Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանը նշանակվեց ՀՀ քաղաքաշինության նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար:   ՀՀ նախագահի աշխատակազմ  

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը արձագանքել է Էրդողանի ուղերձին

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձին` ապրիլի 24-ին ընդառաջ, որում Էրդողանը ցավակցում է հայերին: «Ավելի հաճախ է Անկարան` միջազգային մեկուսացման պայմաններում, տարբեր ձեւակերպումներով հերքում Հայոց ցեղասպանությունը: Իր այսօրվա ելույթում վարչապետ Էրդողանը զուր փորձեր է անում` խուսափելու Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունից` դեռեւս անպատիժ մնացած միջազգային մասշտաբի

Սերժ Սարգսյան. «2015 թվականի խորհուրդը լրջորե՛ն պետք է ընկալվի Թուրքիայում»

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք խնկարկում ենք Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Մեկուկես միլիոն հայորդիներ զոհ դարձան մի այնպիսի հանցագործության, որն այն ժամանակ դեռ անուն չուներ: Մարդկային որևէ լեզու դեռ չէր հորինել նման արտահայտություն կամ բառեզր: Նրանք զոհվեցին պարզապես նրա համար, որ հայ էին: Նախօրոք և

Պահանջում են հետ կանչել ՀՀ ստորագրությունը 2009թ. հայ-թուրքական արձանագրություններից

Բաց նամակ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Մեծարգո պարոն Նախագահ, – Հաշվի առնելով, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը շարունակվում է, իսկ  հայ-թուրքական արձանագրությունների տակ դեռեւս առկա է Հայաստանի Հանրապետության ստորագրությունը, – Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ թուրքական կողմը հրաժարվել է առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից, հայ-թուրքական

Սենատոր Բոքսերը պարտավորվել է շարունակել Հայոց ցեղասպանությունն ամբողջովին ճանաչելու ուղղությամբ տարվող աշխատանքը. «Ամերիկայի ձայն»

«Հպարտ եմ, որ համահեղինակել եմ թիվ 410 բանաձևը, որը Օսմանյան կայսրության գործողությունների հետևանքով 1915-ից մինչև 1923 թվականներն ընկած ժամանակահատվածում 1,5 միլիոն հայերի զոհվելու փաստն անվանում է իր իրական անունով՝ ցեղասպանություն»: ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից ընտրված սենատոր Բարբարա Բոսքերը պարտավորվել է շարունակել Հայոց ցեղասպանության ամբողջովին ճանաչելու ուղղությամբ տարվող իր աշխատանքը: Այս մասին հայտարարություն է հրապարակվել սենատորի պաշտոնական

«Քոչարյանը նախապատրաստվում է առաջիկա ընտրություններին, դա շատ պարզ է». Խոսրով Հարությունյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2-rd.am-ին տված վերջին հարցազրույցից հետո շատ վերլուծաբաններ գտնում են, որ նա վերադառնում է: Այսօր Aravot.am-ը Հայաստանի Քրիստոնեա-դմեկրատական կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեց՝ Դուք տեսնո՞ւմ եք այսօր դրա հավանականությունը: Նա պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը երբեք չի թաքցրել, որ չի պատրաստվում գնալ թոշակի: Ամենատարբեր ինտենսիվությամբ, բայց մեծ քաղաքականությամբ զբաղվել է եւ

Ջահերով երթը միավորեց հայ երիտասարդությանը

Ապրիլի 23-ի երեկոյան Ազատության հրապարկից մեկնարկեց ավանդական դարձած ջահերով երթը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կոչով բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ միացել էին ՀՅԴ երիտասարդական ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ արդեն երկրորդ տարին է ՀԵՀ-ը կոչ է անում բոլոր երիտասարդական, ուսանողական կառույցներին

Կարեն Ավագյան. «Չեմ կարծում, թե հայ-թուրքական արձանագրությունները մեզ խանգարել են, եթե չասեմ հակառակը»

«Վստահ եմ, որ Թուրքիային հեշտ տարի չի սպասվում, եթե, իհարկե, նրանք չսթափվեն»,- Aravot.am-ի հարցին` արդյոք ՀՀ-ն բավարար նախապատրաստվե՞լ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, դեպի Ծիծեռնակաբերդ Ջահերով երթի ընթացքում այսպես պատասխանեց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Նշենք, որ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական

