Օրվա լրահոսը
Կնոջը, կնոջ քրոջը և վերջինիս դստերը դանակահարողին ձերբակալեցին
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հուլիսի 27-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Կարեն Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել իր կնոջ` 1987 թ. ծնված Անժելա Պ.-ի, կնոջ քրոջ` 1980 թ. ծնված Քրիստինե Պ.-ի և վերջինիս դստեր` 1999 թ. ծնված
Այրվում էր ավտոմեքենա
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունիսի 28-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցում՝ թիվ 77 դպրոցի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծխացել է «Գազ 2402» մակնիշի 02ՕՕ708 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ` Լ. Ս.) շարժիչի հատվածը:
«Փորձեցինք ընդդիմադիր միասնական դաշտ ստեղծել». Մեկնարկել է «Ժառանգության» համագումարը
Քիչ առաջ սկսեց «Ժառանգություն» կուսակցության տասներորդ համագումարը: Այն վարում է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա, 149 պատվիրակից գրանցվել են 129-ը: Պարոն Հովհաննիսյանի խոսքով, համագումարի ընթացքում քննարկելու են անցյալը, արձանագրեն ներկան ու որոշեն ապագայի անելիքները: Նա առաջարկեց համագումարի մասնակիցներին լինել ազատ ու անկաշկանդ եւ հարկ եղած դեպքում առարկություններ ներկայացնեն: Համագումարի ընթացքում այսօր ընտրվելու են
Ադրբեջանական գնդակներից պայթել են գազատարներ, այրվել տնամերձ այգիներ
Բերդի տարածաշրջանի գյուղերը եւ Բարեկամավանը ինտենսիվ գնդակոծվել են Հունիսի 27-ի երեկոյան, ժամը 17. 30-ից մինչեւ 19-ի սահմանները ադրբեջանական զինուժը գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղը: Գյուղապետ Գարիկ Աբազյանը հայտնեց, որ գնդակները դիպել են գյուղի տների եւ դպրոցի պատերին, դրանք խոցել-սատկացրել են նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանի մոզուն: Ադրբեջանական գնդակոծությունից այրվել են գյուղի Ներքին հողեր տեղամասի դաշտերը:
Էջմիածնի կրակոցների թեման փակվել է ներողություն խնդրելով. «Հրապարակ»
Հունիսի 18-ին Էջմիածնում հնչած կրակոցները թեեւ տեղի էին ունեցել օրը ցերեկով եւ հայտնի մարդկանց միջեւ, սակայն ոստիկանները ոչ մի կերպ չեն «կարողանում» բացահայտել: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի եղբորորդիների եւ անհայտ անձանց միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին կրակոցներ: Վնասվել էր Սեյրան Սարոյանի եղբորորդու ոտքը: Ըստ տարածված տեղեկությունների, առիթը մեքենաների
Հայաստանը դարձավ ռուսական քաղաքականության կցորդ․ «Ժամանակ»
«Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, ըստ էության, ի սկզբանե չլինելով Ռուսաստանի մեկուսացման քաղաքականության գործիք, հընթացս վերածվել է այդպիսի գործընթացի, այսինքն՝ ստացել է նաեւ այդպիսի նշանակություն։ Հետեւաբար, երբ քննարկում ենք նոր իրավիճակում Հայաստանի տեղը, դերը, անելիքը, անկասկած նաեւ պետք է ուշադրություն դարձնենք մեկուսացնող նշանակությանը, որ ստորագրման գործընթացը ձեռք է բերել այդ երեք
Յուրա Մովսիսյանի վնասվածքի մասին լուրերը մեկը մյուսից տարբեր են
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք ունի, որը պետք է բուժվի: Սակայն ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները միմյանց չեն համընկնում: Լրատվամիջոցներից մեկը, վկայակոչելով «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովին, գրում է, թե Մովսիսյանը երկուշաբթի օրը Հռոմի կլինիկաներից մեկում աջ ոտքի դիագնոստիկ աթրոսկոպիա պիտի անցնի, որի ժամանակ էլ կճշգրտվեն վերջնական դիագնոզը եւ
Շանթը բացահայտեց բոլորին. «168 ժամ»
