Օրվա լրահոսը
Կոչ՝ Օրհուսի կոնվենցիայի կողմ երկրների հանդիպմանը հանրության կողմից ներկայացվող հայտարարության տակ ստորագրելու վերաբերյալ
ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություններին,քաղաքացիական նախաձեռնություններին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, միջազգային կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին և Հայաստանում մարդու իրավունքների, կառավարության հաշվետվողականության համար շահագրգռված բոլոր անձանց և կազմակերպություններին Այս տարվա հունիսի 29-ից հուլիսի 2-ը Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքում տեղի է ունենալու Օրհուսի կոնվենցիայի կողմ երկրների հինգերորդ հանդիպումը, որի
Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրում ընդգրկված «Ֆրեսկա» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի առաջին փառատոնը
Հունիսի 21-ի Կարապի լճում հարյուրավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի մասնակցությամբ բացվել է «Ֆրեսկա» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը, որը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրում։ «Երբ «Ֆրեսկո» կազմակերպությունը հանդես եկավ փառատոնի անցկացման նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանը և Արարատյան հայրապետական թեմը ձեռնամուխ եղան համատեղ իրականացնելու այս միջազգային նախագիծը։ Երևանի քաղաքապետարանն ստեղծեց բոլոր հնարավորությունները, որպեսզի երևանյան,
«Հարսնաքարի» գործով որոշումը մնաց անփոփոխ, կանչվել է շտապօգնության մեքենա
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը հրապարակել է «Հարսնաքարի» գործով 6 ամբաստանյալների վերաքննիչ բողոքով բերված որոշումը, մարտի 24-ին Նոր Նորքի դատարանի կայացրած դատավճիռը մնաց անփոփոխ. ամբաստանյալները դատապարտվել են 12-ական տարվա ազատազրկման, որոշումից հետո ուշագնացության դեպք է եղել, Արման Բաղդասարյանի կնոջ եւ Գարիկ Մարգարյանի մոր ինքնազգացողությունը վատացել է, կանչվել է շտապօգնություն: Մանրամասները շուտով: Ռ.Մ.
Նախարարին կից կոլեգիայի նիստի օրակարգում` ՀԲ-ի վարկային նոր ծրագիրը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Կոլեգիայի նիստում ընդգրկված էր մեկ հարց` “Կրթության բարելավմանն ուղղված Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրի ներկայացում”, որի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՆ “Կրթական ծրագրերի կենտրոն” ԾԻԳ տնօրեն Հասմիկ Ղազարյանը:
Ֆրանսիայի դեսպան. «Ոչ մեկը Հայաստանին չի հարցնում՝ ԵՄ է ուզո՞ւմ, թե՞ Եվրասիական միություն»
Այսօր ՄԱԱ-ում «Հայաստանում Երեւանի Եվրասիական ընտրությունը եւ Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայով քննարկում էր կազմակերպվել՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի մասնակցությամբ: Դեսպանը գտնում է, որ Հայաստանի ռազմավարությունը երկու նպատակների է ուղղված. մի կողմից ապահովել պետության եւ ազգի անվտանգությունը, մյուս կողմից՝ ապահովել երկրի ժողովրդավարական, տնտեսական զարգացումը՝ հաշվի առնելով այս երկու նպատակների փոխկապակցվածությունը. «Սա էր,
Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը շարունակվում է. գործը Վարչական դատարանում է
Սարհատ Պետրոսյանի խոսքերով՝ շենքից արդեն մոտ երեսուն քար հանված է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստորագրվեց Համագործակցության հուշագիր ի նպաստ մանուկների կրթության, հոգևոր-մշակութային և սոցիալական կյանքի բարելավման
Հունիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) և «ՄԳԱ Վոթըր» ՍՊ ընկերության միջև Համագործակցության hուշագրի ստորագրման արարողությունը: Համագործակցության հուշագրի կնքման նպատակն է նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, մանուկների սոցիալական վիճակի բարելավմանը