РИА Новости. Վոլոչկովային Ռուսաստանում մեղադրում են մարմնավաճառության մեջ

Ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովայի նկատմամբ վարչական գործ է հարուցվել՝ «մարմնավաճառությամբ զբաղվելու» մեղադրանքով, հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Ժորինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փաստաբանը նշել է, որ գործ հարուցելու հիմք է ընդունվել Վոլոչկովայի հեռախոսազրույցը, որտեղ նա, իբրև թե, սեռական ծառայություններ է առաջարկել: «Կարծում եմ՝ սա կատակ է, որից բացի նրա թշնամիներն այլ բան անելու ունակ չեն»,

Մեկնարկեց Ջահերով երթը. երիտասարդներն այրեցին Թուրքիայի դրոշը. (Տեսանյութ)

Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության  և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած  ջահերով ավանդական երթը, որին միացել է նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: «Ճանաչում, դատապարտում հատուցում» կարգախոսներով երիտասարդներն ու քաղաքական գործիչները Թուրքիայից և ողջ աշխարհից պահանջեցին ճանաչում և հատուցում: Երիտասարդ Դաշնակցականները կոչ արեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին 2009-ի

«Սեքյուրիթի դրիմի» հարցը՝ Ազգային ժողովում (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում կայացան խորհրդարանական լսումներ՝ «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը եւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» երկարաշունչ վերնագրով: Լսումները նույնքան երկարաշունչ էին: Երկուսուկես ժամ պատգամավորները խոսում էին արագաչափերի եւ տեսախցիկների մասին, երկուսուկես ժամ էլ՝ Երեւանում ավտոկայանատեղիների մասին: Ինչպես հայտնի է, ԱԺ ոչ իշխանական քառյակը նախաձեռնել

Դումանյանը պաշտոնը կզիջի հանուն որդո՞ւ

Aravot.am-ի տեղեկություններով առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանն այսօր աշխատանքային օրվա ավարտին հրաժեշտ է տվել իր տեղակալներին, ոչ թե վաղը նորից նախարարությունում հանդիպելու ակնկալիքով, այլ պաշտոնը լքելու համար: Մեզ հասած տեղեկություններով` Դերենիկ Դումանյանի որդուն` Գուրգեն Դումանյանին, որը Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարն է, Հովիկ Աբրահամյանը տանում է կառավարություն` որպես կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ: Գուրգեն Դումանյանը

Ըստ Աշոտյանի` «Կրթության մասին» ՀՀ օրենքի՝ բուհ ընդունված ուսանողների հրամանագրման սահմանված ժամկետը չի համապատասխանում ուսանողների հրամանագրման իրական ժամկետին

Ապրիլի 23-ին գումարվեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արտակ Դավթյանի նախագահությամբ: «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ  կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ համաձայն «Կրթության մասին»

Ազգայնականները դատապարտել են, հիմնական ընդդիմադիրները ողջունել Էրդողանի՝ հայերին ուղղված ցավակցական ուղերձը. Hurriyet

Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին դատապարտել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 1915թ. դեպքերի հետ կապված հայերին ուղղված ցավակցական ուղերձը, իսկ հիմնական ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը ողջունել է այն, հայտնում է «Հուրիեթ» թերթը: «Ոչ մի գնահատական հնարավոր չէ տալ [ուղերձին]: Սա մեծ հարված է այս ժողովրդի համար», – ասել է Բահչելին: ԺՀԿ-ի փոխնախագահ Ֆարուք Լողողլուն

Նորածնային բաժանմունքի բուժքրոջ ոչ ճիշտ ներարկման հետեւանքով վնասվել է հիվանդի նյարդը. pastinfo.am

Նորածնային բաժանմունքի բուժքույրն այսօր մեղավոր ճանաչվեց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ինչի հետեւանքով հիվանդին պատճառվել է միջին ծանրության վնաս եւ դատապարտվեց տուգանքի՝ 100 000 ՀՀ դրամի  չափով: Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի նորածնային բաժանմունքի բուժքույր Մարինեն  (անունը փոխված է)  ԲԿ ընդունված  Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակչուհի Տաթևիկի նկատմամբ ոչ պատշաճ կերպով է իրականացրել մասնագիտական

Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործը գրավոր ապացույցների հետազոտման փուլում է

