Լրահոս
Օրվա լրահոսը

Ալթըն վառվում են մեր սրտերը. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 15,2014 12:38

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի նախագիծը իր 9-րդ ու 11-րդ կետերով նախատեսում է ներդաշնակել եւ մոտեցնել սույն միության անդամ երկրների արժութային քաղաքականությունները, արժութային ոլորտում ինտեգրման համար իրավական հիմքեր ստեղծել, համաձայնեցված կարգավորել ֆինանսական շուկաները։ Այս ամենն անելու համար պետք է մի մարմին՝ խորհրդակցական խորհուրդ ստեղծվի բաղկացած անդամ-երկրների կենտրոնական բանկերի նախագահներից։

Ռուսաստանը զայրացել է իր հանդեպ կիրառվող պատժամիջոցների սպառնալիքից եւ մամուլով տեղեկություն է արտահոսել, թե եվրասիական տնտեսական միությունն ունենալու է իր միասնական արժույթը, եւ այն կոչվելու է «ալթըն»։

Ըստ նույն արտահոսքի, ռուսական Մոսկովսկի կոմսոմոլեցը գրել է, թե միասնական արժույթը շրջանառության է գալու 2025 թվականի կողմերը, բայց եթե Ռուսաստանի դեմ կիրառվեն լուրջ տնտեսական պատժամիջոցներ, «ալթըն»-ը կհայտնվի արդեն 3-5 տարուց։

Ամեն ինչ պարզ է ու հասկանալի։ Արեւմուտքը Ռուսաստանին վերջինիս «ուկրաինական» վարքագծի համար փորձում է կարգի հրավիրել, Ռուսաստանը փորձում է ասել «լավ եմ անում», ասում է՝ պետք եղավ՝ էլի կանեմ, եւ ըստ մամուլի տեղեկությունների՝ Ուկրաինայի սահմանին զորք է կանգնեցնում… Ինձ միայն հուզում է մի բան, որ այս «ալթըն»-ից թաթար-մոնղոլական հոտ է գալիս։ Դեմ չեմ ոչ թաթարներին, ոչ մոնղոլներին, ոչ էլ առավել եւս ղազախներին, դեմ չեմ ռուսներին, բելառուսներին,.. մի խոսքով, պարզապես կողմ եմ, կողմ եմ, կողմ եմ ՀԱՅԵՐԻՆ… բայց նրանք, որ պիտի ՀԱՅԵՐԻՍ ներկայացնեին ու ներկայացնում են Եվրասիական միության մեջ, ԵՄ-ում, ԵԽ-ում, ՄԱԿ-ում… իրենք կողմ են բոլորին, բացի հայերիցս, բացի երկրիցս։

Ինչու եմ այդպես մտածո՞ւմ, որովհետեւ ահա ձեզ կարծիք. Տնտեսագետ Սամվել Ավագյան. «Առանց միասնական արժույթի նման տարածքների կենսունակությունն ու արդյունավետությունը, ընդհանրապես նպատակը այդքան էլ արդարացված չէ։ Ճիշտ է, մեր պաշտոնյաները մի քանի անգամ հերքել են, որ միասնական արժույթի ձեւավորման խնդիր օրակարգում չկա, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ հարցը չի ծագի ու օրակարգում չի հայտնվի»։

Ավետ ԷՎՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930