Օրվա լրահոսը

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները երեք հիմնական դրդապատճառ ունեն

ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդլայնված քննարկում, որին մասնակցում էին առաջատար մասնագետներ, շահագրգիռ այլ գերատեսչությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի մանկական և բնակչության հիմնադրամների, միջազգային այլ կառույցների, ոլորտում գործունեություն ծավալող հասարակական

Զարուհի Փոստանջյանը` ՀՀԿ-ի նախընտրական խոստումների ու թանկացումների մասին (Տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ՝ «Էլեկտրացանցեր» ընկերության կուտակած պարտքերը վատ մենեջմենթի արդյունքում են: «Պետական մարմինները, որոնք կոչված են պաշտպանել Հայաստանի եւ Հայաստանի քաղաքացու շահը, նույնիսկ մեկ բառ չեն ասում, թե ինչու հայ հասարակությունը վճարումների տեսքով կամ իր ստրատեգիական ակտիվների տեսքով, ինչպես արեց գազի պարագայում, պետք է փակի ռուսական ընկերությունների վատ մենեջմենթի արդյունքում կուտակած պարտքը»,-

Վլադիմիր Գասպարյան․ «Ոստիկանությունը երբեք կոպիտ չի եղել». «Ազատություն» ռադիոկայան

«Եթե ոստիկանությանը հայհոյելով էլեկտրաէներգիայի գները կիջնեն՝ ես համաձայն եմ, որ մեզ հայհոյեն», – «Ազատության» հետ զրույցում ասաց ոստիկանապետը: Ոստիկանների գործողություններին իրավական գնահատական տալու համար սկզբում ուսումնասիրություններ ու ծառայողական քննություններ են անցկացվում, հետո տրվում են իրավական գնահատականներ։ Այդ մասին ասաց Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը՝ «Ազատության» հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ի՞նչ է փոխվել ոստիկանության վարքագծում

Նարեկ Սարգսյանը հուսով է, որ հայկական տների հետաքրքիր նախագծեր կներկայացվեն

«ՀՀ քաղաքաշինության նախարարությունն առաջիկայում կհայտարարի ճարտարապետական բաց մրցույթ՝ «Հայկական տուն» թեմայով, ակնկալելով, որ մրցույթի շրջանակում հայկական տարբեր բնակավայրերի ավանդույթներին և տեղանքին բնորոշ՝ տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ տների բազմաթիվ հետաքրքիր նախագծեր կներկայացվեն»,- աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Այս կերպ քաղաքաշինության նախարարությունը նախագծերի տասնյակ տարբերակներ կունենա, այդ թվում նաև՝ աշխատանքային ամբողջական նախագծեր,

«Դեմ առ դեմ». Հայկ Գեւորգյան եւ Արմենակ Չատինյան

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ «Սիվիլնեթ» կայքի տնտեսական մեկնաբան Արմենակ Չատինյանի եւ «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական լրագրող Հայկ Գեւորգյանի հետ: Թեման՝ էլեկտրաէներգիայի թանկացումը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:    

«Ֆրեսկո»-ն ստացվել է. «Ա1+»

Յոթ «Լավագույն ուղերձ» մրցանակով ամփոփվեց «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնը, որի ընթացքում ցուցադրվեց 57 ֆիլմ 17 երկրից: Մրցութային ծրագրում ընդգրկված է եղել 21 ժապավեն 8 երկրից: Հայաստանից «Ֆրեսկո»-ի մրցութային ծրագրում ընդգրկվել է միայն մեկ ֆիլմ՝ «Խավարում»-ը, որի ռեժիսորն է Արա Երնջակյանը։ Կազմակերպիչները ոգեւորությամբ նշեցին, որ փառատոնի ընթացքում լսողության խնդիրներ ունեցողները ավելի ակտիվ

408.45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 1-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.45 դրամ: NASDAQ OMX Armenia  

Էրդողանի թեկնածությունն առաջադրվեց Թուրքիայի նախագահի ընտրություններում. Hurriyet

Ինչպես և սպասվում էր, Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը օգոստոսին կայանալիք երկրի նախագահի ընտրություններում առաջադրել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը, հաղորդում է «Հուրիեթ» թերթը: Հուլիսի 1-ին ԱԶԿ-ի համագումարի ժամանակ Էրդողանի թեկնածության մասին որոշումը հայտարարել է կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Ալի Շահինը, որի պնդմամբ, այդ որոշումը կայացվել է երկար խորհրդակցություններից հետո, սակայն ԱԶԿ բոլոր պատգամավորները

Մայրաքաղաքի ոռոգման համակարգը կընդլայնվի ևս 23 կմ-ով

Երևանի զարգացման քառամյա ծրագրով առաջիկա տարիներին լայնածավալ աշխատանքներ կտարվեն նաև մայրաքաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ոռոգման համակարգի ընդլայնման և վերականգնման ուղղությամբ: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման ու կանաչապատման ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պատասխանատուների առջև խնդիրը հստակ է դրված: Որպեսզի աշխատանքն արդյունավետ ու արդյունքն էլ տեսանելի լինի, կանաչապատման