Այսօր դատարանը հրապարակեց դատական նիստերին չներկայացած վկաների նախաքննական ցուցմունքները: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը: Այսօրվա դատական նիստի ընթացքում ընթերցվեցին դատակոչված, բայց  ՀՀ-ից բացակայելու պատճառով դատական նիստերին չներկայացած վկաներ Տիգրան Խլղաթյանի, Ազատ

Բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանի եւ խցակիցների միջեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վեճ է տեղի ունեցել. pastinfo.am

Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու, բռնաբարելու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանի դեմ  գործով այսօր հարցաքննվեց   ոստիկանություն հաղորդում տված վկան: Ըստ վկա Գևորգ Ավագյանի, ով Ջրվեժում պարսպապատ հողամաս ունի, «առավոտ կանուխ» տեսել է տուժողին՝  դստեր հետ, ովքեր տնային շորերով էին, այլայլված ու լաց եղած: Տուժողը պատմել է, որ  իրենց 

«Քոչարյանը քննադատում է Սերժ Սարգսյանին որ ի՞նչ, ինքն այդ իրավունքը չի վաստակել». Անահիտ Բախշյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2rd.am-ին տված հարցազրույցը շատերի կողմից գնահատվում է որպես հերթական մեսիջ հասարակությանը, որ ինքը վերադառնում է: Այս առնչությամբ ապրիլի 23-ին Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը նկատեց. «Ռոբերտ Քոչարյանը շատ կուզեր վերադառնար, որովհետեւ ինքն է ասել, որ չի պատրաստվում լինել ամենաերիտասարդ թոշակառուն Հայաստանի: Բայց հասարակության կողմից իր անունը

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարարին

Ապրիլի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևանում պաշտոնական այցով գտնվող Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին: Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, և կա երկկողմ պատրաստակամություն դրանք առավել ընդլայնելու և խորացնելու համար: Նա հավելեց, որ Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցությունն իր կարևոր լուման

Բուդաղյանների փաստաբանը կբողոքարկի

Վերաքննիչ դատարանը որոշեց Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ Հ. Ալումյանի բողոքների քննությունը կասեցնելու մասին որոշումը թողնել օրինական ուժի մեջ: Մեր հարցին, թե հիմա, երբ նախաքննությունն ավարտվել է ու քննիչը վերջապես ձեզ տրամադրել է քրեական գործի բոլոր նյութերը, ո՞րն էր բողոքի քննության կասեցման որոշումը անփոփոխ թողնելու պատճառը, պարոն Ալումյանն ասաց,

Նիկոլ Փաշինյանը կուզեր, որ արագաչափերն ընդհանրապես հանվեն

Ազգային ժողովում այսօր ընթացող Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը եւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ պատգամավորները լավ առիթ ունեցան խոսելու ժողովրդի անունից, ներկայացնելու, թե ինչպես է կեղեքվում ժողովուրդը՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու պատճառով: Նրանք առիթ ունեցան հիշել աղքատությունը, աղքատության շեմը եւ դրանից ներքեւ գտնվողներին, որոնք, սակայն,

«Մեզ ծանոթ հնչյունները մեկնաբանվեցին ֆրանսերենով՝ շարունակելով հարազատ մնալ մեզ». Տարոն Կոխլիկյան

Հայ կոմպոզիտորների երգերը հնչեցին ֆրանսերենով հայ երգիչների շուրթերից Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 20-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագրում կայացավ համերգ՝ «Երաժշտությունը համախմբում է մեզ» կարգախոսով: Նախագիծը ԵՊՀ «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոնի ուսանողներինն էր, համերգի վարում էին Ավետ Բարսեղյանն ու Հայկ Պետրոսյանը, ովքեր երեկոյի ամբողջ ընթացքում սրամտեցին, կատակեցին՝ առավել հետաքրքիր դարձնելով

Աշոտ Սուքիասյանի արտահանձնելու որոշումը պաշտոնապես ուժի մեջ է մտել. ԳԱԼԱ

Օֆշորային սկանդալի գլխավոր դերակատար Աշոտ Սուքիասյանի Վրաստանից Հայաստան արտահանձնման որոշումը պաշտոնապես մտել է արդեն ուժի մեջ: Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից: ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը ասաց, որ գործարար Աշոտ Սուքիասյանը դեռեւս Թբիլիսիում է եւ տեխնիկական խնդիր է նրան Հայաստան արտահանձնելու հարցը: Հիմա արդեն կարելի է ասել, որ Ա.

Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, Նախագահի համոզմամբ, զգալիորեն նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ և՛ հայկական, և՛ լիտվական կողմից կա բարեկամությունն առավել ամրապնդելու և փոխշահավետ բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ցանկություն:

Պիտի մի գլուխ բարձր լինել մրցակցից

Այսօր երեկոյան 81 կգ քաշային բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում հանդիպելու է ռինգի տերերից Բլագոյ Նայդենովի հետ: Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ մտնում են արժանավորները, եզրափակիչ` լավագույնները: Հետեւաբար, Բլագոյ Նայդենովն էլ  նվեր չէ: Բայց, նկատի ունենալով, որ աշխարհի առաջնությունն, այնուամենայնիվ, անցկացվում է նրա հայրենիքում` իր բոլոր հնարավոր տարբերակներով, Նարեկից պահանջվելու է ռինգում

Գյումրիում Գագիկ Ծառուկյանի հետ ավելի մեծ հույսեր են կապում, քան Յուրի Վարդանյանի (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Քիչ առաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ընդունելով ու պարգևատրելով Եվրոպայի առաջնություններում հաղթած մարզիկներին, հպարտ-հպարտ հայտարարեց. «Ես Գյումրու պատահական քաղաքապետ չեմ` մեր Արթուրը մի միավոր անգամ չզիջեց թուրքին, հալալ է գյումրեցիներին, հալալ է, հենց ձեզանով ոչ միայն Գյումրին, այլ ամբողջ Հայաստանը կարող է բարձր տեղ ունենալ աշխարհում»: Քաղաքապետը երախտապարտ եղավ Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում 5:0 հաշվով թուրք

«Արմենիա» ՀԸ շենքում բռնկված հրդեհը մարվել է

Ապրիլի 23-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղի թիվ 1 շենքի 6-րդ հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ՃԿԿ օպերատիվ և արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.20-ին, մարվել 16.33-ին: Այրվել է շենքի 4-րդ հարկի չշահագործվող սենյակներից մեկի պատերի և առաստաղի ներքին երեսպատումը և ջերմամեկուսիչ շերտը

Ադնան Գենջ. «Եթե թուրքական կառավարությունը բացի դռները`հասարակությունը կընդունի»

Իսլամացված համշենահայ Ադնան Գենջը գտնում է, որ Թուրքիայում գործող քաղաքական կուսակցությունները խոսելով նախորդ դարասկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին`պետք է նաեւ հասարակությանը իրականությունը ներկայացնեն: Թուրքիայի կանաչների միության անդամը Երեւանում է գտնվում «Արեւմտահայոց Ազգային Համագումարի» եւ «Արեւմտահայոց ժառանգների Միության» կազմակերպած «Արդարության հեռանկարներ Արեւմտահայոց համար» խորագրով կլոր սեղանին մասնակցելու նպատակով: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայոց հարցի լուծման

«Միայն ապրիլի 24-ին ենք հիշում մեր ազգի ցավը». Ջիվան Գասպարյան

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում այսօր կայացավ կրտսեր Ջիվան Գասպարյանի նոր ստեղծագործության շնորհանդեսը, որը հեղինակը նվիրում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Լինելով հայ երիտասարդ սերնդի ներկայացուցիչ՝ ես ինձ պարտավորված էի զգում անել մի բան, որն ինչ-որ չափով կնպաստի մեր ազգային ողբերգության առավել հանրայնացմանը: Եվ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ պիտի օգտագործի Հայոց ցեղասպանությունն աշխարհին ներկայացնելու,

Ազատամարտիկները վաղվանից «մկան փողն» են հավաքելու. (Տեսանյութ)

ՀՀԿ գրասենյակի դիմաց այսօր ազատամարտիկներն անցկացրին իրենց ժողովը՝ իշխանություններին սպառնալով, որ եթե մինչեւ մայիսի ինը ազատ չարձակվեն իրենց ընկերներ Շանթ Հարությունյանը, Վոլոդյա Ավետիսյանը ու մյուս քաղբանտարկյալները, իրենք կդիմեն ծայրահեղ միջոցների: Նրանք նաեւ սպառնացին, որ իրենց դահլիճ տրամադրելու հարցում ցանկացած խոչընդոտ լուրջ հակահարվածի է արժանանալու, փակելու են փողոցները, կաթվածահար են անելու Երեւանը: Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն ասաց,

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031