Լրահոս
Օրվա լրահոսը

Թոքմաջյանը վերադարձրեց Պոլիտեխնիկի սպորտային բազաները

Մարտ 20,2014 18:21

Քիչ առաջ  տեղեկություն ստացանք, որ  ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի առաջարկով լուծարվել է համալսարանի սպորտային բազաների, համալիրների վարձակալական պայմանագիրը, որի պատճառով ուսանողությունը շուրջ տասը տարի հիմնականում զրկված է եղել  դրանք օգտագործելու իրավունքից:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Թոքմաջյանը հաստատեց մեր ունեցած լուրը եւ ասաց, որ այժմ  ուսանողները կարող են  բուհի լողավազաները, դահլիճները եւ  ընդհանրապես ողջ սպորտային բազաները  լիովին եւ անվճար օգտագործել իրենց հայեցողությամբ:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Lola says:

    Ինֆորմացիան ճշտեք, նոր տպագրեք: Որպես նախկին ուսանող՝ վստահ ասում եմ ու շատ լավ գիտեմ, որ նախկինում նման խնդիր չի էլ եղել, ուսանողները !!!! ՄԻՇՏ ու ԱՆՎՃԱՐ !!!!!! օգտվել են Պոլիտեխնիկի ենթակառուցվածքներից: Ես՝ նույնպես: Ավելորդ հաճոյանալու կարիք չկա:

    • Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

      Հարգելի Lola, ով ծանոթ է իմ գրչին եւ հրապարակումներին, գիտի, որ երբեք չեմ հաճոյանում: Ես նման խնդիր իմ առաջ չեմ դրել: Ինչ վերաբերում է Ձեր նշածին, ապա ստացվում է, որ տարածքները վարձակալությամբ օգագործողները ուղղակի բարեգործներ էին, տարածքն էլ վարձել էին, որ լավությւոն անեին ուսանողներին 🙂 Հիմա ճշտելուն դառնանք:Ուշադիր կարդալու դեպքում կնկատեք, որ ճշտել եմ ինֆորմացիան բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարից: Հարգանքներս

  2. Lola says:

    ԱՌԱՎՈՏ-ի հարգելի թղթակից Գոհար, նախ հաճոյանալը Ձեր չէր վերաբերում, այլ ներկայիս ռեկտորի պաշտոնակատարին, քանի որ ստացվեց, որ նախորդ ռեկտորները զրկել էին ուսանողներին այդ հնարավորություններից (ինչն ուղղակի աբսուրդ է): Եվ երկրորդ, տարածքները վարձակալողները, հատկապես սպորտային համալիրը, ոչ մի կերպ չի խանգարել ուսանողներին առողջ ապրելակերպ վարել կամ հանգստանալ ճամբարներում, կամ դահլիճներից օգտվել: Հարգանքներով՝ նախկին պոլիտեխնիկական …

    • Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

      Հարգելի նախկին պոլիտեխնիկական Lola, ես տեղյակ եմ, որ հսկա Պոլիտեխնիկը նախկինում օրական ընդամենը հինգ ժամով է կարողացել տնօրինել սպորտային բազաները եւ քանի որ դահլիճ չկար, ֆիզկուլտուրա առարկան էլ հանվել էր, եւ երրորդ կուրսից չէին անցնում: Այսինքն , այնպես չի, որ միայն դուք եք տեղեկացված: Պոլիտեխնիկում սովորող հարազատներ ունենք, ծանոթներ: Պոլիտեխնիկցի ուսանողներն իրենք են փաստում, որ այժմ ազատորեն կարող են տնօրինել իրենց դալիճը ու սպորտային բազաները: Ես չեմ զարմանում, որ հիմա ոմանք կճգնեն պաշտպանել վարձակալությամբ դրանք հանձնողներին, քանի որ հարցը ֆինանսական գերշահույթների է վերաբերվում, որոնք կուտակվել են ուսանողներին ֆիզկուլտուրայից ու մարզվելուց զրկելու արդյունքում:
      Ամեն դեպքում բուհի տարածքները բուհին վերադարձնելը ուրախալի ազնիվ քայլ է, չնայած ինչ խոսք, կլինեն դժգոհողներ, բողքողներ, գուցե նաեւ անանուն բողոքներ գրողներ հայտնվեն, քանի որ ռեկտորի պաշտոնակատար Թոքմաջյանի, «պատճառով», ոմանք զրկվել են «ոսկե երակից»: Մի բան էլ, Ռեկտորի պաշտոնակատարը որեւէ մեկի պաշտտպանության կարիքը հաստատ չունի, հաճոյանալու խնդիր էլ չունի, ինչպես դուք եք ձեւակերպել: Պարոն Թոքմաջյանը, կարծում եմ, դա հավաստում է իր կենսագրությամբ ու մտավորականի կերպարով: Հարգանքներս Ձեզ եւ բոլոր նախկին ու ներկա պոլիտեխնիկականներին

  3. Հակոբ says:

    Պոլիտեխնիկում երկար տարիներ գործել է մարզական ակումբը,որը տվել է բազմաթիվ աշխարհահռչակ մարզիկներ ,անգամ բազմաթիվ աշխարհի չեմպիոններ,ունի Ֆուտզալի թիմ,որը լավագույններից է Հայաստանում,ունի բասկետբոլի,վոլեյբոլի,ըմշամարտի,լողի ուժային և մենամարտային տարբեր մարզաձևերի խմբեր,որոնք գործում են և ԵՐԿՐԻ համար առողջ ու ուժեղ քաղաքացիներ են ՊԱՏՐԱՍՏՈՒՄ:Ոչ մի սպորտային համալիրում կամ որևէ բուհում չկա այքան գործող մարզաձևեր որքան կան Պոսլիտեխնիկումում,ուսանողների համար ստեղծված է ամենալայն հնարավորությունը կողմորոշվելու ու մարզվելու համար :ՈՒսանուղությունը սպորտային համալիրից օգտվում է բացարձակ անվճար,դա ակարող եք ճշտել հենց ուսանողներից հետո նոր հրապարակել:Ոչ թե պետք է քանդել ստեղծածը այլ եթե ուզում եք մի լավ բան անել,ապա հարկավոր է երրորդ ու չորորդ կուրսերում վերականգնել ֆիզկուլտուրա առարկան,որը Ա.Ավետիսյանիձեռքով վերացվեց,առանց մտածելու ,որ դրանով նա վտանգում է սերունդների առողջությունը,բարձրացնել նվաստացուցիչ աշխատավարձերը,բարելավել դահլիճների պայմանները …

  4. Լիլիթ says:

    Պոլիտեխնիկի նախկին ուսանող եմ, հետաքրքիր է խանդավառ լրագրողուհին կարող է մատնանշել այլ բուհերի, ,,ուսանողներին պատկանող,, սպորտ բազաներից որևէ մեկը, որտեղ ուսանողներն այդքան ակտիվորեն ու անվճար օգտվում են բոլոր այդ հնարավորություններից, որքան պոլիտեխնիկում

  5. Արման says:

    Պարոն աշտոնակատար, մի զրկեք մարդկանց լողանալու, իրենց առողջական վիճակը բարելավելու հնարավորությունից և անհապաղ բացեք լողավազանը:

  6. Լևոն says:

    Պարոն Թոքմաջյան ինչու եք ատում սպորտը, փակեցիք թենիսի սրահը, հետո լողավազանը, է հետո???

  7. Նարեկ Չեկոյան says:

    ես հաճախում եի պոլիտեխնիկ լողավազան որը գնային առումով շատ մատչելի եր ինձ համար, հիմա ասումեն որ նոր ռեկտորի կարգադրությամբ այն փակել են, ինչու?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31