Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյանը Բերդի տարածաշրջանի ակտիվին հավաքել է Վարագավանքում

Միջոցառման ժամանակ նաեւ քննարկվել են սահմանամերձ տարածաշրջանի զարգացման խնդիրները:

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները «РГД-5» տեսակի նռնակ են հայտնաբերել. lorinews.am

Ապրիլի 19-ին, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները մաքրման աշխատանքներ իրականացնելիս պայթուցիկ սարք են հայտնաբերել: Կատարվածի մասին անմիջապես ահազանգել են ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչություն: Պարզվել է, որ հայտնաբերվածը «РГД-5» տեսակի առանց պայթուցիչի նռնակ է: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում Լուսանկարերը՝ Էդվարդ Արզումանյանի

ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միությունը բողոքի ակցիա էր կազմակերպել. aparaj.am

Շանզելիզեում գտնվող Թուրքիայի դեսպանատան կից մշակութային ծառայության գրասենյակի դիմաց երիտասարդները արյուն խորհրդանշող կարմիր ներկ թափեցին

Մահացել է «Գրանտ Հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը

Ժամը 0.10-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է «Գրանտ Հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը։ «Նաիրի»  կենտրոնում նրա մոտ սրտի կանգ են գրանցել, մինչ այդ բժիշկները մոտ մեկուկես ժամ պայքարել են նրա կյանքի համար։ Ինչպես «Ա1+»–ին  հայտնեց կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը, ջանքերն ապարդյուն են անցել, քանի որ շտապօգնության աշխատակիցներն արդեն գործարարի մոտ սրտի կանգ էին ախտորոշել։

ՃՏՊ ՌԴ-ում. զոհվել է երեք ՀՀ քաղաքացի

Ապրիլի 20-ին, ժամը 03.56-ին տեղեկատվություն է զետեղվել, որ ՌԴ Կուբանի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ կապ է հաստատվել ՌԴ ԱՃԿԿ-ի հետ, որը հաստատեց տեղեկատվության իսկությունը և հաղորդեց, որ իրենք կանեն անհրաժեշտ ճշտումներ և լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդեն: Ժամը 04.38-ին ՌԴ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն ստացվեց, որ ապրիլի 19-ին ժամը

Դեռ ոչինչ որոշված չէ. Գալուստ Սահակյանն իր՝ ԱԺ նախագահ դառնալու մասին (News.am)

«Դեռ ոչինչ որոշված չէ»: NEWS.am-ի հարցին՝արդյոք Ազգային ժողովի նախագահի հավանական թեկնածուների մեջ քննարկվում է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի անունը, այսպես պատասխանեց պատգամավորը: «Առաջիկայում կքննարկվի, պաշտոնապես կհայտնենք: Դեռ ոչինչ որոշված չէ: Գործադիր մարմնի նիստում առաջարկություններ կլինեն, ըստ այդմ կորոշենք»,- ասաց նա: Հրապարակումն՝ ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

Այրվել է փայտյա տանիքը

Meteo.am. Ապրիլի 19-ին, ժամը 19.16 ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 5ա շենքի բակում այրվում է մեկ հարկանի սեփական տուն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ՕԽ-ն և ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել , որ այրվում է Գյուբեկյան փողոցի Հ.Ռ.-ին, Տ.Ս.-ին և Ն.Մ.-ին պատկանող 38/2 տան տանիքի փայտե կառուցատարրերը (100 քմ): Հրդեհը

Ժորա Համազարյանը շարունակում է պայքարը

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հերթական օրն ավարտվեց Հայաստանի ներկայացուցիչների համար: Երեկոյան մրցահերթում 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը երկրորդ մենամարտում պարտվեց իռլանդացի Իրվին Բրենդանին, իսկ մեր հավաքականի հաջորդ ներկայացուցիչը՝ Ժորա Համազարյանը (60 կգ), հաղթեց սերբ Ֆլորիան Սաբոյին ու մնում է պայքարի մեջ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ՀԲՖ մամուլի ծառայության  

