Օրվա լրահոսը

«Ակտիվիստները մակերեսային են ընկալում հուշարձան հասկացությունը». ճարտարապետ

«Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը մտահոգված է ճարտարապետական հուշարձանների վերացմամբ. «Մինչև 2005 թվականը քաղաքում 12-14 հուշարձան է ապամոնտաժվել, իսկ դրանք վերականգնելու մասին խոսք անգամ չկար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետը և հավելեց, որ Երևանի քաղաքապետարանին ինքն է առաջարկել «Հին Երևան» նախագիծը, ըստ որի՝ այն պետք է ձգվի «Սիլ պլազայից» մինչև Կողբացի

Հատուկ քննչական ծառայությունը, դատարան չգալով, հաղթեց ՊԵԿ-ի նախկին աշխատակցին. (Տեսանյութ)

Փաստաբան Հակոբ Ճարոյանը դատարանի որոշումը կբողոքարկի: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր մերժեց Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության նախկին աշխատակից, ԵՊՀ դասախոս Արտակ Ղուկասյանի պաշտպան Հակոբ Ճարոյանի բողոքը: Փաստաբանը դատի էր տվել հատուկ քննչական ծառայության քննիչին, որը մերժել էր քրեական գործ հարուցել պետական պաշտոնատար անձանց դեմ, որոնց կողմից իրականացվել

Կառավարությունը գնումներ է կատարել լիցենզիան կասեցված ընկերությունից

Պետությունը գնումները կատարում է մեկ անձից գնման կարգով, իսկ այդ ընկերությունները բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք են Պետական գնումների մեծ մասը կատարվում է մեկ անձից գնման եղանակով, ընդ որում, գնման այս եղանակը մեծ ռիսկեր է պարունակում: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը պետական գնումների ոլորտում մոնիթորինգ է կատարել եւ բազմաթիվ թերացումներ հայտնաբերել: Կենտրոնի պետական գնումների փորձագետ Արտակ

Շանթ Հարությունյանը ափսոսում է.«Էդ միլիցեքին նախագահականի մոտ պիտի տփեի»

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանը եւ մյուս 13 ամբաստանյալները դատական նիստի ժամանակ իրենց մեղավոր չընդունեցին: Մեղադրող դատախազը ընթերցեց ամբաստանյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքները: Նրանք մեղադրվում են խուլիգանության հոդվածով: «Եթե մեղավոր եմ, ուրեմն էն հարցում է մեղքս, որ պետք է նախագահականի դիմաց էդ միլիցեքին տփեի, էն էլ իմ կամքից անկախ է

Ռուբեն Մեհրաբյան. «ՀՀ դիվանագիտական «գիքորներն» ուղղակի անելիք չունեն»

  «Ալիևի ռեժիմի համար ոչ միայն խորթ են եվրոպական արժեքները, այլև մահացու, հետևաբար սեփական պրոբլեմներից, այն հանգամանքից ուշադրություն շեղելու համար, որ Ադրբեջանը լկտիաբար չի կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունները, Ադրբեջանը միշտ նման աղմուկներ է բարձրացնում այն հարցերի շուրջ, որոնցով Եվրախորհուրդը չի զբաղվում և ցանկություն էլ չունի զբաղվելու: Դրա համար գոյություն ունի Մինսկի խումբ»,-Aravot.am-ի հարցին` արդյոք

407.32 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունիսի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6400000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.32 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.25 դրամ: NASDAQ OMX Armenia

Բրազիլիայում հավաքականներին այլեւս ոչ մի վրիպում չի ներվելու

Վաղը Բրազիլիա-Չիլի խաղով մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչը: Եզրափակիչ մրցաշարի խմբային պայքարին մասնակցած 32 ազգային հավաքականներից Աշխարհի գավաթի համար պայքարը շարունակում են 16 հաջողակները ու այս փուլից սկսած նրանցից եւ ոչ մեկին ոչ մի սխալ ու վրիպում չի ներվելու: Ութ զույգերում թիմերը խաղալու են մինչեւ հաղթանակ: Հունիսի 28 Բրազիլիա-Չիլի Հունիսի 29 Կոլումբիա-Ուրուգվայ, Հոլանդիա-Մեքսիկա

Երիտասարդները փառաբանում են Արցախյան պատերազմի հերոսների սխրանքը

Հունիսի 27-ին տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի զոհված հերոսների մասին պատմող հոլովակների շնորհանդեսը։ Լեոնիդ Ազգալդյան, Գագիկ Ստեփանյան (Հեթանոս Գագո), Սիմոն Աչըքգյոզյան (Դեդ), Աշոտ Չախոյան, Շահեն Մեղրյան, Սամվել Շահմուրադյան, Հարություն Աբրահամյան և այլք. «Աշխարհազոր» երիտասարդական կրթական հասարակական կազմակերպությունը «Ճանաչենք մեր հերոսներին» նախագծի շրջանակներում պատրաստել է 30 հոլովակ, որոնք անմահացնում են զոհված ազատամարտիկներին ու նրանց կյանքի պատմությունը։ Ծրագիրն

Խաչարձանն ունի նորակառույց բուժկետ եւ բազմաֆունկցիոնալ սրահ

Այսօր` հունիսի 27-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդիսավորությամբ բացեց Տավուշի մարզի Խաչարձան գյուղի նորակառույց բուժկետն ու բազմաֆունկցիոնալ սրահը: Մոտ 60 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծրագիրը կյանքի է կոչվել արգենտինահայ Կալչիյանների ընտանիքի հովանավորությամբ: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Հիմնադրամի պատվիրակությունը, որի կազմում էին ծրագրի հովանավորներ Հիլդա եւ

Տեղի է ունեցել ՀՀ վետերանների միավորման 11-րդ համագումարը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը մասնակցել է ՀՀ վետերանների միավորման 11-րդ համագումարին: Համագումարին մասնակցել է նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը: Նախքան համագումարի աշխատանքին անցնելը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նախորդ համագումարից մինչ վերջինն ընկած

«Դեմ առ դեմ»` Սամվել Ֆարմանյան եւ Արմեն Մարտիրոսյան

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանի եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Թեման՝ երբ պետք է լռել եւ երբ պետք է խոսել միջազգային համաժողովներում Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Քննարկում` նվիրված տեղեկատվության հուսալիության ապահովմանը

ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում այսօր տեղի ունեցավ Հիվանդությունների դասակարգչի (ՀԴ-10) սեմինար-խորհրդակցությունը: Առողջապահության քաղաքականության մշակման, համակարգում մշտադիտարկման իրականացման և գնահատման գործում չափազանց կարևոր է առողջապահության վիճակագրության հավաքագրվող տեղեկատվության որակի բարելավումը։ Այդ նպատակով նախատեսում է կազմակերպել Հիվանդությունների դասակարգչի (ՀԴ-10) կիրառումը Հայաստանում: Սեմինարի հիմնական նպատակն էր Երևանի և մարզերի բուժհաստատությունների մասնագետներին, բժիշկ-վիճակագիրներին ներկայացնել

Ջրամատակարարման ընդհատումներ որոշ շրջաններում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: 1. հունիսի 30-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Խուդյակով փողոցի, 7-րդ փողոցի և նրբանցքների, թիվ 12 պոլիկլինիկայի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» և հարակից տարածքների ջրամատակարարումը: 2. հունիսի 30-ին ժամը 9-ից մինչև հուլիսի 1-ը

Էդմոն Մարուքյան. «Գիգանտ գործարանը կործանման եզրին է»

Քիմպրոմցիներն այսօր էլ են ցույց արել ու սպասել նախկին նախարարին: Այսօր «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները կրկին ցույցի էին ելել: Այս անգամ նրանք Վանաձորում սպասում էին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, այսօր արդեն ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Արմեն Մովսիսյանին: Նախկին նախարարը, սակայն, հանդիպմանը այդպես էլ չեկավ: Քիմպրոմցիների հետ սպասող ՀՀ  Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն

Հայ-չինական համագործակցությունը կընդլայնվի

ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Տյան Չան Չունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն հայտնեց Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության դեսպանատանը` ՀՀ առողջապահության նախարարության հետ երկարամյա գործակցության համար: Նախարարը դեսպանին ներկայացրեց Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթությունները, ընթացիկ ծրագրերը և խնդիրները։ Քննարկվեցին Չինաստանի կառավարության մասնակցությամբ արդեն իսկ

Վալերի Օսիպյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Panorama.am

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը Panorama.am-ին հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամլո խոսնակ Միքայել Ահարոնյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը` թվերով

Աշխարհի առաջնությունում նախատեսված 56 հանդիպումներից խմբային մրցաշարում անցկացվել է 48-ը: Տանտիրոջ կարգավիճակով թիմերը հաղթել են 19, հյուրերը` 20 անգամ: Գրանցվել է 9 ոչ-ոքի: Խփվել է 136 գոլ: Նշանակվել է 11 մետրանոց 9 հարված: Ֆուտբոլիստներին ցույց է տրվել 126 դեղին քարտ: Երկու դեղին քարտով հեռացվել է 2 ֆուտբոլիստ: Կարմիր քարտ ստացել է 7 ֆուտբոլիստ: Լավագույն ռմբարկուների

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Ալիեւը ԵԽԽՎ-ում պատգամավորների կողմից ծաղրանքի է ենթարկվել»

Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրումը չի կարող հետաձգվել անհասկանալի պատճառներով եւ երկարատեւ ժամկետով «Իրավիճակը, կարծես թե, կարգավորվել է, եւ այդ լարվածությունը, որը պայմանավորված էր արտաքին գործոններով, կարծես թե պակասել է»,- այսօր՝ հունիսի 27-ին, «Ուրբաթ» մամլո ակումբում, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերին, հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա

Արցախի վարչապետն ընդունել է ՀՀ ՏՄՊՊՀ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ: Ա. Շաբոյանը ներկայացրել է երկու հանրապետությունների հանձնաժողովների միջև համագործակցության արդյունքում կատարված աշխատանքները: Մասնավորապես՝ օրենսդրական դաշտի բարելավման վերաբերյալ խորհրդատվություններ և վերլուծություններ են անցկացվել, համատեղ ուսումնասիրություններ են կատարվել արցախյան շուկաներում, մասնագիտական վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել, ինչպես նաև տեղեկատվության

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը

Հունիսի 27-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Օրակարգում էին ՀՀ կառավարության Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական չորրորդ համաժողովում արված հարցադրումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի քարտուղարության հաշվետվությունը, ինչպես նաեւ ընթացիկ հարցեր: ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ս.Պետրոսյանը նշեց, որ 2011թ. Կայացած Սփյուռքի

Հարցականի տակ է ընդհանրապես Եվրասիական միությա՞ն գործունեությունը

Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի լիարժեք անդամակցման մասին վերջին օրերին շատ է խոսվում: Հատկապես այն համատեքստում, որ Ռուսաստանն այլեւս շահագրգռված չէ Հայաստանի անդամակցությամբ և փորձում է այնպես անել, որ անդամակցման ձգձգման պատճառները սկսեն փնտրել հայաստանյան կողմում:  Հատկանշականն այն է, որ անդամակցության ժամկետները գնալով երկարաձգվում են: Սկզբում` ժամկետը հունիսի 15-ն էր, հետո դարձավ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 26-ից 27-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության` 6, յուրացման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 2, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք: Անցած 1

Տրակտորի քարշակին բարձած խոտի հակերի վրայից ցած է ընկել և մահացել

Հունիսի 26-ին, ժամը 11.40-ի սահմաններում, 1964 թ. ծնված Գագիկ Միքայելյանը Շիրակի մարզում` Ձիթհանքով-Քարաբերդ ճանապարհի 2-րդ կմ-ին, «Բելառուս ՄՏԶ-80» տրակտորի քարշակին բարձած խոտի հակերի վրայից ցած է ընկել և տեղում մահացել: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Այսօր երեկոյան լրանում է Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի ժամկետը. Интерфакс-Украина

