Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիև․ «Միջնորդների լավատեսությունը չարդարացավ». «Ազատություն» ռադիոկայան

Ապրիլ 15,2014 13:11

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը ասել է, թե Ղարաբաղի խնդրի կարգավորման միջնորդների լավատեսությունը չարդարացավ:

«Ինտեֆաքս-Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ՝ Ալիևը, ելույթ ունենալով այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքները ամփոփող կառավարության նիստում, անդրադարձել է նաև Ղարաբաղի խնդրին՝ նշելով, թե այս եռամսյակում Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում ոչ մի առաջընթաց չի գրանցվել: Չնայած միջնորդները անցած տարեվերջին որոշակի լավատեսական կարծիքներ էին հայտնում, բայց դրանք չարդարացան, ասել է Ադրբեջանի նախագահը:

Նա հայտարարել է, թե Հայաստանի դեմ պետք է միջազգային պատժամիջոցներ կիրառվեն:

«Այսօր մենք նորից տեսնում ենք, որ Հայաստանը պարզապես ժամանակ է ձգում, ցանկանում է պահպանել ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակը, և, ցավոք, միջազգային հանրությունը Հայաստանի վրա լուրջ ճնշում չի գործադրում: Իրականում Հայաստանի դեմ վաղուց էր անհրաժեշտ միջազգային պատժամիջոցներ կիրառել, քանի որ Հայաստանը արդեն երկու տասնամյակ օկուպացված է պահում Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը», – ասել է Ալիևը:

Հրաչ Մելքումյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930