Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

– Կարող ա՞ ղարաբաղցի ես, ախպեր: – Հա: Ի՞նչ ա էղել: – Որ ղարաբաղցի ես, ինչի՞ ես էդ աթոռին նստել: – Բա ո՞ւր նստեմ: – Արի նստի գլխիս:

Hurriyet. Դավութօղլուի՝ Երևան գալուն կարող է խանգարել մեկ այլ հանդիպո՞ւմ

Թուրքիան խորացնում է ջանքերը Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու համար, ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 20-ին խորհրդարանի բյուջետային հանձնաժողովում արտաքին գործերի նախարարության հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը: «Կովկասում խաղաղություն հաստատելու ժամանակն է», – ասել է Դավութօղլուն՝ նշելով, որ Վաշինգտոն կատարած վերջին այցի ժամանակ իրենք Մինսկի խմբի գործընթացը նորից կյանքի

Համաշխարհային Բանկի խորհուրդները Հայաստանին. Ինչպես ավելացնել աշխատատեղերը

Հայաստանը պետք է վերանայի աշխատատեղերի աճն ապահովելու իր մոտեցումները: Գրում է Համաշխարհային բանկի պաշտոնական կայքը՝ առաջարկելով չորս հիմնական գործոններ, ինչի վրա Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի: Ներդրումային ծրագրերին աջակցելու խորհուրդ տալով՝ ՀԲ-ն գրում է, որ Հայաստանի վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ներդրումային հարցերի ճյուղային բաշխումը խնդրահարույց է: Այդպես է նաև խնայողությունների և միջնորդության

Սուրիկ Խաչատրյանին հայհոյած երկու ոստիկան է ազատվել աշխատանքից

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը մտավախություն ունի ՀՀԿ-ի հետ երկխոսության մտքից: Այսօր Ազատության հրապարակում, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի հայտարարությանը, թե ազատամարտիկների ցանկության դեպքում, ՀՀԿ-ն երկխոսության սեղանի շուրջ կարող է նստել ազատամարտիկների հետ, հիշեցրեց. «ՀՀԿ-ն երկխոսության կոչ արեց ՀԱԿ-ին, հետո ձերբակալեցին Տիգրան Առաքելյանին, մեր ընկեր Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպեցին, այդ տղան հիմա բանտում է: Հանկարծ չշփոթեք, ուզո՞ւմ

Քաղաքացիական ակտիվիստը կարող է տուգանվել 50.000 դրամով

Օգոստոսի 27-ին Երեւանի Քաղաքապետարանի շենքի դիմացի աստիճանների վրա պառկելու համար քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանը կարող է տուգանվել 50.000 դրամով։ Ոստիկանությունը նրան մեղադրում է իրենց օրինական պահանջներին չենթարկվելու համար։ Մինչդեռ Վահագն Մինասյանը չենթարկվելու իր պատճառներն ունի։ «Աստիճանահարթակին էինք քնել, որպեսզի տեսախցիկների առաջ լինեինք, որպեսզի հանցագործներին բացահայտելը հեշտ լիներ։ Նախորդ օրերին բազմաթիվ միջադեպեր էին եղել մեր անվտանգության

Euronews. «Ռուսաստանը կայսերական նկրտումներ ունի». Թևան Պողոսյան

Արդյո՞ք Եվրոմիության և Ռուսաստանի հակամարտությունը կոմերցիոն սառը պատերազմ է:  «Եվրոնյուզ»-ը փորձել է գտնել հարցի պատասխանը՝ զրուցելով «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի, Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի վերլուծաբան  Հրանտ Կոստանյանի և Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Գրիգորի Նեմիրյայի հետ: Կոստանյանի կարծիքով, Արևելյան գործընկերության երկրներին ԵՄ առաջարկած ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրերը բարեփոխումների համար փորձարկված և

Կոչ ՀՀԿ-ին՝ «լուրջ մոտեցեք հնարավոր երկխոսությանը»

«Այս իշխանությունը գողացած անհատների պես՝ առանց արմատ չենք, արմատներ ունենք եւ մեր արմատները Եռաբլուրներում են»,- այսօր Ազատության հրապարակում այս խոսքերով սկսեց ամենշաբաթյա ազատամարտիկների հանդիպումը ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: Առաջին ելույթը փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանինն էր: Նա անդրադարձավ իրենց ուղղված ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի երեկվա երկխոսության պատրաստակամությանը: Փոխգնդապետը` ի պատասխան Կարինե Աճեմյանի հրավերքին, իրենց նախապայմանները ներկայացրեց ՀՀԿ-ի

