Լրահոս
Օրվա լրահոսը

Գողացել էին համագյուղացու կովն ու վաճառել

Ապրիլ 19,2014 15:07 Share
Աջակցեք aravot.am-ին

 Անասնագողերը ստորագրել են չհեռանալու մասին

Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները բացահայտել են Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 2 բնակչի  կողմից համագյուղացու կովի գողանալու հանցագործությունը:  Դեպքից որոշ ժամանակ  անց  ոստիկանության Տավուշի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի  աշխատակիցները կարողացել են այլ մարզի տարածքում հայտնաբերել եւ կովատիրոջը վերադարձնել անասունը:

Իրավապահ աղբյուրներից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է  հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի  177 հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով («Կողոպուտը, որ կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»):  Ձախողակ  անասնագողերը չհեռանալու վերաբերյալ ստորագրությամբ բաց են թողնվել, դեպքի վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:

 

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: