Օրվա լրահոսը

Ալ. Արզումանյան. Քառյակի 12 կետերը Քրիստոսի 12 պատվիրանները չեն: Մեր բակի հավաքարարն էլ է այդ նույն պահանջներն առաջ քաշում

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը Եվրասիական միությանն անդամակցելու ձգձգումը պայմանավորում է ՄՄ անդամ երեք երկրների միջեւ հակասություններով: «Ինչ վերաբերում է ներպետական համաձայնեցմանը, պնդել են, որ պետք է գա Ազգային ժողով, տեսնենք՝ պատրա՞ստ ենք վավերացնել նման փաստաթուղթ ու չի՞ հակասում մեր Սահմանադրությանը»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց պատգամավորը: Հետո նկատեց, թե բոլոր վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանին

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 1-ից 2-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, խարդախության 6 և կաշառակերության 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում

Քառյակը դեռ հիմնարար ու փաստարկված առաջարկներ չունի (Տեսանյութ) 

«Մենք որոշում դեռ չունենք քայլերի հետ կապված: Շփվում ենք հասարակական խմբերի հետ»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`ի՞նչ է կոնկրետ քայլեր է առաջարկում անել քառյակը, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ: Արամ Մանուկյանը նշեց, թե իրենք ունեն հիմնարար ու փաստարկված առաջարկներ, որ կարելի է խուսափել սակագնի բարձրացումից,

Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը որոնվում է

Հուլիսի 1-ին, ժամը 10.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 70-ամյա Սոնյա Բաղդասարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 15.40-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Ռուբեն Հակոբյան. «Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը քաղաքական խնդիր է» (Տեսանյութ) 

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը`ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ Ժառանգություն, այն կարծիքին են, որ էլեկտրաէներգիայի սակագինը մոտ չորս դրամով թանկացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա որոշումը քաղաքական էր: Այս մասին այսօր քառյակի հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով, իշխանությունների մոտ ավանդույթ է ձևավորվել փաստի առաջ կանգնեցնել և հայտարարել, որ ունենք,

Կենսաբանական լճակներն ավելի լավ կապահովեն գյուղական համայնքներում կեղտաջրերի մաքրման խնդիրը

Հայաստանում առաջին կենսաբանական լճակները ներդրվել են 2010 թվականին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում

Ռոբերտ Նազարյանը Միքայել Մելքումյանի հետ պատրաստ է քննարկել «ռեզերվների» հարցը (Տեսանյութ) 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ զրույցում ասել է, որ պատրաստ է քննարկել այն ռեզերվները, որոնք ըստ Միքայել Մելքումյանի առկա են`էլեկտրաէներգիայի սակագինը չթանկացնելու համար: Այսօր խորհրդարանում քառյակի`ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ Ժառանգություն, հրավիրած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց պատգամավորը: Հիշեցնենք, որ երեկ արդեն հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց էլեկտրաէներգիայի սակագինը 3,85

Ինչու է «Ամերիկայի հայկական ֆորում»-ը դեմ Տիգրան Սարգսյանի նշանակմանը

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՀՖ զարմանքով ընթերցեցինք ՀՀ ԱԳՆ նախարար Էդիկ Նալբանդյանի բարձրախոսը հանդիսացող մամուլի խոսնակի տարօրինակ և ոչ գրագետ պատասխանները` կապված մեր կողմից նախաձեռնած ստորագրահավաքի առիթով: Այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել Է. Նալբանդյանին, որ ԱՄՆ պետդեպարտամենտին ուղղված նամակը հաստատող ստորագրահավաք կազմակերպելու համար բավարար է ցանկացած նախաձեռնող խմբի կողմից այդ գործընթացի սկսումը: Նշենք, որ հերյուրանքները`

Գրողն՝ արտագաղթի մասին. «300 տարի առաջ ու այսօր դարձյալ իրավիճակը նույնն է». «Հայոց աշխարհ»

Հատված գրող-հրապարակախոս ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ հետ հարցազրույցից: – Ի՞նչ անուն տալ այն հոգեվիճակին, երբ շատերը տառապում են արտագաղթելու վարակիչ ցանկությամբ: Որքան էլ երկրում կան դժվարություններ, բայց լուծումը «գնանք՝ պրծնե՞նքն» է: Սա բնիկ ժողովրդին հարիր մտայնությո՞ւն է: -Քիչ առաջ կարդում էի 18 դարից պահպանված մի նամակ, ջուղայեցի մոր ու որդու նամակ է: Եթե ժամանակագրությանը չնայես, կմտածես՝ մեր

Որտեղի՞ց է գալիս պարտվողի հոգեբանությունը

Ազգային մակարդակով դա, հավանաբար, «նեղացած երեխայի» դերի արդյունք է Անցած շաբաթվա վերջում կայացած «Ժառանգություն» կուսակցության համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը, ի թիվս բազմաթիվ ճիշտ եւ սխալ գնահատականների, անցյալի վերաբերյալ արդարացի եւ անարդար դժգոհությունների, մի դատողություն հայտնեց, որի հետ ես լիովին համաձայն եմ. «Մենք ուղղակի ազգովին պատրաստ չենք հաղթանակի: Պատրաստ չէինք ապահովել այդ հաղթանակը, դրա մեջ ամոթ բան

Վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածներ հասցրած կինը կալանավորված է

Ինչպես տեղեկացրել էինք` հունիսի 30-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի արյունահոսող վերքերով, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել ոմն Կարո, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նույն օրը, ժամը 02.00-ին, ոստիկանության ծառայողները հիշյալ տնից բերման էին ենթարկել 1972 թ. ծնված Կարինե Ս.-ին:

Գյուղնախարարի պահածոների գործարանը հուսախաբ արեց պտղաբույծներին

Այրումում գործարկվելու է պահածոների նոր գործարան

Վահրամ Աթանեսյան. «Շատ բարձր եմ գնահատում ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության արժանապատիվ լռությունը». «Հայոց աշխարհ»

Ինչ վերաբերում է ԵԽ ԽՎ-ում Իլհամ Ալիեւի պահվածքին, ապա դա կատարյալ ֆիասկո էր։

Արմեն Մարտիրոսյան. «Ռոբերտ Քոչարյանին ավելի շատ կարող եք ՀՀԿ-ում տեսնել» (Տեսանյութ)

«Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» վարչության նախագահն է, քարտուղարը՝ Գայանե Աբասյանը, մամուլի խոսնակը՝ Դավիթ Սանասարյանը, միջազգային հարաբերությունների քարտուղարը Զարուհի Փոստանջյանն է: Արդեն իսկ վարչության՝ ձեզ հայտնի անդամները ապացուցում են այն փաստը, որ կուսակցության հետ կապված խնդիրներ չկան»,-այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ «Ժառանգության» հասցեին համագումարից առաջ հնչած կարծիքները,

էլեկտրաէներգիան թանկանում է «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում. «Չորրորդ իշխանություն»

Հայաստանում ՌԴ դեսպանատունը պաշտոնապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր էլեկտրաէներգիան թանկանում է «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Գյումրու խոնավ տնակներում երկարատև բնակվելը ծանր առողջական հետևանքներ է թողել. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

18-ամյա Տիգրանին հիվանդության պատճառով բանակ չեն զորակոչել: Նա վաղուց տանը մենակ է ապրում, մայրը գտնվում է հոգեկան առողջության կենտրոնում: Տիգրանն իր գոյությունը պահում է շուկայում մրգավաճառներին օգնելով: Նախորդ տարի ընտանիքը նորակառույց բնակարան ստացավ և վերջապես խոնավ ու ցուրտ տնակից դուրս եկավ, սակայն ծայրահեղ աղքատությունն ու դառը ճակատագրի հարվածները հնարավոր չէ հաղթահարել նույնիսկ նոր բնակարան ունենալով

Գ. Կոստանյանի «համեստ» կարողությունը «Ժողովուրդ»

Մեկ տարվա ընթացքում նա կարողացել է 89 մլն դրամ վաստակել։

Մեկնարկեց «Իմ Հայաստան» համահայկական II փառատոնը

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո 2012 թվականից իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը: Հուլիսի 1-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծ հանդիսավորությամբ բացվեց «Իմ Հայաստան» համահայկական II փառատոնը, որին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը,

Ամուլսարը հոշոտելու տենդը թեժանում է

Կողոպտվում է հայ ժողովրդի ունեցվածքը, ավերվում է Հայաստանի բնությունը Հարգելի Թոմաս Լուբեկ (Thomas Lubeck, IFC Regional Manager for the South Caucasus) Պատասխանելով Հայաստանի Կանաչների միության նամակին, Դուք նշում եք, որ մասնավոր ընկերություններին ֆինանսավորելով, ցանկանում եք Հայաստանում զարգացնել կայուն հանքարդյունաբերություն, որը կօգնի աշխատատեղերի ստեղծմանն ու Հայաստանի տնտեսության աճին, իսկ Ամուլսարի առումով գրում եք, թե այդ հանքավայրի

Ակտիվիստ Հայկ Բիանջյանը հիասթափված է, լքում է երկիրը. «Առաջին լրատվական»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է լուսանկարիչ Հայկ Բիանջյանը։ -Հայկ, այսօր Ֆեյսբուքի Ձեր էջում գրառում էիք կատարել, որ Հայաստանում այլևս անիմաստ է մնալը: Հնարավո՞ր է՝ վերջին շրջանում Աֆրիկյանների տան համար մղվող պայքարը, որ անարդյունք եղավ, հիասթափեցրեց Ձեզ, թե՞ ավելի վաղ է սկսվել հիասթափությունը: -Ավելի վաղ կար այդ հիասթափությունը, բայց ես կարծում եմ՝ գոնե այդ շենքը կարող էինք