«Լույս» հիմնադրամի շրջանավարտները Հայաստանում հիմնել են 5 նոր ընկերություն

«Լույս» հիմնադրամի շրջանավարտների 60%-ն աշխատում է Հայաստանի հանրային, մասնավոր և քաղաքացիական հասարակության հատվածներում, 25%-ը շարունակում է իր կրթությունը նույն կամ այլ բուհում՝ ամբողջական ֆինանսավորում ստանալով նրանից: Շրջանավարտների մյուս՝ 15%-ն աշխատանքի է անցել միջազգային այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Google-ը, Microsoft-ը, Amazon-ը, HSBC-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն

Ուկրաինան դադարեցրեց ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքները

Azatutyun.am. Ուկրաինան դադարեցնում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանն ուղղված նախապատրաստական բոլոր աշխատանքները: Ուկրաինայի նախարարների կաբինետը նման որոշում կայացրեց բառացիորեն մի քանի ժամ առաջ: Ուկրաինական կառավարությունը  հանձնարարել է տնտեսական բլոկի բոլոր նախարարություններին. – «ԱՊՀ պետությունների հետ առևտրի զարգացմանն, արտադրական կոոպերացիան խթանելուն և տեխնոլոգիաների փոխանակմանն ուղղված միջոցներ ձեռնարկել, ինչը կնպաստի աշխատատեղերի պահպանմանն ու պետության տնտեսական կայունության ապահովմանը»:

«Եթե Օբաման կամ մյուսները Գյումրի չեն եկել, իրենք են տուժել …». Շիրակի ՀՀԿ կառույցի ղեկավար

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը կարծիք  հայտնեց, որ ՌԴ նախագահի այցը Հայաստան ու առհասարակ Գյումրի արդեն իսկ խոշոր իրադարձություն է: Ըստ նրա, ՌԴ նախագահի այցից Գյումրին միմիայն շահելու է, այս իրադարձությունը թե քաղաքական, թե տնտեսական առումով դրական հետևանքներն է բերելու, մեծ դեր է կատարելու քաղաքի զարգացման գործում: Մեր այն

Վարդան Պետրոսյանի կալանքի որոշումը մնաց անփոփոխ

Քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանն անփոփոխ թողեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիս Սիսակյանի որոշումը՝ Վարդան Պետրոսյանի նկատմամբ երկու ամսով կալանք ընտրելու մասին: Սիրված մտավորականի, դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ ներկայացրել է առարկություններ, եւ որեւէ հիմք Վարդան Պետրոսյանին խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ չկա: «Դատախազը որեւէ հիմք խափանման միջոցի

Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործը վկաների հարցաքննության փուլում է. (Տեսանյութ)

Փաստաբանի մոտ ընկերը փոխում է նախաքննության ընթացքում տված որոշ ցուցմունքներ` նկատելով, որ դրանք քննիչն է ավելացրել

«Համատեղ մշակել մեխանիզմներ՝ աշակերտին արվեստի աշխարհին մերձեցելու». Արմեն Աշոտյան

Օրերս տեղի ունեցած Հայաստանի թատերական գործիչների միության համագումարի ընթացքում  միության որոշ անդամներ իրենց մտահոգություն էին հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ դրամահավաքության դեմ իրականացվող գործընթացների շրջանակներում հանրակրթական դպրոցներում տոմսերի վաճառքի արգելքի կապակցությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում Թատերական գործիչների միության նախագահ, Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի ղեկավար  Հակոբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալել է Էլ-Քուվեյթի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Երևանում գտնվող Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Պատվիրակության անդամներին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահին շնորհակալություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին ընձեռված հնարավորության համար և շնորհավորել

Milliyet. Հայաստանի հրավերը սովորական գործընթաց է. Ահմեդ Դավութօղլու

Հայաստանից ստացված հրավերը սովորական գործընթաց է և պետք չէ գագաթնաժողովի հրավերները տարբերակել միմյանցից, ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը հրավեր է ստացել մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության երևանյան գագաթնաժողովին: Հայտում է «Միլիյեթ» թերթը: «Դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հանդիպման հրավեր ստանալը սովորական արարողակարգ է: Բոլոր անդամները հրավիրվել են այդ հանդիպմանը: Պետք չէ

