Օրվա լրահոսը
Ալիև․ «Միջնորդների լավատեսությունը չարդարացավ». «Ազատություն» ռադիոկայան
Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը ասել է, թե Ղարաբաղի խնդրի կարգավորման միջնորդների լավատեսությունը չարդարացավ: «Ինտեֆաքս-Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ՝ Ալիևը, ելույթ ունենալով այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքները ամփոփող կառավարության նիստում, անդրադարձել է նաև Ղարաբաղի խնդրին՝ նշելով, թե այս եռամսյակում Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում ոչ մի առաջընթաց չի գրանցվել: Չնայած միջնորդները անցած տարեվերջին որոշակի լավատեսական կարծիքներ էին հայտնում,
Ի՞նչ պայմաններում է Հովիկ Աբրահամյանը ստանձնել վարչապետի պաշտոնը. «Հայոց աշխարհ»
Տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ, իսկապես, համարձակություն է պետք այդ պաշտոնը ստանձնելու համար: Ակնհայտ է, որ վերջին շրջանում երկրի տնտեսությունը որոշակի արգելակման մեջ է, աճի տեմպը գրեթե աննշան, ավելին՝ առանձին ճյուղերում նկատելի է նաեւ անկում, որն արձանագրում է հենց պաշտոնական վիճակագրությունը: Զուգահեռաբար, սոցիալական վիճակը մնում է շարունակաբար ծանր, անգամ՝ լարված, երկրում յուրաքանչյուր երրորդը գտնվում է
Վարձվե՞լ, թե՞ վարձել՝ այս է հասարակության խնդիրը. «Ժամանակ»
Հայաստանի հասարակությունը թոթափելով վարչապետի անունը գուշակելու կամ անվան առումով տեղեկացված լինելու հանգամանքը բոլորին ի ցույց դնելու ծանր բեռը` այժմ լծված է կառավարության կազմի առումով համանման բեռը քարշ տալուն: Այս անգամ ժամկետն ավելի երկար է՝ 20 օր: Բոլորը բոլորին հարցնում են, թե քանի՞ նախարար կփոխվի, հատկապես ո՞ր նախարարները կփոխվեն, ովքե՞ր կնշանակվեն, ո՞ր կուսակցությունից, կլինե՞ն ԲՀԿ-ն ու
Հովհաննես Մարգարյանը չհերքեց, որ ՕԵԿ-ը դուրս կգա կոալիցիայից
ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն այսօր «Առավոտի» եւ «Ա1+»-ի հարցերին՝ կապված վաղը սպասվող ՕԵԿ քաղխորհրդի նիստի հետ, պատասխանում էր միայն մի նախադասությամբ՝ «Վաղը քաղխորհրդի նիստը կլինի, ամեն ինչ պարզ կլինի»: «Նոր ստեղծված քաղաքական իրավիճակն ենք քննարկելու, ՕԵԿ բարձրագույն մարմնի նիստ է լինելու, բազմաթիվ հարցեր ենք քննարկելու»,-ասաց նա: Մեր դիտարկմանը, թե թերթերում արդեն հստակ գրել
Արտակ Բուդաղյանն ինքը պնդեց, որ գործը պետք է գնա դատարան. «Չորրորդ իշխանություն»
Հայկ Ալումյանի խոսքով, Արտակ Բուդաղյանն ուներ բոլոր հնարավորությունները քրեական գործի վարույթը կարճելու եւ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար, եթե հայտարարեր, որ դեմ չէ համաներման կիրառմանը։ «Բայց Արտակ Բուդաղյանն ինքը պնդեց, որ գործը պետք է գնա դատարան, որովհետեւ դատարանում մենք ամեն ինչ կանենք, որ ապացուցենք, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե այնպես, ինչպես նկարագրում
Հովիկ Աբրահամյանը համբավի հետ խնդիրներ չի ունենա. քաղաքագետ
«Տիգրան Սարգսյանը փոխարինվեց Հովիկ Աբրահամյանի պես անձով, որը որ մի կողմից ունի բացառապես կազմակերպչական բավականին լավ ունակություններ, դրա հետ մեկտեղ չունի դրական համբավ հասարակության մեջ» ,- այսօր՝ ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերով՝ այդ հանգամանքը բացատրվում է նրանով, որ նախագահը եւ քաղաքական վերնախավը ցանկանում էին որպես վարչապետ ունենալ մի
Մոսկվայի թեկնածուն Կարեն Կարապետյանն էր, իսկ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն «թայմ աութ» կվերցնեն. Սմբատ Կարախանյան. «Առաջին լրատվական»
ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն «time out» կվերցնեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Սմբատ Կարախանյանն ՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին: Նա նշեց, որ իշխանությունը փորձեց ընդդիմադիր դաշտի բարձրացրած բողոքը լիցքաթափել, ընդդիմադիր դաշտը քայքայել, մոտակա ժամանակաշրջանում հնարավոր ընդդիմադիր հզոր ալիքը թուլացնել և որոշ ճեղքումներ մտցնել՝ հիմնական թիրախում ունենալով ԲՀԿ-ին: Ըստ նրա՝ Հովիկ
Ալթըն վառվում են մեր սրտերը. «Չորրորդ իշխանություն»
«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի նախագիծը իր 9-րդ ու 11-րդ կետերով նախատեսում է ներդաշնակել եւ մոտեցնել սույն միության անդամ երկրների արժութային քաղաքականությունները, արժութային ոլորտում ինտեգրման համար իրավական հիմքեր ստեղծել, համաձայնեցված կարգավորել ֆինանսական շուկաները։ Այս ամենն անելու համար պետք է մի մարմին՝ խորհրդակցական խորհուրդ ստեղծվի բաղկացած անդամ-երկրների կենտրոնական բանկերի նախագահներից։ Ռուսաստանը զայրացել է իր հանդեպ կիրառվող
10 փոփոխություն ԱԱԾ-ի ձերբակալվածների պահման վայրում
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի առաջարկով ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել ձերբակալված անձանց պահման վայրում առկա թերությունները շտկելու ուղղությամբ: Շուրջ 20 օրերի ընթացքում արվել են հետևյալ բարեփոխումները. 1. Այսուհետ համապատասխան մատյանում պարտադիր կերպով կնշվի ձերբակալվածների ընդունման ժամը` բացառելով ձերբակալվածներին սահմանված ժամից ավել պահելու հավանականությունը: 2. Խցում եղած անբարեկարգ վիճակը շտկելու համար կատարվել են
Քաղաքացու նկատմամբ ինքնիրավչություն կատարելու և ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Գ. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 308-րդ և 322-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ նախապատրաստված նյութերի` 2014թ. մարտի 17-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Գ. Ք.-ն փողոցում հանդիպել է Վ. Ս.-ին և վերջինիցս պահանջել իր պարտքի գումարը: Մերժում
Արծվիկ Մինասյան. «Ոչ վարչապետի, ոչ էլ արդարադատության նախարարի մեկնաբանությունները չեն կարող օրենքի ուժ ունենալ». «Իրատես de facto»
Պետական կամ գործադիր իշխանության որևէ մարմին իրավունք չունի Սահմանադրության գործող նորմը վերաձևակերպել կամ մեկնաբանել այն համատեքստում, որը կսահմանափակի քաղաքացու իրավունքները և ավելի մեծ վնաս կհասցնի քաղաքացու ազատությանը։
Դպրոցի տնօրենների թեկնածուները վերապատրաստվում են մենաշնորհային պայմաններո՞ւմ
Մեկնարկել է Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը: Հավաստագրման քննությունները տեղի կունենան մայիսին: Այդ քննություններին մասնակցելու համար հավակնորդները պետք է անցնեն վերապատրաստման կուրս: Սակայն գործընթացում կան որոշ խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնում են հենց վերապատրաստող կազմակերպություններից: Պարզվում է, որ այս ոլորտում էլ են գործում մենաշնորհային սկզբունքներ ու ոչ հավասար մրցակցային պայմաններ:
Հրդեհված բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ դիակը
Ապրիլի 13-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի 93 շենքի թիվ 1 բնակարանում հրդեհ է բռնկվել: Նույն օրը, ժամը 21.35-ին, հրդեհը մարվել է մարտական 1 հաշվարկի ուժերով: Պազվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Բլբուլյան փողոցի 93 շենքի թիվ 1 բնակարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 1961
