Լրահոս
Օրվա լրահոսը

Լաուրա Բաղդասարյան. Հռչակելով ինձ Մատա Հարի`Ադրբեջանի իշխանությունը ձգտում է խաչ դնել ժողովրդական դիվանագիտության վրա. Аrminfo.am

Ապրիլ 22,2014 20:00

Հռչակելով ինձ Մատա Հարի`Ադրբեջանի իշխանությունները ձգտում է խաչ դնել ժողովրդական դիվանագիտության վրա, այդպիսի կարծիք է հայտնել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը`ԱրմԻնֆո-ին մեկնաբանելով ադրբեջանցի լրագրող և քաղաքական տեսաբան Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությանն իր «մեղսակցությունը»: Միրկադիրովը ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում Թուրքիայից արտաքսվելուց հետո: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը լրագրողին մեղադրում է 2008 թ. ապրիլից Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Մեղադրանքի համաձայն, Միրկադիրովը բազմիցս հանդիպել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ`կատարելով նրանց հանձնարարականները, տրամադրել «պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն, լուսանկարներ և սխեմաներ, որոնց օգնությամբ թշնամական գործունեություն է իրականացվել Ադրբեջանի տարածքում»: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել եռամսյա կալանքը: Մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 274 հոդվածով`Հայրենիքի դավաճանություն, ինչը ենթադրում է 10-ից մինչև 15 տարի կամ ցմահ բանտարկություն:

«Մենք NGO ձևաչափով տարբեր նախագծերի շրջանակներում մշտական հիմունքով համագործակցում ենք Բաքվի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հետ 2005 թվականից: Կարծում եմ, որ Հայաստանում և Ադրբեջանում բոլորը շատ լավ գիտեն, թե ինչով ենք մենք զբաղվում բոլոր այդ տարիներին, քանի որ մեր ողջ գործունեությունը միշտ տեսանելի է եղել: Մենք միշտ փորձել ենք ընդհանուր եզրեր գտնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հասարակությունների շրջանում: Այդպատճառով անձամբ ինձ համար այն, որ իմ անունը հիշատակվում է պետական դավաճանության լուրջ մեղադրանքում, բացարձակ անսպասելի էր»,- հայտարարել է «Ռեգիոնի» տնօրենը:

«Ռաուֆը մեր նախագծի հեղինակներից մեկն էր: Նա մասնակցել է առցանց խորհրդաժողովներին մեր publicdialogues.info կայքում: Շատ եմ վախենում, որ հիմա կարող են տուժել նաև Ադրբեջանի մեր գործընկերները`ի դեմս Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի աշխատակիցների: Ամեն դեպքում մեր խաղաղարար գործունեության վրա կարող է խաչ դրվել, քանի որ Ադրբեջանի մեր գործընկերները և լրագրողներն այժմ կարող են վախենալ գործ ունենալ «հայկական հատուկ ծառայությունների համար աշխատող» մարդու`ինձ հետ»,- ամփոփել է Բաղդասարյանը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` Аrminfo.am-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930