ՀՀ ԶՈՒ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին՝ ՀՀ Նախագահի հրամանագիրը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ   Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով` որոշում եմ. 1. 2013 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը

Ագարակում ամուսինը կնոջը սպանելուց հետո հանձնվել է ոստիկանությանը

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ողբերգական ավարտ ունեցող ընտանեկան բռնության մեկ այլ դեպք: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը»: «Տղաս չպետք է ձեռքերը կեղտոտեր»,- արցունքներն աչքերին ասում է Նադեժդա 

Հայկական կոնյակի ներկայացումներ արտերկրում

Նոյեմբերի 19-ին Վիեննայի Hotel de France հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Արարատ կոնյակի համտեսի միջոցառում: Կազմակերպիչներն էին՝ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը եւ Երեւանի «ԱՐԱՐԱՏ» կոնյակի գործարանը` Ավստրիայի Գինեգործական եղբայրության եւ գինու ասպետների ընկերության օժանդակությամբ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը: Ներկաներին ողջունեց «ԱՐԱՐԱՏ» Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը: միջոցառման

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողությունը բողոքում է

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողության բողոքն ընդդեմ  Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերի միավորմանը և վերանվանմանը, որպես Գյումրու արվեստի ակադեմիայի ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ուսանողները դեմ են  Գյումրու արվեստի ակադեմիա ՊՈԱԿ-ի ստեղծման նախագծին և դրա հիմնավորմանը` հետևյալ պատճառներից և հիմնադրույթներից ելնելով. Ցանկացած

Գյումրին ընկավ Պուտինի ջրերը

Aravot.am-ի հետ զրույցում «Շիրակ կենտրոն» հ/կ ղեկավար Վահան Թումասյանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Գյումրի նախատեսած այցին, կարծիք հայտնեց, որ ցանկացած բարձր պաշտոնյայի, առավել ևս գերտերության ղեկավարի այցը միանշանակ օգուտ կբերի տվյալ քաղաքին, դա  այսպես ասած Գյումրիի բրենդի, հեղինակության բարձրացում է: «Հիշո՞ւմ եք  մասսայական ասֆալտապատում Գյումրիում վերջին անգամ երբ է եղել,  եղել է 1992-93 թվականներին, երբ

ՀԱԿ-ը պատրաստ է իր ստորագրությունները տրամադրել՝ արտահերթ նիստ հրավիրելու համար

Նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես խմբակցության նիստ: Նիստում քննարկվել է դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում քննարկվելիք Հայ Ազգային Կոնգրեսի` «Համատարած և համակարգված կոռուպցիա» հարցապնդման ներկայացման հարցը, ինչպես նաև նիստում ներկայացվելիք ԱԺ որոշման նախագիծը: Քննարկվել է նաև կենսաթոշակային պարտադիր վճարումների դեմ բողոքող նախաձեռնության դիմումը, և որոշվել է, որ Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը պատրաստ է

Քաղցրավենիք՝ գլանակի դիմաց. այսպես են երիտասարդները պայքարում ծխախոտի դեմ

«Քայլենք առանց ծխախոտի», «Քո ընտրությունն առողջ միջավայրն է». ահա նման մակագրությամբ թռուցիկներով էին այսօր Հյուսիսային պողոտայում երիտասարդները դիմավորում անցորդներին։ Նոյեմբերի 21-ն աշխարհի շատ երկրներում հայտարարված է Չծխելու օր։ Օրվա առթիվ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Երևանն առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր հանրային միջոցառում՝ «Ընտրի′ր քո ճանապարհը» կարգախոսով։ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ Կիպրոսի Հանրապետության նախկին Նախագահ Գլավքոս Քլերիդեսի մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել մեծ կիպրացու և հայրենանվեր գործչի ավանդն ու անձնվեր առաքելությունը Կիպրոսի պետականության ամրապնդման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի կայունացման ու բարգավաճման գործում, ինչպես նաև նրա անձնական ներդրումը հայ-կիպրական դարավոր բարեկամության զարգացման ու

