Օրվա լրահոսը
«Մածունը սպիտակ է եւ դա քննարկելու հարց չէ». «Դեմ եմ»
«Մենք, այո՛, պետք է գնայինք նախագահի նստավայր եւ պահանջեինք, որ սահմանադրության կատարման երաշխավորը քայլեր ձեռնարկի սահմանադրության եւ Սահմանադրական դատարանի որոշման պահպանման համար»,- այսօր՝ ապրիլի 18-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիային, հայտարարեց «Դեմ եմ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Մանուկյանը: Նրա խոսքերով՝ գործընթացն այնպես էր կազմավորված, որ մարդիկ ինքնակազմակերպ
Ըստ Սադոյանի՝ նոր վարչապետը կարճ ժամկետում արդյունք ցույց կտա
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե իր կարծիքով ինչն էր Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառը՝ կենսաթոշակային բարեփոխումնե՞րը, դրա հետ կապված ՍԴ որոշումը, թե ինչպես ոմանք են կարծում՝ Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված խնդիրները: «Տ. Սարգսյանը վեց տարի է՝ վարչապետ էր, և բնական է, որ նախագահի և իշխող կուսակցության հետ հարաբերություններում բարդություններ են առաջացել, եւ
ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Դավիթ Քոչարյանի պարզաբանումները. 7or.am
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանը հետ է վերցրել իր՝ կուսակցությունից եւ մանդատից հրաժարվելու դիմումը: Նա 7or.am-ին ներկայացրել է իր պարզաբանումները.
Ֆրանսիական դասական երաժշտությունից մինչև ժամանակակից երգեր՝ երևանցի պատանիներիկատարմամբ
Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցներում շարունակվում են Ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված փառատոնի ավարտական համերգ-ներկայացումները։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ «Ֆրանսիական ներկապնակ» խորագրով համերգին։ Արամ Սուքիասյանի խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի ամսվա ընթացքում կազմակերպվող համերգները յուրօրինակ ստուգատես են մշակութային կրթօջախների համար։ Քաղաքապետի տեղակալը նաև հավելել է, որ դպրոցների այսպիսի արձագանքը
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր
President.am. Լոռու մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Թեղուտի հանքավայր՝ շրջել պղինձ-մոլիբդենային այդ հանքավայրի տարածքում, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել է հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին և ֆաբրիկայի արտադրական հզորություններին: Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել տեղի համայնքներից ընկերությունում աշխատող մարդկանց հետ: «Վալլեքս» խմբի կողմից ստեղծված «Թեղուտ» ընկերության վարչական համալիրում Սերժ Սարգսյանը ներկա է
«Թուրքերը մեր մասին ավելի բարձր կարծիք ունեն, քան իրականում կա». Տիրան Լոքմագյոզյան
«Թուրքիան բավականին լավ է նախապատրաստվում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ: Դա պայմանավորված է նրանով, որ թուրքերը մեր մասին ավելի բարձր կարծիք ունեն, քան իրականում կա: Նրանք կարծում են, թե մենք մեծ պատրաստություններ ենք տեսնում և իրենք էլ դրան համարժեք են պատրաստվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց «Ակոս» թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը: Մինչդեռ,
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման
Վոլեյբոլիստուհիների թեժ պայքար. 1-ին տեղում Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտն է
Այսօր՝ապրիլի 19-ին, Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեցին վոլեյբոլի աղջիկների առաջնության եզրափակիչ խաղերը։ Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերն էին չափում 10 բուհի թիմեր։ Այս տարի առաջին անգամ մրցումներին մասնակցում էր նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների վոլեյբոլի թիմը, ում մասնակցությունը պայքարն առավել հետաքրքիր դարձրեց։ Եզրափակիչ փուլում 3-րդ տեղի համար պայքարում ուժերը չափեցին Երևանի
