Օրվա լրահոսը
«Քառյակը ՀԱԿ-ի «լայթ» տեսակն է». (Տեսանյութ)
«Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» հ/կ նախագահ Կարեն Թումանյանը այսօր «Իրատես de facto» մամուլի ակումբում, խոսելով Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, նշեց, որ դա հանրությանը նետած լուրջ մարտահրավեր է: Կարեն Թումանյանի պնդմամբ՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւ ինչպես նա է որակում՝ «Ռոբերտ Նազարյանի դուքյանը» արդեն կորցրել է իր չափի զգացումը. «Նա ոգեւորվել էր անցյալ տարվա էլեկտրաէներգիայի թանկացմամբ
Յուրա Մովսիսյանը ազատվել է Հայաստանում պարտադիր զինվորական ծառայությունից
Կառավարության որոշմամբ Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայությունից: Սակայն ազատման ժամկետը չի նշվում: Օգոստոսին լրանում է ֆուտբոլիստի 27-ամյակը: «Յուրա Մովսիսյանն առանձնանում է Հայաստանի ազգային հավաքականում արդյունավետ խաղով եւ նախապատրաստվում է 2014 թվականի աշնանը մեկնարկող Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին», – ստացված գրավոր մեկնաբանությունը մեջբերում է РИА
Հայկ Կյուրեղյանին ոստիկանության բաժնում ծեծել են
Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի տվյալներով` Հայաստանում ոստիկանական բաժիններում հայտնված քաղաքացիների 90 տոկոսը լուրջ խոշտանգումների է ենթարկվում: «Ոստիկանական բաժիններում մարդիկ ենթարկվել են ծեծի, ջարդի: Որպես կանոն, փաստաբան չեն ունեցել: 2012-ի նոյեմբեր-դեկտեմբերի կտրվածքով 135 քաղաքացուց փաստաբան է ունեցել միայն 3-ը: Նրանք մանրամասն նկարագրել են, թե ինչպես են իրենց ծեծել, ինչ ձեւերով ու գործիքներով»,- այսօր «Մեդիակենտրոնում» խոշտանգումների զոհերի
«Դեպի Եվրասիական միություն» շարժումը ԱՄՆ դեսպանատանը կոռուպցիայի մեջ է մեղադրում
«Դեպի Եվրասիական միություն». «Եթե դեսպանատան պատասխանը համոզիչ ու հիմնավոր չլինի, մենք արդեն ծրագրավորել են հետագա քայլերը»
Վարձակալը յուրացրել է տանտիրոջ կոնյակները
Հունիսի 25-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, յուրացում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Սուսաննա Գ.-ին: Նա խոստովանել է, որ վարձակալական հիմունքներով բնակվելով Էվելինա Խ.-ի տանը` հունիսի 20-ին յուրացրել է 40 շիշ կոնյակ. մի մասը վաճառել է 5.000 դրամով, իսկ մնացածը` նվիրել հարազատներին` պատճառելով մոտ 600.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է հետաքննություն:
Պետրո Պորոշենկոն` ԵԽԽՎ-ում. «Ուկրաինան երբեք այսքան եվրոպամետ չէր եղել»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի չորրորդ օրը, նախատեսված էր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի ելույթը: Մինչ Պորոշենկոն ելույթ կունենար, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը նկատեց, թե հատկանշական է այն, որ Պետրո Պորոշենկոն իր` նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կատարում է հենց Ստրասբուրգ: Բրասյորը հույս հայտնեց, որ Պորոշենկոն հնարավորություն ունի
Մահ՝ ոստիկանի պատճառով
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքում` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. հունիսի 13-ին` ժամը 19.55-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս բնակչուհուն` անզգուշությամբ մահ պատճառելով վերջինիս: Կատարվում է
Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ եմ. Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)»,- նշված է հրամանագրում։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ
Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվեց Պանամայում ՀՀ դեսպան
Սերժ Սարգսյանի հրամանագիրը Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՊԱՆԱՄԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ եմ. Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո): ՀԱՅԱՍՏԱՆԻ
Եթե Արմեն Աշոտյանի ու Արտեմ Ասատրյանի արժանապատվությունը վիրավորվել է, ՄԻՊ-ը հորդորում է դիմել դատարան
Նախարարների վրա մանրադրամներ նետելու ակտիվիստների գործողությունները Կարեն Անդրեասյանի լիազորություններից դուրս են Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանն ասաց, որ առայժմ չի կարող հստակ գնահատական տալ Սարյան փողոցում Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների գործողություններին: Պարոն Անդրեասյանը վստահեցրեց, որ վերջնական գնահատական կտա, երբ կլինեն ծառայողական քննության արդյունքները,
Նախագահը ստորագրել է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Ջիփի» ուղեւորը ոտքերն օդափոխելու ձեւը գտել է
Ամռան այս տապին հենց երթեւեկության ժամանակ այսպես էր ոտքերն օդափոխում եւ հանգստանում «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը: Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 25.06.2014
Ինչո՞ւ նույն հիմնարկը չի կարող միասնական հաշվով վճարել գազի վճարը
Պատգամավորը հարց է բարձրացնում, իսկ «Գազպրոմ-Արմենիան»՝ պարզաբանում Երեկ կայացած ասուլիսի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, խոսելով ԱԺ գազի հանձնաժողովի աշխատանքների մասին, ներկայացրեց «կոպտագույն խախտումների, մախինացիաների» երկու օրինակ, ինչի շնորհիվ «Գազպրոմը», ըստ պատգամավորի, թալանում է ժողովրդին: Օրինակներից մեկը հետեւյալն էր. եթե որեւէ ընկերություն մի քանի մասնաշենք ունի, եւ ցանկանում է բոլորի համար միասնական հաշվով
Ադրբեջանը վերակենդանացնում է ԵԽԽՎ-ում ԼՂՀ խնդրով ենթահանձնաժողովի հարցը
Ինչո՞ւ հայաստանցի պատվիրակները չհակադարձեցին Իլհամ Ալիեւի հիստերիային «Ճիշտ են արել, քանի որ հայաստանյան պատվիրակների որեւէ հարցադրում կօգտագործվեր հենց հայկական պատվիրակության դեմ: Բացարձակապես անիմաստ էր որեւէ հարցադրում անելը, որովհետեւ այլոք ասում էին այն, ինչը որ մենք պետք է ասեինք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ Եվրոպայի
Քառյակը կտրոհվի՞, թե՞ կհամագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ
«Ռոբերտ Քոչարյանը շատ մեծ ուշացումով խոսեց հարցերի շուրջ, որոնց մասին մենք մեր կարծիքները հնչեցրել էինք: Չեմ կարող չընդունել, որ նա եւս այդ ամենում տեսնում է հանցագործ անտարբերություն, պետական շահերի ոտնահարում, կոռուպցիա եւ այլն, բայց չէ՞ որ այդ հիմքերը նոր չեն դրվել: Ու երբ խոսում է Ռոբերտ Քոչարյանը, ակամայից հիշում ես այն արմատները, որ Ռոբերտ Քոչարյանի
«Չգիտեմ». Ոստիկանության մայորը՝ 928 կգ հերոինի մասին. «Ա1+»
2014թ հունվարի 18-ին Ոստիկանության կողմից առգրավված 928 կգ հերոինն առայժմ չի ոչնչացվել: Այն գտնվում է Ազգային անվտանգության վերահսկողության տակ: Այս մասին այսօր հայտարարեց Ոստիկանության թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի վարչության առաջին բաժնի պետի տեղակալ, մայոր Տիգրան Սահակյանը։ Նա հերքեց այն լուրերը, թե առգրավված թմրանյութի մոտ 10 տոկոսը չի համարվել հերոին: Սակայն քիչ անց, երբ նա հրապարակում
ՀՀ վարչապետ. «Չեմ հանդուրժելու ամենաթողության ցանկացած դրսևորում»