Բանաստեղծությունների շնորհանդես «Անգլիական այգում»

 Ռիմա Խաչատրյանին հայտնաբերել եմ Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Նա բանաստեղծություններ է գրում, գրական անունն էլ` Ռի-Մա է, ունի իր լսարանը` տաղանդավոր երիտասարդներ: Ռի-Ման այսօր իր բանաստեղծությունները ներկայացրեց «Անգլիական այգում», որտեղ իր պոեզիայի սիրահարներն էին հավաքվել, որոնք լռությամբ  մեկնվել էին կանաչ ծավալին, ու ունկնդրում էին՝ շունչերը պահած: Ռի-Մայի բանաստեղծությունների ընթերցելուց հետո հնչեցին ծափեր: Ես չգիտեմ, թե ինչ լսարաններում այս

300 միլիոն եվրո՝ Լիոնել Մեսսիի համար

Անգլիական «Manchester Evening News»-ը վստահեցնում է, որ «Մանչեսթեր Սիթին» մտադիր է այս ամռանը ձեռք բերել «Բարսելոնի» առաջատար Լիոնել Մեսսիին: Ակումբը պատրաստ է արգենտինացի հարձակվողի համար կատալոնցիներին վճարել 300 միլիոն եվրո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ t-4.blogspot,com-ի  

Հայտնաբերվել է դի

Meteo.am. Ապրիլի 19-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 7ա շենքի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում` հյուրասենյակի հատակին, հայտնաբերվել է 1928 թ. ծնված Ա.Ա.-ի դին:

Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է Ճրագալույցի Սբ. Պատարագ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Սուրբ Սարգիսառաջնորդանիստ եկեղեցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվող Ճրագալույցի Սբ. Պատարագին: Եկեղեցական կանոնների համաձայն՝ Ճրագալույցի Սբ. Պատարագի ավարտին կազդարարվի Փրկչի հրաշափառ Հարության ավետիսն, ու հավատացյալները միմյանց կողջունեն «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և «Օրհնեալ է հարությունը Քրիստոսի»ավետիսով: Այդպիսով կավարտվի նաև Մեծ

«Մարդն այսօր որքան աստվածանալու, նույնքան էլ մարդանալու կարիք ունի». քահանա

«Քրիստոս հարություն առավ, որպեսզի մարդուն հնարավորություն տա հավիտենական կյանքով ապրելու, նորից երկնքի արքայությանն արժանանալու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը՝ խոսելով Սուրբ Հարության տոնի խորհրդի մասին: «Մեծ պահքի ողջ ընթացքում ուրվագծվում է այն ճանապարհը, որով ապրելու դեպքում քրիստոնյա մարդը, հնարավոր է, արժանանա երկնքի արքայությանը: Մենք մշտապես

Նարեկ Մնացականյանն առաջին մենամարտում հաղթել է վրացի մրցակցին

Հայաստանցի 81 կգ քաշային բռնցքամարտիկ Նարեկ Մնացականյանը Սոֆիայում շարունակվող աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր անցկացրել է առաջին մենամարտը եւ առավելության հասել վրացի Ռաթի Տլաշաձեի նկատմամբ: Քիչ հետո ռինգ կմտնեն 46-49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ Ժորա Համաղարյանը՝ 60 կգ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

ՕԵԿ Երիտասարդական միության վարչությունը միաձայն պաշտպանել է կոալիցիային մաս չկազմելու որոշումը

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության Երիտասարդական միության վարչության նիստը, որին մասնակցել են վարչության 127 անդամներ: ՕԵԿ Երիտասարդական միության նախագահ Արմեն Գևորգյանը վարչության անդամներին ներկայացրել է կոալիցիային մաս չկազմելու ՕԵԿ քաղաքական խորհրդի որոշման հիմնավորումներն ու դրդապատճառները: Տեղի ունեցած քննարկումների արդյունքում ՕԵԿ Երիտասարդական միության վարչությունը որոշում է կայացրել միաձայն պաշտպանել կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը:  

«Մածունը սպիտակ է եւ դա քննարկելու հարց չէ». «Դեմ եմ»

«Մենք, այո՛, պետք է գնայինք նախագահի նստավայր եւ պահանջեինք, որ սահմանադրության կատարման երաշխավորը քայլեր ձեռնարկի սահմանադրության եւ Սահմանադրական դատարանի որոշման պահպանման համար»,- այսօր՝ ապրիլի 18-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիային, հայտարարեց «Դեմ եմ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Մանուկյանը: Նրա խոսքերով՝ գործընթացն այնպես էր կազմավորված, որ մարդիկ ինքնակազմակերպ

Ըստ Սադոյանի՝ նոր վարչապետը կարճ ժամկետում արդյունք ցույց կտա

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե իր կարծիքով ինչն էր Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառը՝ կենսաթոշակային բարեփոխումնե՞րը, դրա հետ կապված ՍԴ որոշումը, թե ինչպես ոմանք են կարծում՝ Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված խնդիրները: «Տ. Սարգսյանը վեց տարի է՝ վարչապետ էր, և բնական է, որ նախագահի և իշխող կուսակցության հետ հարաբերություններում բարդություններ են առաջացել, եւ

ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Դավիթ Քոչարյանի պարզաբանումները. 7or.am

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանը հետ է վերցրել իր՝ կուսակցությունից եւ մանդատից հրաժարվելու դիմումը: Նա 7or.am-ին ներկայացրել է իր պարզաբանումները.

Ֆրանսիական դասական երաժշտությունից մինչև ժամանակակից երգեր՝ երևանցի պատանիներիկատարմամբ

Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցներում շարունակվում են Ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված փառատոնի ավարտական համերգ-ներկայացումները։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ «Ֆրանսիական ներկապնակ» խորագրով համերգին։ Արամ Սուքիասյանի խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի ամսվա ընթացքում կազմակերպվող համերգները յուրօրինակ ստուգատես են մշակութային կրթօջախների համար։ Քաղաքապետի տեղակալը նաև հավելել է, որ դպրոցների այսպիսի արձագանքը

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր

President.am. Լոռու մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Թեղուտի հանքավայր՝ շրջել պղինձ-մոլիբդենային այդ հանքավայրի տարածքում, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել է հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին և ֆաբրիկայի արտադրական հզորություններին: Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել տեղի համայնքներից ընկերությունում աշխատող մարդկանց հետ: «Վալլեքս» խմբի կողմից ստեղծված «Թեղուտ» ընկերության վարչական համալիրում Սերժ Սարգսյանը ներկա է

«Թուրքերը մեր մասին ավելի բարձր կարծիք ունեն, քան իրականում կա». Տիրան Լոքմագյոզյան

«Թուրքիան բավականին լավ է նախապատրաստվում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ: Դա պայմանավորված է նրանով, որ թուրքերը մեր մասին ավելի բարձր կարծիք ունեն, քան իրականում կա: Նրանք կարծում են, թե մենք մեծ պատրաստություններ ենք տեսնում և իրենք էլ դրան համարժեք են պատրաստվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց  «Ակոս» թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը: Մինչդեռ,

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:             ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման

Վոլեյբոլիստուհիների թեժ պայքար. 1-ին տեղում Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտն է

 Այսօր՝ապրիլի 19-ին, Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեցին վոլեյբոլի աղջիկների առաջնության եզրափակիչ խաղերը։ Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերն էին չափում 10 բուհի թիմեր։ Այս տարի առաջին անգամ մրցումներին մասնակցում էր նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների վոլեյբոլի թիմը, ում մասնակցությունը պայքարն առավել հետաքրքիր դարձրեց։ Եզրափակիչ փուլում 3-րդ տեղի համար պայքարում ուժերը չափեցին Երևանի

