Օրվա լրահոսը

Կյանքի գնով գումար են աշխատում

«Ես խուլ եմ, իմ աշխատանքը գնահատում եմ 1000 դրամ»: Այս գրությունն ու իրենց ձեռքի պատրաստած խաչով «թզբեհը» լսողական խնդիրներ ունեցող տղաները մեկնում են հիմնականում թանկարժեք մեքենաների վարորդներին. ով կգնի՝ կգնի: Նրանք իրենց գործերը վաճառում են հենց փողոցի մեջտեղում՝ խոչընդոտելով երթեւեկությանը: Եթե այս երիտասարդների հաշմանդամության նպաստը արժանապատիվ ապրելուն բավականացներ, ապա նրանք գումար չէին վաստակի իրենց կյանքն

Զարուհի Փոստանջյան. «Ռոբերտ Քոչարյանն այդքան ինքնավստահություն չունի»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի կարծում, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները ներկա իշխանությունից ազատվելուն են ուղղված: «Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանից չեմ տարանջատում: Գիտենք՝ ինչ վարչախմբի պարագլուխն է եղել, ինչ գործունեություն է ծավալել եւ այսօր ինչ գործունեություն է ծավալում: Ռոբերտ Քոչարյանը, նաեւ Սերժ Սարգսյանը պետք է նստեն մեղադրյալի աթոռին: Գտնում եմ, որ

Միասնության անձրեւը

Մի քանի օր առաջ Պոպլովոկ սրճարանի մոտ պատահաբար հանդիպեցի իմ հին ծանոթ տղաներից մեկին, ում վաղուց չէի տեսել, եւ նա զարմանալի մի բան հիշեցրեց ինձ՝ իմ տողերը, որոնք գրել էի տարիներ առաջ ու մոռացել: Ասաց՝ ես հաճախ մեջբերում եմ քո տողերը, ուզում եմ իմանալ՝ ճի՞շտ եմ հիշում. դու գրել էիր՝ մեր բոլոր ձիերը ծնվել են

Վրաստանում ՀՀ նախկին դեսպանն ուներ հայ-վրացական հարաբերությունների զարգացման հստակ տեսլական

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը հույս ունի, որ Յուրի Վարդանյանը կշարունակի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի արդյունավետ քաղաքականությունը: – Օրերս Սերժ Սարգսյանի հրամանագրով Յուրի Վարդանյանը նշանակվեց Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Պարոն Ստեփանյան, ինչպե՞ս ընդունվեց այս որոշումը Վրաստանի հայ համայնքում` հաշվի առնելով այն կենսական նշանակությունը, որն ունի հարեւան Վրաստանը Հայաստանի համար: – Հայաստանի

Միջազգային համաժողովներում խոսելու եւ լռելու ժամանակը

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ) եւ «Ժառնագություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Արամ Աբրահամյան.– Քանի որ մեր թեման է՝ լռելու եւ խոսելու անհրաժեշտությունը միջազգային համաժողովներում, սկսենք Աստանայից: Ինչպե՞ս պետք է արձագանքեր նախագահը Նուրսուլթան Նազարբաեւի կողմից Ալիեւի նամակի ընթերցանությանը: Արմեն Մարտիրոսյան.– Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է արձագանքեր, եւ

Անդրանիկ Քոչարյան. «Ես էլ կուզեի իմանալ` ինչո՞ւ է լռում Լեւոն Տեր-Պետրոսյանը»

Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչից կարող է խոսել: Նույնիսկ կարող է խոսել կենդանիների պաշտպանության հարցերով, բայց, բնականաբար, ոչ մեկը չի կարող մոռանալ, թե ինչպես էր ինքը սատկած առյուծի ականջները քաշքշում:

Եվրոպան եւ մենք. «Բարեփոխիչ» Անդրոպովը եւ «ազդեցության գործակալները»

«Կագեբե»-ի հիմքում վախերի շահագործումն է Ի՞նչ գիտեի ես Յուրի Անդրոպովի մասին 1980-ականների սկզբին: Որ նա երկար տարիներ ղեկավարում էր «կագեբե»-ն՝ այն հիմնարկը, որը հետապնդում էր Ռաֆայել Պապայանին եւ Էդմոն Ավետյանին: Որ Բրեժնեւի մահվանից հետո նա դարձել էր երկրի ղեկավար եւ պայքարում էր «կարգապահության» համար՝ ցերեկը վճռական տեսքով երիտասարդներ «ստուգայցեր» էին կազմակերպում խանութներ, շուկաներ եւ կինոթատրոններ

Շտապօգնության ծառայության նկատմամբ հանրային իրազեկվածությունը կբարձրացնեն, որ թեթեւ գլխացավի համար «Շտապօգնություն» չզանգեն

