարբեր ոլորտներում» խորագրով միջազգային ուսումնական դասընթաց: Դասընթացը մասնակիցներին թույլ կտա ռիսկերի վերլուծության հարցերի վերաբերյալ ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ: Այն կծառայի որպես միջազգային լավագույն փորձի փոխանակման հարթակ՝ նպաստելով երկրներում ռիսկերի վերլուծության խնդիրների կարգավորման արդյունավետության
Ատոմ Էգոյան․ «Ես հոգնել եմ իմ զայրույթից». Azatutyuna.am
«Ազատություն». Թուրքիայումլույս տեսնող «Ակոս» հայկական պարբերականը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ հանդես է եկել հատուկ նախաձեռնությամբ, հրապարակելով աշխարհին հայտնի ազգությամբ հայ մտավորականների նամակներ՝ ուղղված թուրք ժողովրդին: Կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանը իր նամակը սկսում է հետևյալ տողերով. «Ես հոգնել եմ իմ զայրույթից: Միշտ հավատացած էի, որ եթե դուք հասկանայիք այն, ինչ ես գիտեմ, ինձ պես
Ազատամարտիկները նախատեսում են փակել Մելիք Ադամյան փողոցը
Այժմ նրանք վերջնաժամկետ են տվել ՀՀ նախագահին, պահանջելով մինչեւ մայիսի 9-ը ազատ արձակել Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին, ինչպես նաեւ՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին:
Ազատամարտիկները ծրագրել են փակել Հանրապետության հրապարակ տանող փողոցը (Տեսանյութ)
Ազատամարտիկները Հանրապետության հրապարակում հավաքվել են՝ լուծելու իրենց դահլիճ չտրամադրելու խնդիրը: Հիշեցնենք, որ նրանք դժգոհում են, որ արդեն մի քանի ամիս է, որ իրենց դահլիճային ժողով անցկացնելու նախաձեռնությունը ՀՀ իշխանությունները խոչընդոտում են: Նրանց պատմելով, իրենք տարբեր դահլիճների տնօրենների հետ պայմանավորվում են, հետո տնօրենները փոշմանում են ու չեղյալ հայտարարում պայմանավորվածությունը: «Դիմում ենք տարբեր դահլիճների, որտեղ ուզում ենք
Աշոտ Մալաքյանն ազատվել է, համաներում է կիրառվել
Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Արտաշատի նստավայրում ավարտվել է Աշոտ Մալաքյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Աշոտ Մալաքյանն ազատվել է դատարանի դահլիճից, նրա նկատմամբ կիրառվել է համաներում: Աշոտ Մալաքյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների անդամ Ինեսա Պետրոսյանը չի պատրաստվում բողոքարկել դատական ակտը: Աշոտ Մալաքյանը գտնվում էր արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կես տարուց ավելի: Նա մեղադրվում էր
Քե՛զ, Հայաստա՛ն
Ես երբեմն ջանում եմ չմտածել Քո մասին: Ինչպես ջանում են չմտածել անպատասխան կամ ուշացած սիրո մասին: Ուզում եմ երջանիկ լինել առանց Քեզ, մանավանդ որ դժվար է երջանիկ լինել Քեզ հետ: Սակայն ես դեռ չեմ գտել առանց Քեզ երջանիկ լինելու բանաձևը: Ես երբեմն ուզում եմ փախչել-հեռանալ Քեզնից: Ինչպես փախչում են ցավից, սիրուց, տառապանքից, խեղճությունից, ինչպես հեռանում
Քննարկում են արագաչափերի եւ տեսախցիկների հարցը
Թեեւ ընթացակարգով նախատեսված է, որ զեկուցողները պետք է պատասխանեն միայն գրավոր հարցադրումներին, դահլիճից էլ են հարցեր հնչում, քանի որ ճանապարհներին տեղադրված արագաչափերի եւ տեսախցիկների վերաբերյալ հարցերը բոլորին են հուզում
Գտնվել է 6000 եվրո գումար և փաստաթղթեր