Երեկ Երևանում մեղադրողը հրապարակել է Շանթ Հարությունյանի և նրա համախոհների մեղադրական եզրակացությունները: Դատական նիստն անցել է բավական լարված, բայց ոչ թե այն պատճառով, որ դատարանի բակում հավաքված ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու քաղաքացիական ակտիվիստներն իրենց վանկարկումներով փորձել են տապալել դատական նիստը, այլ որովհետև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ցանկացել է նստել հոր գրկին: Նույն այն
«Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր քայլերը եղել են ճիշտ»» «Հայոց աշխարհ»
Նախահամագումարյան հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ – «Ժառանգություն» կուսակցության ներսում առկա անառողջ մթնոլորտի մասին շատ է խոսվում, անգամ ասվում է՝ այնքան է սրվել, որ գրեթե մարտական իրավիճակ է: Դրա մեղավորը, ի դեպ, համարվում է առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ – Նման մթնոլորտ՝ անհամաձայնություն, պատերազմական իրավիճակ, չհասկացվածություն, «Ժառանգությունում» չկա: Պարզապես կա բազմակարծություն: Երբեմն ասվում է, թե
Էլինա Դանիելյանը 12 մասնակցի մեջ առայժմ 6-րդն է
Վրաստանի Լոպոտա քաղաքում շարունակվում է շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիներ: Հայաստանի լավագույն կին շախմատիստ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ութերորդ տուրում ոչ-ոքի է արել Բելա Խոտենաշվիլիի հետ եւ 4,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Իսկ առաջատարը չինացի Հոու Յիֆանն է՝ 7,0 միավորով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Grand Prix-ի
Ռուսաստանը հետաքրքրված է Ղարաբաղի խնդրի լուծմամբ. Պուտինի խորհրդական. Vestnik Kavkaza
Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը կսերտացնի ռուս-ադրբեջանական կապերը և կնպաստի եվրասիական ինտեգրման նախագծերին, հայտնել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, փոխանցում է «Վեստնիկ Կավկազա» լրատվականը՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հունիսի 18-ին Բաքու կատարած այցին: «Ադրբեջանը մեր ավանդական և շատ մտերիմ գործընկերն է: Մենք ամեն օր աշխատում ենք իրար հետ: Մենք հաջողությամբ համագործակցում ենք մշակույթի,
Հովհաննես Գաբուզյանը Վառնայում դարձավ միանձնյա հաղթող
Հայաստանցի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Վառնայում անցկացված շախմատի միջազգային ավանդական 8-րդ մրցաշարում, որին մասնակցում էին 19 երկրների շախմատիստներ, ինը հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ դարձավ միանձնյա հաղթող: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքէջի (Գաբուզյանը՝ առաջին պլանում, ձախից)
Դեստրուկտիվ բնազդ
Մանկությանս տարիներին ծնողներս ընկեր ունեին, որը չափազանց բացասաբար էր տրամադրված խորհրդային իշխանության հանդեպ (հայրը ստալինյան բռնաճնշումների զոհ էր), եւ նրա այդ զգացմունքներն արտահայտվում էին նախեւառաջ սպորտային իր նախասիրություններում: Մասնավորապես, ֆուտբոլի եւ հոկեյի միջազգային խաղերում ողջ կրքով երկրպագում էր խորհրդային հավաքականի, իր ասած` ռուսների դեմ հանդես եկող ցանկացած թիմի: Խորհրդային ֆուտբոլն այնքան էլ տպավորիչ չէր, բայց
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ներս արի, ներս արի, ի՞նչ ես կանգնել, Այստեղ ամեն ինչ շատ իրական է: Սա Երեւանն է, այստեղ դու տանն ես, Որտեղ Սաշիկն է տերտիրականը:
Լեռնային Արտենիում ջուրը առասպելական գնով են վաճառում (Տեսանյութ)
Արագածոտնի մարզի կարկուտից տուժած Արտենի գյուղը թեև մեծ է, 3800 բնակիչ ունի, սակայն այստեղ ոչ գազ չկա, ոչ խմելու և ոչ էլ ոռոգման ջուր: Արտենցիներն այսօր բորբոքված մեզ պատմում էին, որ մրգատու այգիներն ու բանջարաբոստանային մշակաբույսերը ոռոգելը, ուղղակի քամում է իրենց, ամեն մի ջրելը առնվազն նստում է 50-70 հազար դրամ, ջուրը ժամով են տալիս, և