Շտապօգնության ծառայության ոլորտը բարեփոխելուց հետո կանչերի թիվը կտրուկ աճել է: Այսօր մեր քաղաքացիներն անգամ թեթեւ գլխացավի կամ ներարկում անելու համար էլ զանգահարում են «Շտապօգնություն», մինչդեռ կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա, իրենց ընտանեկան բժշկին: «Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարարության «Աջակցություն շտապբուժօգնության ծառայություններին» ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Նարինե Բեգլարյանը կանչերի թվի ավելացումը պայմանավորում է «Շտապօգնության ծառայության»

Հանգուցյալի գերեզմանաքարն ու դին դուրս է բերվել օտար գերեզմանատնից

«Առավոտի» բազմաթիվ հրապարակումները՝ կապված Էրեբունու գերեզմանատանը 4 տարի առաջ կատարված աննախադեպ մի պատմության հետ, ավարտվեցին ոչ միայն դատական երեք ատյաններում տարած հաղթանակով, այլ վերջերս՝ դատական ակտի կատարմամբ (վերջին հրապարակումն): Աշոտ Չիթիրյանը դիմել էր Էրեբունու դատախազին, տարածքային ոստիկանություն, հայտնել, որ հուլիսին այցելելով հոր՝ Հովհաննես Չիթիրյանի գերեզմանատուն, հայտնաբերել է այլ հանգուցյալի տապանաքար, հուշաքար, այսինքն՝ հայրական գերեզմանատանն այլ

Սպանության մեղադրանքից ազատվածը ձերբակալվել է գողության հանցափորձի համար

Հունիսի 24-ին՝ ժամը 08.30-ին, Ստեփանավանի բնակիչ Արեն Հարությունյանն իր տնից բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին՝ համաքաղաքացի մի կնոջ հաղորդման հիման վրա եւ ձերբակալվել բնակարանից գողության փորձի կասկածանքով: Կինը հայտնել է իրավապահներին, որ գիշերը՝ ժամը 00.15-ի սահմաններում, պատուհանի ապակու կոտրվելու ձայնից արթնանալով` նկատել է 1989 թ. ծնված, նախկինում դատված Արեն Հարությունյանին, որը գողություն կատարելու նպատակով

«Մատիսին ու Բուքովսկուն պետք չէր համալսարան գնալ»

Նկարիչ Արթուր Սարգսյանը՝ բացակայող ընդվզումի, արժեհամակարգի ու արվեստի միտումների մասին Ճանաչված նկարիչ Արթուր Սարգսյանն (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե մեր արժեհամակարգը խաթարված է, իր ձեւակերպմամբ, ուղղակի «ցիրուցան է եղած»: Չնայած սրան, նրա ասելով, մյուս կողմից էլ հետխորհրդային շրջանի արվեստագետները կարողացել են «դուրս» գնալ, տեսնել մեծ նախագծեր, շփումներ ունենալ… Արթուր Սարգսյանն ասում է, որ

Մարի Շակկարի «եգիպտական» շոկը

Ըստ գրողի, տարբեր դավանանքի ու մշակույթի մարդկանց միջեւ սահմաններն արհեստական են «Առավոտի» զրուցակիցը՝ Մարի Շակկարը (Մարիամ Կարապետյան), օրերս ռուսերեն իր անդրանիկ՝ «Իմ եւ օտարի սահմանագծին» վեպով կներկայանա հայ ընթերցողին: Վեպը շուրջ մեկ ամսվա ընթացքում կհրատարակվի նաեւ հայերեն՝ Ներսես Աթաբեկյանի թարգմանությամբ: Մեր զրուցակիցը ներկայացնելով իր ազգանունը, ասաց, որ այն պապի եւ ամուսնու ազգանունների՝ Շաքարյան ու Կարապետյան

Արամ Հարությունյան. «Կա՛մ Հովիկ Աբրահամյանը դառնալու է մահապարտ, կա՛մ Տիգրան Սարգսյանը պետք է նստի»

Արամ Հարությունյանի կարծիքով՝ նախագահը խանգարում է վարչապետի աշխատանքին «Եթե անգամ քառյակը գրեր՝ 2 անգամ 2 հավասար է 4, ապա դրա մեջ նախագահի եւ իշխանությունների հրաժարականը կա»,- այսօր՝ հունիսի 28-ին, «Բլից ինֆո» մամլո ակումբում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Նրա խոսքերով՝ իշխանությունների հրաժարականը ոչ միայն կա քառյակի 12 կետերի մեջ,