Ընդունելության քննությունն անցկացնելու կարգը խախտվել է

«Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ընդունելության քննությունն անցկացնելու կարգը խախտվել է, և ոտնահարվել են դիմորդների իրավունքները, որոնք սույն թվականի հունիսի 29-ին հանձնել են քննություն «Գծագրություն» առարկայից: Վերոնշյալ խախտումների վերաբերյալ փաստարկները հինգն են: 1. Քննասենյակներում պետք է տեղադրված լինեին տեսախցիկներ, որոնք բացակայում էին: 2. Ըստ կարգի՝ դիմորդը մոտենում և վերցնում է քննական տոմս, սակայն քննական

Կդադարեցվի որոշ տարածքների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. – Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր

Տեղեկանք 2014 թվականի առաջին կիսամյակում զինված ուժերում մահացության դեպքերի մասին

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների՝ 2014 թվականի առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում մահացել է 23 զինծառայող 22 միջադեպի հետևանքով: Նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 23 դեպքերից 11-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է, 2-ը զենքի հետ վարվելու կանոնների խախտման 3-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 4-ը՝ դժբախտ պատահարի, 3-ը՝ առողջական խնդիրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության

Շախմատի հսկան այցելել է արքայական ամրոց

Օրեր առաջ, 2014թ. հունիսի 28-ին հայկական և միջազգային շախմատի հսկա Լևոն Արոնյանն այցելել է Էրեբունի ամրոցի միջնաբերդ և թանգարան` նպատակ ունենալով բացահայտել մայրաքաղաք Երևանի ծննդավայր Էրեբունին: Աշխարհահռչակ գրոսմայստերին արքայական ամրոցը ներկայացրել է արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը. նրանք բավականին երկար շրջել են միջնաբերդում և Լ. Արոնյանին հետաքրքրել են գրեթե բոլոր պահպանված կառույցները և վերջին տարիներին պեղված

Արա Հարությունյանն այսօր ընդունել է սփյուռքահայ բարերար Լևոն Նազարյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է սփյուռքահայ բարերար Լևոն Նազարյանին, ում ընտանիքը հովանավորում է Շուշիի արհեստագործական ուսումնարանի հանրակացարանի շենքի վերակառուցումը: Կառավարության ղեկավարն իր երախտագիտությունն ու գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքի համար, որի արդյունքում ստեղծվում են ժամանակակից ու հարմարավետ հանրակացարանային պայմաններ: 2015թ. սեպտեմբերից մեկնարկելու են ուսումնարանի աշխատանքները, ինչը, կառավարության ղեկավարի գնահատմամբ, նշանակալի քայլ է

Պորոշենկոն դադարեցրել է հրադադարի ռեժիմը. Интерфакс-Украина

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի արդյունքում որոշում է կայացրել դադարեցնել Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմը, հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Այսպիսով, հրադադարի ռեժիմը, որը նախագահը հայտարարել էր հունիսի 20-ին ու երկարաձգվել է մինչև հունիսի 30-ը, ժամը 22:00-ն (Երևան՝ 23:00), համարվում է ավարտված գործողություն», – հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից: Պորոշենկոն իր ուղերձում

Ցուցմունքներում Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անունները չի հնչում. «Ա1+»

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապված հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանն արդեն 3-րդ անգամ ցուցմունք է տալիս։ Այս մասին այսօր «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Յուրիկ Խաչատրյանը։ Նրա խոսքերով՝ այդ ընթացքում որեւէ անգամ չի նշվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները։ «Այս գործին քաղաքացիաիրավական գնահատական պետք է տրվեր, այլ ոչ թե

Կենսաթոշակները` հուլիսի 3-ից

2014թ.-ի հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 3-ից:  

«Կնիկդ կերազի իմ տեսքին լինի». Փոխոստիկանապետի ու ցուցարար կնոջ զրույցը (Տեսանյութ)

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը լսելուց հետո հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի բակում հավաքված քաղաքացիները թանկացման համար առաջինը շնորհավորեցին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ապա ոստիկաններին: Մի քանի քաղաքացի էլ մոտեցան փոխոստիկանապետին ու սկսեցին հարցերի տեղատարափ: «Չե՞ք ուրախանում»,- հարցին՝ պարոն Օսիպյանը զարմանքով պատասխանեց. «Ինչո՞ւ ուրախանանք, կարո՞ղ է ոստիկանների գրպանին չի կպնում»: Մի քաղաքացի էլ վրա տվեց.«Պարոն Օսիպյան,

ԱՄՆ-ը Սարգսյանին և Ալիևին կոչ է արել հանդիպել. Haqqin.az

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բրենտ Հարթլին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ակտիվացնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, փոխանցում է «Հաքքին.ազ»-ը: «Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն մոտակա ժամանակներում Փարիզում հանդիպելու՝ Ֆրանսիայի նախագահ Օլանդի առաջարկը: Մայիսի կեսերին տարածաշրջան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին [ԵԱՀԿ Մինսկի