Ուկրաինայի դեսպանի տիկինը բրազիլական երգեց, Բրազիլիայի դեսպանը՝ նույնպես
Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունն այսօր բրազիլական երգի երեկո էր կազմակերպել Հայ ավետարանչական կենտրոնի սրահում, որին մասնակցում էին դիվանագետներ, մշակույթի գործիչներ: Մասնավորապես ներկա էին Հայաստանում ԱՄՆ, Ուկրաինայի, Բրազիլիայի դեսպանները: Համերգի ընթացքում, որի խորագիրն էր «A journey through Brazilian music», հնչեցին բրազիլական երաժշտության արդեն դասական դարձած հիթեր: Բրազիլական կրքոտ ռիթմերը հանդիսատեսին հասցրին երգչուհի Անուշ Բադալյանը եւ մյուս տաղանդավոր
«Գազի գիծը թալանել-կերել, գցել են մեռած վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վրա» (Տեսանյութ)
Արագածոտնի մարզի կարկուտից տուժած Արտենի գյուղի բնակիչներն այսօր մեզ հետ զրույցում բողոքեցին նաև, որ գյուղը ոռոգման ու խմելու ջրից բացի, 10 տարի է` գազ չունի, և լեռնային այս շրջանում ապրելը ահավոր թանկ է նստում, դեռ փայտ են վառում: Գյուղացիների պատմելով, կողքի բոլորի անմարդաբնակ ու աննշան գյուղերը գազաֆիկացված են, իսկ իրենց մեծ թվով բնակիչներ ունեցող գյուղը`
«Մարզիկներին գնում օդանավակայանում դիմավորում են, իսկ կոմպոզիտորներին չեն ճանաչում». Արամ Սաթյան
«Երբ մեր մարզիկներն անգամ 6-րդ տեղն են գրավում ինչ-որ մրցույթում, մերոնք գնում օդանավակայանում դիմավորում են նրանց, դա լուսաբանվում է հնարավոր բոլոր ձևերով, իսկ միջազգային հեղինակավոր մրցույթներում առաջին տեղեր զբաղեցնող երիտասարդ կոմպոզիտորներին չեն ճանաչում»,- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը մտահոգված է: Ըստ նրա՝ մեր կոմպոզիտորների հաջողությունների մասին տեղեկատվական դաշտը դատարկ է, մինչդեռ, վերջին
Սերգո Կարապետյանի առաջարկները` կարկուտից տուժած արտենցիներին
Ինչպես քիչ առաջ Aravot.am-ին պարզաբանեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը, այսօր լինելով Արագածոտնի մարզի կարկուտից տուժած Արտենի գյուղում, մի քանի խնդիրներ է քննարկել գյուղացիների հետ, և զրույցը անցել է կառուցողական մթնոլորտում, նորմալ երկխոսություն է ծավալվել: Նախարարը կարկտահարությունից տուժած գյուղացիներին խոստացել է զիջել հողի հարկերը, քննարկվել է հակակարկտային կայաններ տեղադրելու հարցը, նաև գյուղացիների
Գյուղացիներից և ոչ մեկը չհիշեց Արագածոտնի մարզպետի ազգանունը
Այսօր Գյումրիից մեկնեցինք կարկուտից մեծ վնասներ կրած Արագածոտնի մարզի Արտենի գյուղ` լսելու գյուղացիների բողոքը ու պահանջը`ուղղված կառավարությանը: Գյուղապետարանի մոտ հավաքված բնակիչները անընդհատ հիշատակում էին իրենց մարզպետին` ասելով. «մարզպետը գյուղնախարարի հետ եկավ», «մարզպետը խոստացավ, գնաց» և այլն: Մենք գյուղացիներին խնդրեցինք հիշեցնել իրենց մարզպետի ազգանունը, սակայն գյուղապետարանի շենքի դիմաց գյուղովի բողոքի դուրս ելած բնակիչների մեջ չգտնվեց անգամ
Արա Պապյան. «Ռուսաստանն ուզում է Ղարաբաղը դարձնել վճարման միջոց, գայթակղել Ադրբեջանին ու բերել Եվրասիական միություն». «Մեդիալաբ»
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը: -Պարոն Պապյան, հետաձգվում է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Հայաստանի իշխանությունները նշում են, որ դրա համար տեխնիկական մի քանի խնդիրներ կան: Ձեր կարծիքով՝ ո՞րն է ձգձգման իրական պատճառը: -Ես չեմ կարծում, որ դա տեխնիկական խնդիր է: Ես
Շուվալովին էլ չե՞ն հակադարձել Շավարշ Քոչարյանը, Կարինե Մինասյանը, Սուրեն Կարայանը
Սոչիում բարձրաստիճան պատվիրակություն ենք ունեցել
«Արմավիայի» ինքնաթիռը փոխանակում են Մասիսում հողատարածքի հետ
