Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. Այդպիսի տեղեկություններ չունեմ, որ ԲՀԿ-ն բավարարվել է կառավարության հրաժարականով «Ժողովուրդ»

Ապրիլ 15,2014 12:16

Հատված ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցից:

Ի՞նչ է պատրաստվում անել ՀԱԿը, ունե՞ք Ձեր հետագա քայլերի «ճանապարհային քարտեզը»։ Խնդրում եմ նշեք Հայ Ազգային Կոնգրեսի հետագա պլանների մասին։

– Մեր անելիքների մասին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն իր տված հարցազրույցի ժամանակ մանրամասն հայտնել է։ Իսկ ինչ վերաբերում է իմ կարծիքին, ապա մենք պետք է անենք հնարավորինը՝ ամրապնդելու Քառյակի միասնությունը եւ մշակել միասնական քաղաքական օրակարգ կամ «ճանապարհային քարտեզ»։

Բայց ԱԺ մյուս ուժերը, կարծես թե, այլ հարց իրենց առջեւ չեն դրել։ Օրինակ՝ ԲՀԿն երբեւէ չի հայտարարել, որ իրենց պայքարը շարունակվում է եւ հիմա էլ իրենք պահանջելու են Սերժ Սարգսյանի հրաժարականը։

– Ես այդպիսի տեղեկություններ չունեմ, որ իրենք, կարծես թե, բավարարվել են կառավարության հրաժարականով եւ նոր վարչապետի նշանակումով։ ԲՀԿ-ն հայտարարում է, որ կոալիցիայի մաս չի կազմի, այդպիսի խնդիր իր օրակարգում չկա։ Ակնհայտ է, որ կառավարության գործունեության ծրագրերի եւ կազմի ներկայացումից հետո բոլոր քաղաքական ուժերն, այդ թվում նաեւ ԲՀԿ-ն կտան իրենց վերջնական գնահատականները։

 Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930