Օրվա լրահոսը
Կիրո Մանոյանը Էդվարդ Նալբանդյանի մասին՝ հումորով. «Մարդը երեք անգամ հրաժարվել է»
«Մարդը երեք անգամ հրաժարվել է, դրա համար էլ երեք անգամ նշանակվել է»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում՝ Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումը ողջունո՞ւմ է, այսպիսի հումորով պատասխանեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն բազմիցս պահանջել է Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը՝ մասնավորապես աղմկահարույց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: ՀՅԴ-ն դեռ շարունակում է պահանջել
Ամերիկացիների նվիրատվությունը կազմել է 40 միլիոն դոլարից ավելի. Ջոն Հեֆերն
Այսօր լրացավ «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպության 20 տարվա գործունեությունը Հայաստանում: Վերջինիս նպատակն է Հայաստանում պաշտպանել երեխաների իրավունքները, օգնել նրանց սոցիալապես, ինչպես նաեւ իրագործել զարգացման ծրագրեր: Միջոցառման ժամանակ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ասաց, որ ամերիկացիների նվիրատվությունը երեխաների կրթության, առողջապահական խնամքի, պաշտպանության ոլորտներում «կազմել է 40 միլիոն դոլարից ավելի»: Նա հավելեց, որ կա եւս մեկ ծրագիր,
«Գլավարը պարզել ենք ով ա: Նախարարը հրաման կտա, ու քննիչին մի հատ աստղ տալ, միլպետին մի բան տալ»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր քիչ առաջ ավարտվեց «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխնախագահ Արմեն Մանուկյանի ավտմեքենայից հիսունվեց միլիոն դրամի գողության գործով մեղադրվողներ Աշոտ Առուշանյանի եւԷդգար Կարաքեշիշյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը, հրապարկվող ձայնագրության մեջ ուշագրավ մանրամասներ կային, որքան էլ մեղադրող պարոն Ուզոյանը վտանգավոր նախադեպ համարեց հրապարկվածը: Աշոտ Առուշանյանի նախկին պաշտպանը
Լրագրողների պաշտպանության ամերիկյան կազմակերպությունը դատապարտել է ադրբեջանցի վերլուծաբան Միրկադիրովի կալանավորումը
«Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) ամերիկյան կազմակերպությունը դատապարտել է ադրբեջանական «Զերկալո» թերթի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովի կալանավորումը, որին մեղադրում են պետական դավաճանության, լրտեսության մեջ: Միրկադիրովին կալանավորել են Բաքվում, ապրիլի 19-ին Թուրքիայից արտաքսելուց անմիջապես հետո: Նա վերջին երեք տարիները Անկարայում էր ապրում: «Կարծես արտաքսումը բավական չէր, Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում է լրտեսության մեջ և ազատազրկված է: Մենք Ադրբեջանի իշխանություններին
«Իսկ մենք ինքներս ընդունե՞լ ենք Հայոց ցեղասպանությունը». Արշակ Զաքարյան
«Մենք պահանջում ենք, որ ողջ աշխարհն ընդունի Հայոց ցեղասպանությունը և դատապարտի, բայց արդյոք մենք ինքներս ընդունե՞լ ենք, ճանաչե՞լ ենք, արդյոք մենք պահանջատե՞ր ենք, մենք ամբողջովին դատապարտե՞լ ենք այդ ոճիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հարցադրում արեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը՝ անդրադառնալով այն բացթողումներին, որոնք առկա են այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին: «Ես կարծում եմ՝ ոչ,-
«Ճամփորդություն Հայաստան». ֆրանսահայ դպրոցականներն այցելել են նաև Երևանի քաղաքապետարան
Փարիզի շրջանի Ալֆորվիլլ քաղաքի Սուրբ Մեսրոպ կրթարանի տարրական դպրոցի ավարտական դասարանի 18 աշակերտներ այցելել են Երևանի քաղաքապետարան, ապա շրջել Երևան քաղաքի պատմության թանգարանում, ունկնդրել Երևանի հիմնադրման և անցյալի ու ներկայի մասին պատմական ակնարկները։ Երկլեզու հայկական կրթարանում, որտեղ պարտադիր ծրագիրը ֆրանսերենով է, հայերեն են ուսանում կրթարանի բոլոր 200 աշակերտները։ «Արդեն ավանդույթ է դարձել, որ ավարտական տարում
Հրապարակվեցին ինքնասպանի ցուցմունքները
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխնախագահ Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից հիսունվեց միլիոն դրամի գողության գործով օժանդակող, HSBC բանկի աշխատակից Աշոտ Առուշանյանի, եւ նրա ընկեր Էդգար Կարաքեշիշյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Նախորդ նիստին անավարտ էր մնացել Աշոտ Առուշանյանի նախկին պաշտպան Թեւոս Ալեքսանյանի
Հովիկ Աբրահամյանի քայլը «Դեմ եմ-ի» սրտով է եղել
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները նոր կառավարությունից ակնկալում են, որ պարտադիր պահումները չկատարող գործատուներին տույժերից ու տուգանքներից ազատելու պատրաստակամությունը ամրագրվի օրենքով: «Նոր կառավարության նոր դիրքորոշման հաստատումն էր մեկ շաբաթ առաջ վարչապետի հայտարարությունը, որ տույժ ու տուգանքներ չեն արվելու, բայց մենք ակնկալում ենք, որ այդ փոփոխությունները հաստատվեն օրենսդրական նախաձեռնությամբ»,- ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը: Նա հիշեցրեց, որ
Յուրի Վարդանյան. «Եթե ձեր խնդիրները չգիտենք, ինչպե՞ս կարող ենք օգտակար լինել»
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն այսօր ընդունեց «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հետ ակտիվ համագործակցող ոչ օլիմպիական մարզաձեւերի` մարտարվեստների, ֆեդերացիաների ղեկավարներին: Նախարարի պաշտոնակատարը ներողություն խնդրեց այսքան ուշ հանդիպելու համար` նշելով, որ դեռ չեն ավարտվել օլիմպիական մարզաձեւերի ֆեդերացիաների հետ հանդիպումներն ու քննարկումները: Նրա առաջարկով ֆեդերացիաների ղեկավարներից յուրաքանչյուրը համառոտ խոսեց մարզաձեւի, որն ինքը ներկայացնում
Երևանում կնշվեն պարի և ջազի միջազգային օրերը
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ապրիլի 29-ին պարի և ապրիլի 30-ին ջազի միջազգային օրերի կապակցությամբ մայրաքաղաքում միջոցառումների կազմակերպման հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքներ տանել նախատեսված միջոցառումները բարձր մակադրակով կազմակերպելու և անցկացնելու համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վարդան Օսկանյան. «Վստահության ամենամեծ թշնամին լռությունն ու սուտն են»
«Ալ Ջազիրա»-ն հրապարակել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի հոդվածը՝ ժողովրդավարացման ճանապարհի նախկին խորհրդային հանրապետությունների արձանագրած կամ չարձանագրած հաջողությունների մասին: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև: Նախկին խորհրդային հանրապետությունների ժողովրդավարացման ձախողումը Ուկրաինական ճգնաժամը աշխարհի ուշադրությունը կենտրոնացրեց Ռուսաստանի վրա՝ վերակենդանացնելով սառը պատերազմյան հիշողությունները: Ընդհանուր առմամբ, ուշադրությունը սևեռվեց բալթյան երկրների, նախկին խորհրդային հանրապետությունների և Արևելյան Եվրոպայի
Սիրիական ճգնաժամի վերջը չի երևում (Տեսանյութ)
«Մեդիա կենտրոն», ապրիլի 22: Հայկական կողմի քաղաքականությունում յուրաքանչյուր սխալ կարող է Սիրիայի հայկական թաղամասերի համար կործանման վտանգ ստեղծել: Սիրիայում երեք տարի ընթացող քաղաքացիական պատերազմում տարբեր տվյալներով արդեն զոհվել է մոտ 150 հազար մարդ: Այս հումանիտար աղետի կիզակետում են նաև սիրիաբնակ մեծաթիվ հայեր: «Սիրիայում հայկական թաղամասերին կից առկա են ապստամբական թաղամասեր, որտեղ մարտեր են ընթանում, հայկական
«Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ պատգամավորների բացակայության համար եղել են լուրջ պատճառներ». Ն. Զոհրաբյան
«Պառլամենտ մոնիթորինգ» կայքի տվյալներով՝ ամենաշատ բացակայություններ ունեցող պատգամավորները ԲՀԿ խմբակցությունից են: 5-րդ գումարման ԱԺ-ում ամենաշատը բացակայել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Իրենց բացակայություններով 3-րդ եւ 4-րդ տեղերում են Գուրգեն Արսենյանն ու Կարո Կարապետյանը: Ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակի մեջ են նաեւ Աբրահամ Մանուկյանը, Գրիգոր Գրիգորյանը: Aravot.am-ը այս առնչությամբ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է ԲՀԿ
Ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին հայ-թուրքական արձանագրություններից ետ կանչել ՀՀ ստորագրությունը (Տեսանյութ)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի հայտարարությունից հետո, թե ապրիլի 24-ից առաջ հայ-թուրքական արձանագրությունների ապագայի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կլինի , տարբեր կարծիքներ են հնչում, թե հնարավոր է, որ հայ-թուրքական արձանագրություններում ՀՀ-ի ստորագրությունը ետ կանչվի: Մասնավորապես խնդիրը հրատապ է դառնում նաև այն առումով, որ ՀՅԴ-ն կոալիցիա կազմելու համար առաջ է քաշում իր յոթ առաջարկների բավարարումը, որոնցից
Կթարմացվեն և կփոխարինվեն շինհրապարակները սահմանազատող պարսպապատնեշների պաստառները