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Ուզում եմ անդրադառնալ ինձ խիստ անհանգստացնող մի երևույթի. հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ և սադրիչ եղանակներով: Ես անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը: Ինչպես
Պետը զինվորին չի թույլատրել գնալ լվացարան ու ասել է, որ գնա զորանոց
Զինվորը գնացել է դեպի զորանոց եւ ասել՝ «էս ովքեր են»: Ու դա պատճառ է դարձել զորամասերից մեկում տեղի ունեցած վիճաբանության, որը քրեական գործ դարձավ, ի վերջո, ուղարկվեց դատարան: 2014թ. մայիսի 6-ին Ռոլանդ Ստեփանյանին Սյունիքի մարզի դատարանը դատապարտեց ազատազրկման 4 տարի 7 ամիս 5 օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չէր կիրառվելու,
«Ես չեմ հավատում, որ երբևէ կունենամ բնակարան ». ասում է 85- ամյա միայնակ անօթևան կինը. «Շիրակ կենտրոն»
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցների դիտարկումներով Գյումրու տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցների մեծ մասը տարաբնույթ պատճառներով ընդգրկված չեն բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: Նրանցից շատերը ավելի քան քառորդ դար բնակվելով ժամանակավոր կոչվող թիթեղյա վագոն-տնակներում, կորցրել են երբևէ բարեկեցիկ բնակարանում բնակվելու իրենց հույսը: Ներկայացվող տեսանյութը 85-ամյա միայնակ տարեց կնոջ մասին է, նա միակ զավակի մահից հետո ամբողջովին մենակ
Փորձություններով լի կիրակի
Կամ՝ մնամ սպասող փրկարարիդ Հունիսի 22-ը իմ եւ ընկերուհուս կյանքում նշանավորվեց եւս մեկ իրադարձությամբ, այն կապ չունի Երկրորդ աշխարհամարտի հետ, բայց հետո հիշեցրեց կենաց-մահու պայքարի նման մի բան… Քանի որ այս հունիսի 22-ը դարձյալ կիրակի օր էր, իսկ դա ամառանոցատերերի համար նշանակում է անքուն գիշեր, քանզի շաբաթվա մեջ ծառերը ջրելու միակ օրն է, ես էլ
ԵԽԽՎ-ում հույս ունեն մինչև 2015 կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը շարունակում է աշխատանքները: Այսօրվա` հունիսի 26-ի լիագումար նիստում անցկացվում է «Ուկրաինական ճգնաժամի` քաղաքական և մարդասիրական հետևանքները» թեմայով քննարկում: ԵԽԽՎ պատվիրակները բավականին կոշտ ելույթներ են ունենում Ռուսաստանի հասցեին` Ռուսաստանին անվանում «ագրեսոր», որը «բռնակցել է» Ղրիմը Ռուսաստանին: Պատվիրակները նշում են, թե Ռուսաստանի նպատակն է «ոչնչացնել Ուկրաինան»: Նշենք, որ քննարկման մեկնարկին
Սեքսուալ օծանելիք՝ գումարած ներկայացում
Կինոռեժիսոր Գուժ Թադեւոսյանը եւ օծանագործ, նկարիչ Արման Մանուկյանը կներկայացնեն իրենց «7 մեղքը» Երիտասարդ կինոռեժիսոր Գուժ Թադեւոսյանի (լուսանկարում) «Երբ կրկեսը ժամանեց» մանկական խաղարկային ֆիլմը վերջերս մասնակցեց ՌԴ Յարոսլավլի մարզում 4-րդ անգամ անցկացվող «Լույս աշխարհին» միջազգային երիտասարդական կինոփառատոնին: Մասնակից 10 երկրից 570 ֆիլմերի շարքում «Խաղարկային ֆիլմ» անվանակարգում հայ կինոռեժիսորի աշխատանքը արժանացել է 3-րդ մրցանակի: Երիտասարդ կինոռեժիսորի դեբյուտը
Հայաստանի արտգործնախարարը կայցելի Լատվիա
Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հրավերով հունիսի 26-27-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռիգա: Լատվիայի մայրաքաղաքում նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Լատվիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երբ ճիշտ չեն «ընկալվում» նպատակային օգտագործումն ու հանրահռչակումը
