Օրվա լրահոսը

«Ռոմեոյից» տուժած կնոջ հայցը մերժվեց

Այսօր՝ մարտի 20-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հասմիկ Ափինյանի հայցը: Հիշեցնենք՝ Aravot.am-ը անդրադարձել էր այս գործին՝ ««Ռոմեո» խաղալով՝ կնոջից 24 հազար դոլար է ստացել» նյութով:  Հասմիկ Ափինյանի քաղաքացիական ամուսինը՝ Սամվել Արմենակյանը, համոզել է իրեն գրավ դնել իր բնակարանը եւ որոշ ժամանակ հետո հրաժարվել է կատարել վճարումները: Հասմիկ Ափինյանը դիմել է

Խուզարկության է ենթարկվել «Կոշ» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետը

2014թ. մարտի 20-ին, ժամը 09:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատասենյակում անձնական խուզարկության է ենթարկվել «Կոշ» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ Ն. Մ.-ն: Վերջինիս ծառայողական համազգեստի բաճկոնի աջ գրպանից հայտնաբերվել է «Ախթամար» տեսակի ծխախոտի տուփ, որում առկա էր մոտ 19,5 գրամ կանաչ, յուրահատուկ հոտով, մանրացրած զանգված,

Տիգրան Առաքելյանը խնդրեց կանանց դուրս հրավիրել դահլիճից, հայտնելով ոստիկանների կողմից իր խցակցի նսեմացման մասին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Էդգար Կարաքեշիշյանի եւ Աշոտ Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործով պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը, դատարան հրավիրել վկա, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին: Վկա Տիգրան Առաքելյանը հայտնեց, որ ինքը 2012թ-ի հունիսին կալանքի տակ է գտնվել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի  թիվ 012 խցում: Այդ ժամանակ իրենց 

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը չի մեկնաբանում Տյագնիբոկի հայտարարությունը. «Ազատություն»

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատնից «Ազատությանը» փոխանցեցին, որ չեն մեկնաբանում ազգայնական «Սվոբոդա» կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկի հայտարարությունը։ Տյագնիբոկը այսօր Գերագույն Ռադայի նիստի ժամանակ կոչ էր արել անհապաղ ետ կանչել Հայաստանում և Ղազախստանում Ուկրաինայի դեսպաններին։ Ընդդիմադիր պատգամավորի այս կոչը պայմանավորված է պաշտոնական Երևանի հայտնած դիրքորոշմամբ, ըստ որի Ղրիմի հանրաքվեն հանդիսանում է «ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման

Եղբորն աթոռով սպանելով՝ թաղել է հոնի ծառի տակ

Նա դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Տիգրան Սարգսյան․ «Մեր եվրոպական ընկերները շատ լավ հասկանում են Հայաստանի դիրքորոշումը». «Ազատություն»

Այսօր Բրյուսելում Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կլոր սեղան հանդիպում էր կազմակերպել: Հանդիպմանը ներկա եվրոպացի պաշտոնյաները Սարգսյանին հիմնականում հարցեր էին ուղղում Ասոցացման համաձայնագրի տապալված նախաստորագրման և Մաքսային միության կազմում Հայաստանի ապագայի հեռանկարների մասին: Ի պատասխան Տիգրան Սարգսյանի այն փաստարկին, թե Եվրամիությունը Հայաստանին դրեց կամ-կամ ընտրության առջև, այլընտրանք չթողնելով, եվրոպացի պաշտոնյաները կրկին անգամ

Արամ MP3. «Բեմում հիստերիկ կերպար պիտի լինեմ»

«Շատերը Կոպենհագենում պատվիրակությունների ղեկավարների ժողովի ժամանակ ինձ բարևելուց հետո հարցնում էին՝ «Ի՞նչ ենք մտածում», որովհետև մեծ շանսեր ունենք հաղթելու, «Արդյո՞ք երգը շվեդներն են գրել»: Ասում եմ ՝ ոչ, մեր տղաներն են գրել: Չգիտես՝ ինչու՞: Որովհետև այսօր երաժշտական ինդուստրիան շվեդների ձեռքերում է: Կարծեցին, որ նման հիանալի աշխատանք միայն նրանք կարող էին անել: Բայց մենք էլ ավելի

Որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները

Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների բնակիչների հետ  ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մարտի 19-ին կայացած հանդիպման արդյունքները նույն օրը զեկուցվել են ՀՀ Նախագահին եւ ՀՀ վարչապետին: ՀՀ Նախագահի հանձնարարությամբ այսօր համայնքների բնակիչների հետ հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ տեղեկացրել, որ կառավարությունը  խրախուսելու է համայնքային զարգացման միայն այն ծրագրերը, որոնք

Տիգրան Խզմալյան. «Դա ստրակատիրության հանդեպ բարեհաճության գռեհիկ փորձ էր». «Մեդիալաբ»

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը   -Պարոն Խզմալյան, Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի և Արցախի արձագանքները «Նախախորհրդարանը» «վասալների կողմից իրենց տերերի հանդեպ անխոհեմ ստրկահաճության դրսևորում» համարեց: Ինչպե՞ս եք դուք գնահատում այդ արձագանքները և Ստեփանակերտում կազմակերպված համերգը: -Որպես «Նախախորհրդարանի» անդամ  ես ստորագրել եմ այս պաշտոնական գրության տակ: Դա ստրակատիրության հանդեպ բարեհաճության գռեհիկ փորձ էր:

Իռլանդացի փորձագետը կբացահայտի ներդրվող ինտեգրված ծառայությունների ուժեղ եւ թույլ կողմերը

Սոցիալական պաշտպանության հարցերով իռլանդացի միջազգային փորձագետ Ջերի Ֆիցպատրիկը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի» հրավերով Հայաստանում ուսումնասիրություն է իրականացնում: Նա քաղաքացիական ծառայության համակարգում 27-ամյա աշխատանքի փորձ, որից 19 տարի ուսումնասիրել ու գնահատել է սոցիալական ապահովության համակարգը 16 տարբեր երկրներում: Ջերի Ֆիցպատրիկը աջակցում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը`ուսումնասիրելով ներդրվող ինտեգրված սոցիալական ծառայությունների

Այսուհետ Կապանի բնակիչները քաղաքապետարանի ծառայություններից կօգտվեն մեկ պատուհանի սկզբունքով

Այսօր Կապանում  կայացավ «Արդյունավետ եւ թափանցիկ աշխատող ՏԻՄ» ծրագրի՝ այդ թվում նաեւ «Մեկ պատուհան» եւ «Առողջ հոգի՝ առողջ մարմնում» ենթածրագրերի բացման արարողությունը: Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ առաջին հարկում տեղակայված համայնքի բնակչությանը սպասարկող «Մեկ պատուհան» կոչվող կենտրոնի բացումը, որին ներկա էին նաեւ Սյունիքի մարզպետը, Կապանի քաղաքապետը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, Քաունթերփարթ

Թոքմաջյանը վերադարձրեց Պոլիտեխնիկի սպորտային բազաները

Քիչ առաջ  տեղեկություն ստացանք, որ  ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի առաջարկով լուծարվել է համալսարանի սպորտային բազաների, համալիրների վարձակալական պայմանագիրը, որի պատճառով ուսանողությունը շուրջ տասը տարի հիմնականում զրկված է եղել  դրանք օգտագործելու իրավունքից: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Թոքմաջյանը հաստատեց մեր ունեցած լուրը եւ ասաց, որ այժմ  ուսանողները կարող են  բուհի լողավազաները, դահլիճները եւ  ընդհանրապես ողջ

Լարիսա Ալավերդյան. «Ցավոք, փախստականների խնդիրները ընդհանրապես դուրս են եկել քաղաքական օրակարգից»

«Այս խնդրի լուծումը պետական մակարդակով ես տապալված եմ համարում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված՝ «Ադրբեջանահայ փախստականները 26 տարի ժամանակավոր կացարաններում. սոցիալական ու քաղաքական մեկուսացում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը: Նա տեղեկացրեց, որ Ադրբեջանից ՀՀ բռնի տեղահանված մարդկանց թիվը 360 հազար է, այլ պետություններ են գնացել շուրջ 120 հազար հայեր: Նշենք, որ

Խոսրով Հարությունյանը խնդիրներ կունենա՞ ՀՀԿ-ի հետ՝ այլակարծության համար

ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը օրերս Aravot.am-ի հետ զրույցում  Ղրիմի անկախությունը ճանաչելու հետ կապված, ասել էր. «Չեմ կարծում, որ Հայաստանը առաջիններից մեկը պետք է ողջունի: Մենք պետք է ունենանք լավ հարաբերություններ ապագա Ուկրաինայի հետ, որովհետեւ բավականին ստվար հայազգի ներկայություն ունենք այնտեղ ու նրանց մասին չպետք է մոռանանք: Հայերիս պարագայում մի քիչ այլ է ու այս

