Օրվա լրահոսը
Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործը գրավոր ապացույցների հետազոտման փուլում է
Այսօր դատարանը հրապարակեց դատական նիստերին չներկայացած վկաների նախաքննական ցուցմունքները: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը: Այսօրվա դատական նիստի ընթացքում ընթերցվեցին դատակոչված, բայց ՀՀ-ից բացակայելու պատճառով դատական նիստերին չներկայացած վկաներ Տիգրան Խլղաթյանի, Ազատ
Բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանի եւ խցակիցների միջեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վեճ է տեղի ունեցել. pastinfo.am
Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու, բռնաբարելու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանի դեմ գործով այսօր հարցաքննվեց ոստիկանություն հաղորդում տված վկան: Ըստ վկա Գևորգ Ավագյանի, ով Ջրվեժում պարսպապատ հողամաս ունի, «առավոտ կանուխ» տեսել է տուժողին՝ դստեր հետ, ովքեր տնային շորերով էին, այլայլված ու լաց եղած: Տուժողը պատմել է, որ իրենց
«Քոչարյանը քննադատում է Սերժ Սարգսյանին որ ի՞նչ, ինքն այդ իրավունքը չի վաստակել». Անահիտ Բախշյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2rd.am-ին տված հարցազրույցը շատերի կողմից գնահատվում է որպես հերթական մեսիջ հասարակությանը, որ ինքը վերադառնում է: Այս առնչությամբ ապրիլի 23-ին Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը նկատեց. «Ռոբերտ Քոչարյանը շատ կուզեր վերադառնար, որովհետեւ ինքն է ասել, որ չի պատրաստվում լինել ամենաերիտասարդ թոշակառուն Հայաստանի: Բայց հասարակության կողմից իր անունը
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարարին
Ապրիլի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևանում պաշտոնական այցով գտնվող Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին: Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, և կա երկկողմ պատրաստակամություն դրանք առավել ընդլայնելու և խորացնելու համար: Նա հավելեց, որ Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցությունն իր կարևոր լուման
Բուդաղյանների փաստաբանը կբողոքարկի
Վերաքննիչ դատարանը որոշեց Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ Հ. Ալումյանի բողոքների քննությունը կասեցնելու մասին որոշումը թողնել օրինական ուժի մեջ: Մեր հարցին, թե հիմա, երբ նախաքննությունն ավարտվել է ու քննիչը վերջապես ձեզ տրամադրել է քրեական գործի բոլոր նյութերը, ո՞րն էր բողոքի քննության կասեցման որոշումը անփոփոխ թողնելու պատճառը, պարոն Ալումյանն ասաց,
Նիկոլ Փաշինյանը կուզեր, որ արագաչափերն ընդհանրապես հանվեն
Ազգային ժողովում այսօր ընթացող Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը եւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ պատգամավորները լավ առիթ ունեցան խոսելու ժողովրդի անունից, ներկայացնելու, թե ինչպես է կեղեքվում ժողովուրդը՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու պատճառով: Նրանք առիթ ունեցան հիշել աղքատությունը, աղքատության շեմը եւ դրանից ներքեւ գտնվողներին, որոնք, սակայն,
«Մեզ ծանոթ հնչյունները մեկնաբանվեցին ֆրանսերենով՝ շարունակելով հարազատ մնալ մեզ». Տարոն Կոխլիկյան
Հայ կոմպոզիտորների երգերը հնչեցին ֆրանսերենով հայ երգիչների շուրթերից Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 20-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագրում կայացավ համերգ՝ «Երաժշտությունը համախմբում է մեզ» կարգախոսով: Նախագիծը ԵՊՀ «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոնի ուսանողներինն էր, համերգի վարում էին Ավետ Բարսեղյանն ու Հայկ Պետրոսյանը, ովքեր երեկոյի ամբողջ ընթացքում սրամտեցին, կատակեցին՝ առավել հետաքրքիր դարձնելով
Աշոտ Սուքիասյանի արտահանձնելու որոշումը պաշտոնապես ուժի մեջ է մտել. ԳԱԼԱ
Օֆշորային սկանդալի գլխավոր դերակատար Աշոտ Սուքիասյանի Վրաստանից Հայաստան արտահանձնման որոշումը պաշտոնապես մտել է արդեն ուժի մեջ: Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից: ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը ասաց, որ գործարար Աշոտ Սուքիասյանը դեռեւս Թբիլիսիում է եւ տեխնիկական խնդիր է նրան Հայաստան արտահանձնելու հարցը: Հիմա արդեն կարելի է ասել, որ Ա.
Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, Նախագահի համոզմամբ, զգալիորեն նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ և՛ հայկական, և՛ լիտվական կողմից կա բարեկամությունն առավել ամրապնդելու և փոխշահավետ բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ցանկություն:
Պիտի մի գլուխ բարձր լինել մրցակցից
Այսօր երեկոյան 81 կգ քաշային բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում հանդիպելու է ռինգի տերերից Բլագոյ Նայդենովի հետ: Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ մտնում են արժանավորները, եզրափակիչ` լավագույնները: Հետեւաբար, Բլագոյ Նայդենովն էլ նվեր չէ: Բայց, նկատի ունենալով, որ աշխարհի առաջնությունն, այնուամենայնիվ, անցկացվում է նրա հայրենիքում` իր բոլոր հնարավոր տարբերակներով, Նարեկից պահանջվելու է ռինգում
Գյումրիում Գագիկ Ծառուկյանի հետ ավելի մեծ հույսեր են կապում, քան Յուրի Վարդանյանի (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Քիչ առաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ընդունելով ու պարգևատրելով Եվրոպայի առաջնություններում հաղթած մարզիկներին, հպարտ-հպարտ հայտարարեց. «Ես Գյումրու պատահական քաղաքապետ չեմ` մեր Արթուրը մի միավոր անգամ չզիջեց թուրքին, հալալ է գյումրեցիներին, հալալ է, հենց ձեզանով ոչ միայն Գյումրին, այլ ամբողջ Հայաստանը կարող է բարձր տեղ ունենալ աշխարհում»: Քաղաքապետը երախտապարտ եղավ Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում 5:0 հաշվով թուրք
«Արմենիա» ՀԸ շենքում բռնկված հրդեհը մարվել է
Ապրիլի 23-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղի թիվ 1 շենքի 6-րդ հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ՃԿԿ օպերատիվ և արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.20-ին, մարվել 16.33-ին: Այրվել է շենքի 4-րդ հարկի չշահագործվող սենյակներից մեկի պատերի և առաստաղի ներքին երեսպատումը և ջերմամեկուսիչ շերտը
Ադնան Գենջ. «Եթե թուրքական կառավարությունը բացի դռները`հասարակությունը կընդունի»
Իսլամացված համշենահայ Ադնան Գենջը գտնում է, որ Թուրքիայում գործող քաղաքական կուսակցությունները խոսելով նախորդ դարասկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին`պետք է նաեւ հասարակությանը իրականությունը ներկայացնեն: Թուրքիայի կանաչների միության անդամը Երեւանում է գտնվում «Արեւմտահայոց Ազգային Համագումարի» եւ «Արեւմտահայոց ժառանգների Միության» կազմակերպած «Արդարության հեռանկարներ Արեւմտահայոց համար» խորագրով կլոր սեղանին մասնակցելու նպատակով: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայոց հարցի լուծման
«Միայն ապրիլի 24-ին ենք հիշում մեր ազգի ցավը». Ջիվան Գասպարյան
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում այսօր կայացավ կրտսեր Ջիվան Գասպարյանի նոր ստեղծագործության շնորհանդեսը, որը հեղինակը նվիրում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Լինելով հայ երիտասարդ սերնդի ներկայացուցիչ՝ ես ինձ պարտավորված էի զգում անել մի բան, որն ինչ-որ չափով կնպաստի մեր ազգային ողբերգության առավել հանրայնացմանը: Եվ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ պիտի օգտագործի Հայոց ցեղասպանությունն աշխարհին ներկայացնելու,
Ազատամարտիկները վաղվանից «մկան փողն» են հավաքելու. (Տեսանյութ)
ՀՀԿ գրասենյակի դիմաց այսօր ազատամարտիկներն անցկացրին իրենց ժողովը՝ իշխանություններին սպառնալով, որ եթե մինչեւ մայիսի ինը ազատ չարձակվեն իրենց ընկերներ Շանթ Հարությունյանը, Վոլոդյա Ավետիսյանը ու մյուս քաղբանտարկյալները, իրենք կդիմեն ծայրահեղ միջոցների: Նրանք նաեւ սպառնացին, որ իրենց դահլիճ տրամադրելու հարցում ցանկացած խոչընդոտ լուրջ հակահարվածի է արժանանալու, փակելու են փողոցները, կաթվածահար են անելու Երեւանը: Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն ասաց,
