Օրվա լրահոսը
Կրթություն արտասահմանում. հայացք ներսից
Հայաստանյան իրականության մեջ երիտասարդների մեծամասնությունը երազում է կրթությունը շարունակել արտասահմանյան բուհերում: Թե ինչքանով են նրանք ձգտում երազանքին ու համառորեն սովորում՝ հարցի այլ կողմն է: Փաստը մնում է փաստ, որ երևանյան ամեն համալսարանի գլխավերևում քեմբրիջներից ու օքսֆորդներից կազմված երազանք-ամպիկներ են կախված: Երիտասարդները ձգտում են արտասահմանում սովորել՝ ցանկանալով անկախանալ ու լավ կրթություն ստանալ՝ հաճախ մոռանալով, որ մեդալը
BBC. Բայդենը՝ Կիևում. ԱՄՆ փոխնախագահը նոր պատժամիջոցներով է սպառնացել Ռուսաստանին
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, որն ապրիլի 22-ին պաշտոնական այցով ժամանել է Կիև, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանին սպառնացել է նոր պատժամիջոցներով, եթե Մոսկվան շարունակի աջակցել Ուկրաինայի արևելքի անջատականներին: Փոխանցում է «Բի ԲԻ Սի»-ն: «Մենք ուզում ենք, որ Ռուսաստանը չաջակցի այն մարդկանց, որոնք թաքնված են դիմակների տակ և զինվորական
Գագիկ Բեգլարյանը նշանակեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ նախագահի աշխատակազ
Արմեն Երիցյան. «Գյադեք էս կողմ, գյադեք էն կողմի» ժամանակներն անցել են. «Ազատություն»
Երիցյանը, ով ՕԵԿ ղեկավար մարմնի անդամ էր, այս մասին լրագրողներին տեղեկացրեց այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում: Հիշեցնենք, մոտ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Ամեն Երիցյանը և Տիգրան Սարգսյանի կառավարությունում ՕԵԿ-ական ևս երկու նախարար՝ գյուղնախարար Սերգո Կարապետյանը և քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, դիմում են ներկայացրել ՕԵԿ-ից դուրս գալու մասին: Սա տեղի ունեցով ճիշտ այն ժամանակ, երբ
Պարզաբանվեց գյումրեցի մեռելներին իրար մեջ բաժանելու ու նրանց անուններով փողեր «լվացնելու» մեխանիզմը (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Վազգեն Խաչիկյանի փողերի լվացման գործով դատավարությունը: Ամբաստանվողներից մեկը` սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, որը նախաքննական մարմնին տված ցուցմունքում ամբողջ մեղքը վերցրել էր իր վրա, նշել էր, որ ինքը մեղսակից է կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի` 91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման,
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հրանտ Վարդանյանի հոգեհանգստի արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ, հայտնի գործարար և բարերար Հրանտ Վարդանյանի հոգեհանգստի արարողությանը: ՀՀ Նախագահի աշխատակազմ
Հասմիկ Պողոսյանը նշանակվեց ՀՀ մշակույթի նախարար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար: ՀՀ նախագահի աշխատակազմ
Արթուր Սաքունց. «Սպառնալիքներ հղողը շարքային քաղաքացի չէր, այլ փոխնախարար»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կայացավ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բողոքի քննումը, որն ընդմիջվեց, որպեսզի բավարարվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի միջնորդությունը՝ ապահովել ՀՔԾ եւ դատախազության ներկայացուցիչների ներկայությունը դատարանում: Հիշեցնենք, որ անցած տարի հոկտեմբերին, այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ի բարձր ամբիոնից ՀՀ նախագահին կազինո գնալու
Հարցված հայաստանցիների 55%-ը կողմ է Մաքսային Միությանը
Ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի, Ադրբեջանում, մարդիկ առաջնային խնդիր են համարում տարածաշրջանային չլուծված հակամարտությունները, մեր եւ մեր հարեւան երկրներում արդեն 4 տարի է ինչ առաջնային խնդիրը շատերի համար համարվում է գործազրկությունն ու աղքատությունը: 2013 թվականին 6000 տնային տնտեսությունների շրջանում կատարած հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի տվյալներով` (www.crrc.am) Հայաստանում հարցվածների 45%-ը գլխավոր խնդիր է ընկալել գործազրկությունը, 16%-ը`
Զորավար Անդրանիկի ձեռագրերը հանձնվեցին Հայաստանի պատմության պետական թանգարանին