Չորս օր Հայոց աշխարհի շուրջ

Մարտունիից Մարտունի. օր առաջին «Երբ վերադառնամ Ղարաբաղից, կփորձեմ գրել այն, ինչ տեսա։ Այստեղ հոդված գրելը մի տեսակ չի ստացվում։ Իմ եւ ուրիշների գրվածքները միայն ժպիտ են առաջացնում (համոզված եմ՝ ոչ միայն ինձ համար)։ Այդուհանդերձ, ուզում եմ առանց պաճուճանքների ներկայացնել առաջին տպավորություններս»,- «Հայք» թերթին Ղարաբաղից ուղարկած նյութս այսպես էի սկսել: 1992 թիվն էր, հուլիս. ծանր մարտեր,

Ստյոպա Սաֆարյանը հրաժեշտ տվեց «Ժառանգության» վարչությանը

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր՝ «Ժառանգության» 10-րդ համագումարի ժամանակ, հայտարարեց, կուսակցության վարչության կազմից հեռանալու մասին: «Զբաղվածության պատճառով առաջիկա շրջանում մի փոքր դադար կվերցնեմ, հայտնի է, որ տարիներ շարունակ եղել եմ փորձագետ եւ այս պահին բուռն է իմ գործունեությունը: Հաջողություններ եմ մաղթում նորընտիր վարչությանը եւ մաղթում, որ այն ավելի բարձր նշաձող սահմանի իր համար քաղաքական

Հայաստանն ինչպե՞ս մասնակցի «Քոչվոր ցեղերի» ազգային մարզաձեւերի մրցաշարին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արտաշես Նազարյանը նշանակումից մի քանի օր անց մեկնել էր Ղրղըզստանի Չոլպոն-Ատա քաղաք եւ մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում համագործակցության խորհրդի նիստին: Վերադառնալուց հետո փոխնախարարը հանդիպեց մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ պատմեց նիստի արդյունքների մասին: Ի թիվս այլ հարցերի, արծարծվել է նաեւ ազգային մարզաձեւերի զարգացմանն

Րաֆֆի Հովհաննիսյանի խոստովանությունը.«Ամեն ինչ ճիշտ ենք արել»

«Վերջին տարվա ընթացքում կյանքի բոլոր հույզերն ու եղանակները ապրել ենք, տառապանքը, վերելքը, ցավը: Ամեն մեկը քննադատել ու վերծանել է ամեն ինչ, բայց զղջումից, ներողությունից բացի, ուզում եմ առաջին անգամ ասել, որ մեծ վրձինով, լայն մասշտաբով ամեն ինչ ճիշտ արեցինք: Գրեթե միայնակ փետրվարի տասնութին, ամեն ինչ լայն վրձինով ճիշտ արեցինք, երբ նույնիսկ ապրիլի իննին հարվածները մեր

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Իջևանում ամուսինը խեղդամահ է արել կնոջը

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունիսի 27-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Իջևան քաղաքի բնակիչ Գ.-ն և հայտնել, որ հարևանը խեղդամահ է արել կնոջը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը19.55-ի սահմաններում, 1951 թ. ծնված Ռադիկ Գ.-ն իրենց տան

Դեսպան Ղազարյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի նախագահին

Հունիսի 26-ին Մալթայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը (նստավայրը` Հռոմ) իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի նախագահ Մարի Լուիզ Կոլեյրո Պրեկային: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Մալթայի նախագահը հաջողություն մաղթեց Հայաստանի դեսպանին` հավաստիացնելով, որ Մալթայի պետական ատյաններն իրենց աջակցությունը կբերեն Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին: Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների

Կնոջը, կնոջ քրոջը և վերջինիս դստերը դանակահարողին ձերբակալեցին

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հուլիսի 27-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Կարեն Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել իր կնոջ` 1987 թ. ծնված Անժելա Պ.-ի, կնոջ քրոջ` 1980 թ. ծնված Քրիստինե Պ.-ի և վերջինիս դստեր` 1999 թ. ծնված

Այրվում էր ավտոմեքենա

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունիսի 28-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցում՝ թիվ 77 դպրոցի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծխացել է «Գազ 2402» մակնիշի 02ՕՕ708 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ` Լ. Ս.) շարժիչի հատվածը:

«Փորձեցինք ընդդիմադիր միասնական դաշտ ստեղծել». Մեկնարկել է «Ժառանգության» համագումարը

Քիչ առաջ սկսեց «Ժառանգություն» կուսակցության տասներորդ համագումարը: Այն վարում է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա, 149 պատվիրակից գրանցվել են 129-ը: Պարոն Հովհաննիսյանի խոսքով, համագումարի ընթացքում քննարկելու են անցյալը, արձանագրեն  ներկան ու որոշեն ապագայի անելիքները: Նա առաջարկեց համագումարի մասնակիցներին լինել ազատ ու անկաշկանդ եւ հարկ եղած դեպքում առարկություններ ներկայացնեն: Համագումարի ընթացքում այսօր ընտրվելու են