Էդուարդ Շարմազանովն ընդունեց Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը
ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 23-ին ընդունեց Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յոուզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրեց, որ վերջին տարիներին նշանակալից առաջընթաց է արձանագրվել Հայաստան-Լիտվա հարաբերություններում, և հույս
Աղվան Վարդանյանը համաձայն չէ Սերժ Սարգսյանի որոշ դիտարկումների հետ
«Դեռեւս 2013 թվականի հունվարին է հանրապետության նախագահն ասել, որ մեր ժամկետն անսահման չի, եւ որոշակի խելամիտ ժամկետից հետո, եթե Թուրքիան իր պարտավորությունը չկատարեց, մենք կարող ենք ետ կանչել մեր ստորագրությունը»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ՊՆ կատարած այցելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող հայտարարություններին՝ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը: Նախագահը նկատել էր,
Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն հավանություն է տվել Արթուր Բաղդասարյանին՝ որպես Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիայի նախագահի
Ի թիվս քննարկված հարցերի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն հավանություն է տվել նաև Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիայի գործունեությանը, և Արթուր Բաղդասարյանի` որպես Ակադեմիայի նախագահ, ղեկավարելու ՀԱՊԿ զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ հաստատությունը:
Անչափահասն ամուսնացած տղամարդու վերաբերյալ բռնաբարության մասին սուտ մատնություն է արել
Նա դատապարտվեց պայմանական ազատազրկման
Ազատամարտիկների` Քեսաբ գնալը արգելելու մասին. «Չեմ կարծում, որ խնդիրը լուծվում է շոուներով ու հայտարարություններով»
Վերջին երկու օրերին մի խումբ ազատամարտիկներ դժգոհում են, թե ցանկանում են մեկնել Քեսաբ` օգնելու մեր հայրենակիցներին, սակայն ԱԱԾ-ն իրենց թույլ չի տալիս մեկնել Բեյրութ: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ազատամարտիկների հինգ հոգուց բաղկացած առաջին խումբը փորձեց Երևանի օդանավակայանից մեկնել Բեյրութ, որտեղից պետք է ուղևորվեր Լաթաքիայում ապաստանած քեսաբահայության մոտ: Սակայն նրանց ընթացքը կասեցվել է: Անվտանգության ծառայության աշխատակիցները
Կաթոլիկ ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մի խումբ կաթոլիկ ուխտավորների` գլխավորությամբ Միլանի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդարանի իսլամի հետ երկխոսության հարցերով պատասխանատու Դոն Ջիամպիերո Ալբերտիի: Հանդիպման սկզբում Դոն Ջիամպիերո Ալբերտին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ուխտագնացության նպատակը` ավելի լավ ճանաչել հայ ժողովրդին և նրա ազգային-հոգևոր մշակույթը: Կաթոլիկ քահանան
Դոլարի գինը՝ 413 դրամ
Ապրիլի 23-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413 դրամ: NASDAQ OMX Armenia
Թուրք մտավորականն իր երկրի արտգործնախարարին կփոխանցի հայերի պահանջները
Թուրքիայում`որոշ պողոտաներին Էնվերի եւ Թալեաթի անունները տալը, թուրք մտավորական, Կանաչների կուսակցության հիմնադիր Ուֆուք Ուրասը համարում է, որ մեծ նշանակություն ունի հայ-թուրքական հարաբերությունների հարցում, քանզի դա մտածելակերպ է: Թուրք մտավորականն այսօր Երեւանում`«Արեւմտահայոց Ազգային Համագումարի» եւ «Արեւմտահայոց ժառանգների Միության» կազմակերպած «Արդարության հեռանկարներ Արեւմտահայոց համար» խորագրով կլոր սեղանի ժամանակ ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իր պատկերացումներն ու տեսլականը`եզրահանգեց. «Ներելու