Հայաստանի պատմության պետական թանգարանում այսօր տեղի ունեցավ հայ ազատագրական շարժման խորհրդանիշներից մեկի՝ Անդրանիկ Օզանյանի ձեռագրերի բնօրինակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ձեռագրերը թանգարանին հանձնեց բրիտանահայ դոկտոր Հրաչ Կույումջյանը: Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը թանգարանի անունից իր երախտագիտությունը հայտնեց պարոն Կույումջյանին և ապա, անդրադառնալով թանգարանին հանձնված ձեռագրերի կարևորությանը, ասաց. «Թանգարանն իր էությամբ շատ անհագուրդ ու ագահ
Լաուրա Բաղդասարյան. Հռչակելով ինձ Մատա Հարի`Ադրբեջանի իշխանությունը ձգտում է խաչ դնել ժողովրդական դիվանագիտության վրա. Аrminfo.am
Հռչակելով ինձ Մատա Հարի`Ադրբեջանի իշխանությունները ձգտում է խաչ դնել ժողովրդական դիվանագիտության վրա, այդպիսի կարծիք է հայտնել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը`ԱրմԻնֆո-ին մեկնաբանելով ադրբեջանցի լրագրող և քաղաքական տեսաբան Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությանն իր «մեղսակցությունը»: Միրկադիրովը ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում Թուրքիայից արտաքսվելուց հետո: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը լրագրողին մեղադրում է 2008 թ. ապրիլից Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու
«ՍԴ-ի կայացրած որոշումը հակաժողովրդական որոշումների շարունակությունն է»
«ՍԴ-ի կայացրած որոշումը հակաժողովրդական որոշումների շարունակությունն է» ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի կարծիքով իր օրվա հացը վաստակելու խնդրի առջեւ կանգնած քաղաքացուց անգամ 200, 1000 դրամ պահելն անթույլատրելի է: «ՀՀ Սահմանադրական դատարանի` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների վերաբերյալ գործով կայացրած որոշումը հակաժողովրդական որոշումների շարունակությունն է»,-այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասում է
Հովիկ Աբրահամյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին. NEWS.am
Ինձ զարմանալի թվացին Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության բացակայության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին: Նա մասնավորապես ասել է. «Անշուշտ, ուշադիր ընթերցել եմ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը: Ես իսկապես շնորհակալ եմ երկրորդ նախագահին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ բարեմաղթանքների
Թուրքահայ գործարարն ընտրվել է թուրք-ամերիկյան պալատի ղեկավար
Ազգությամբ հայ թուրք գործարար Արետ Թաշչյանն ընտրվել է Նյու-Յորքում հիմնված թուրք-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի (TACCI) ղեկավար, հայտնում է «Հուրիեթ» թերթը: Թաշչյանը, որը զբաղեցնում է ծովային ապահովագրության և ծովային փոխադրումների ամերիկյան ամենակարևոր ընկերություններից մեկի՝ OMNI ՍՊԸ-ի ներկայացուցչի պաշտոնը, ընտրվել է 12-ից 7 ձայն հավաքելով, TACCI-ի վերջին ընդհանուր ժողովի ժամանակ: 63-ամյա գործարարը վաղուց ապրում է ԱՄՆ-ում և երկար
Փոփոխություններ` սահմանադրական հանձնաժողովի ստեղծման որոշման մեջ
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել, որով փոփոխություններ են կատարվել նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին 2013թ. սեպտեմբերի 4-ի որոշման մեջ: Նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հրամանագրում մասնավորապես ասված է. «Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մաuը` որոշում եմ. 1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի
Կիրո Մանոյանը Էդվարդ Նալբանդյանի մասին՝ հումորով. «Մարդը երեք անգամ հրաժարվել է»
«Մարդը երեք անգամ հրաժարվել է, դրա համար էլ երեք անգամ նշանակվել է»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում՝ Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումը ողջունո՞ւմ է, այսպիսի հումորով պատասխանեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն բազմիցս պահանջել է Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը՝ մասնավորապես աղմկահարույց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: ՀՅԴ-ն դեռ շարունակում է պահանջել
Ամերիկացիների նվիրատվությունը կազմել է 40 միլիոն դոլարից ավելի. Ջոն Հեֆերն