Սամվել Բեգլարյան. «Լյուբիկ Չիբուխչյանը Հայաստանի գրողների միության նկատմամբ քամահրական վերաբերմունք է ցուցաբերել»
Նա դիմում չի ներկայացրել այդ կառույցին անդամագրվելու համար
Աֆրիկյանների ակումբի ճակատագրի շուրջ որոշում կայացնողները չեն կարող նեղացնել էլիտար շենքերի հարուստ բնակիչներին
Աֆրիկյանների ակումբի շենքի համար քաղաքացիական պայքարի շարժման մասնակիցները բաց քննարկում էին կազմակերպել՝ հասկանալու, թե այս պահին շարժումն ի՞նչ փուլում է գտնվում, եւ որոշելու հետագա անելիքները: Շարժման անդամների խոսքերով, իրենք այս ընթացքում որոշ հաջողություններ, այնուամենայնիվ, արձանագրել են: Մասնավորապես, իրենց աջակցող «Հելսինկյան կոմիտեն» պատրաստել է բոլոր փաստաթղթերը եւ ուրբաթ օրը դրանք հանձնել վարչական դատարան: Նրանք դեմ են
Պուտինը հորդորել է «համապարփակ» երկխոսություն անցկացնել Ուկրաինայում. «Ամերիկայի Ձայն»
Նախագահ Պուտինը Մոսկվայում կիրակի օրն անցկացված ասուլիսի ժամանակ ասել է, թե ողջունում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից հայտարարված զինադադարը
Պահպանենք Աֆրիկյանների տունը քաղաքացիական նախաձեռնությունը կոչ անում պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին դադարեցնել շենքի քանդումը
ք. Երևան, 23 հունիս 2014 Արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ անօրինական կերպով Երևան քաղաքի կենտրոնում, Տերյան 11 հասցեում, իրականացվում է պետության կողմից պահպանվող հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների (եկամտաբեր) տան քանդումը։ Քաղաքացիական նախաձեռնության բազմաթիվ ահազանգերի առկայության պայմաններում անօրինական քանդումն իրականացվել է ոստիկանական պաշտպանությամբ, և դադարեցվել է միայն մշակույթի նախարարության մի շարք սկզբունքային աշխատակիցների, նախաձեռնության
Բուժաշխատողի օրը` տոնական մեծ համերգ
Բուժաշխատողի օրը` հունիսի 21-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել էր մեծարման երեկո, որը համախմբել էր հայաստանյան բուժաշխատողներին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական գործիչներ։ Բուժաշխատողների մասնագիտական տոնի առթիվ ուղերձ էր
Ահազանգ Օմբուդսմենի 116 թեժ գծին. մայրը դաժանաբար ծեծում է երեխաներին
Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ մայրը պարբերաբար ու դաժանաբար ծեծում է իր երեք երեխաներին: Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են երեխաներին և տեղում արձանագրել, որ 7 տարեկան երեխայի վրա կան ծեծի հետքեր ու խորը սպիներ: Զրույցի ընթացքում մայրը չի հերքել, որ ծեծում է երեխաներին: Նկատի ունենալով, որ երեխաների հայրը մահացել է՝ տատիկը
Քոչարյան պլյուս
Մենք շատ ժամանակ այլ բան խոսում ենք և միանգամայն այլ բան գրում: Պատերի տակ ու սեղանների շուրջ այլ բան ենք խոսում, իսկ պաշտոնական վայրերում` միանգամայն այլ բան: Ասածս հիմնականում վերաբերում է քաղաքականությանն ու քաղաքական թեմաներին: Ասածս վերաբերում է գրեթե բոլորիս, բայց առաջին հերթին` քաղաքական ու պետական գործիչներին և քաղաքականության ու պետության հետ ուղղակիորեն առնչվող մարդկանց:
Արաբկիրում կրակոցների փաստով հարուցվել է քրեական գործ
Հունիսի 23-ին, ժամը 02.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1986 թ. ծնված Արսեն Չ.-ն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.25-ին, անհայտ անձը Գյուլբենկյան փողոցի թիվ 31 շենքի բակում, դեռևս չպարզված հրազենից, կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Արսեն Չ.-ն ստացել է ձախ ձեռքի բութ մատի
Հյուսիսային պողոտայի նորոգումը կավարտվի օգոստոսի վերջին
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Հյուսիսային պողոտայում ծանոթացել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքին ու որակին։ Շինարարությունն իրականացնող ընկերության տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետի տեղակալը շրջել է շինհրապարակում, որտեղ տեղումնառատ եղանակից հետո աշխատանքները շարունակվում են ողջ ծավալով։ «Հյուսիսային պողոտայում ընթացող հիմնանորոգման աշխատանքների մասին յուրաքանչյուր շաբաթ զեկուցում ենք քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Եվ առհասարակ, պողոտայի վերանորոգման բոլոր դետալներն են քննարկվում ու
Խստացումներ ու սահմանափակումներ՝ «Բազեում»
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի տեղի կունենա օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող երիտասարդական հավաքում որոշակի փոփոխություններ են կատարվել ջոկատների կազմում։ «Բազե» հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացնում է, որ 2014-ին ավելացել են հասարակական կազմակերպությունների, լրագրողների, «Երկրապահ» կամավորականների միության «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության ջոկատները։ ԼՂՀ մեկ ջոկատին կավելանա նաև Արցախի պետական համալսարանի ջոկատը։ «Բազեում»
ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյան. «Առաջին անգամ զգացի, թե ինչ է նշանակում ցանկացած մարզաձեւում գործ ունենալ լեգենդների հետ» (ֆոտոշարք)
Երեկվա օրը շատ երկար կմնա ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Տաճատ Վարդապետյանի, Լյովա Խաչատրյանի եւ Արայիկ Հովհաննիսյանի հիշողության մեջ: Նրանք մեկ երեկոյի ընթացքում շախմատի խաղատախտակի առջեւ հաջորդաբար հանդիպեցին դասական, արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, աշխարհի թիմային չեմպիոն, աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի հետ: Տաճատ Վարդապետյանը Կարլսենին հաղթելուց հետո
ԱԺ պատգամավորը հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին (Տեսանյութ)
Այսօր Դուբայից Երեւան Ժամանած շախմատի աշխարհի բացարձակ չեմպիոն Մագնուս Կարլսենը (նա ԱՄԷ-ում նվաճեց նաեւ արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսները) շախմատի խաղատախտակի առջեւ հանդիպեց նաեւ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Տաճատ Վարդապետյանի, Արայիկ Հովհաննսիյանի (երեքն էլ՝ ՀՀԿ) եւ ԲՀԿ-ից՝ Լյովա Խաչատրյանի հետ: Աշխարհի չեմպիոնը, ինչպես եւ սպասելի էր, հաղթեց պատգամավորների հավաքականին: Սակայն թե՛ նրան, թե՛
Քերի․ ԱՄՆ պատասխանատու չէ իրաքյան ճգնաժամի համար. Azatutyun.am
«Ազատություն». ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել է, թե Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրաքի ժողովուրդը ուժ գտնի իր մեջ կազմելու այնպիսի կառավարություն, որը կներկայացնի բոլոր իրաքցիներին, սակայն Միացյալ Նահանգները չի պատրաստվում միջամտել Բաղդադում իշխանություն ձևավորելու գործընթացին: Քերին, ով տարածաշրջանային այցով ժամանել է Կահիրե և պատրաստվում է առաջիկա օրերին այցելել Իրաք, լրագրողների հետ զրույցում ասել է, որ
«Դիտակետ» կոչվող հատվածից քաղաքացի է ընկել
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունիսի 22-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Դիտակետ» կոչվող հատվածից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դիտակետից մոտ 40 մ ձորն են գլորվել Գ. (ծնվ. 1982թ.) և Գ. (ծնվ.1980թ.) Օհանջանյանները: Հրշեջ-փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության
ՃՏՊ Երևանում. կան տուժածներ
ԱԻՆ-ին պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունիսի 22-ին, ժամը 18.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետական հակատու-բերկուլոզային դիսպանսերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արզնու խճուղի 10 հասցեի մոտակայքում բախվել են «ԳԱԶ-31029» մակնիշի 64TՍ610 պետհամարանիշի և «Մերսեդես» մակնիշի 34VR007 պետհամարանիշի, ինչի հետևանքով
