Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակների և ծառատունկի մեկամսյակը

Ապրիլ 19,2014 13:25

Ապրիլի 19 -ից Գյումրիում մեկնարկեց համաքաղաքային շաբաթօրյակների և ծառատունկի մեկամսյակը:  Այսօր արդեն քաղաքի տարբեր հատվածներում տնկվել են շուրջ 3000 հատ ծառ և 1200 հատ թուփ:

Համաքաղաքային միջոցառումներին մասնակցող Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորեց նման աշխատանքներին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև տնկիների հետագա խնամքի ապահովման անհրաժեշտությունը:

Քաղաքապետը նաև շրջայց կատարեց քաղաքի տարբեր հատվածներ, որտեղ իրականացվում էին ծառատնկման և մաքրման աշխատանքներ:​

Գյումրու քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930