Վարչապետն ընդունել է Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի Ֆիրդուսի՝ 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Կառավարության ղեկավարի առաջարկով բնակիչները ներկայացրել են իրենց խնդիրները, որոնք տարբեր էին՝ բնակարանների վարձավճարների ուշացումից մինչև տրամադրվելիք բնակարանների շինարարական աշխատանքների դանդաղ ընթացք: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ բարձրաձայնված հարցերը բազմաբնույթ են և ընդգրկուն. ժամանակ է անհրաժեշտ դրանց մանրակրկիտ ծանոթանալու և
«Դեմ եմ»-ի իրավաբանները քննարկում են դիմում ներկայացնել դատախազությանը
«Ցավոք սրտի, երկրում մի իրավիճակ է ստեղծվել, որ խոստումները հավատ չեն ներշնչում, միայն՝ կոնկրետ քայլերը»,- այսօր՝ ապրիլի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ «Դեմ եմ» շարժման բողոքի ակցիայի ընթացքում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը, հայտարարեց շարժման նախաձեռնող խմբի անդամ Արսեն Մանուկյանը: Նա խոստովանեց, որ որպես քաղաքացի, իր համար ոչինչ չի փոխվել եւ կհասկանա,
ԲՀԿ-ական պատգամավորը փոշմանել է. Panorama.am
ԲՀԿ խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը փոշմանել է և հետ է վերցրել իր երկու դիմումները` և ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու, և պատգամավորական լիազորությունները դադարեցրելու մասին: Panorama.am-ի ունեցած այս տեղեկությունը հաստատեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
ИТАР-ТАСС. «Գազպրոմը» Թուրքիային գազի գինը չի զեղչի
«Գազպրոմ»-ի վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևի Թուրքիայի այցի ժամանակ գազի գների հետ կապված հարցեր «Գազպրոմ»-ը չի քննարկելու: Հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ հիմնվելով իր աղբյուրի վրա: Հանդիպման կազմակերպչական հարցերով զբաղվող աղբյուրը նշել է, որ այցի ընթացքում քննարկվելու է գազային ոլորտում երկու երկրների համընդհանուր համագործակցությունը. «Գների հետ կապված ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվում», – ասել է նա: Չի
Հյուսիսային պողոտայում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես-տոնավաճառը
Ապրիլի 19-ին Հյուսիսային պողոտայում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած ցուցահանդես-տոնավաճառը՝ նվիրված Սուրբ Հարությանտոնին: Ցուցահանդես-տոնավաճառին ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար տիկին Հրանուշ Հակոբյանը: Նախարարի պաշտոնակատարը միջոցառման բացման իր խոսքում նշեց, որ սիրիահայերը միշտ փայլում են իրենց ստեղծագործ տաղանդով և աշխատանքի հանդեպ բծախնդիր վերաբերմունքով: Նրանք իրենց հետ նոր մշակույթ, արարչագործական նոր շունչ ու
Գողացել էին համագյուղացու կովն ու վաճառել
Անասնագողերը ստորագրել են չհեռանալու մասին Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները բացահայտել են Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 2 բնակչի կողմից համագյուղացու կովի գողանալու հանցագործությունը: Դեպքից որոշ ժամանակ անց ոստիկանության Տավուշի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի աշխատակիցները կարողացել են այլ մարզի տարածքում հայտնաբերել եւ կովատիրոջը վերադարձնել անասունը: Իրավապահ աղբյուրներից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ
Ինչու է ՕԵԿ-ը դուրս եկել կոալիցիայից
Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են բլոգերներ Իզաբելլա Աբգարյանը եւ Կարեն Թումանյանը Արամ Աբրահամյան.- Արդյոք «Օրինաց երկիր» կուսակցության՝ կոալիցիայից դուրս գալը լուրջ վերադասավորումների առիթ կդառնա՞ Ազգային ժողովում եւ քաղաքական կյանքում: Իզաբելլա Աբգարյան.- Հաշվի առնելով «Օրինաց երկրի» թե բովանդակությունը, թե քանակային կշիռը՝ չեմ կարծում, որ դա մեծ փոփոխությունների կհանգեցնի: Առհասարակ այդ ուժը վաղուց արդեն հետաքրքրություն չի
Եվրոպան եւ մենք. Բոլոնյան գործընթաց. միասնական տարա՞ծք, թե՞ ձեւականություն