Այսօր լրացավ «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպության 20 տարվա գործունեությունը Հայաստանում: Վերջինիս նպատակն է Հայաստանում պաշտպանել երեխաների իրավունքները, օգնել նրանց սոցիալապես, ինչպես նաեւ իրագործել զարգացման ծրագրեր: Միջոցառման ժամանակ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ասաց, որ ամերիկացիների նվիրատվությունը երեխաների կրթության, առողջապահական խնամքի, պաշտպանության ոլորտներում «կազմել է 40 միլիոն դոլարից ավելի»: Նա հավելեց, որ կա եւս մեկ ծրագիր,
«Գլավարը պարզել ենք ով ա: Նախարարը հրաման կտա, ու քննիչին մի հատ աստղ տալ, միլպետին մի բան տալ»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր քիչ առաջ ավարտվեց «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխնախագահ Արմեն Մանուկյանի ավտմեքենայից հիսունվեց միլիոն դրամի գողության գործով մեղադրվողներ Աշոտ Առուշանյանի եւԷդգար Կարաքեշիշյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը, հրապարկվող ձայնագրության մեջ ուշագրավ մանրամասներ կային, որքան էլ մեղադրող պարոն Ուզոյանը վտանգավոր նախադեպ համարեց հրապարկվածը: Աշոտ Առուշանյանի նախկին պաշտպանը
Լրագրողների պաշտպանության ամերիկյան կազմակերպությունը դատապարտել է ադրբեջանցի վերլուծաբան Միրկադիրովի կալանավորումը
«Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) ամերիկյան կազմակերպությունը դատապարտել է ադրբեջանական «Զերկալո» թերթի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովի կալանավորումը, որին մեղադրում են պետական դավաճանության, լրտեսության մեջ: Միրկադիրովին կալանավորել են Բաքվում, ապրիլի 19-ին Թուրքիայից արտաքսելուց անմիջապես հետո: Նա վերջին երեք տարիները Անկարայում էր ապրում: «Կարծես արտաքսումը բավական չէր, Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում է լրտեսության մեջ և ազատազրկված է: Մենք Ադրբեջանի իշխանություններին
«Իսկ մենք ինքներս ընդունե՞լ ենք Հայոց ցեղասպանությունը». Արշակ Զաքարյան
«Մենք պահանջում ենք, որ ողջ աշխարհն ընդունի Հայոց ցեղասպանությունը և դատապարտի, բայց արդյոք մենք ինքներս ընդունե՞լ ենք, ճանաչե՞լ ենք, արդյոք մենք պահանջատե՞ր ենք, մենք ամբողջովին դատապարտե՞լ ենք այդ ոճիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հարցադրում արեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը՝ անդրադառնալով այն բացթողումներին, որոնք առկա են այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին: «Ես կարծում եմ՝ ոչ,-
«Ճամփորդություն Հայաստան». ֆրանսահայ դպրոցականներն այցելել են նաև Երևանի քաղաքապետարան
Փարիզի շրջանի Ալֆորվիլլ քաղաքի Սուրբ Մեսրոպ կրթարանի տարրական դպրոցի ավարտական դասարանի 18 աշակերտներ այցելել են Երևանի քաղաքապետարան, ապա շրջել Երևան քաղաքի պատմության թանգարանում, ունկնդրել Երևանի հիմնադրման և անցյալի ու ներկայի մասին պատմական ակնարկները։ Երկլեզու հայկական կրթարանում, որտեղ պարտադիր ծրագիրը ֆրանսերենով է, հայերեն են ուսանում կրթարանի բոլոր 200 աշակերտները։ «Արդեն ավանդույթ է դարձել, որ ավարտական տարում
Հրապարակվեցին ինքնասպանի ցուցմունքները
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխնախագահ Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից հիսունվեց միլիոն դրամի գողության գործով օժանդակող, HSBC բանկի աշխատակից Աշոտ Առուշանյանի, եւ նրա ընկեր Էդգար Կարաքեշիշյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Նախորդ նիստին անավարտ էր մնացել Աշոտ Առուշանյանի նախկին պաշտպան Թեւոս Ալեքսանյանի
Հովիկ Աբրահամյանի քայլը «Դեմ եմ-ի» սրտով է եղել
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները նոր կառավարությունից ակնկալում են, որ պարտադիր պահումները չկատարող գործատուներին տույժերից ու տուգանքներից ազատելու պատրաստակամությունը ամրագրվի օրենքով: «Նոր կառավարության նոր դիրքորոշման հաստատումն էր մեկ շաբաթ առաջ վարչապետի հայտարարությունը, որ տույժ ու տուգանքներ չեն արվելու, բայց մենք ակնկալում ենք, որ այդ փոփոխությունները հաստատվեն օրենսդրական նախաձեռնությամբ»,- ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը: Նա հիշեցրեց, որ
Յուրի Վարդանյան. «Եթե ձեր խնդիրները չգիտենք, ինչպե՞ս կարող ենք օգտակար լինել»