Վարչապետն ընդունել է Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի Ֆիրդուսի՝ 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Կառավարության ղեկավարի առաջարկով բնակիչները ներկայացրել են իրենց խնդիրները, որոնք տարբեր էին՝ բնակարանների վարձավճարների ուշացումից մինչև տրամադրվելիք բնակարանների շինարարական աշխատանքների դանդաղ ընթացք: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ բարձրաձայնված հարցերը բազմաբնույթ են և ընդգրկուն. ժամանակ է անհրաժեշտ դրանց մանրակրկիտ ծանոթանալու և

«Դեմ եմ»-ի իրավաբանները քննարկում են դիմում ներկայացնել դատախազությանը

«Ցավոք սրտի, երկրում մի իրավիճակ է ստեղծվել, որ խոստումները հավատ չեն ներշնչում, միայն՝ կոնկրետ քայլերը»,- այսօր՝ ապրիլի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ «Դեմ եմ» շարժման բողոքի ակցիայի ընթացքում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը, հայտարարեց շարժման նախաձեռնող խմբի անդամ Արսեն Մանուկյանը: Նա խոստովանեց, որ որպես քաղաքացի, իր համար ոչինչ չի փոխվել եւ կհասկանա,

ԲՀԿ-ական պատգամավորը փոշմանել է. Panorama.am

ԲՀԿ խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը փոշմանել է և հետ է վերցրել իր երկու դիմումները` և ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու, և պատգամավորական լիազորությունները դադարեցրելու մասին: Panorama.am-ի ունեցած այս տեղեկությունը հաստատեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

ИТАР-ТАСС. «Գազպրոմը» Թուրքիային գազի գինը չի զեղչի

«Գազպրոմ»-ի վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևի Թուրքիայի այցի ժամանակ գազի գների հետ կապված հարցեր «Գազպրոմ»-ը չի քննարկելու: Հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ հիմնվելով իր աղբյուրի վրա: Հանդիպման կազմակերպչական հարցերով զբաղվող աղբյուրը նշել է, որ այցի ընթացքում քննարկվելու է գազային ոլորտում երկու երկրների համընդհանուր համագործակցությունը. «Գների հետ կապված ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվում», – ասել է նա: Չի

Հյուսիսային պողոտայում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես-տոնավաճառը

 Ապրիլի 19-ին Հյուսիսային պողոտայում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած ցուցահանդես-տոնավաճառը՝ նվիրված Սուրբ Հարությանտոնին: Ցուցահանդես-տոնավաճառին ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար տիկին Հրանուշ Հակոբյանը: Նախարարի պաշտոնակատարը միջոցառման բացման իր խոսքում նշեց, որ սիրիահայերը միշտ փայլում են իրենց ստեղծագործ տաղանդով և աշխատանքի հանդեպ բծախնդիր վերաբերմունքով: Նրանք իրենց հետ նոր մշակույթ, արարչագործական նոր շունչ ու

Գողացել էին համագյուղացու կովն ու վաճառել

 Անասնագողերը ստորագրել են չհեռանալու մասին Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները բացահայտել են Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 2 բնակչի  կողմից համագյուղացու կովի գողանալու հանցագործությունը:  Դեպքից որոշ ժամանակ  անց  ոստիկանության Տավուշի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի  աշխատակիցները կարողացել են այլ մարզի տարածքում հայտնաբերել եւ կովատիրոջը վերադարձնել անասունը: Իրավապահ աղբյուրներից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է  հարուցվել ՀՀ

Ինչու է ՕԵԿ-ը դուրս եկել կոալիցիայից

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են բլոգերներ Իզաբելլա Աբգարյանը եւ Կարեն Թումանյանը Արամ Աբրահամյան.- Արդյոք «Օրինաց երկիր» կուսակցության՝ կոալիցիայից դուրս գալը լուրջ վերադասավորումների առիթ կդառնա՞ Ազգային ժողովում եւ քաղաքական կյանքում: Իզաբելլա Աբգարյան.- Հաշվի առնելով «Օրինաց երկրի» թե բովանդակությունը, թե քանակային կշիռը՝ չեմ կարծում, որ դա մեծ փոփոխությունների կհանգեցնի: Առհասարակ այդ ուժը վաղուց արդեն հետաքրքրություն չի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031