Ի՞նչն է «սինխրոնացել» 9 տարվա ընթացքում «Առաջ ես գիտեի՝ սա գերազանց ուսանող է, սա՝ լավ, սա՝ բավարար, իսկ սա ընդհանրապես բանի պետք չէ: Իսկ հիմա պետք է ինչ-որ թվեր գումարեմ-հանեմ` հաճախելիությունից մինչեւ «ինքնուրույն մտածողություն», գնահատական դնեմ 20 բալանոց համակարգով: Պարզ չի՞, որ ես դա անելու եմ աչքաչափով եւ չեմ ցանկանա ժամանակ ծախսել այդ հաշվարկների ու
Եվրոպական միությունը վերանայո՞ւմ է իր քաղաքականությունը
Դեռ հույս կա, որ Հայաստանը կլինի Եվրասիական միության հիմնադիրների ցանկում ՀՀ էկոնոմիկայի նախարարն օրերս հաստատել էր, որ ապրիլի 29-ին նախատեսված է Հայաստանի՝ Մաքսային միության փաստաթղթի ստորագրումը: Ի սկզբանե այդ միությանը Հայաստանի անդամակցության շտապողականությունը բացատրվեց Եվրասիական միության հիմնադիր անդամ դառնալու հեռանկարով: Սակայն Եվրասիական միության ստեղծման գործընթացում վերջին զարգացումներին, հանդիպումներին Հայաստանը չի մասնակցում: Հայաստանյան քաղաքական դաշտում նույնիսկ
Ամուսինը փոցխով կնոջը սպանել է, ինչ է թե՝ կինը խանդի տեսարաններ է սարքել ու երդումը խախտել
Փետրվարի 15-ի գիշերը ամուսինը փոցխով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը, ամբողջ մարմինը գյուղատնտեսական այդ գործիքով ծակծկել է, մարմինը ծակծկելով ամուսինը չի հանգստացել, նաեւ մետաձողով է հարվածել կնոջ գլխին: Կնոջը սառնասրտորեն սպանած այս տղամարդուն՝ Գրիշա Մարտիրոսյանին, Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի նրա հարեւանները մեզ հետ զրույցում բավականին դրական էին նկարագրում, բոլորը մեկ մարդու պես նույն բանն էին
Զինվորը եւ շինարարը
Ապրիլի 14-ին լրացավ Իլյա Կեւորկովի 100-ամյակը Մենք չենք կարող անցյալն անցյալում թողնել. չէ՞ որ այնտեղ մեր հայրերն ու պապերն են մնացել: Անցյալի հանդեպ միակ համարժեք վերաբերմունքը, թերեւս, այն արդարացի մեկնելն է: Պատմաբաններն ասում են, թե խորհրդային տարիներին ամբողջատիրական ռեժիմը ճնշում էր անձը՝ ի շահ պետության, եւ նրանք, երեւի, իրավացի են: Բայց, զարմանալի ձեւով, այդուհանդերձ, որոշ
Լեռնիկ Ալեքսանյանը՝ ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու մասին. «Նպատակը իմիջը բարձրացնելու մեջ է»
ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու փաստին, ասաց, որ ամեն մի քաղաքական ուժ ինքն է որոշում իր քաղաքական կեցվածքը: «Կոնկրետ ինձ համար սպասելի չէր ՕԵԿ-ի այս որոշումը, մանավանդ այն պատճառաբանությունը, թե դա կապված էր վարչապետի հետ: Ես ճիշտ չեմ համարում այն հաշվարկները, որոնք կատարեց ՕԵԿ-ը, ես խորհուրդ
Բաց նամակ՝ արդարադատության նախարարին
«Պարոն նախարար, շատ էինք ցանկանում այն ամենը, ինչ հիմա գրում ենք, ասել Ձեզ՝ մեր հանդիպման ժամանակ, սակայն երկու տարի է՝ մի քանի անգամ դիմել ենք Ձեզ, նույնիսկ լրատվամիջոցներով, սակայն մնացել եք անդրդվելի՝ չցանկանալով լսել այն մարդկանց, որոնց ի պահ են տվել Ձեր ղեկավարած նախարարությանը ենթակա հիմնարկներին»,- այսպես են սկսել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի մի խումբ դատապարտյալներ
Մանուկները Հայաստանը կներկայացնեն Բրազիլիայում
Ամռանը Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը թեեւ Հայաստանի հավաքականը, ցավոք, չի մասնակցի, սակայն նույն ժամանակահատվածում, այդ երկրում առաջին անգամ Հայաստանը կներկայանա «Ես կարող եմ» մանկապատանեկան ստեղծագործական արվեստանոց սաների անիմացիոն աշխատանքներով: Բնապահպանական թեմայով աշխատանքներից որոշները արժանացել են ճանաչված անիմատոր Մարսելո Մարաոյի ուշադրությանը, որի միջնորդությամբ էլ հայ մանուկների գործերը ներառվել են փառատոնի ցուցադրությունների ցանկում: Արեւիկ Աստաբացյանի հիմնադրած
«Ամեն ինչ վաճառել ենք ռուսներին, երկրում ապրում ենք վարձով». Տաճատ Սարգսյան