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների, մասնավորապես շինհրապարակներից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերի լվացման նկատմամբ: Խախտումների հայտնաբերման դեպքում կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել նաև շինհրապարակների սահմանազատող պարսպապատնեշների պաստառների թարմացման և փոխարինման ուղղությամբ:
Հանձնարարվել է լինել տեղերում և վերահսկել կատարվող աշխատանքների ընթացքը
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժաման Երևանի քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների և պուրակների, ինչպես նաև բակային տարածքների մաքրման և աղբահանության աշխատանքները: Նշելով, որ տարվող աշխատանքները դեռևս գոհացուցիչ չեն, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին և ոլորտի պատասխանատուներին՝ անձամբ լինել տեղերում և վերահսկել կատարվող աշխատանքների ընթացքը: «Եթե թեկուզ մեկ քաղաքացու
ՙԼիբերալ Ժողովրդական կուսակցության նախագահ դարձավ Դավիթ Հարությունյանը
Ս.թ. ապրիլի 22-ին կայացավ «Լիբերալ Ժողովրդական» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ օրակարգով հաստատվեց կուսակցության կանոնադրությունը, ծրագրային հիմնադրույթները, ընտրվեց քաղաքական խորհուրդն ու կուսակցության նախագահը
Զբոսանքի և հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ՝ Կենդանաբանական այգում
Քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայիսի 1-ին կենդանաբանական այգու հանդիսավոր բացումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ձեռնարկվել և ավարտին են մոտենում նախապատրաստական, այդ թվում այգու տարածքի բարեկարգման աշխատանքները: «Մեր համաքաղաքացիները կենդանաբանական այգի այցելելիս հենց մուտքից պետք է զգան այն փոփոխությունները, որոնք կատարվել են տեղում զբոսանքի և հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ»,
Տնտեսվել է ավելի քան 1 մլրդ դրամ
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից իրականացվող գնման գործընթացի կազմակերպման համապատասխանությունը գնումների մասին օրենքին և կնքված պայմանագրերի պատշաճ կատարման նկատմամբ սահմանված հսկողության մասով՝ գնումների վարչության պետը աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցել է, որ 2014 թվականի առաջին եռամսյակում օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրվել և հրապարակվել են քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 429 կազմակերպությունների գնումների ծրագրերը, որոնց շրջանակում մրցակցային եղանակով կազմակերպված
Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ-ն սահմանադրական բարեփոխումների բազմաթիվ առաջարկներ ունի, բայց հիմա դրա ժամանակը չէ»
«Վերլուծելով մեր քսանամյա անկախության ճանապարհը, այսօրվա քաղաքական կոնյունկտուրան եւ զարգացման հեռանկարները, մենք գտնում ենք, որ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես նաև՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: Սա կբերի քաղաքական կուսակցությունների դերի եւ պատասխանատվության զգալի բարձրացման, եւ կստեղծի իրական պայմաններ՝ արատավոր մի շարք խնդիրներ մեկընդմիշտ
Մինսկի նիստի «հիմնական հարցը Եվրասիական տնտեսական միության ստեղծումն է». Azatutyun.am
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք նիստի օրակարգի հիմնական հարցը Եվրասիական տնտեսական միության ստեղծումն է: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցերին ի պատասխան այսօր այդ մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամլո ծառայության ղեկավար Վալերի Պետրովը: Հարցին՝ կստորագրի՞ արդյոք Հայաստանը Մաքսային միությանը միանալու մասին որևէ փաստաթուղթ Մինսկում, պաշտոնյան հրաժարվեց պատասխանել և ասաց․ – «Հանդիպման նախօրեին
ՀՅԴ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումները տարբեր են
«Այսօր, երբ իշխանությունը սահմանադրական փոփոխություններն անում է, գլխավոր հարցի չի ներկայացվում`ի՞նչ պատճառով են անում այդ փոփոխությունները»,- այսօր մամուլի ասուլիսում իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր թերահավատությունը հայտնեց ՀՅԴ նորընտիր Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ խնդիրների պատճառը իշխող կուսակցության եւ պետության նույնացումն է: Խորհրդարանական կառավարմանն անցնելու մասին այսօր հանդես է եկել ՀՀ երկրորդ նախագահ
Քաղաքապետն անդրադարձել է Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ. 15 շենքի բնակիչների խնդրին