Պուտինը բարձրացրել է իր և Մեդվեդևի աշխատավարձերը. «Ազատություն» ռադիոկայան
Ռուսաստանի նախագահն ու վարչապետը «ամենաաղքատն» են երկրի բարձրաստիճան պաշտոնյաների շարքում։
Գագիկ Ջհանգիրյան. Այդպիսի տեղեկություններ չունեմ, որ ԲՀԿ-ն բավարարվել է կառավարության հրաժարականով «Ժողովուրդ»
Ակնհայտ է, որ կառավարության գործունեության ծրագրերի եւ կազմի ներկայացումից հետո բոլոր քաղաքական ուժերն, այդ թվում նաեւ ԲՀԿ-ն կտան իրենց վերջնական գնահատականները։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի արձագանքը ՀԱԿ-ի հայտարարությանը. tert.am
– Պարո՛ն վարչապետ, ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել այն մասին, որ հայտնի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը, ձեր արձագանքն ենք խնդրում այդ հայտարարությանը: -Ինչ վերաբերում է Ձեր նշած հայտարարությանը: Երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունում մութ անկյունում նստած խառնակչությամբ զբաղվելու գործելաոճը: Եթե առանձին մարդկանց թվում է, որ ոչ ոք չի նկատում
Ծառուկյանը կատարեց Տեր-Պետրոսյանի պատգամը. ՀԱԿ-առակ կողմից. «168 ժամ»
Հովիկ Աբրահամյանի նշանակումը ևս քառյակի հաղթանակն է: Առնվազն այնքանով, որքանով քառյակի հաղթանակն էր Տ.Սարգսյանի հրաժարականը: Սրանք ոչ թե սուբյեկտիվ եզրահանգումներ են, այլ նույն քառյակի ներկայացուցիչների հրապարակային գնահատականներից բխող արձանագրումներ: Ու այդ համատեքստում ամենաուշագրավը Լևոն Տեր-Պետրոսյանի պարագան է: Ոչ միայն այն պատճառով, որ նա ՀՀ հիմնադիր նախագահն է ու, իր ենթակաների կարծիքով՝ ընդդիմության ամենախարիզմատիկ առաջնորդը: Լ.
Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Ապրիլի 14-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել 1986 թ. ծնված Վաղինակ Սիմոնյանի դիակը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղի տարածքում գտնվող ընկերության անասնագոմին կից տնակում, վիճաբանության ժամանակ, Վ. Սիմոնյանին դանակով
Ինչքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանում առաջիկայում ալթընը կմտնի շրջանառության մեջ. «Հայկական ժամանակ»
Միասնական արժույթի հարցը նմանատիպ միություններում, իհարկե, քննարկվում է։
Կեսարն ու Պոմպեոսն էլ խնամիներ էին եւ… իրար վերացրին. «Հրապարակ»
«Կեսարն ու Պոմպեոսն էլ խնամի էին, հետո ի՞նչ…». սա ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում վարչապետի թեկնածության առաջադրումից հետո Շարմազանովի ասուլիսի երեւի ամենահիշարժան հայտարարությունն էր։ Ոչ Շարմազանովի պատմական էքսկուրսի պատճառով, այլ իբրեւ պատասխան լրագրողներից մեկի նետած ռեպլիկի. «Հետո այն, որ իրար վերացրին…»։ Լրագրողները սկսեցին ծիծաղել։ Երկար ծիծաղում էր նաեւ Շարմազանովը, մինչեւ կանցներ հաջորդ հարցին։ Ինքս այդ դրվագը
Բոլորը կմիավորվեն Հովիկ Աբրահամյանի «ձեռնարկումների» շուրջ. «168 ժամ»
«Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ` կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ մեր հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ»,- հայտարարեց Ս. Սարգսյանը` հիմնավորելով Հովիկ Աբրահամյանի ընտրությունը: Իսկ ոմանց միամտորեն թվում էր, թե վարչապետն ու կառավարությունը փոխվելու են հասարակության մեջ տարիներ շարունակ կուտակված թերահավատությունը փարատելու,
Վերաքննիչը մերժեց․ Արվեստագետները Շանթի գրաֆիտիի համար ստիպված կլինե՞ն վճարել. Epress.am
