Լրահոս
Օրվա լրահոսը

Խուզարկության է ենթարկվել «Կոշ» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետը

Մարտ 20,2014 20:21

2014թ. մարտի 20-ին, ժամը 09:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատասենյակում անձնական խուզարկության է ենթարկվել «Կոշ» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ Ն. Մ.-ն:

Վերջինիս ծառայողական համազգեստի բաճկոնի աջ գրպանից հայտնաբերվել է «Ախթամար» տեսակի ծխախոտի տուփ, որում առկա էր մոտ 19,5 գրամ կանաչ, յուրահատուկ հոտով, մանրացրած զանգված, որը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալի:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

 

 ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31