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն այսօր ընդունեց «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հետ ակտիվ համագործակցող ոչ օլիմպիական մարզաձեւերի` մարտարվեստների, ֆեդերացիաների ղեկավարներին: Նախարարի պաշտոնակատարը ներողություն խնդրեց այսքան ուշ հանդիպելու համար` նշելով, որ դեռ չեն ավարտվել օլիմպիական մարզաձեւերի ֆեդերացիաների հետ հանդիպումներն ու քննարկումները: Նրա առաջարկով ֆեդերացիաների ղեկավարներից յուրաքանչյուրը համառոտ խոսեց մարզաձեւի, որն ինքը ներկայացնում
Երևանում կնշվեն պարի և ջազի միջազգային օրերը
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ապրիլի 29-ին պարի և ապրիլի 30-ին ջազի միջազգային օրերի կապակցությամբ մայրաքաղաքում միջոցառումների կազմակերպման հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքներ տանել նախատեսված միջոցառումները բարձր մակադրակով կազմակերպելու և անցկացնելու համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վարդան Օսկանյան. «Վստահության ամենամեծ թշնամին լռությունն ու սուտն են»
«Ալ Ջազիրա»-ն հրապարակել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի հոդվածը՝ ժողովրդավարացման ճանապարհի նախկին խորհրդային հանրապետությունների արձանագրած կամ չարձանագրած հաջողությունների մասին: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև: Նախկին խորհրդային հանրապետությունների ժողովրդավարացման ձախողումը Ուկրաինական ճգնաժամը աշխարհի ուշադրությունը կենտրոնացրեց Ռուսաստանի վրա՝ վերակենդանացնելով սառը պատերազմյան հիշողությունները: Ընդհանուր առմամբ, ուշադրությունը սևեռվեց բալթյան երկրների, նախկին խորհրդային հանրապետությունների և Արևելյան Եվրոպայի
Սիրիական ճգնաժամի վերջը չի երևում (Տեսանյութ)
«Մեդիա կենտրոն», ապրիլի 22: Հայկական կողմի քաղաքականությունում յուրաքանչյուր սխալ կարող է Սիրիայի հայկական թաղամասերի համար կործանման վտանգ ստեղծել: Սիրիայում երեք տարի ընթացող քաղաքացիական պատերազմում տարբեր տվյալներով արդեն զոհվել է մոտ 150 հազար մարդ: Այս հումանիտար աղետի կիզակետում են նաև սիրիաբնակ մեծաթիվ հայեր: «Սիրիայում հայկական թաղամասերին կից առկա են ապստամբական թաղամասեր, որտեղ մարտեր են ընթանում, հայկական
«Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ պատգամավորների բացակայության համար եղել են լուրջ պատճառներ». Ն. Զոհրաբյան
«Պառլամենտ մոնիթորինգ» կայքի տվյալներով՝ ամենաշատ բացակայություններ ունեցող պատգամավորները ԲՀԿ խմբակցությունից են: 5-րդ գումարման ԱԺ-ում ամենաշատը բացակայել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Իրենց բացակայություններով 3-րդ եւ 4-րդ տեղերում են Գուրգեն Արսենյանն ու Կարո Կարապետյանը: Ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակի մեջ են նաեւ Աբրահամ Մանուկյանը, Գրիգոր Գրիգորյանը: Aravot.am-ը այս առնչությամբ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է ԲՀԿ
Ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին հայ-թուրքական արձանագրություններից ետ կանչել ՀՀ ստորագրությունը (Տեսանյութ)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի հայտարարությունից հետո, թե ապրիլի 24-ից առաջ հայ-թուրքական արձանագրությունների ապագայի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կլինի , տարբեր կարծիքներ են հնչում, թե հնարավոր է, որ հայ-թուրքական արձանագրություններում ՀՀ-ի ստորագրությունը ետ կանչվի: Մասնավորապես խնդիրը հրատապ է դառնում նաև այն առումով, որ ՀՅԴ-ն կոալիցիա կազմելու համար առաջ է քաշում իր յոթ առաջարկների բավարարումը, որոնցից
Կթարմացվեն և կփոխարինվեն շինհրապարակները սահմանազատող պարսպապատնեշների պաստառները
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների, մասնավորապես շինհրապարակներից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերի լվացման նկատմամբ: Խախտումների հայտնաբերման դեպքում կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել նաև շինհրապարակների սահմանազատող պարսպապատնեշների պաստառների թարմացման և փոխարինման ուղղությամբ:


















