Այսօր ժամը 22:00 (երևան՝ 23:00) լրանում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարած հրադադարի ռեժիմը, որի ընթացքում անջատականներին զինաթափվելու հնարավորություն էր տրվել, փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Այսօր ժամը 22:00 լրանում է երկրի արևելքում իրավիճակի կարգավորման նպատակով նախագահի «խաղաղության ծրագրով» հաստատված միակողմանիորեն ժամանակավոր հրադադարը», – հունիսի 27-ին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ

Բաղրամյան փողոցի կիսակառույցը ոչ ապամոնտաժվում է, ոչ բարեկարգվում

Մայրաքաղաքի տեսքը չաղավաղելու, անվտանգ կառուցապատում անելու համար շինհրապարակներն այսպիսի՝ «Ավելի բարեկարգ Երեւան» պաստառներով մեկուսացվում են փողոցներից, սակայն Երեւանի հենց կենտրոնական փողոցներում կան այնպիսի կիսակառույցներ, որոնք ոչ միայն փչացնում են քաղաքի տեսքը, այլեւ անտունների կամ թափառող կենդանիների համար դառնում հավաքատեղի: 2-րդ լուսանկարի կիսակառույցը տասնյակ տարիներով ոչ ապամոնտաժվում է, ոչ էլ բարեկարգվում: Այն ընդամենը մի քանի քայլ

Ցինիզմը հասել է վտանգավոր սահմանի

«Տրեխային» մտածողություն եւ «սապոգային» գործողություններ Կարծում եմ՝ շատերդ եք վաղուց հասկացել, որ Հայաստանում իրեն իշխող համարող կուսակցության ու նաեւ իշխանության այլ ներկայացուցիչների խոսքերում ու գործերում մտքի նշույլ փնտրելը նույնն է, ինչ հավի գլուխը բացես եւ էնտեղ փորձես ուղեղի հետքեր գտնել: Սակայն այդ նույն իշխանություն կոչվածի նույն խոսքերում ու գործերում ցինիզմի առատություն է, ես կասեի՝ ցինիզմը

Մահ՝ պատուհան լվանալու արդյունքում. Shamshyan.com

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժին, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 22 շենքի բակում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները, ովքեր պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 37-ամյա Ծովինար Շարոյանն էր,

Վագներ Երևանո՞ւմ՝ այո՛

Երբ աֆիշում տեսնում ես Զավեն Վարդանյանի անունը, գիտես, որ առնվազն հետաքրքիր համերգ է սպասվում։ Պե՞տք է, արդյոք, հիշեցնել, թե Բախի, Մոցարտի կամ Շուբերտի ո՞ր գործերն են հնչել Երևանում շնորհիվ այս երաժշտի, ով իր ձեռքերի շարժումներով ասես գուրգուրում է ջութակների, բասերի կամ հոբոյի հնչյունները կամ թափ հաղորդում դրանց։ Այս դիրիժորի արվեստը հեռու է այն բանից, ինչի

«Մեղադրանքները, որոնք «մարտի 1-ի» հետ կապված հնչում են պարոն Քոչարյանի հասցեին, բացարձակ անհիմն են»

Գառնիկ Իսագուլյանը հնարավոր է համարում քառյակ-Ռոբերտ Քոչարյան համագործակցությունը «Ես նույնքան հնարավոր եմ համարում քառյակի եւ Սերժ Սարգսյանի համագործակցությունը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` պատասխանելով հարցին` հնարավոր համարո՞ւմ եք խորհրդարանական քառյակի` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ: Սերժ Սարգսյանի եւ քառյակի համագործակցությունը Գառնիկ Իսագուլյանը տեսնում է քառյակի

Թեւան Պողոսյան. «Ոստիկանները պետք է բացատրեն, ոչ թե միանգամից բռնեն ու տանեն» (Տեսանյութ) 

Այսօր Երեւանում տեղի ունեցավ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որը նպատակ ունի խթանել Հայաստանի՝ Եվրամիության մերձեցման գործընթացը եւ նպաստել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը: Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, որն իր խոսքում նշեց, որ այս քննարկման ընթացքում ծրագրի մի քանի հիմնական ուղղությունների վրա է ուշադրություն դարձվելու:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031