Օրվա լրահոսը
Ցինիզմը հասել է վտանգավոր սահմանի
«Տրեխային» մտածողություն եւ «սապոգային» գործողություններ Կարծում եմ՝ շատերդ եք վաղուց հասկացել, որ Հայաստանում իրեն իշխող համարող կուսակցության ու նաեւ իշխանության այլ ներկայացուցիչների խոսքերում ու գործերում մտքի նշույլ փնտրելը նույնն է, ինչ հավի գլուխը բացես եւ էնտեղ փորձես ուղեղի հետքեր գտնել: Սակայն այդ նույն իշխանություն կոչվածի նույն խոսքերում ու գործերում ցինիզմի առատություն է, ես կասեի՝ ցինիզմը
Մահ՝ պատուհան լվանալու արդյունքում. Shamshyan.com
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժին, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 22 շենքի բակում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները, ովքեր պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 37-ամյա Ծովինար Շարոյանն էր,
Վագներ Երևանո՞ւմ՝ այո՛
Երբ աֆիշում տեսնում ես Զավեն Վարդանյանի անունը, գիտես, որ առնվազն հետաքրքիր համերգ է սպասվում։ Պե՞տք է, արդյոք, հիշեցնել, թե Բախի, Մոցարտի կամ Շուբերտի ո՞ր գործերն են հնչել Երևանում շնորհիվ այս երաժշտի, ով իր ձեռքերի շարժումներով ասես գուրգուրում է ջութակների, բասերի կամ հոբոյի հնչյունները կամ թափ հաղորդում դրանց։ Այս դիրիժորի արվեստը հեռու է այն բանից, ինչի
«Մեղադրանքները, որոնք «մարտի 1-ի» հետ կապված հնչում են պարոն Քոչարյանի հասցեին, բացարձակ անհիմն են»
Գառնիկ Իսագուլյանը հնարավոր է համարում քառյակ-Ռոբերտ Քոչարյան համագործակցությունը «Ես նույնքան հնարավոր եմ համարում քառյակի եւ Սերժ Սարգսյանի համագործակցությունը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` պատասխանելով հարցին` հնարավոր համարո՞ւմ եք խորհրդարանական քառյակի` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ: Սերժ Սարգսյանի եւ քառյակի համագործակցությունը Գառնիկ Իսագուլյանը տեսնում է քառյակի
Թեւան Պողոսյան. «Ոստիկանները պետք է բացատրեն, ոչ թե միանգամից բռնեն ու տանեն» (Տեսանյութ)
Այսօր Երեւանում տեղի ունեցավ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որը նպատակ ունի խթանել Հայաստանի՝ Եվրամիության մերձեցման գործընթացը եւ նպաստել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը: Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, որն իր խոսքում նշեց, որ այս քննարկման ընթացքում ծրագրի մի քանի հիմնական ուղղությունների վրա է ուշադրություն դարձվելու:
«Դատական համակարգն այնքան վատը չէ, որքան նրա իմիջը». արդարադատության նախարար (Տեսանյութ)
ՀՀ արդարադատության նախարարի խոսքերով, քանի որ դատական համակարգն առնչվում է քաղաքացիների հետ, ապա միշտ էլ բողոքողներ կլինեն «Վարչապետի ասածը դուք չեք ընկալել ամբողջության մեջ եւ այն կոնտեքստում, որում ասված է»,- այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրուցում այսպես արձագանքեց, անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկ կառավարության նիստի ժամանակ կատարած հայտարարությանը, երբ ասել էր, որ
«Հրաշալի» հնգյակ
Կպահանջե՞ն ՀԱԿ-ը, Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» Ռոբերտ Քոչարյանի «հրաժարականը»… «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը անկեղծացել է` նշելով, թե շատ ուրախ է, որ երկրորդ նախագահը` «ունենալով երկարատեւ կառավարման, Հայաստանը ղեկավարելու փորձ եւ ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին՝ գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է…»: Այնուհետեւ ԲՀԿ-ական պատգամավորը արձանագրել է`
Թեւան Պողոսյան. «Կարելի է շնորհակալություն հայտնել Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարներին, որոնք ձգձգում են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին»
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը շատ ուրախ կլինի, եթե Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը ուշանա ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մինչեւ հուլիսի 1-ը Հայաստանը կստորագրի՞ Եվրասիական տնտեսական միության անդամակցության փաստաթուղթը, ասաց, որ դեռ անցյալ տարի ինքը հայտնել էր իր տեսակետը, երբ ասել
