Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Մ-17 հավաքականը պարտությամբ սկսեց ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարը

Ապրիլ 22,2014 15:59

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը այս օրերին մասնակցում է ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ նրա մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի և Կիպրոսի մինչև 17 տարեկանների հավաքականները: Այսօր մրցաշարի առաջին տուրում մեր հավաքականը մրցում էր Վրաստանի իրենց հասակակիցների հետ:

Չնայած հանդիպումն անցել է հավասար պայքարում և երկուստեք վտանգավոր պահերով, սակայն հանդիպման միակ գոլը խփել են Վրաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները: Աչքի է ընկել Իրակլի Բուգրիձեն: Հանդիպումն այդպես էլ ավարտվել է՝ Վրաստանի Մ-17 հավաքականի հաղթանակով 1:0 հաշվով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930