«Պետք չէ թշնամանքով տալ Հասմիկ Պողոսյանի անունը». Աբգար Ափինյան
«Վաչե Ամարյանի այլանդակ երաժշտության փոխարեն մեջտեղ դրե՛ք Գուսան Հայկազունու երգը եւ տեսեք ազգն ինչպե՞ս է ոտքի կանգնում»,- այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Նրա խոսքերով՝ պետք է ժողովրդի մեջ հայրենասիրական ոգին արթնացվի, եւ պետք է քարոզի միջոցով ներկայացնել այնպիսի երաժիշտներին, ինչպիսին է Տիգրան Մանսուրյանը. «Ոչ թե Նունե
Ապրիլի 24-ի համերգից ստացած հասույթը կտրամադրվի Քեսաբի հայ համայնքին
Ապրիլի 24-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հրավիրյալ դիրիժոր Լիոր Շամբադալի ղեկավարությամբ, հանդես կգա համերգով՝ նվիրված 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Նախորդ տարիներին տեղի ունեցած համերգները բացառապես անվճար էին եւ մուտքը ազատ, սակայն այս տարի համերգի մուտքը կլինի տոմսերով, իսկ համերգից ստացված հասույթը ուղղված կլինի Քեսաբի հայ համայնքի օգնությանը: Համերգի ժամանակ հնչելու է Մոցարտի Ռեքվիեմը,
Hurriyet. Էրդողանը ցավակցել է 20-րդ դարասկզբի զոհված հայերի սերունդներին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր «ցավն է կիսել» 1915թ. հայերի հետ տեղի ունեցած դեպքերի համար: Ապրիլի 23-ին նա ցավակցություն է հայտնել հայ սերունդներին, որոնց նախնիներն իրենց կյանքն են կորցրել «20-րդ դարասկզբին»: «Հուրիեթ»-ի փոխանցմամբ, վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ապրիլի 24-ը «շատ կարևոր նշանակություն ունի մեր հայ քաղաքացիների և ամբողջ աշխարհի հայերի համար»:
«Արայ». «Թյուրիմացություն է, մենք դատի չենք տվել ՏՄՊՊՀ-ին»
Օրերս «Փաստինֆո» լրատվական կայքը տեղեկություն էր տարածել, որ «Արայ» ընկերությունը դիմել է վարչական դատարան` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ 2013թ. հուլիսի 30-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Ընդ որում, ըստ «Փաստինֆոյի» հանձնաժողովը անբարեխիղճ մրցակցության եւ սպառողներին մոլորեցնելու համար ընկերությանը տուգանել է, ինչի համար էլ «Արայը» դիմել է դատարան: Aravot.am-ը «Արայ» ընկերությունից փորձեց պարզել, թե ինչո՞ւ ՏՄՊՊՀ-ի
Նախագահին զայրացրեց ակադեմիկոսի հայտարարությունը. azatutyun.am
Ռուբեն Ջրբաշյանը Ակադեմիային կոչ էր անում արգելել Սևանի ջրի բացթողումը:
ԵՊՀ-ի եւ Գյումրու «Ֆոտոն վարժարան»-ի մեկական լսարաններ կկահավորվեն արդի սարքավորումներով. Արմեն Աշոտյան
Մինչեւ այս տարվա հոկտեմբերի մեկը Երեւանի պետական համալսարանի եւ Գյումրու «Ֆոտոն վարժարան»-ի մեկական լսարաններ կահավորված կլինեն արդի սարքավորումներով: Այսօր Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Samsung Electronics» ընկերության Կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանը եւ «Նոր սերնդի դպրոց» հ/կ-ի նախագահ Սուրեն Ալոյանը ստորագրեցին կրթական համագործակցության զարգացման մասին հուշագիր, որը թույլ կտա Հայաստանի երկու ուսումնական հաստատություններում
«Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց»
Ապրիլի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց» թեմայով հավաք-քննարկում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Հավաք-քննարկմանը մասնակցում էին բուհի պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմը, ՀՀ ԶՈւ սպաներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Կարևորելով միջոցառման խորագիրը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն իր ելույթում ընդգծեց այն մեծ դերակատարությունը, որ


















