Քոչարյանին հիշեցնում են՝ իր օրոք էլ Սեւան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադն է օտարվել նույն եղանակով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Yerkir.am-ին տված իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր «Որոտան» ՀԷԿ-ի սեփականաշնորհման գործարքին: Նա ընդգծել էր, որ որեւէ կերպ այդ գործարքը չի տեղավորվում սթափ մտածողության մեջ, Հայաստանի էլեկտրագեներացիայի ամենագրավիչ միավորը վաճառվում է ծայրահեղ կասկածելի ձեւով՝ անտեսելով օրենսդրության պահանջները (շրջանցելով խորհրդարանը). «Փաստորեն, «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի բոլոր էներգետիկ օբյեկտները վաճառվել են գույքի օտարման եղանակով՝
Լոնդոնի Հայ Տանը տեղի ունեցավ Սիփան Հակոբյանի տեսա-ձայնային դասախոսությունը
Ս.թ. հունիսի 20-ին Միացյալ Թագավորությունում՝ Լոնդոնի Հայ Տանը, տեղի ունեցավ դիրիժոր և օպերային երգիչ Սիփան Հակոբյանի տեսա-ձայնային դասախոսությունը: Այն կազմակերպել էր Լոնդոնի Թեքեյան Մշակութային Միությունը “Հայ Դասական երաժշտության զարգացումը Հայոց Ցեղասպանությունից առաջ և հետո” խորագրով: Այս կարևոր միջոցառումը առաջինն էր “Հիշատակի երեկո” դասախոսությունների շարգից, որոնք ծրագրել է Լոնդոնի Թեքեյան Մշակութային Միությունը: Դասախոսությունը իր տեսակի մեջ
Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելը հնարավոր է ձախողվի
Հայաստանը դժվար թե հասցնի գործերը կարգավորել, որպեսզի 2015 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիարժեք անդամ դառնա. Հայաստանի առջեւ նոր խնդիրներ են դնում. հուլիսի 23-ին Սոչիում ԵՏՄ խորհրդի նիստից հետո ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ ԵՏՄ-ին անդամակցելով` Հայաստանը պետք է մաքսատուրքերի տարբերությունը փոխհատուցի Առեւտի համաշխարհային կազմակերպության երկրներին: Այսինքն՝ ԱՀԿ-ի հետ մաքսատուրքերը զգալի տարբերվում
Նոր Նորքի բնակիչները Տարոն Մարգարյանին՝ նստարանները նորոգեք
Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող Թումանյանի այգու նստարանները, որոնք ընդամենը մեկ տարի առաջ են տեղադրվել, արեւից, ձնից ու անձրեւներից խամրել են, փայտի վրայից էլ լաքապատ շերտը դուրս է եկել: Այս մասին «Առավոտին» ահազանգում է «Կարծիք հայության» ժողովրդավարության աջակցության հ/կ նախագահ Սամվել Քոչարյանը: Նա Նոր Նորքի այն բնակիչների անունից, որոնք բնակվում են այգու հարեւանությամբ եւ իրենց
Համակարգչային լսարաններ զորամասերում՝ զինվորների կրթական գործընթացը բարելավելու համար
Հունիսի 27-ին Իջևանում տեղակայված զորամասերից մեկում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացեց հերթական համակարգչային լսարանը։ Այս նախաձեռնությունը երիտասարդական հիմնադրամը կյանքի է կոչել ՀՀ պաշտպանության նախարարի հետ քննարկումների արդյունքում։ Լսարանները ներառում են համակարգիչներ, տպիչ, ծրագրային ապահովումներ, համապատասխան կահույք։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշում է, որ համակարգչային լսարանները մեծ արձագանք են գտել զինծառայողների շրջանում։ «Այսօր
Խանութից հեռախոս գողացած կնոջը հայտնաբերեցին
Հունիսի 18-ին ոստիկանության Գավառի բաժին էր ներկայացել 1989 թ. ծնված Աշխեն Հ.-ն և հաղորդում տվել, որ անհայտ պայմաններում կորցրել է 150.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսը: Օրեր անց` հունիսի 26-ին, կինը մեկ այլ դիմում էր ներկայացրել` հայտնելով, որ հեռախոսը նկատել է ոմն Գայանեի մոտ, իսկ երբ մոտեցել էր նրան` դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել
Ուրացում
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Մինչ ռուսական կապիտալի՝ «Տրոյկա դիալոգի» ներկայացուցիչները եւ ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակազմը զվարճանում էին Հայաստանի հնագույն սրբավայրերում՝ Զվարթնոցի եւ Գառնիի տաճարներում, մինչ «Ռոսիա սեգոդնյա» ռուսական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը ՀՀ խորհրդարանում պահանջում էր վերաբացել ռուսական դպրոցները Հայաստանում, Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանից գնած զինամթերքով Ադրբեջանը ռմբակոծում էր Հայաստանի սահմանները՝ սպանելով երիտասարդ, ծաղկուն կյանքեր: Այդ