Մագնուս Կարլսենն այսօր ժամանեց Երեւան
Նորվեգացի շախմատիստը ծաղիկներ դրեց Տիգրան Պետրոսյանի արձանին: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որն օրերս ԱՄԷ-ում հավասարը չունեցավ նաեւ արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններում, այսօր Դուբայից եկավ Երեւան: Նորվեգացի գրոսմայստերը, որ առաջին անգամ է ժամանում Հայաստան, կարճ ժամանակ է անցկացնելու Հայաստանում, այդ պատճառով նրա օրվա գրաֆիկը խիստ հագեցած է: Օդանավից վայրէջք կատարելուց մոտ մեկուկես-երկու ժամ
Պորոշենկոն զգուշացրել է, որ ինքը պլան «Բ» ունի. Azatutyun.am
«Ազատություն». Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զգուշացրել է, որ եթե ռուսամետ անջատականները փորձեն ժամանակ շահել՝ օգտվելով Կիևի կողմից միակողմանիորեն հայտարարված հրադադարից, ինքը կդիմի «Բ» պլանին: Ուկրաինայի նախագահը չի մանրամասնել, թե ինչ է նշանակում «Բ» պլանը, և հավելել է, թե հույս ունի, որ հրադադարը «կհասնի նպատակին»: Հունիսի 20-ին, այցելելով Դոնեցկի շրջան, Պորոշենկոն մեկշաբաթյա հրադադար էր հայտարարել: Հրապարակումն
Սուրբ Էջմիածնի տոնը Մայր Աթոռում
Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Միածնաէջ Մայր Տաճարում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Սրբազան արարողությանը մասնակցում էին Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Միաբանական համագումարի առիթով Ս. Էջմիածին ժամանած Հայաստանի և Սփյուռքի թեմերում սպասավորող
Ողբերգական ավտովթար Ծաղկաձորում. 21–ամյա վարորդը մեքենայով հայտնվել է ձորում. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ հունիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 95 շենքի բնակիչ 21-ամյա Վազգեն Լալայանը վարելով ВАЗ 2121 մակնիշի 71 QD 100 համարանիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքի «Մարիա», «Կեչառիս» հյուրանոցային համալիրների ճանապարհին Տանձաղբյուր փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում:
ՀՀ ԱԻՆ ՄԵՎԱՆԾ-ը տեղեկացնում է
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունիսի 22-ին, ժամը 15.28-ից մինչև ժամը 15.41-ը ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 3 կայաններից Լոռու մարզի Մեդովկա և Միխայելովկա գյուղերում իրականացվել է 250 կրակոց:
Հանկարծամահ է եղել «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը. Tert.am
Քիչ առաջ Tert.am-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից տեղեկացավ, որ 56 տարեկան հասակում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Դեսպան Ազնավուրը պարգևատրվեց ՌԴ ԱԳ նախարարության կրծքանշանով
Հունիսի 21-ին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության Մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրին փոխանցեց ՌԴ արտաքին գործերի նախարարության «Միջազգային համագործակցության մեջ ներդրում ունենալու համար» պատվո նշանը` ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: Հայտնելով իր երախտագիտությունը պատվավոր պարգևի համար` դեսպան Ազնավուրը վերահաստատեց իր պատրաստակամությունը` շարունակելու հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ամրապնդելուն ուղղված իր
Օխտար գյուղից մարդիկ չեն արտագաղթում, բայց պատճառը գյուղի լավ պայմանները չեն
Մինչեւ վերջերս բնակիչները արտագաղթում էին Կապանի տարածաշրջանի Օխտար գյուղից, ավելի բարեկեցիկ պայմաններ ունեցող համայնքներ փնտրում` ընտանիքով հաստատվելու համար: Սակայն վերջին 5 տարվա ընթացքում գյուղն այլեւս լքող չկա, ներգաղթի մասին էլ վաղուց են մոռացել Օխտարում: «5 տարի է արդեն շարժ չկա, բայց լավ պայմաններից չէ, որ չեն հեռանում գյուղից: Ուղղակի մարդիկ այլեւս հարմարվում են գյուղի նեղ


















