Մեր մոնումենտալ ժառանգության երկու եզակի համալիրների` Զվարթնոցի եւ Գառնիի շուրջ փոթորկվող հասարակական զայրույթը, որը սկիզբ առավ սոցցանցերում եւ հետզհետե տեղափոխվեց էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցներ ու հեռուստատեսային քննարկումներ, այնուհանդերձ անպատասխան թողեց գլխավոր հարցը՝ արդյոք պատմամշակութային ժառանգության պահպանության ՀՀ օրենսդրությունը նախատեսո՞ւմ է այն` ինչ տեղի է ունեցել: Ավելի ուշ հետեւեց ՀՀ մշակույթի նախարարի հրամանը՝ միջոցառումների կազմակերպման նպատակով
Վալերի Օսիպյանին դատի են տալիս
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները դժգոհում են, որ իրենց գրավոր պահանջներին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ չի պատասխանել: Նրանք իրենց գրավոր պահանջ-դիմումը կառավարությանն են ներկայացրել 13 օր առաջ: Հիօշեցնենք, որ նրանք պահանջում են վերացնել կարմիր գծերը, վերացնել տեսաձայնագրող սարքերը ու համաներում տարածել մինչեւ հիմա արձանագրված վարորդների տուգանքների վրա: «Նույնիսկ պատասխանելու վերջնաժամկետ չեն ասել, թե երբ են
Իսպանիայի հավաքականին Մադրիդում գրեթե ոչ ոք չի դիմավորել
Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը Բրազիլիայից արդեն վերադարձել է հայրենիք: Սակայն մայրաքաղաքի «Բարախաս» օդանավակայանում նրան գործնականում դիմավորող չի եղել: Ոչ ոք չէր սպասում, որ աշխարհի չեմպիոնը լիազորությունները վայր կդնի արդեն խմբային մրցաշարում: Այդուհանդերձ, չնայած դառը պարտությանը, այդ երկրի գրեթե բոլոր ֆուտբոլային մասնագետները եւ ֆուտբոլասերների մեծ մասը համակարծիք են մի բանում. Իսպանիան ընդմիշտ կմնա ֆուտբոլի պատմության մեջ՝
Նրան 8 տարի որոնում էին Մոսկվայի իրավապահները
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` կամավոր բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Իվան Յ.-ն, որը 2006 թ. մարտի 15-ից ՌԴ Մոսկվա քաղաքի մետրոպոլիտենի ոստիկանության վարչության կողմից հետախուզվում էր խուլիգանության և մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքներով: ՀՀ ոստիկանություն
Նորոգված հայացք՝ պատմական ոչ հեռու անցյալին
Հայ մշակութային դաշտի նշանակալի երեւույթներից դարձավ լույս ընծավյած ստվար պատկերագիրքը՝ «Սոցիալիստական ռեալիզմը եւ խորհրդահայ կերպարվեստը» անվանմամբ: Գիրքը հեղինակել են` ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը եւ ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը: Այն կերպարվեստագիտության ասպարեզում եզակի մի երեւույթ է՝ նյութի համապարփակ ընդգրկունությամբ, ատրիբուտիվ-գիտական ապարատի համալրվածությամբ եւ լրջմիտ մշակումներով,
ՀՀ Ազգային ժողովի և ԼՂՀ Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը, Ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կազմավորման գործընթացի լիովին և անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին և այն ժամանակ դեռևս գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավոր լինելու իրողությունը: Արձանագրելով, որ` ի պատասխան Արցախի
Սամվել Բալասանյանը ներկա գտնվեց աշխատանքային տոնավաճառին
Այսօր՝ հունիսի 26-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մասնակցեց Գյումրում անցկացվող 7-րդ Աշխատանքային տոնավաճառին, որին այս տարի ընդգրկված էին երեք տասնյակից ավելի գործատուներ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետարանը:Տոնավաճառն անցկացվում է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և Զբաղվածության Գյումրու մարզային կենտրոնի կողմից: Քաղաքապետը կարևորեց նման միջոցառումների անցկացումը Գյումրիում՝ հաշվի առնելով գործազուրկների մեծ թիվը և նշեց, որ այն բավականին արդյունավետ


















