700 միլիոն դրամանոց ինքնաթիռով հետաքրքրվողներ կան, բայց դրա կամ սեւ գույնն են ուզում, կամ` գազովը, կամ էլ` ապառիկով, այն էլ` 400 տարով
«Տիգրան Սարգսյանը գեներալ էլ լինի՝ չի կարող բարձրացնել ՀՀ վարկանիշը ԱՄՆ-ում». Երվանդ Բոզոյան
«Հայաստանում ով էլ որ նշանակվի որեւէ պաշտոնում, նա կունենա պայմանական վստահություն ցանկացած տեղ՝ լինի ՌԴ-ում, թե՛ Արեւմուտքում»,- ասում է քաղաքագետը:
«Հայաստանը «Ոսկե ծիրան»-ի շնորհիվ աշխարհում մեծ հեղինակություն է ձեռք բերել». դեսպան
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի ևս համագործակցում է ՀՀ-ում օտարերկրյա մի շարք դեսպանությունների հետ (Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի և Իսրայելի): «Այս կինոփառատոնը մեծ և կարևոր իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի տարբեր երկրների համար,- ասում է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը:- Վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանն այս փառատոնի շնորհիվ բավականին
Երևանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը ուսումնական տարին ամփոփել է հաշվետու համերգով
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաների հաշվետու համերգին, որին մասնակցել են դպրոցի բոլոր տարիքային խմբերի երգչախմբերը։ Դպրոցի սաները հաշվետու համերգին կատարել են եվրոպական և հայ դասականների ստեղծագործություններ։ Լավագույն սաները համերգին որպես մենակատարներ են մասնակցել ։ «Դպրոցը միակն է հանրապետությունում, և դրա անվանումն արդեն իսկ
«Տիգրան Սարգսյանին ուղարկում ես ԱՄՆ, որ ի՞նչ անես, էլ խայտառակելու բան չունե՞ք». Գուրգեն Եղիազարյանը՝ Ս. Սարգսյանին
«Ուզում են այնպիսի ցուցմունք գրել տան Աշոտ Սուքիասյանին, որպեսզի համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարներին ձեռք տված չլինեն»,- վստահեցնում է ԱԱԾ պետի նախկին տեղակալը:
Ճանապարհները փակած Արտենիում կրքերը չեն հանդարտվում. (Տեսանյութ)
Նախորդ օրը կարկուտը իսպառ վնասել էր Արագածոտնի մարզի Արտենի գյուղի մրգատու` ծիրանի ու խնձորի այգիները ու հացահատիկային, բանջարաբոստանային մշակաբույսերը, որն էլ ստիպել էր գյուղացիներին դուրս գալ բողոքի. փակել Արմավիր-Գյումրի ճանապարհը: Վարկերի տակ խեղդված գյուղացիները պահանջում էին վարչապետից, գյուղնախարարից անձամբ այցելել իրենց գյուղ ու բացատրություն տալ, թե ինչու են այսպես անտեսում լեռնային գոտում ապրող գյուղացիներին. 3800
Էդվարդ Նալբանդյանն այցելեց Լատվիա
Հունիսի 26-ին Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Ռիգա: Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ Լատվիայի Սեյմասի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ:Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Լատվիայի խորհրդարանի ղեկավարն ասաց, որ Հայաստանը հանդիսանում է Լատվիայի կարևոր գործընկերը Հարավային Կովկասում, և երկու երկրների հարաբերություններն առանձնանում են բաց և կառուցողական քաղաքական երկխոսությամբ և հարաբերությունները զարգացնելու
Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց սահմանամերձ Այգեպարում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Տավուշի եւ Արագածոտնի մարզեր: Տավուշի մարզում փոխվարչապետը նախ ծանոթացավ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, պատասխանատուների հետ քննարկեց շինարարական աշխատանքների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր: Փոխվարչապետն այնուհետեւ մեկնեց սահմանամերձ Այգեպար համայնք, մարզպետ Հովիկ Աբովյանի եւ Այգեպարի համայնքապետ Անդրանիկ Այդինյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց համայնքի մանկապարտեզում եւ դպրոցում, ծանոթացավ


















