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հրահանգել են կոճակի դեր աշխատել» (Տեսանյութ)

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին չեն մասնակցել ո՛չ Ֆինանսների, ո՛չ Էկոնոմիկայի, ո՛չ Էներգետիկայի նախարարները: Թքած ունեն, որովհետև էս հիմնարկին հրահանգել են սուսուփուս կոճակի դեր աշխատել և հինգ կոճակ աշխատեց»,- էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման ընդունումից հետո ցուցարար քաղաքացիներին մոտենալով՝ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Հետո հեգնեց. «Եթե վիրավորում եմ իրենց, թող ինձ դատի տան`

Գալուստ Սահակյան. «Հայաստանի դատախազությունը կարեւոր դեր ունի երկրի հասարակական ու պետական կյանքում»

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա գտնվեց ՀՀ դատախազության 96-ամյակի եւ դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար եւ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Մուրադյանին: ԱԺ պատվոգրով

Լեւոն Մութաֆյան. «Թատրոնը միջին եւ ավագ սերունդների համար դարձել է անհետաքրքիր»

Դավիթ Հակոբյանը կարծում է, որ շոուի գնացող հանդիսատեսը թատրոնի հանդիսատես չէ

Հայէլցանցերի տնօրեն. «Իմ աշխատավարձը տասնյակ անգամ ցածր է, քան այդ մասին խոսում են» (Տեսանյութ)

ՀԷՑ-ի տնօրենն ընկերության սնանկացման ու իր աշխատավարձի մասին

Էլեկտրական էներգիայի նոր սակագները ուժի մեջ կմտնեն 2014 թվականի օգոստոսի 1-ից

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, շուրջ երկու ամիս ուսումնասիրելով էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները, սույն թվականի հունիսի 4-ից պաշտոնապես տեղեկացրել էր էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթաց սկսելու վերաբերյալ: Նշված գործընթացը սկսելուն պես` նպատակ ունենալով ապահովել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված

Հոգեբույժ Հարություն Մինասյանի բաց նամակը աշխարհի բժիշկներին

Այնպիսի մնայուն և կարևոր մշակութային ձեռնարկի համար, ինչպիսին բժշկության թանգարանն է, չի գտնվում ոչ տարածք, ոչ միջոցներ:

«Սարկոզիին ինչի մեջ ուզում են մեղադրեն, ես իմ երեխայի անունը փոխողը չեմ»

Ֆրանսիայի նախագահը չարդարացրեց մեր սպասումները:

«Առաջարկությունների տաղավարներ»-ը բացվում են ամեն շաբաթ և ամփոփվում յուրաքանչյուր ամսվա վերջում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ քաղաքային իշխանություն-բնակիչ կապն ամրապնդելու, համագործակցությունն ընդլայնելու և մայրաքաղաքի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկներին ծանոթանալու ու դրանք ևս ծրագրերում ներառելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում տեղադրված են «Առաջարկությունների տաղավարներ»: Դրանք բացվում են յուրաքանչյուր շաբաթ, իսկ ամեն ամսվա վերջում արդեն ամփոփվում են ստացված առաջարկները: Հունիսի ընթացքում ընդհանուր առմամբ «Առաջարկությունների տաղավարներ»-ով ստացվել

Օմբուդսմենի տեղակալ է նշանակվել Տաթևիկ Խաչատրյանը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով հուլիսի 1-ին Տաթևիկ Խաչատրյանը նշանակվել է Պաշտպանի տեղակալ սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով: Տաթևիկ Խաչատրյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը՝ ստանալով միջազգային հարաբերությունների ոլորտում դիպլոմավորված մասնագետի որակավորում: Այնուհետև՝ 2011-2013թթ., սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան: Վերապատրաստվել է արտասահմանյան ծրագրերով խտրականության կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, խոցելի խմբերի պաշտպանության

Շոգ եղանակին ընդառաջ

Հաշվի առնելով շոգ եղանակները, սեզոնի ռիսկայնությունը և ՍԱՊԾ «թեժ գծով» ստացվող ահազանգերը ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում հնարավորինս խուսափել փողոցային առևտրից օգտվելուց, մասնավորապես՝ չգնել արևի տակ վաճառվող կրեմային հրուշակեղեն, ձու, սունկ, ձուկ և ձկնամթերք: Կրեմային արտադրանքի պահման համար անհրաժեշտ է -2–ից +4OC ջերմաստիճան: Կրեմային հրուշակեղենի իրացումը տարվա շոգ եղանակին +20OC-ից

«Ի պատասխան զինվորների սպանության` պետք է նավթամուղ պայթեցնել». «Ա1+» (տեսանյութ)

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերը կապ չունեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ». այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը: «Այսօր մոլորակի բոլոր սահմաններում տեղի ունեցող դեպքերը կապ ունեն աշխարհում տարբեր անկյուններում տեղի ունեցող զարգացումների հետ: Սահմանում տեղի ունեցած կրակոցները ավելի շատ կապված են 3 ֆունդամենտալ տարածքների հետ, որտեղ կատարվածը արտահայտվում է նաև մեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031