Բա որպես ի՞նչ ենք Վրաստանից էլեկտրաէներգիա գնել. «Չորրորդ իշխանություն»

Հայաստանը, հիշեցնենք, Ռուսաստանից ստանում է իբր տարածաշրջանում ամենաէժան գազը, ու բացի այդ՝ տարածաշրջանի միակ երկիրն է, որն ատոմակայան ունի։

Տեսանկարահանող սարքերով հագեցած խաչմերուկների և գործող արագաչափերի ցանկերը (2014 թ. հուլիսի 2-ի դրությամբ)

Խաչմերուկներ 1 Ամիրյան-Մաշտոց 2 Թումանյան-Մաշտոց 3 Կոմիտաս-Վաղարշյան 4 Սայաթ-Նովա – Խանջյան 5 Խանջյան – Տիգրան Մեծ 6 Ագանթանգեղոս-Արշակունյաց 7 Բաղրամյան-Մոսկովյան 8 Պռոշյան-Բաղրամյան 9 Աբովյան-Կորյուն 10 Նժդեհ-Արշակունյաց 11 Ռուբինյանց – Սևակի 12 Սեբաստիա-Րաֆֆի 13 Արտաշիսյան – Բագրատունյաց 14 Գրիգոր Լուսավորիչ-Բեյրութ 15 Մոսկովյան – Աբովյան 16 Ազատության պողոտա – Թբիլիսյան խճուղի 17 Կոմիտաս – Տիգրանյան 18 Քրիստափորի

Նաիրա Զոհրաբյանը՝ Տիգրան Սարգսյանի դեմ ստորագրահավաքի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ։ – Տիկին Զոհրաբյան, Ամերիկայի Հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել ընդդեմ Տիգրան Սարգսյանի՝ ԱՍՆ-ում դեսպան նշանակվելուն։ Ինչ եք կարծում, արդարացի՞ է այդ բողոքը։ – Եթե մի գործչի պաշտոնավարման երկարուձիգ տարիներին ՀՀ-ում արձանագրվում է աննախադեպ աղքատություն, աննախադեպ արտագաղթ, եթե մութ եւ կասկածելի պատմություններում պարբերաբար շրջանառվում է նախկին

ԱԺ հանձնաժողովի նախագահն ասում է, որ Վոլոդյա Ավետիսյանի մեղադրանքները հիմնավորված չեն

Վոլոդյա Ավետիսյանի գործով դատարան է մուտքագրվել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի միջնորդությունը:

Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Բ-2 զանգվածի 83, 85, 89, 91-95, 119, 120, 121, 129-140, Րաֆֆու17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, 53, 55, 57, 59,

Նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը մարզական լրագրողներին

Հարգելի մարզական լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ ստեղծագործական բեղմնավոր աշխատանք, մասնագիտական վերելքներ և իհարկե անձնական երջանկություն: Ինչպես մարզաշխարհի հետ առնչվող յուրաքանչյուր անձ, այնպես էլ մենք բոլորս ունենք մի մեծ միասնական հետաքրքրություն` դա սպորտն է և ֆիզիկական կուլտուրան: Մենք միասնաբար, մեր աշխատանքով ձգտում ենք անել հնարավոր ամեն

Դատապարտյալն ասում է՝ պարանով ինքնասպան կլինի եւ ժամ է դրել

Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Համլետ Ղազարյանը մտադիր է դիմել ինքնավնասման: Նա ասում է, որ պարանի միջոցով կախվելու է: Նա ասում է, որ եթե մինչ ժամը մեկը իրեն չայցելեն, ապա կդիմի այդ ծայրահեղ քայլին: Նա 29 օր է, ինչ չի կարողանում հաց ուտել, քանի որ ունի սրտխառնուք, փսխում: Դատապարտյալի խոսքերով իրեն չեն այցելում բժիշկներ:Նրա

ՀՔԾ. սպառնալիքների ազդեցության տակ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է կորզել

Քաղաքացի Հովակիմ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Հովակիմ Գ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող անձը սպառնալիքների ազդեցության տակ իրենից իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է կորզել, ինչի հետևանքով մեղավորները

Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով տեսագրություններում ի՞նչ կա. «Հայկական ժամանակ»

Դեպքից հետո ոստիկանությունը առգրավել է շենքի բակում տեղադրված տեսախցիկները։

Շարունակվում են բազմաբնակարան շենքերի տանիքների տարեկան ծրագրով նախատեսված վերանորոգման աշխատանքները

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների 2014թ. ծրագրերով նախատեսված վերանորոգումը: Խնդրին համալիր լուծում տալու նպատակով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախ գույքագրվեցին վերանորոգման առաջնային անհրաժեշտություն ունեցող տանիքներ, ինչին, հաստատված ծրագրի համաձայն, հաջորդեց վերանորոգման գործընթացը: 2014թ. նախատեսված ծրագրով, ընդհանուր առմամբ, կվերանորոգվի 72639քմ հարթ և 43023քմ թեք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031