Ադրբեջանական գնդակներից պայթել են գազատարներ, այրվել տնամերձ այգիներ

Բերդի տարածաշրջանի գյուղերը եւ Բարեկամավանը ինտենսիվ գնդակոծվել են Հունիսի 27-ի երեկոյան, ժամը 17. 30-ից մինչեւ 19-ի սահմանները ադրբեջանական զինուժը գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղը: Գյուղապետ Գարիկ Աբազյանը հայտնեց, որ գնդակները դիպել են գյուղի տների եւ դպրոցի պատերին, դրանք խոցել-սատկացրել են նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանի մոզուն: Ադրբեջանական գնդակոծությունից այրվել են գյուղի Ներքին հողեր տեղամասի դաշտերը:

Էջմիածնի կրակոցների թեման փակվել է ներողություն խնդրելով. «Հրապարակ»

Հունիսի 18-ին Էջմիածնում հնչած կրակոցները թեեւ տեղի էին ունեցել օրը ցերեկով եւ հայտնի մարդկանց միջեւ, սակայն ոստիկանները ոչ մի կերպ չեն «կարողանում» բացահայտել: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի եղբորորդիների եւ անհայտ անձանց միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին կրակոցներ: Վնասվել էր Սեյրան Սարոյանի եղբորորդու ոտքը: Ըստ տարածված տեղեկությունների, առիթը մեքենաների

Հայաստանը դարձավ ռուսական քաղաքականության կցորդ․ «Ժամանակ»

«Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, ըստ էության, ի սկզբանե չլինելով Ռուսաստանի մեկուսացման քաղաքականության գործիք, հընթացս վերածվել է այդպիսի գործընթացի, այսինքն՝ ստացել է նաեւ այդպիսի նշանակություն։ Հետեւաբար, երբ քննարկում ենք նոր իրավիճակում Հայաստանի տեղը, դերը, անելիքը, անկասկած նաեւ պետք է ուշադրություն դարձնենք մեկուսացնող նշանակությանը, որ ստորագրման գործընթացը ձեռք է բերել այդ երեք

Յուրա Մովսիսյանի վնասվածքի մասին լուրերը մեկը մյուսից տարբեր են

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք ունի, որը պետք է բուժվի: Սակայն ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները միմյանց չեն համընկնում: Լրատվամիջոցներից մեկը, վկայակոչելով «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովին, գրում է, թե Մովսիսյանը երկուշաբթի օրը Հռոմի կլինիկաներից մեկում աջ ոտքի դիագնոստիկ աթրոսկոպիա պիտի անցնի, որի ժամանակ էլ կճշգրտվեն վերջնական դիագնոզը եւ

Շանթը բացահայտեց բոլորին. «168 ժամ»

Երեկ Երևանում մեղադրողը հրապարակել է Շանթ Հարությունյանի և նրա համախոհների մեղադրական եզրակացությունները: Դատական նիստն անցել է բավական լարված, բայց ոչ թե այն պատճառով, որ դատարանի բակում հավաքված ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու քաղաքացիական ակտիվիստներն իրենց վանկարկումներով փորձել են տապալել դատական նիստը, այլ որովհետև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ցանկացել է նստել հոր գրկին: Նույն այն

«Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր քայլերը եղել են ճիշտ»» «Հայոց աշխարհ»

Նախահամագումարյան հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ – «Ժառանգություն» կուսակցության ներսում առկա անառողջ մթնոլորտի մասին շատ է խոսվում, անգամ ասվում է՝ այնքան է սրվել, որ գրեթե մարտական իրավիճակ է: Դրա մեղավորը, ի դեպ, համարվում է առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ – Նման մթնոլորտ՝ անհամաձայնություն, պատերազմական իրավիճակ, չհասկացվածություն, «Ժառանգությունում» չկա: Պարզապես կա բազմակարծություն: Երբեմն ասվում է, թե

Էլինա Դանիելյանը 12 մասնակցի մեջ առայժմ 6-րդն է

Վրաստանի Լոպոտա քաղաքում շարունակվում է շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիներ: Հայաստանի լավագույն կին շախմատիստ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ութերորդ տուրում ոչ-ոքի է արել Բելա Խոտենաշվիլիի հետ եւ 4,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Իսկ առաջատարը չինացի Հոու Յիֆանն է՝ 7,0 միավորով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Grand Prix-ի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031