Խոշոր տրամաչափի գնդացրի կրակից ծակվել է Չինարիի մանկապարտեզի տանիքը

Գնդակոծության ժամանակ երեխաները շենքի առաջին հարկում էին:

Ռուբեն Մեհրաբյան. «Պուտինն իրեն պահում է այնպես, ինչպես՝ Հիտլերը 30-ականներին»

«Ուկրաինան շատ խաղաղ պետություն է: Այդ պատճառով Ղրիմի նկատմամբ որեւէ ռազմական գործողություն չի նախատեսվում»,-Aravot.am-ի հարցին` պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է` հատկապես այն պարագայում, որ Ռուսաստանն անընդհատ սադրանքների է դիմում Ուկրաինայի նկատմամբ, այսպես պատասխանեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան: Նա շեշտեց, որ Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի, Ղրիմի ներկայացուցիչների հետ ու մանրամասնեց. «Կիեւը պատրաստ

Իսրայել Սարգսյանի փաստաբանը դիմել է Վճռաբեկ դատարան

Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի փաստաբան Գայանե Գալոյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների որոշումները բողոքարկել է Վճռաբեկ դատարան: Հիշեցնենք` շուրջ մեկ ամիս առաջ վերաքննիչ դատարանը, մերժելով փաստաբանի դիմումը, ուժի մեջ էր թողել Իսրայել Սարգսյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի որոշմամբ կիրառված կալանքը:

Եվրամիությունը կընդլայնի իր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ. «Ազատություն» ռադիոկայան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր հայտարարել է, որ «Մեծ ութնյակը» այլևս գոյություն չունի։ Բունդեսթագում ունեցած իր ելույթի ընթացքում Մերկելը ասել է, որ առաջիկա օրերին Եվրամիությունը և «Մեծ յոթնյակը» կհայտարարեն ղրիմյան իրադարձությունների հետևանքով Ռուսաստանի հետ հարաբերություններում կոնկրետ փոփոխությունների մասին։ Սիրանույշ Գեւորգյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով է պարգևատրվել պոլսահայ հայտնի մտավորական Սևան Նշանյանը

Օրերս պոլսահայ բազմատաղանդ մտավորական՝ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սևան Նշանյանը արժանացավ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության բարձր պարգևի՝ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի անվան մեդալի: Դրանով ՀՀ սփյուռքի նախարարությունն ըստ արժանվույն է գնահատում Սևան Նշանյանի ազգանվեր գործունեությունը, որն ամբողջությամբ հայապահպանության, հայոց լեզվի և հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանն անմնացորդ նվիրում է: Լինելով պոլսահայ մշակույթի բարձր արժեքների ճշմարիտ կրողը՝

Արտագաղթի պատճառով պոլիկլինիկաների բժիշկների աշխատավարձը նվազել է

Մայրաքաղաքի մի շարք պոլիկլինիկաների բժիշկները, ստանալով այս ամսվա աշխատավարձը, անակնկալի են եկել: Բժիշկներից ոմանք աշխատավարձից նույնիսկ 10-15 հազար դրամ պակաս են ստացել: Այս հանգամանքը հարուցել է բուժաշխատողների դժգոհությունը, որոնք Aravot.am-ի հետ զրույցում ասացին` «Ավելացնելու փոխարեն կրճատում են, հետո էլ ուզում են այդքան չնչին գումարներով բժշկի պատիվը բարձր պահենք»:  Մեր զրուցակից բժիշկներից մեկը, որի անունը հասկանալի

Բանտում և բանտից դուրս. խաչվող զուգահեռ իրականությունների բախումը նախկին դատապարտյալի հիշողություններում

«Ինքս ինձ երբևէ թույլ չտվեցի մտածել, որ դժվար է, միշտ մտածում էի, որ դրսում ավելի դժվար է»: Տարիների դժվարություններից տիկին Սիլվայի խամրած աչքերում արտացոլվող մեկ տարեկան Սոֆիի անվերջանալի չարաճճիությունները յուրահատուկ փայլ են տալիս ու ժամանակավորապես ջնջում բանտային կյանքի, կորցրած տարիների ցավի դրոշմը: «Հեռուստատեսությունով, ֆիլմերով, մարդկանց պատմություններով անընդհատ տեսնում ես, որ աշխարհը լեցուն է անարդարություններով, բայց

Հայաստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար. Սերժ Սարգսյանի դիրքորոշումը Ղրիմի հարցում ավելի է, քան հանցավորը. news.am

Հայաստանի նախագահը կողմնորոշվել է Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ վերաբերմունքի հարցում եւ այն ավելի է, քան հանցավորը, այն սխալ է: Այս մասին այսօր Երեւանի Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից կազմակերպած «ՆԱՏՕ եւ Հարավային Կովկաս. Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է «Համաձայնություն» քաղաքական ու իրավական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, Հայաստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Ըստ

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Ալեքսանդր Արզումանյան եւ Գուրգեն Արսենյան

ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանի («Ժառանգություն») եւ Գուրգեն Արսենյանի (ԲՀԿ) միջեւ բանավեճը: Թեման՝ արդյոք վերափոխվելո՞ւ է աշխարհի քաղաքական քարտեզը Ուկրաինայի իրադարձություններից հետո: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

«Մինչեւ ընտրություն չեն հասնի, քարուքանդ կլինեն». ՀՀԿ պատգամավորը`քառյակին (Տեսանյութ)

Ոչ իշխանական 4 ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելն ինչո՞վ կավարտվի, ի՞նչ արդյունք կունենա, այսօր Aravot.am-ն այս հարցն ուղղեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին եւ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին: «Մեր հարգարժան գործընկերներն առաջարկություն են ներկայացնում, ասում են` մարդուն փոխենք, չեն ասում` ի՞նչ անենք միասին: Հարգելիներս, անվստահություն ներկայացնելու մեխանիզմ գոյություն ունի, դա  բարի ցանկություն չէ, քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է,

Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին

ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը գտնվում է Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին։ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ գրասենյակում այսօր Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին գործերի գրասենյակի, եվրոպական այլ կառույցների և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ ՀՀ վարչապետը պատասխանել է ներկաներին

Այլընտրանքի ռեսուրսն օգտագործելով փորձում են ավելի սոլիդ ներկայանալ. Հերմինե Նաղդալյան

ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու երեկ ձեռք բերած համաձայնության շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: -Տիկին Նաղդալյան, քառյակը երեկ վերջապես հայտարարեց, որ ապրիլի 28-ից 30-ը ընթացող քառօրյայի օրակարգ արտահերթ կարգով մտցնելու են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը և այդ նպատակով արդեն սկսել են ստորագրահավաք: Ի ՞նչ եք մտածում այս գործընթացի շուրջ, արդյոք

Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի գիշերը առավելապես հյուսիսային շրջաններում, 22-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Մարտի 23-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան 2-7մ/վրկ արագությամբ, օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի գիշերը նույնքան կնվազի: Երևանում՝ Մարտի 21-ի գիշերը էական տեղումներ չեն սպասվում: Մարտի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

414.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Մարտի 20-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.25 դրամ: NASDAQ OMX Armenia  

Օբամա. «Չենք ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ». «Ամերիկայի Ձայն»

Նախագահ Օբաման նշել է, որ ռազմական տարբերակը չի քննարկվում, սակայն Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները պատրաստ են «է՛լ ավելի կործանիչ տնտեսական գործողությունների ձեռնարկման»: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բացառել է Միացյալ Նահանգների ռազմական միջամտությունը Ուկրաինայում՝ ասելով, որ Ռուսաստանի հետ ռազմական գործողությունները «պատշաճ չէին լինի»: «Մենք կմոբիլիզացնենք մեր դիվանագիտական հնարավորությունները՝ ստեղծելու համար միջազգային հզոր կոալիցիա, որը հստակ

Ռուբեն Սևակի անվան փողոց՝ Ջուջևանում

Օրերս  Տավուշի մարզի Ջուջևան գյուղի համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանի նախագահությամբ կայացած ավագանիների խորհրդի արտահերթ նիստում որոշում է ընդունվել գյուղի կենտրոնական փողոցն անվանակոչել հայ մեծանուն բանաստեղծ, հրապարակախոս, բժիշկ Ռուբեն Սևակի անունով: Երևանի թիվ 151 դպրոցը Ռուբեն Սևակի անունով կոչելուց հետո (1994թ.), թերևս սա երկրորդ անվանակոչությունն է, որ կապվում է 1915 թվականին  թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031