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սկզբում շնորհավորեց նորընտիր վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ ասաց, որ անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի վարչապետները չեն կարողացել ղեկավարել Հայաստանի տնտեսությունը: Պրն Սարգսյանի պնդմամբ՝ Հայաստանում համար առաջին խնդիրը կադրերի ռեզերվ չունենալն է. « Մեր վարչապետների անցած ուղուց դատելով , կարող ենք ասել, որ նրանցից ոչ ոք
«Ընտրյալս ինձանից խենթ է»
Ջուսը կամուսնանա, բայց դա իր վառ կերպարների վրա չի անդրադառնա Ջուսը յուրօրինակ կերպար է, ամեն անգամ յուրովի ներկայանալը նրա համար հաճույք է եւ էքստրիմ: Նրան հաճույք է պատճառում ամեն անգամ նոր կերպարով հանդես գալը, վարսերը տարօրինակ ու ոչ շաբլոն գույներով ներկելը: Ջուսը չի սիրում երկար ժամանակ նույն կերպարի մեջ լինել: Իսկ ինչ վերաբերում է հագուստին,
Մոռանալով «Քոչարին»
Թե ինչու է ՕԵԿ-ը դուրս եկել կոալիցիայից եւ ինչ ճակատագիր է սպասվում այդ կուսակցությանը՝ առանձին խոսակցության թեմա է: Ասեմ միայն, որ մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ էր մտել ոչ միայն ՕԵԿ-ը, սակայն դատափետման է արժանանում միայն Արթուր Բաղդասարյանը: Իսկ «մարտի 1-ի» գլխավոր պատասխանատուն, պարզվում է, բավականին լավ ղեկավար
РИА Новости. Ուկրաինայի նկատմամբ Եվրոպայի դիրքորոշումը «կեղծավորության տոնավաճառ է». Պուտինի մամուլի խոսնակ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը արևմուտքի դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ անվանել է «կեղծավորության տոնավաճառ», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ռուսաստանն ունի որոշակի կարմիր գծեր, որոնք Ռուսաստանի նախագահը չի կարող հատել: Տվյալ դեպքում, այն ինչին բոլորս բախվեցինք… համաշխարհային գրականությունը ձևափոխելով՝ ոչ թե «փառասիրության տոնավաճառ», այլ «կեղծավորության տոնավաճառ», դա այն է, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, երբ
Բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քաղաքացիներ Մ. Պ.-ի և Զ. Գ.-ի հաղորդումների հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացիների հաղորդման` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) Կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի աշխատակիցները, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի
Խնձորով անուշաբույր կարկանդակ (տեսանյութ)
Շերտավոր խմորով պատրաստվող այս անուշաբույր կարկանդակն այնքան համեղ է եւ յուրահատուկ, որ մեկ անգամ փորձելուց հետո պարբերաբար առիթ եք փնտրելու այն պատրաստելու համար: Անհրաժեշտ մթերքները 400 գրամ շերտավոր խմոր 5-6 հատ խնձոր 1 նարինջ մի կտոր՝ 4-5 սմ երկարությամբ թարմ կոճապղպեղ (имбирь, ginger) 50 գրամ կարագ կես բաժակ շաքարավազ 3-4 ճաշի գդալ կոնյակ մեկ ձվի
Երևանի արվեստի կրթօջախներում ևս ֆրանկոֆոնիայի ամփոփիչ միջոցառումներ են
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում ունկնդրել է ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված ավարտական համերգը։ Ֆրանսախոսության ամիս հայտարարված օրերին դպրոցը մասնակցել է «Ֆրանսիական երաժշտությունը և հայկական ազգային նվագարանները», «Ռամոյից Ռավել» խորագրերով և այլ համերգներով։ Ամփոփիչ միջոցառմանը Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի ուսուցիչները և սաները ներկայացրել են «Մուլեն Ռուժ» խորագրով ջազային ներկայացմամբ,
Գյումրիում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակների և ծառատունկի մեկամսյակը
Ապրիլի 19 -ից Գյումրիում մեկնարկեց համաքաղաքային շաբաթօրյակների և ծառատունկի մեկամսյակը: Այսօր արդեն քաղաքի տարբեր հատվածներում տնկվել են շուրջ 3000 հատ ծառ և 1200 հատ թուփ: Համաքաղաքային միջոցառումներին մասնակցող Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորեց նման աշխատանքներին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև տնկիների հետագա խնամքի ապահովման անհրաժեշտությունը: Քաղաքապետը նաև շրջայց կատարեց քաղաքի տարբեր հատվածներ, որտեղ իրականացվում էին ծառատնկման


















