Տիգրան Քոչարյան. «ԱԱԾ-ն, երեւի, որոշել է ցույց տալ, որ գործ է արել»
Տիգրան Քոչարյանն առաջարկում է կոտրել այն կարծրատիպը, թե ադրբեջանցիներն ապուշ են «Պետք չէ ասել, որ ադրբեջանցիներն ապուշ ձեւերով են աշխատում»,- այսօր՝ հունիսի 27-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց բլոգեր Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքերով՝ ադրբեջանցիների մեջ կան բավականին զարգացած մարդիկ, եւ իրենք էլ են ժամանակին ընդառաջ շարժվում: Նա առաջարկեց կոտրել այն կարծրատիպը,
«Ով չի ըմբռնի գրողի խոսքը՝ Աստված իր հետ»
Ըստ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի՝ ՀԳՄ-ում ոչ մեկի «զոռով» չեն պահում Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանն (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ներկայիս Գրողների միությունը նախկինի հետ կապ չունի: «Նախկին միությունը ուրիշ՝ գաղափարական հենքի վրա էր ստեղծվել ու պետականորեն պահպանվում էր, վճարվում էր, շենքը իրենցն էր, գրողներին տներ էին տալիս, գրքերը
«Պաշտոնյա կանանց հարցում` No Comment»
Ինչ վերաբերում է տղամարդկանց, դիզայներ Ֆաինա Հարությունյանը ոճային է համարում նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին Օրերս ռուսաստանյան նորաձեւության ոլորտը ներկայացնող հեղինակավոր Buro247.ru կայքում տեղադրված էր նախկին խորհրդային տարածքի 8 երկրների հագուստի դիզայներների աշխատանքներ: Հայաստանը ներկայացնում էր Ֆաինա Հարությունյանը (լուսանկարում): Վերջին շրջանում շատ է խոսվում երիտասարդ այս դիզայների մասին, ավելին՝ հայաստանյան նորաձեւությունը կարծես հաճախ ասոցացվում է նրա
64-ամյա բուժակի այրված մարմինը դեռ վառված մեքենայի մեջ է
Սպասում են փորձագետների ժամանմանը Տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան, ժամը 10-ի սահմաններում Բերդ քաղաքից Մեհրաբի զորամաս մեկնող զինվորական «ՈՒԱԶ» ավտոմեքենան Արծվաբերդ գյուղի տարածքում վթարի է ենթարկվել, հրդեհ է բռնկվել: Արծվաբերդի գյուղապետ Վալոդյա Ուզունյանը հայտնեց, որ զինվորական մեքենան երեւի անսարք է եղել, այն հայտնվել է ճանապարհից ցած գտնվող արծաբերդցի Ժորա Երիցյանի առանձնատանը, տան 2-րդ հարկը եւ
Յուրա Մովսիսյանը վեց ամիս ֆուտբոլ չի՞ խաղա
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, հնարավոր է, կես տարի ֆուտբոլ խաղալ չկարողանա: Ակումբում արձակուրդում գտնվող ֆուտբոլիստն այսօր ԱՄՆ-ից պետք է ժամանի Գերմանիա՝ միանալու ուսումնամարզական հավաք սկսող իր թիմին: Սակայն մինչեւ մարզումներին անցնելը նա բժշկական լրացուցիչ հետազոտություն պետք է անցնի՝ կապված կոնքի վնասվածքի հետ, որ ստացել է Գերմանիա-Հայաստան հավաքականների ընկերական հանդիպման
Դ!ԵՄ ԵՄ. Ի գիտություն ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի
Թեև իշխանության ներկայացուցիչները ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ, այդ ազատություներն ու իրավունքները ավարտվում են այն պահին, երբ սկսվում են ոտնահարվել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն, և եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուններից է, ապա ամենաթողությունը` անարխիայի հենասյունն է. հանդուրժել անարխիան,
Հայաստանի ակումբները գիտեն իրենց մրցակիցներին
Այս օրերին ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված է Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության վրա: Բայց ֆուտբոլային աշխարհում կարեւոր այլ իրադարձություններ էլ են տեղի ունենում: Մասնավորապես, Նիոնում տեղակայված ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում օրերս կայացել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2014/2015 թթ. մրցաշրջանի առաջին փուլի վիճակահանությունը, որը որոշել է հայկական ֆուտբոլային ակումբների մրցակիցներին: Հայաստանի գավաթակիր Երեւանի «Փյունիկը» տանը կհանդիպի Ղազախստանի «Աստանայի»
Շանթ Հարությունյանին սպառնացել են, որ իր վրա նոր հոդվածներ են ավելացնելու
«Այստեղ կա մի աշխատող, որը կրում է պետական համազգեստ, նրանից հարցնում եմ անունն ու ազգանունը, չի ներկայանում: Ամեն անգամ ասում է՝ խոստանում եմ, քո վրա մի հոդված էլ է ավելանալու, ամեն ինչ անելու եմ, որ մի հոդված էլ ավելանա… հայտարարում եմ՝ այստեղ կա KGB-ի բ…զ, գործակալ»,- այսօր դատարանում դատական նիստի ժամանակ հայտարարեց Շանթ Հարությունյանը: Նրան
«Լիվերպուլը» կարող է դատի տալ Լուիս Սուարեսին
Անգլիական «Լիվերպուլը» կարող է դատի տալ Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսին եւ փոխհատուցում պահանջել, եթե ՖԻՖԱ-ն վերջինին Իտալիայի հետ հանդիպման ժամանակ ոչ մարզական պահվածքի համար երկար ժամանակով որակազրկի: Այս մասին հայտարարել է «Լիվերպուլի» փաստաբան Գլեն Հեյսը: «Ամեն բան կախված կլինի որակազրկման ժամկետից: Եթե դա այնքան լինի, որ Սուարեսը չկարողանա կատարել «Լիվերպուլի» առջեւ պարտականությունները, դա
«Քչերը գիտեն, շատերը` չգիտեն»
Արամ Գեւորգյանը՝ իր բլոգի մասին Արամ Գեւորգյանը (լուսանկարում) միջազգային հարաբերությունների մագիստրոս է, ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը: Քսանչորսամյա երիտասարդի ֆեյսբուքյան էջը հետաքրքիր տեղեկատվության մի մեծ շտեմարան է հիշեցնում, որտեղ ամեն մարդ իր հետաքրքրություններին հարող որեւէ բան անպայման կգտնի: Բլոգոսֆերայում ճանաչված՝ «Քչերը գիտեն, շատերը՝ չգիտեն» բլոգը նույնպես Արամին է պատկանում. հիմնադիր-հեղինակն է:
Չինաստանում սկսել են Լուիս Սուարեսի պատկերով բացիչ արտադրել
Չինացի ձեռներեց գործարարները չեն շրջանցում Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում տեղի ունեցող սկանդալային իրադարձությունները՝ դրանք վերածելով շահութաբեր բիզնեսի: «Տաոբաո» ինտերնետային խանութում արդեն վաճառքի են հանվել Ուրուգվայի հավաքականի որակազրկված հարձակվող Լուիս Սուարեսի պատկերով ապակե շշերի բացիչներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ news-beer.ru-ի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որդեգրած H. R. 4347 բանաձևը
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունում են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հունիսի 26-ին ընդունած H. R. 4347 բանաձևը, որով պահանջում է ԱՄՆ Պետքարտուղարությանը ամենամյա հաշվետվություն ներկայացնել` Թուրքիայում բռնազավթված քրիստոնեական սրբավայրերի և կալվածքների պահպանության, վերականգնման և իրավատերերին վերադարձման ուղղությամբ ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերի
Հայաստանում քաղհալածյալներին կաջակցեն «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի անդամները
Սյուզան Սիմոնյանը, Տիգրան Խզմալյանն ու Կարո Եղնուկյանն այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում տեղեկացրին, որ հիմնադրամն առաջիկայում սկսելու է բարոյական, իրավական աջակցություն ցուցաբերել Հայաստանում քաղբանտարկյալներին: Նաեւ ֆինանսական աջակցություն կցուցաբերվի նրանց ընտանիքներին: Հիմնադրամի հիմնադիր անդամներն են նաեւ Էմիլ Աբրահամյանը եւ Հրանուշ Խառատյանը: Հիմնադրամը ստեղծվել է Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո եւ գործունեություն սկսել է ծավալել Շանթ
Լուիս Սուարեսը վատ վիճակի մեջ է գցել նաեւ «Լիվերպուլին»
Լուիս Սուարեսը Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունից ստացած որակազրկումից հետո հրաժեշտ է տվել Ուրուգվայի հավաքականին ու վերադարձել հայրենիք: Աշխարհի առաջնությունում Իտալիայի ընտրանու հետ խաղում նրա անզուսպ պահվածքը կարող է թանկ արժենալ ոչ միայն իր երկրի հավաքականի, այլեւ «Լիվերպուլ» ակումբի համար, որի հետ ֆուտբոլիստը ստորագրած պայմանագիր եւ ստանձնած պարտականություններ ունի: Անգլիական ակումբի ղեկավարությունն այս պահին հետաքրքրվում է
Մեկնարկում են ՕԵԿ մարզային հանդիպումները
«Օրինաց երկիր» կուսակցությունը սկսում է մարզային հանդիպումների շարք: Այսօր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կհանդիպի Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունու, Գավառի և Սևանի կուսակցական ակտիվի և համակիրների հետ: Վաղը և մյուս օրն էլ նախատեսված են հանդիպումներ Դիլիջանում, Իջևանում, Բերդում և Նոյեմբերյանում: Հանդիպումների ընթացքում Արթուր Բաղդասարյանը կանդրադառնա Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի և երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին: Արթուր


















































