Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքահայ գործարարն ընտրվել է թուրք-ամերիկյան պալատի ղեկավար

Ապրիլ 22,2014 19:31

Ազգությամբ հայ թուրք գործարար Արետ Թաշչյանն ընտրվել է Նյու-Յորքում հիմնված թուրք-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի (TACCI) ղեկավար, հայտնում է «Հուրիեթ» թերթը:

Թաշչյանը, որը զբաղեցնում է ծովային ապահովագրության և ծովային փոխադրումների ամերիկյան ամենակարևոր ընկերություններից մեկի՝ OMNI  ՍՊԸ-ի  ներկայացուցչի պաշտոնը, ընտրվել է 12-ից 7 ձայն հավաքելով, TACCI-ի վերջին ընդհանուր ժողովի ժամանակ:

63-ամյա գործարարը վաղուց ապրում է ԱՄՆ-ում և երկար ժամանակ է, ինչ TACCI անդամ է: Թուրք-ամերիկյան պալատը հիմնադրվել է 10 տարի առաջ՝ երկու երկրների միջև առևտուրը զարգացնելու նպատակով:

Թաշչյանի ապահովագրական ընկերությունից է օգտվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բուրակ Էրդողանը, որի ընկերությունն ունի 6 նավ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930