Խորհրդակցության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառված Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների խնդրին: «Դեռևս 2008 թվականի տարեսկզբին այդ շենքում բնակվող ընտանիքներին առաջարկվել են բնակարաններ: Սակայն բնակիչները հրաժարվել են նոր բնակարաններից՝ պատճառաբանելով, որ առաջարկվող բնակարանների կառուցվածքն իրենց չի բավարարում և այդ պատճառով այն ժամանակ վերաբնակեցման գործընթացը
Հայաստանի հակաթուրքական կեցվածքի խստացումը` վերստին պահանջված քաղաքական ապրանք
ԼՂՀ նախկին արտգործնախարարը հայ-թուրքական արձանագրությունների ետկանչը նույնքան անիմաստ է համարում, որքան դրանց ստորագրումն էր «Ելնելով վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումներից՝ կարելի է գալ այն եզրակացության, որ Հայաստանի հակաթուրքական կեցվածքի խստացումը վերստին պահանջված քաղաքական ապրանք է դառնալու: Կրկին անգամ անցյալում գործած մեր սխալներն ու տված անհամար զոհերն օգտագործվելու են ուրիշների կողմից՝ իրենց սեփական աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական խնդիրները
Սերգո Կարապետյանը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ս. Լե Ֆոլի հրավերով պաշտոնական այցով այսօր մեկնել է Ֆրանսիա։ Այցը պայմանավորված է սույն թվականի մայիսին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան նախատեսվող այցից առաջ Փարիզում երկու երկրների գյուղատնտեսության ոլորտի համագործակցության կոնկրետ ուղղությունների քննարկումների և դրանց արդյունքում միջպետական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությամբ։ Ապրիլի 22-25-ը նախատեսվող
Կարո՞ղ է հանգուցալուծվել ուկրաինական ճգնաժամը
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ լրագրող Դավիթ Պետրոսյանը Արամ Աբրահամյան.- Ապրիլի 17-ին Ժնեւում Ռուսաստանը, Ուկրաինան, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները հռչակագիր են ստորագրել, որով նախանշվում են ուկրաինական ճգնաժամի լուծման ուղիները: Պատրա՞ստ են արդյոք կողմերը կատարել դրանց կետերը: Ավետիք Իշխանյան.- Իմ կարծիքով՝ հիմա այնպիսի իրավիճակ ստեղծվեց
Տարոն Մարգարյան. «Անհրաժեշտության դեպքում կասեցրե՛ք պայմանագրերը»
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների և կառուցապատողների կողմից մաքրելու և բարեկարգելու աշխատանքները: Նշվել է նաև, որ նախապես գույքագրված 128 տարածքներից 87-ն արդեն իսկ մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել, որոշ դեպքերում նաև համայնքային ենթակայության
«Նոր արժեհամակարգը եւ բնապահպանությունը իրարից անբաժանելի երկվորյակներ են». Ալեք Ենիգոմշյան
«Հանքարդյունաբերությունից ստացված գումարները լուրջ ֆինանսական ռեսուրսներ են, եւ եթե մենք ճիշտ ուղղությամբ ուղղենք, որոշակի ժամանակահատված հետո հեշտությամբ կարող ենք անցում կատարել տնտեսության ավելի մաքուր, կանաչ ճյուղերի զարգացմանը»,-այսօր՝ ապրիլի 22-ին՝ հանրային քննարկման ընթացքում, հայտարարեց «Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության անդամ Աննա Աղլամազյանը: Հանրային քննարկման գլխավոր թեման էր՝ «Նոր որակի հայկական պետության ձեւավորման եւ զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Համազգային
ՄՄ-ին անդամակցությամբ գնաճից եւ բացասական այլ երեւույթներից խուսափելն անհնար կլինի
Ըստ քաղաքագետ Արմեն Գրիգորյանի` բնակչությունը դրանց ազդեցությունն արագ կզգա – Ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը անցյալ շաբաթ հայտնել էր, թե դեռեւս ավարտված չեն բացառությունների վերաբերյալ բանակցությունները: Ինչպես հայտնի է, ՌԴ-ի մաքսային օրենսգրքի հիման վրա ձեւավորված Մաքսային միությունում ապրանքների մոտ
Ռուսաստանի վարչապետ. «Պատրաստ ենք դիմակայելու նոր պատժամիջոցներին». Amerikayidzayn.com
«Ամերիկայի ձայն». Ռուսատանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հանդես գալով Ռուսաստանի օրենսդիրների առջև, ասել է, թե երկիրը կարող է դիմակայել Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին: Ռուսաստանի խորհրդարանին ուղղված ուղերձում Մեդվեդևն ասել է, որ «թույլ չի տա, որ Ռուսաստանի քաղաքացիները պատանդ դառնան քաղաքական խաղերին և ոչ բարեկամական գործողություններին»: Վարչապետ Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ իր կառավարությունը կկարողանա նվազագույնի հասցնել


















































