Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Ոչ վարչապետի, ոչ էլ արդարադատության նախարարի մեկնաբանությունները չեն կարող օրենքի ուժ ունենալ». «Իրատես de facto»

Ապրիլ 15,2014 12:31

Հատված ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ հարցազրույցից:

Այժմ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության վերջին նիստում իր ձևով մեկնաբանեց ՍԴի որոշումը, նշելով, որ օրենքը սկզբնական տարբերակով գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը, և որ աշխատողներից պահված գումարների վերահաշվարկի ՍԴի պահանջը չի նշանակում գումարների վերադարձ։ Ի դեպ, նիստի ժամանակ վարչապետի այս մեկնաբանությունը հաստատեց նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։

– Նախ նշեմ, որ ոչ վարչապետի, ոչ էլ արդարադատության նախարարի մեկնաբանությունները չեն կարող օրենքի ուժ ունենալ։ Չի կարելի ՍԴ-ի որոշումը աղավաղելու միջոցով շարունակել հակասահմանադրական վարքագիծը։ Այո, ՍԴ-ն իր որոշման 7-րդ մասով արձանագրել է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված օրենքի հոդվածների գործողության վերջնաժամկետ սահմանել 2014-ի սեպտեմբերի 30-ը։ Այս ժամկետի երկարացումը ՍԴ-ն պայմանավորել է բացառապես քաղաքացու իրավունքի պաշտպանությամբ։ Այսինքն, օրենքում սահմանված բոլոր այն նորմերը, որոնք ուղղված են քաղաքացու իրավունքի պաշտպանությանը, կարող են գործել։ Մնացածը, որոնք սահմանափակում են այդ իրավունքները և ավելի մեծ վնաս կարող են հասցնել քաղաքացուն, ինչպես, օրինակ, պարտադիր բաղադրիչի առկայությունը, չեն կարող գործել ՍԴ-ի 2007-ի 701 որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշման և սահմանադրական նորմերի շրջանակներում։ Այլ կերպ ասած, Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն։ Իսկ դա նշանակում է, որ պետական կամ գործադիր իշխանության որևէ մարմին իրավունք չունի Սահմանադրության գործող նորմը վերաձևակերպել կամ մեկնաբանել այն համատեքստում, որը կսահմանափակի քաղաքացու իրավունքները և ավելի մեծ վնաս կհասցնի քաղաքացու ազատությանը։

Ասեմ, որ ՍԴ-ի կողմից մինչև սեպտեմբերի 30-ը հետաձգելու որոշումը երեք հիմք ունի։ Առաջինը հանրությանը և պետությանը վնաս չպատճառելն է։ Երկրորդ. իրավական անվտանգությունը չխախտելը, և երրորդ՝ քաղաքացու իրավունքին և ազատությանը էլ՛ ավելի վնաս չհասցնելը։ Բոլոր այս երեք հիմնավորումներով պարտադիր բաղադրիչը ենթակա է կասեցման։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930