Առողջապահության նախարարությունը դատապարտում է

Արդեն որերորդ անգամ ականատես ենք լինում ամենահումանիտար մասնագիտություն ունեցող մարդու նկատմամբ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում ցուցաբերված վայրագության։ Նոյեմբերի 21-ին, ժամը 00:53-ին Սասունցի Դավիթ նրբ. 35 տուն հասցեից Սրբուհի Տոնիկյանի անվամբ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ –ի 1-03 ծառայությունում գրանցվել է N 71 կանչը: Ի դեպ, Ս. Տոնիկյանը քրոնիկ հիվանդ է և բազմիցս դիմել է 1-03 ծառայությանը` թոք-սրտային անբավարարություն

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Լիբանանի և Իրանի նախագահներին՝ Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բեյրութում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև, տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Լիբանանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Միշել Սուլեյմանին և Հասան Ռոհանիին: Սերժ Սարգսյանը խստորեն դատապարտել է այդ ահավոր հանցագործությունը, որը երկու տասնյակից ավելի մարդկանց մահվան, հարյուրից ավելի վիրավորների, այդ թվում՝ Լիբանանում Իրանի մշակութային հարցերով կցորդի

Նախկին միլիոնատերը վարձով է ապրում

Azatutyun.am․  Փայլակ Հայրապետյանն այսօր «Ազատությանը» տված հարզացրույցում փոխանցեց, որ իրեն միլիոնավոր դոլարների վնաս են պատճառել՝ ձեռքից վերցնելով ունեցվածքը: Նախկին միլիոնատիրոջ խոսքով, իրենից վերցրել են, մասնավորապես՝ «Հայաստան» հանրախանութի 2 մասնաշենքերը, Գաջագործների փողոցում գտնվող 3 շինությունները, Ջերմուկում գտնվող կիսակառույց մարզամշակութային համալիրը, Ծովազարդ գյուղում գտնվող սեփականությունը, նաև իր տունը: «Հիմա ես վարձով եմ մնում», – պատմեց Հայրապետյանը: Անցած

Լեւոն Բաբուջյանն ու Հովիկ Հայրապետյանը 20 առաջատարների շարքում են

Չեննայում ընթացող տղամարդկանց գրոսմայստերական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները փոփոխակի հաջողությամբ են հանդես գալիս՝ 118 մասնակիցների մրցաշարային աղյուսակում միմյանց զիջելով ավելի բարձր տեղ զբաղեցնողի դերը: Տասներորդ տուրից հետո Լեւոն Բաբուջյանը 6,0 միավորով ընթանում է 12-րդ տեղում: Նույնքան միավորով 17-րդ հորիզոնականում է Հովիկ Հայրապետյանը, իսկ մրցաշարի սկզբնամասում միայն հաղթանակներով մեկնարկած Սամվել Տեր-Սահակյանը վաստակել է 5,5 միավոր եւ հանգրվանել

Ուկրաինայի խորհրդարանը հրաժարվեց Տիմոշենկոյին ազատ արձակել

amerikayidzayn.com․  Ուկրաինայի խորհրդարանը հինգշաբթի օրը հրաժարվել է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելուն ուղղված մի շարք օրինագծեր ընդունելուց: Օրենսդիրների որոշումը հարված է հասցրել Կիևի կողմից Եվրամիության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հույսերին: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գլխավորած «Տարածաշրջանների կուսակցության» ներկայացուցիչները ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովի նախօրեին անցկացված քվեարկության ընթացքում չեն սատարել Տիմոշենկոյի ազատ արձակումը նախատեսող վեց օրինագծերից

Տեղի ունեցավ Ֆինանսիստների և բանկիրների համահայկական երկրորդ համաժողովը

Նոյեմբերի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ֆինանսիստների և բանկիրների համահայկական 2-րդ համաժողովը, որին մասնակցում էին Սփյուռքից ժամանած ֆինանսիստներ, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, ապահովագրական և աուդիտորական ընկերությունների, վարկային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց այս համաժողովին սփյուռքահայ ֆինանսիստների մասնակցությունը և նշեց, որ անկախությունից ի վեր կայուն

Նույնական են արդյո՞ք մեր և Կարմիր բլուրում ապրած մարդկանց գեները

Կարմիր բլուրի մերձակայքում գտնվող մեծ դամբարանադաշտը չէր հայտնաբերվի, եթե չորոշվեր Երևանի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար կառուցել շրջանցող ճանապարհ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը և բացատրեց՝ ինչու. «Ճանապարհաշինությունը կազմակերպելու համար ուսումնասիրվեց տարածքը: Պարզվեց, որ զգալի մի հատված զուրկ է մշակութային շերտերից, իսկ մյուս հատվածում բացվեց դամբարանադաշտը:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031