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժել է «Արտ լաբորատորիա» արվեստագետների խմբի վերաքննիչ բողոքը։ Այն ներկայացվել էր ՀՀ վարչական դատարանի` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ: Ինչպես Epress.am-ին է հայտնել «Արտ լաբորատորիայի» շահերը պաշտպանող «Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբան Գայանե Խաչատրյանը, հայցադիմումը ներկայացվել էր սահմանված երկամսյա դատավարական ժամկետից երկու օր
Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով՝ Սերժ Սարգսյանը նրան նշանակեց քաղաքական ժառանգորդ. «Հայկական ժամանակ»
Շատ է խոսվում այն մասին, թե ի վերջո ում հաղթանակն էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը։ Հիմա արդեն կարելի է միանշանակ ասել. դա Հովիկ Աբրահամյանի հաղթանակն էր։ Նրան հաջողվեց ընդդիմադիր քննադատությունը մանր-մանր ուղղորդել դեպի Տիգրան Սարգսյան, ՀՀԿ խմբակցության ներսում լուռ դիմադրություն կազմակերպել նախորդ կառավարության դեմ, Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ու օֆշորային սկանդալը նրբորեն օգտագործել սեփական շահերի համար
ԲՀԿ քաղխորհրդի անդամը՝ Հովիկ Աբրահամյանի մասին. «Էներգիչնի, պետականամետ, իրավիճակը լուրջ գնահատող». «Հրապարակ»
Կան նաեւ քաղաքական գործիչներ, ում կարծիքն Արգամիչի մասին, անկախ վերջինիս ծրագրերից, հստակ է։ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը մինչեւ անունը հրապարակելն էլ նրան էր տեսնում այդ պաշտոնում։ Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ի հետ մերձավոր կապերի պատճառո՞վ, ասաց. «Եթե մենք հանկարծակի լավ վերլուծություններ անենք, բոլորն իրար հետ բարեկամներ են, ուզում եմ ասեմ՝ դա էն բարեկամությունը չէ, որով
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: ԱԻՆ
Հաղթական մեկնարկներ՝ աշխարհի երիտասարդական առաջնությունում
Հայաստանցի բռնցքամարտիկներ, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ 52 կգ քաշային Արսեն Պողոսյանը Սոֆիայում մեկնարկած Աշխարհի երիտասարդական առաջնությունում մեկնարկել են հաղթանակով: Նրանք երկուսն էլ մեծ առավելությամբ պարտության են մատնել, համապատասխանաբար, Կիմ Ուոնհոյին (Կորեա) եւ Օկեջիմի Այանկոլային (Նիգերիա): Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վաղը ռինգ մտնելու է 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, որի մրցակիցը
Սերժ Սարգսյանի դրական լիցքերը՝ թվացյալ փոփոխությունից հետո
«Վերաամրագրել ենք կարևորագույն առաջնահերթություն բոլորի համար. պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն՝ արգելված»,- նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը լուրջ չի վերաբերում: «Շատ լուրջ ենք վերաբերում փաստ-հայտարարություններին վերջին քսաներեք տարիներին: Պարզ է՝ թվացյալ փոփոխությունից առաջ դրական լիցքեր տան դեպի ապագան, իսկ դա կոնկրետ հետեւանքների հետ կապ չունեցող բան է»,- ասաց պարոն
Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը շարունակում են հետապնդումը
Հայաստանցի գրոսմայստերները ՄԱԷ-ում ընթացող «16 Dubai Open 2014» միջազգային ավանդական մրցաշարում յոթերորդ տուրից հետո 5,0-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 8-րդ եւ 11-րդ հորիզոնականներում եւ շարունակում են հետապնդել միանձնյա առաջատար, ֆրանսիացի Ռոմեն Էդուարդին: Մեր երրորդ ներկայացուցիչը՝ Վլադիմիր Հակոբյանը, 4,5 միավորով 25-րդն է: Մրցաշարի ավարտին մնում է երկու տուր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ռուսաստանն ու Իրանը ցանկանում են «փախցնել» Դավիթ Խաչատրյանին
Ֆեդերացիայի նախագահն ու մարզիկը չեն համաձայնվում

















