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ Ավիացիոն անվտանգության աշխատակից Արտյոմ Սարգսյանը ապրիլի 20-ի առավոտյան, 05:20ի սահմաններում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահի նստարաններից մեկի վրա նկատել է փաստաթղթերի կապոց, որի մեջ առկա են եղել 6000 Եվրո գումար, 30 ապահովագրական պայմանագրեր և այլ թղթեր: Գտնված իրերը հանձնվել է օդանավակայանի Կորած իրերի բաժին, որտեղից էլ հանձնվել է ՀՀ Ոստիկանության «Զվարթնոց»
Վրաց նկարչուհին «տապակվում» էր հայերի վշտով
Ցեղասպանության հիշատակման ցանկացած միջոցառման ժամանակ հայերի կողքին ու հայերի հետ էր նաև վրաց նկարչուհի Նինո Պիրցխալաիշվիլին: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Նինոն ընթերցեց Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» ու ազդվեց հայ ազգին բաժին ընկած ողբերգությունից: Նրան ցնցել ու հուզել էր ողբերգության անսահմանությունը, միաժամանակ հայ մարդու մաքառման պատրաստակամությունը: Դրանից հետո երկու տարվա ընթացքում նկարչուհին
Ընդունվել եւ դադարեցվել են մի շարք որոշումներ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2013թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու օրենքի նախագծին: Պետական կառավարման մարմիններին հանձնարարվել է մինչև ս.թ. ապրիլի 26-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվության վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները: ՀՀ ֆինանսների նախարարը պետք է դրանց հիման վրա լրամշակի հաշվետվությունը և մինչև ս.թ. ապրիլի 29-ը ներկայացնի կառավարություն: ՀՀ կենտրոնական բանկի նախագահին առաջարկվել
Աշխարհահռչակ դիրիժորը Փարաջանովին նոր «շունչ» կտա
Լիոր Շամբադալը եւ կոմպոզիտոր Աննա Սիգալը կներկայացնեն «Կոլաժ՝ Սերգեյ Փարաջանովին» երկի պրեմիերան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հրավերով անցյալ տարվա աշնանը հայ երաժշտասերին առաջին անգամ ներկայացան Բեռլինի հանրահայտ սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալը եւ իսրայելաբնակ կոմպոզիտոր Աննա Սիգալը: Առաջին անգամ հնչեց կոմպոզիտորի «Հոգու երգերը»՝ ըստ Սայաթ-Նովայի: Այս օրերին կոմպոզիտորն ու դիրիժորը կրկին Երեւանում են
«Մինչեւ հաջորդ օրը ներկայացման տպավորության տակ եմ լինում»
Շեյլա Դիլենիի «Մեղրի համը» պիեսը, որը նախորդ դարի 60-70-ականներին մեծ հնչեղության էր արժանացել, այժմ յուրովի է ներկայացվում հայ հանդիսատեսին: Դրամայի գլխավոր կերպարի՝ Ջոյի դերակատարն է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիամ Ղազանչյանը, ով սիրով զրուցեց մեզ հետ: – Պիեսի բեմադրության աշխատանքների ժամանակ Ձեզ հատկապես ի՞նչը գրավեց: – Պիեսին ծանոթ չէի նախկինում, մինչեւ ռեժիսոր Գոռ Սարգսյանի
Հովիկ Աբրահամյանը հավանության է արժանացրել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» և ևս ավելի քան մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունումը պայմանավորված է այլընտրանքային հարկային ստուգումների և հորիզոնական մոնիտորինգի համակարգերի ներդրման անհրաժեշտությամբ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրենքի այս նախագիծը և անհրաժեշտ համարել դրա մանրամասներին ծանոթացնել ինչպես գործարար աշխարհի ներկայացուցիչներին,


















































